Սեմինարիա
Մորմոն 3․ «Դուք պետք է բոլորդ կանգնեք Քրիստոսի ատյանի առջև»


«Մորմոն 3․ «Դուք պետք է բոլորդ կանգնեք Քրիստոսի ատյանի առջև»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոն 3», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոն 3

«Դուք պետք է բոլորդ կանգնեք Քրիստոսի ատյանի առջև»

Վերջին Դատաստանը

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին կարող է լինել Վերջին դատաստանը։ Տեսնելով իր ժողովրդի ամբարշտությունը՝ Մորմոնն ուսուցանում էր, թե ով է դատելու մեզ, և ինչպես ենք դատվելու այս Վերջին դատաստանում։ Այս դասը կարող է օգնել ձեզ պատրաստվել՝ Վերջին դատաստանի օրը վստահությամբ և ուրախությամբ կանգնելու Հիսուս Քրիստոսի առաջ։

Առաջարկեք ուսանողներին հարցեր տալ։ Երբ սուրբ գրություններում տեսնում եք թեմաներ, որոնց վերաբերյալ ուսանողները բնականաբար կարող են հարցեր ունենալ, փնտրեք ձևեր, որոնցով թույլ կտաք նրանց այդ հարցերով կիսվել դասարանում։ Առաջարկեք նրանց դասի և անհատական ուսումնասիրության ընթացքում փնտրել պատասխանները։

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասի ընթացքում կիսվել Վերջին դատաստանի մասին ունեցած հարցերով։ Կարող եք կատարել անանուն հարցում, որով ուսանողները դասից առաջ կուղարկեն իրենց հարցերը։ Նրանց հարցերը կուղղորդեն ձեզ նրանց կարիքներին համապատասխան դաս պատրաստել։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վերջնական քննությունը

Ստորև ներկայացվող վարժության նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ Վերջին դատաստանին պատրաստ լինելու կարևորությունը։

Նախքան դասն սկսելը կարող եք պատրաստել և ցուցադրել ցուցումներ, որոնք ինչ-որ ձևով ցույց կտան, որ այդ օրվա դասի ընթացքում անակնկալ վերջնական քննություն կամ գնահատում է լինելու։ Այնուհետև, դասն սկսելու համար կարող եք ուսանողներին նման բարդ հարցեր տալ․

  1. Քանի՞ հատված կա Մորմոնի Գրքում։

  2. Մորմոնի Գրքում քանի՞ անգամ է Քրիստոսը հիշատակվում Իր անուններից կամ տիտղոսներից մեկով։

  3. Հելաման 5 գլխում քանի՞ լամանացի դարձի եկավ Նեփիի և Լեքիի ուսմունքների արդյունքում։

Մտածեք, թե արդյոք կարող եք այս հարցերին առանց պատրաստվելու ճիշտ պատասխանել։

  • Ինչպիսի՞ն կլինեին ձեր զգացողությունները թեստի վերաբերյալ, եթե ձեր ուսուցիչը դրա մասին ձեզ նախապես հայտներ և թեստին պատրաստվելու համար ձեզ ուսումնական ուղեցույց տրամադրեր։

  • Թեև մեզնից չի պահանջվելու Վերջին դատաստանի օրը սուրբ գրություններից պատահականության սկզբունքով փաստեր բերել, Վերջին դատաստանն ինչպե՞ս կարող է համեմատվել որևէ թեստի հետ, որը բոլորս մի օր անցնելու ենք։ Այն ինչո՞վ կտարբերվի կրթական թեստից։

Նախորդ հարցին ուսանողները կարող են պատասխանել, օրինակ՝ ընդգծելով, որ դատաստանն ավելի շուտ անդրադառնալու է նրան, թե ինչ ենք մենք դարձել, այլ ոչ թե՝ ինչ գիտենք (տե՛ս Դալլին Հ. Օուքս, «Դառնալու մարտահրավերը», Ensign, նոյ. 2000 թ․, 32–34)։ Ուսանողներին առաջարկեք լուռ մտածել, թե ինչ են զգում Վերջին դատաստանի վերաբերյալ։ Ստորև բերված պարբերությունը կօգնի ուղղորդել նրանց մտքերը։

Խորհեք, թե որքանով եք ձեզ պատրաստված զգում Վերջին դատաստանին։ Գիտե՞ք ինչպես պատրաստվել այդ օրվան։ Ինչո՞ւ եք ցանկանում պատրաստվել այդ օրվան։

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ և տվել են սուրբ գրությունները, որպեսզի օգնեն ձեզ իմանալ ու պատրաստվել այն օրվան, երբ պետք է «կանգնեք Քրիստոսի ատյանի առջև» (Մորմոն 3․20)։ Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ պատրաստվել՝ Վերջին դատաստանի օրը վստահությամբ և ուրախությամբ կանգնելու Հիսուս Քրիստոսի առաջ։

Մորմոնն ուսուցանում էր Վերջին դատաստանի մասին

Մորմոնը սիրում էր նեփիացիներին և շատ անգամներ առաջնորդել է նրանց ճակատամարտում։ Նա նրանց աղաչում էր ապաշխարել իրենց ամբարշտությունից և դառնալ դեպի Փրկիչը։ Սակայն նրանք մերժում էին Տիրոջը և պարծենում էին իրենց սեփական ուժով՝ երդվելով սրբազան երդումներով, որոնք նրանց ուսուցանել էին երբեք չօգտագործել, ուստի Մորմոնը որոշ ժամանակով հրաժարվեց առաջնորդել նրանց (տե՛ս Մորմոն 3․10–16)։ Հետո նա ուսուցանում էր Վերջին դատաստանի մասին, որի առաջ կանգնելու էր ողջ մարդկությունը։

Կարող եք ցուցադրել կամ այլ եղանակով ուսանողներին տրամադրել հետևյալ աղյուսակը և առաջարկել նրանց լրացնել այն դասընկերոջ հետ կամ փոքր խմբով։

Աղյուսակի ձախ կողմում թվարկեք Վերջին դատաստանի մասին ունեցած ձեր հարցերը, ինչպես նշված է օրինակում։

Հարցեր, որ ունեմ Վերջին Դատաստանի վերաբերյալ

Իմ ստացած պատասխանները, գաղափարները և տպավորությունները

Հարցեր, որ ունեմ Վերջին Դատաստանի վերաբերյալ

Ո՞վ է դատելու ինձ։

Իմ ստացած պատասխանները, գաղափարները և տպավորությունները

Հարցեր, որ ունեմ Վերջին Դատաստանի վերաբերյալ

Ե՞րբ է լինելու իմ դատաստանը։

Իմ ստացած պատասխանները, գաղափարները և տպավորությունները

Երբ զույգերից կամ խմբերից յուրաքանչյուրը թվարկի իր հարցերը, առաջարկեք նրանց հարցերով կիսվել մեկ այլ զույգի կամ խմբի հետ։ Կարող եք ուսանողներին առաջարկել գրատախտակին թվարկել իրենց հարցերից մի քանիսը՝ դասի ընթացքում օգտագործելու համար։

Մորմոն 3․18–22, 6․17–22 հատվածներում կարդացեք Մորմոնի խոսքերը՝ փնտրելով ձեր թվարկած հարցերի պատասխանները։ Աղյուսակի աջ կողմում թվարկեք ձեր գտած գաղափարները և այն սուրբ գրության հղումը, որում գտել եք տվյալ գաղափարը։

Քրիստոսի ատյանը

Ահա մեկ ճշմարտություն, որ կարող ենք սովորել այս հատվածներից․ մենք բոլորս կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առջև, որպեսզի դատվենք մեր գործերի համար, լինեն դրանք բարի, թե չար։ Կարող եք Մորմոն 3․20 հատվածում նշել այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը։

  • Ինչո՞ւ կարող է մխիթարիչ լինել այն, որ Փրկիչը մեր Դատավորն է (ձեր պատասխանը գրեք աղյուսակի աջ սյունակում)։

Նախորդ հարցին պատասխանելու համար կարող եք կարդալ Ալմա 7․11–13 հատվածները և փնտրել, թե ինչ զգաց Փրկիչը, որը Նրան թույլ տվեց Դատաստանի օրը լիարժեքորեն հասկանալ մեզ։ Կարող եք լսել նաև Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի ելույթը «Մեծ ծրագիրը» տեսանյութի 14:06–14:51 հատվածում, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:3

Մեծ ծրագիրը

Ստորև ներկայացվող վարժության համար կարող եք պահպանել ուսանողների զույգերը կամ փոքր խմբերը՝ յուրաքանչյուր խմբի հանձնարարելով ուսումնասիրել աղբյուրներից մեկը։

Հնարավոր է, որ դեռ հարցեր և մտահոգություններ ունեք Վերջին դատաստանի վերաբերյալ։ Ստորև բերված աղբյուրների կամ աստվածային այլ աղբյուրների օգնությամբ փնտրեք լրացուցիչ պատասխաններ և գաղափարներ։ Ձեր բացահայտած գաղափարները թվարկեք աղյուսակի աջ սյունակում։

Յուրաքանչյուր խմբից որևէ անդամ կարող է կիսվել խմբի ուսումնասիրած աղբյուրներից ստացած գաղափարներով, որպեսզի ամբողջ դասարանը կարողանա աղբյուրներից յուրաքանչյուրից սովորել։

Եթե ուսանողները հարցեր ունենան այն մասին, թե ով է ընդգրկվելու մեր դատաստանում, կարող եք կիսվել «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի առաջին հատվածում ներկայացված սուրբ գրությունների հղումներով։

Կարող եք ունկնդրել նաև նախագահ Օուքսի Վերջին դատաստանի մասին այլ ուսմունքները «Աստվածային սերը Հոր ծրագրում» (հատված 1:44–3:32) կամ «Ապաշխարությամբ մաքրագործված» (հավտած 8:09–12:03) տեսանյութերում, որոնք երկուսն էլ հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

14:47

Աստվածային սերը Հոր ծրագրում

2:3

Մաքրված ապաշխարությամբ

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք ավելի վաղ գրատախտակին գրված հարցերին։ Կարող եք մի քանի ուսանողի մարկերներ տալ և առաջարկել նրանց համապատասխան հարցերի կողքին գրել իրենց գտած պատասխանները։ Հետո թող ուսանողները մարկերները փոխանցեն այլ ուսանողների՝ նույնն անելու համար։ Կրկնեք այնքան, մինչև բոլոր պատրաստակամ ուսանողները գրեն իրենց գտածը։ Ապա աւսանողներին առաջարկեք կիսվել հետևյալ հարցերի իրենց պատասխաններով․

  • Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի, ապաշխարության և Վերջին դատաստանի մասին ի՞նչ ճշմարտություններով կկիսվեիք մեկի հետ, ով Վերջին դատաստանի հետ կապված անհանգստություններ ունի։ Ինչո՞ւ։

«Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում գուցե լինեն ելույթներ, որոնք կարող են օգնել ուսանողներին պատասխանել նախորդ հարցին։

Վստահություն Դատաստանի օրը

Ուսանողներին առաջարկեք լուռ խորհել հետևյալի շուրջ.

Մտածեք, թե ինչ եք զգացել ուսումնասիրության ժամանակ։ Արդյո՞ք զգում եք, որ ձեր վստահությունը և ուրախությունն ավելի մեծ է կամ ավելի փոքր Վերջին դատաստանի հանդեպ, քան մինչ այս դասն էր։ Ինչո՞ւ եք այդպես զգում։ Ի՞նչ է Սուրբ Հոգին հուշում ձեզ անել։

Ձեր օրագրում Վերջին դատաստանին ավելի նպատակաուղղված կերպով պատրաստվելու ծրագիր կազմեք։ Խորհեք և որոշեք, թե ինչ մեկ գործողություն կարող եք ձեռնարկել, որը կօգնի ձեզ ավելի մեծ վստահություն և ուրախություն զգալ, երբ պատրաստվեք Քրիստոսի առաջ կանգնելուն։ Օրինակ՝ ամենօրյա անկեղծ ապաշխարությունը «երջանկություն և մտքի խաղաղություն» գտնելու հզոր եղանակ է (տե՛ս Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019 թ․, 67)։ Հետևողականորեն կատարեք ձեր ծրագիրը։