Սեմինարիա
Եթեր 12.1–22. Ստանալ ճշմարտության մասին վկայություն


«Եթեր 12․1–22. Ստանալ ճշմարտության մասին վկայություն», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Եթեր 12․1–22», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 12.1–22

Ստանալ ճշմարտության մասին վկայություն

երիտասարդ կանայք ուսումնասիրում են ավետարանը

Ի՞նչն է օգնել ձեզ հոգևոր ճշմարտությունը սովորելու ձեր ջանքերում: Հարեդացիների երկարամյա պատմությունը մանրամասն նկարագրելուց հետո Մորոնին ներկայացրել է Եթեր մարգարեի ծառայությունը: Այնուհետև Մորոնին կիսվել է որոշ օրհնություններով, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելուց, ներառյալ այն, թե ինչպես է մեր հավատքի փորձությունն օգնել մեզ վկայություն ստանալ ճշմարտության մասին: Այս դասը նպատակն է օգնել ձեզ հավատք գործադրել՝ ճշմարտության մասին հոգևոր վկայություն ստանալու համար:

Նախապատրաստվեք ուսուցանել Քանի որ Հոգին դարձի աղբյուրն է և վկայում է ճշմարտության մասին, ավետարանի հզոր ուսուցիչները բավական երկար են հոգևորապես նախապատրաստվում ուսուցանելուն: Երբ դասի նախապատրաստման ընթացքում կենտրոնանանում եք վարդապետության և սկզբունքների ուսուցման վրա, անկեղծ աղոթքի միջոցով հրավիրեք Սուրբ Հոգուն և ձգտեք հետևել Նրա առաջնորդությանը:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք հիշել սուրբգրային օրինակներ, որոնցում նկարագրված հավատարիմ գործողությունները հանգեցրին հոգևոր վկայությունների, օրհնությունների կամ Աստծո կողմից պատասխանների:

Հնարավոր ուսումնական վարժություններ

«Ինչպե՞ս եք իմանում դա»

Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական քույր Ռեբեկա Լ. Քրեյվենը կիսվել է հետևյալ փորձառությամբ, որն ունեցել է երիտասարդ կնոջ հետ խոսելիս.

10:46

Արեք այն, ինչն ամենից կարևոր է

Ես մի հաճելի փորձառություն ունեցա մի սիրասուն երիտասարդ կնոջ հետ, որը շատ անկեղծ հարց տվեց. «Քույր Քրեյվեն, որտեղի՞ց գիտեք, որ Եկեղեցու մասին ամեն բան ճշմարիտ է: Որովհետև ես ոչինչ չեմ զգում»:

Նախքան պատասխանին անցնելը, ես նախ նրան որոշ հարցեր տվեցի։ «Պատմեք ինձ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրության մասին»:

Նա պատասխանեց. «Ես չեմ կարդում սուրբ գրությունները»:

Ես հարցրի. «Իսկ ձեր ընտանի՞քը: Դուք միասին ուսումնասիրո՞ւմ եք Եկ, հետևիր ինձ ձեռնարկը»:

Նա ասաց. «Ոչ»:

Ես հարցրի նրա աղոթքների մասին. «Ի՞նչ եք զգում, երբ աղոթում եք»:

Նա պատասխանեց. «Ես չեմ աղոթում»: (Ռեբեկա Լ. Քրեյվեն, «Արեք այն, ինչն ամենից կարևոր է», Լիահոնա, մայիս 2022 թ․, 62)

  • Ելնելով ձեր փորձառություններից՝ ի՞նչ կարող եք ասել այս երիտասարդ կնոջն օգնելու վերաբերյալ:

Նախորդ հարցը քննարկելուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել որոշակի ճշմարտությունների օրինակներով, որոնց համար մարդկանց կարող է անհրաժեշտ լինել հոգևոր վկայություն փնտրել: Նրանց պատասխանները գրեք գրատախտակին: (Պատասխանները կարող են ներառել վկայություն այն մասին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, որ մաքուր և առաքինի կյանքով ապրելը կարևոր է, կամ որ Իմաստության խոսքն Աստծո օրենքն է)։

Մտածեք հոգևոր ճշմարտությունների մասին, որոնց վերաբերյալ դուք կցանկանաք ստանալ հոգևոր կամ ավելի ամուր վկայություն: Կարող եք գրել դրանք ձեր ուսումնական օրագրում: Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կօգնեն ձեզ հոգևոր վկայություն ձեռք բերել կամ զորացնել այն։

«Ձեր հավատքի փորձությունը»

Շարունակելով կրճատել հարեդացիների հիշատակարանը, Մորոնին ներկայացրեց Եթեր մարգարեի ծառայությունը: Թեև Եթերը ծնվել էր գերության մեջ և ապրել այն մարդկանց մեջ, որոնք մերժել էին մարգարեներին (տես Եթեր 11․20–23), նա ապրեց արդար կյանքով և Աստծո կողմից կանչվեց որպես մարգարե:

Կարդացեք Եթեր 12․2–5 հատվածները՝ փնտրելով, թե Եթերի քարոզչությունն ինչպես ընդունվեց հարեդացիների կողմից:

  • Ինչո՞ւ մարդիկ հրաժարվեցին հավատալ Եթերի խոսքերին:

Կարդացեք Եթեր 12.6 հատվածը և փնտրեք Մորոնիի ուսուցանածն այն մասին, թե մենք ինչպես ենք ստանում ճշմարտության մասին մեր հոգևոր վկայությունը:

Եթեր 12․6 հատվածը վարդապետության սերտման հատված է։ Վարդապետության սերտման հատվածները նշեք տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք որևէ հարցի կամ իրավիճակի համար կիրառել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) կիսվել է ձեր հավատքի փորձությունը արտահայտության իմաստներից մեկով․

2:3

The Sustaining Power of Faith in Times of Uncertainty and Testing

Կարող եք ավելի արդյունավետ օգտագործել հավատքը՝ կիրառելով Մորոնիի կողմից ուսուցանված այս սկզբունքը. «Հավատքը բաներ են, որոնց համար հույս ունենք և չենք տեսնում. ուստի, մի վիճեք, եթե դուք չեք տեսնում, քանզի նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում» [Եթեր 12.6, շեշտադրումն ավելացված է]։ Այսպիսով, ամեն անգամ, երբ դուք փորձեք ձեր հավատքը, այսինքն՝ արժանավոր կերպով գործեք ստացած տպավորության հիման վրա, դուք կստանաք Հոգու հաստատող ապացույցը: Այդ զգացմունքները կամրապնդեն ձեր հավատքը: Երբ դուք կրկնեք այդ օրինակը, ձեր հավատքը կզորանա: (Ռիչարդ Գ. Սքոթ, «Հավատքի աջակցող ուժը անորոշության և փորձության ժամանակներում», Լիահոնա, մայիս 2003, 76)

  • Ի՞նչ սովորեցիք Եթեր 12.6 հատվածից և այս խոսքերից, որը կարող է օգնել մեկին, ով ցանկանում է ստանալ հոգևոր վկայություն կամ ճշմարտության մասին ավելի ամուր վկայություն:

Ճշմարտություններից մեկը, որը կարող ենք սովորել Եթեր 12.6 հատվածից, այն է, որ եթե մենք ցանկանում ենք հոգևոր վկայություն ստանալ, ապա պետք է նախ հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ։

Քույր Ռեբեկա Լ. Քրեյվենը պատմել է, թե ինչպես է պատասխանել երիտասարդ կնոջը, ում հետ խոսել է.

10:46

Արեք այն, ինչն ամենից կարևոր է

Նրան ուղղված իմ պատասխանը պարզ էր. «Եթե ցանկանում եք որևէ բան իմանալ, պետք է ինչ-որ բան անեք»:

Արդյո՞ք դա ճիշտ չէ այն ամենի դեպքում, ինչը մենք ցանկանում ենք սովորել կամ իմանալ: Ես առաջարկեցի իմ նոր ընկերուհուն սկսել կատարել այն, ինչ ուսուցանվում է Հիսուս Քրիստոսի ավետարանում՝ աղոթել, ուսումնասիրել, ծառայել ուրիշներին և վստահել Տիրոջը: Դարձը տեղի չի ունենա, երբ դուք ոչինչ չենք անում: Այն գալիս է Սուրբ Հոգու զորությամբ, երբ մենք նպատակադրված ջանքեր ենք գործադրում իմանալու համար՝ խնդրելով, փնտրելով և թակելով: Այն տեղի է ունենում, երբ գործում ենք: (Ռեբեկա Լ. Քրեյվեն, «Արեք այն, ինչն ամենից կարևոր է», Լիահոնա, մայիս 2022 թ․, 62)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին հոգևոր վկայություն ստանալու կարևոր պայման համարվում մեր գործողությունների միջոցով Նրա հանդեպ հավատք դրսևորելը:

  • Ինչպե՞ս կարող է Փրկչի ավետարանով ապրելն ազդել Նրա հանդեպ մեր զգացմունքների վրա:

Հավատքի օրինակներ

Մտածեք այն փորձառությունների մասին, երբ դուք կամ ուրիշները Փրկչի ավետարանով ապրելու և Նրա հանդեպ հավատք գործադրելու արդյունքում հոգևոր վկայություն եք ստացել:

Առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել իրենց ունեցած փորձառություններով։ Բացատրեք, որ նրանք չպետք է կիսվեն այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են: Այս քննարկման ընթացքում կարող եք կիսվել ձեր սեփական փորձառությամբ։ Կարող եք օգտագործել նաև հետևյալ տեսանյութը:

Փրկչի հանդեպ հավատք գործադրելու արդյունքում զորացած մարդու օրինակ տեսնելու համար դիտեք «Մաքուր և պարզ հավատք» տեսանյութը (5:21), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:3

Pure and Simple Faith

Իր քնննարկման ժամանակ Մորոնին պատմել է բազմաթիվ մարդկանց օրինակների մասին, որոնք օրհնվել են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու արդյունքում:

Հետևյալ վարժության համար ուսանողներին բաժանեք չորս խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք ուսումնասիրել հատվածների հետևյալ խմբերից մեկը. Եթեր 12.7–10, 11–14, 15–18, 19–22։ Յուրաքանչյուր խմբի առաջարկեք դասարանի հետ կիսվել հավատքի օրինակներով, որոնց մասին իրենք կարդացին:

Կարդացեք Եթեր 12․7–22 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Տերն օրհնեց այս մարդկանց, որոնք հավատք դրսևորեցին Իր հանդեպ: Կարող եք նշել այն օրինակները, որոնք կարևոր են ձեզ համար:

  • Հավատքի այս օրինակներից ո՞րը ձեզ ամենից շատ տպավորեց: Ինչո՞ւ։

  • Ձեր ուսումնասիրած օրինակներից մեկը կամ մի քանիսն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ անձնական հանգամանքներում:

Մտածեք, թե ինչպես կարող եք ձեր կյանքում կիրառել այն, ինչ այսօր սովորեցիք: Գրեք երկու կամ երեք գործողություն, որոնք կարող եք անել, որպեսզի հավատք դրսևորեք Հիսուս Քրիստոսի հանդեպ և ձեռք բերեք կամ զորացնեք Փրկչի ավետարանի մասին ձեր վկայությունը: