Սեմինարիա
Մորմոն 3–6․ Նեփիացի ազգի անկումը


«Մորմոն 3–6․ Նեփիացի ազգի անկումը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոն 3–6», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոն 3–6

Նեփիացի ազգի անկումը

Նեփիացիների վերջին ճակատամարտը

Երբևէ անհանգստացե՞լ եք ձեզ սիրելի որևէ մեկի համար։ Խոսելով իր շուրջը հավաքված մարդկանց հետ՝ Մորմոնն ասում էր․ «Ես առաջնորդել էի նրանց … և սիրել էի նրանց … իմ ողջ սրտով» (Մորմոն 3․12)։ Բայց Մորմոնն անհանգստանում ու վշտանում էր իր ժողովրդի համար, երբ նրանք, հրաժարվելով Աստծո օգնությանը դիմել, գնում էին կործանման։ Այս դասը կարող է օգնել ձեզ զգալ Երկնային Հորը և Փրկչին դառնալու կարևորությունը ձեր կյանքում։

Տրամադրեք Սուրբ գրքի կարևոր պատմությունների ընդհանուր ցանկը։ Ուսանողները կարող են սուրբ գրությունների համատեքստը և բովանդակությունն ավելի լավ հասկանալ, երբ ընդհանուր պատկերը տեսնեն։ Նշեք որևէ առանձին պատմության կարևոր մարդկանց, իրադարձությունները և մարգարեական ուսմունքները։ Խրախուսեք ուսանողներին մտածել, թե այդ տարրերն ինչ ազդեցություն ունեն Տիրոջ ավետարանի հասկացողության վրա։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք, որպեսզի փորձեն հիշել, թե երբ է Աստված դժվարությունների միջոցով օգնել իրենց, քանի որ Նրա օգնությունն են խնդրել։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչ կանեիք դուք

Յոթանասունից երեց Սպենսեր Ջ. Քոնդին պատմել է Մյուրեյ անունով մի մարդու պատմությունը, որը մեքենայով գիշերով անցնելով կամրջի վրայով՝ տեսել է, թե ինչպես է հանդիպակաց ավտոմեքենան հանկարծ անհետացել։ Նրա դիմաց կամրջի մի մեծ հատված էր փլվել։ Մյուրեյն արգելակում է և ճիշտ պահին կանգնեցնում է իր ավտոմեքենան։

  • Եթե լինեիք Մյուրեյի իրավիճակում, ավտոմեքենան կանգնեցնելուց հետո առաջինը ի՞նչ կանեիք։

Կարդացեք հետևյալ պատմությունը և իմացեք, թե ինչ որոշեց անել Մյուրեյը։ Կարող եք դիտել «Մարգարեները զգուշացնում են», տեսանյութի 0:00–0:58 հատվածը (հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում)։

2:3

Prophets Warning

Մյուրեյը … սկսեց եկող մեքենաներին զգուշացնել դիմացի աղետի մասին։ Երբ նա խելահեղորեն թափահարում էր թևերը, մի մեքենա, սարսափեցնելով նրան, «պտտվեց նրա շուրջը և ընկավ անդունդը» (Ստեֆեն Ջոնսոն, «Անդունդի եզրին» Reader’s Digest, նոյ. 1977 թ․, էջ 128)։ Երկրորդ մեքենան հազիվ ժամանակին կանգնեց, բայց երրորդը դանդաղեցնելու ոչ մի նշան ցույց չէր տալիս և կամրջի եզրին բախվեց Լինգի մեքենային։

Հանկարծ երևաց մարդկանցով լի մի ավտոբուս, որը շարժվում էր դեպի Մյուրեյը՝ անտեսելով նրա թևերի թափահարումը: (Սպենսեր Ջ. Քոնդի, «Սրտի հզոր փոփոխություն», Ensign, նոյ. 1993 թ․, 17)։

  • Եթե դուք լինեիք Մյուրեյի իրավիճակում, ի՞նչ կզգայիք, երբ մարդիկ անտեսեին ձեզ։ Արդյո՞ք կդադարեցնեիք նրանց փրկելու փորձերը։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Մոտավորապես այնպես, ինչպես Մյուրեյ Լինգը, Մորմոնը տեսնում էր, որ իր ժողովուրդը գնում է դեպի կործանում։ Որպես նեփիացի զորքերի առաջնորդ և որպես Աստծո մարգարե՝ Մորմոնն արեց հնարավոր ամեն ինչ՝ նրանց նախազգուշացնելու, պաշտպանելու և իրենց Փրկչի մասին ուսուցանելու համար։ Ցավոք, ժողովրդի մեծ մասն անտեսեց կամ մերժեց Մորմոնի ջանքերը։

Մորմոնի ժողովրդին սպասվող վտանգը

Իր կանխատեսությամբ Աստված նեփիացիներին հարյուրավոր տարիներ նախազգուշացնում էր, թե ինչ տեղի կունենա, եթե շարունակեն ապստամբել Իր դեմ։

Մեկ օրինակ տեսնելու համար կարդացեք Հելաման 13․8–10 հատվածները և փնտրեք այն մարգարեությունը, որն Աստված արել էր Սամուել Լամանացու միջոցով՝ Մորմոնի ծննդից ավելի քան 300 տարի առաջ։ Կարդալիս նկատեք, թե մարգարեությունը երբ է իրականանալու (Մորմոնի ժամանակաշրջանում իրականանալիք Աստծո կանխատեսումների և նախազգուշացումների այլ օրինակներ տե՛ս 1 Նեփի 12․6, 11–19 և 3 Նեփի 27․30–32 հատվածներում)։

  • Ըստ ձեզ՝ Աստված ինչո՞ւ էր այս մասին այդքան վաղ հայտնում։

Ուսանողներին առաջարկեք կարդալ ստորև ներկայացվող հատվածները և մտածել, թե Մորմոնն ինչու էր այդքան ջանասիրաբար փորձում օգնել իր ժողովրդին, եթե գիտեր նրանց կործանման մարգարեությունները։ Այնուհետև առաջարկեք նրանց իրենց գաղափարներով կիսվել դասընկերոջ հետ։ Ուսանողները կարող են այսպիսի պատասխան տալ, որ Մորմոնը ցանկանում էր հնարավորինս շատ մարդու փրկել, թեև գիտեր, որ նեփիացի ազգը կործանվելու է։

  • Ի՞նչ նմանություններ եք տեսնում Մորմոնի և Փրկչի ջանքերի ու ցանկությունների միջև։

Դիմելով Աստծուն

Կարող եք հետևյալ անավարտ նախադասությունը գրել գրատախտակին և առաջարկել ուսանողներին գալ գրատախտակի մոտ ու բաց թողնված մասերում լրացնել դեռահասներին հանդիպող ընդհանուր դժվարությունները։

  • «Շատ դեռահասներ այսօր դժվարանում են հարցում»։

Մորմոնը կիսվել է պատճառներից մեկով, թե ինչու էին նեփիացիները այդքան բարդ և դժվարություններով լի ժամանակներ ապրում։ Կարդացեք Մորմոն 5․2 հատվածը և փնտրեք, թե ինչ ՉԱՐԵՑԻՆ նեփիացիները, երբ դժվարության մեջ էին։

  • Ինչպե՞ս կարող է այն, ինչով Մորմոնը կիսվել է հատված 2-ում, այսօր կիրառվել շատ մարդկանց համար։

Գրատախտակի նախադասությունն ավարտեք այնպես, որ այն հետևյալ շարադրանքն ունենա․

  • «Շատ դեռահասներ առանց Աստծու օգնությանը դիմելու այսօր դժվարանում են հարցում»։

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Աստված ոչ միշտ է հեռացնելու մեզ դժվարություն պատճառող բաները, բայց Նա կօգնի մեզ անցնել դրանց միջով, եթե դիմենք Նրան։ Կամավորներին հրավիրեք կիսվելու, թե գրատախտակին գրված դժվարություններից մեկի համար երբ են դիմել Աստծո օգնությանը, և ինչպես է Աստված օգնել իրենց հաղթահարել այն։ Ուսանողներին զգուշացրեք դասարանի հետ չկիսվել խիստ անձնական բաներով։

Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչ դժվարություններ ունեն իրենց կյանքում, որոնց համար չեն խնդրել Աստծո օգնությունը։ Խրախուսեք ուսանողներին դրանցից մեկի համար դիմել Նրա օգնությանը և ուշադրություն դարձնել, թե ինչ փոփոխություն է դա բերում ժամանակի ընթացքում։

Նեփիացիների կործանումը

Կարող եք ցուցադրել այս նկարը և առաջարկել որևէ ուսանողի կիսվել, թե ինչ է այն պատկերում։ Անհրաժեշտության դեպքում օգտագործեք հետևյալ պարբերության նյութը։

Մորմոնը հրաժեշտ է տալիս երբեմնի մեծ ազգին, նկարը՝ ըստ Առնոլդ Ֆրայբերգի

Նեփիացիների զորքին տասնամյակներ շարունակ սիրելուց, ուսուցանելուց և առաջնորդելուց հետո Մորմոնը լամանացիների հետ ընթացող վերջին ճակատամարտում ծանր վիրավորվում է։ Բլրի գագաթից նա դիտում էր, թե ինչ էր մնացել նեփիացի ազգից։ Կոտորածից փրկվել էր ընդամենը 24 նեփիացի զինվոր, այդ թվում՝ Մորմոնը և նրա որդի Մորոնին (տե՛ս Մորմոն 6․9–15

Մորմոն 6 գլխում Մորմոնն արձանագրում է «[իր] ժողովրդի վերջին պայքարը» (Մորմոն 6․6)։ Կարդացեք Մորմոն 6․7, 10–15 հատվածները և փնտրեք, թե ինչ տեղի ունեցավ նեփիացիների հետ այս վերջին ճակատամարտում։

Կարող եք հանձնարարել ուսանողներին հաշվել, թե քանի նեփիացի էր հավաքվել ճակատամարտի սկզբում, և քանիսը մնացին ճակատամարտից հետո։ Նրանք գուցե նկատեն, որ 23 նեփիացի հրամանատար կար, որոնցից յուրաքանչյուրը 10 000 զինվոր ուներ, այսինքն՝ ընդհանուր 230 000 նեփիացի։ Ընդամենը 24 նեփիացի կենդանի մնաց այս վերջին ճակատամարտում։

Պատկերացրեք, որ Մորմոնի դերում եք և սգում եք ձեր սիրած մարդկանց կորուստը, սակայն գիտեք, որ դեռ կարող եք ապագայի սերունդների համար մի կարճ ուղերձ թողնել։ Ի՞նչ կցանկանայիք, որ մարդիկ իմանան վերջին օրերում։

Կարդացեք Մորմոն 5․10–11, 16–18, 6․16–20 հատվածները և գտեք այն ուղերձներից մի քանիսը, որոնք Մորմոնը ոգեշնչված փորագրել է մեզ համար։ Կարող եք նշել այն արտահայտությունները, որոնք լսելու կարիքը ձեր կարծիքով մարդիկ մեր օրերում ամենաշատն ունեն։

Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց գտած արտահայտություններով կիսվել որևէ դասընկերոջ հետ։ Երբ ուսանողները բացահայտեն ճշմարտությունները, կարող եք դրանք գրել գրատախտակին։ Դասի մնացած մասն անդրադառնալու է հետևյալ ճշմարտությանը։ Գուցե ցանկություն ունենաք ուսանողների բացահայտած մեկ այլ ճշմարտություն դիտարկել։

Ահա մեկ ճշմարտություն, որ Մորմոնն ուսուցանել է․ Հիսուս Քրիստոսը կանգնած է գրկաբաց, որպեսզի ընդունի նրանց, ովքեր որոշել են ապաշխարել և գալ դեպի Իրեն (տե՛ս Մորմոն 6․17

Կարող եք մի պահ փակել աչքերը և պատկերացնել, որ Հիսուսը, գրկաբաց կանգնած, նայում է ձեզ։ Ձեր օրագրում գրի առեք ձեր մտքերը, զգացումները և տպավորություններն այն մասին, թե ձեր կյանքում ինչ է նշանակում այն, որ Հիսուսը գրկաբաց կանգնած է ձեզ ընդունելու համար։

Եթե ստորև ներկայացվող հարցը քննարկեք դասարանով, խրախուսեք ուսանողներին զգույշ լինել և չկիսվել խիստ անձնական բաներով։

  • Մորմոնի ուսմունքներից որո՞նց կարիքն ամենաշատն ունեք ձեր կյանքում։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչ էր ցանկանում Մորմոնը, որ հասկանաք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

  • Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ն կլիներ մեր աշխարհը, եթե ավելի շատ մարդիկ հավատային Մորմոնի գրածին։