Սեմինարիա
Եթեր 7–11. «Իմացեք, որ դա տանում է դեպի գերություն»


Եթեր 7–11. «Իմացեք, որ դա տանում է դեպի գերություն», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 7–11», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 7–11

«Իմացեք, որ դա տանում է դեպի գերություն»

կինը բանտախցում

Քանի որ Աստված սիրում է մեզ, Նա կանչում է մարգարեներին, որպեսզի նախազգուշացնի մեզ չարիքի մասին և խրախուսի մեզ պահել պատվիրանները: Հարեդացիները չլսեցին Ջարեդի եղբոր նախազգուշացումը, և դա ծանր հետևանքներ ունեցավ շատ սերունդների համար։ Այս դասը կօգնի ձեզ զգալ Տիրոջ մարգարեներին հետևելու կարևորությունը։

Ուսուցանեք մարգարեների խոսքերը համոզմունքով և նպատակաուղղված: Տիրոջ կամքն ու նպատակները հաղորդվում են Նրա մարգարեների միջոցով: Օգնեք ուսանողներին գիտակցել, որ իրենք կարող են ապավինել մարգարեական ուսմունքներին՝ առաջնորդվելու և պաշտպանված լինելու համար, անկախ այն բանից՝ դրանք գրված են սուրբ գրություններում, թե դրանց մասին խոսվում է այսօր:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստվել՝ կիսվելու մարգարեական խորհուրդներով կամ նախազգուշացումներով, որոնք մենք ստացել ենք մեր օրերում: Նրանք կարող են օրինակներ գտնել Երիտասարդներին զորացնելու համար․ Ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկում (2022) կամ վերջին գերագույն համաժողովի ուղերձներում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Գերություն

Կարող եք ցուցադրել հետևյալ նկարը կամ գրատախտակին նկարել մի պարզ բանտախուց։

Նայեք հետևյալ նկարին: Այս մարդն ի՞նչ կարող է մտածել կամ զգալ:

մարդը բանտախցում

Մտածեք, թե նրա կողմից նախկինում կատարված որ ընտրությունները կարող էին աստիճանաբար հանգեցնել այս հանգամանքին, և այս մարդն ինչու էր կատարել այդ ընտրությունները:

Մեղսավոր վարքի դրսևորումը մարդկանց առաջնորդում է դեպի հոգևոր և ֆիզիկական գերություն:

Այսօր դուք կուսումնասիրեք մի պատմություն, որը կօգնի ձեզ հասկանալ հոգևոր գերությունից խուսափելու կարևոր եղանակը: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին, որոնք կօգնեն ձեզ կիրառել այն, ինչ սովորել եք ձեր կյանքում:

«Իմացեք, որ դա տանում է դեպի գերություն»

Երբ հարեդացիները ժամանեցին ավետյաց երկիր, նրանք հավատարմությամբ ծառայեցին Տիրոջը, բազմացան և ամրացան այդ երկրում (տես Եթեր 6.17–18 հատվածները): Իրենց կյանքի մայրամուտին Ջարեդը և նրա եղբայրը հավաքեցին իրենց մարդկանց, որպեսզի խոսեն նրանց հետ:

Կարդացեք Եթեր 6․19–23 հատվածները և գտեք, թե ինչ էին ցանկանում մարդիկ։

  • Ի՞նչ նախազգուշացում տվեց Ջարեդի եղբայրը մարդկանց հատված 23-ում։

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե իրենք ինչպես կարձագանքեին, եթե լինեին նման իրավիճակում: Նրանց առաջարկեք մտածել այն մասին, թե ինչպես կարող են Աստծո և Նրա մարգարեների մասին իրենց գիտելիքներն ազդել իրենց որոշման վրա: Նրանց պատասխանները կարող են ամրացնել հավատքն ու վկայությունը Աստծո և Նրա մարգարեների հանդեպ:

Նախազգուշացումները կատարված են

Չնայած Ջարեդի եղբոր նախազգուշացմանը՝ ժողովուրդն այնուամենայնիվ նախընտրեց թագավոր ունենալ։ Երբ նրանց որդիներից մի քանիսը հրաժարվեցին թագավորել, Ջարեդի որդի Օրիհան վերջապես համաձայնեց դառնալ թագավոր և արդարակեցությամբ թագավորեց իր ողջ կյանքի ընթացքում (տես Եթեր 6.24–29, 7.1 հատվածները): Այնուամենայնիվ, Ջարեդի եղբոր մարգարեությունն այն մասին, որ թագավոր ունենալը կտանի դեպի գերություն, շատ անգամ կատարվեց հարեդացիների պատմության ընթացքում։

Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով օրինակներ, թե ինչպես կատարվեց Հարեդի եղբոր մարգարեությունը: Կարող եք թվարկել այս հղումները ձեր սուրբ գրություններում՝ Եթեր 6.23 հատվածի կողքին:

Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք հերթով բարձրաձայն կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը կամ բոլորը: Եթե որոշեք կարդալ ոչ բոլոր հատվածները, համոզվեք, որ բաց չեք թողնում Եթեր 7.1–5 հատվածները, որտեղ մասնավորապես ասվում է, որ Ջարեդի եղբոր մարգարեությունը կատարվեց (տես Եթեր 7.5 հատվածը): Օգտակար է նաև կարդալ Եթեր 11.20–23 հատվածները, որոնք ներկայացնում են Եթեր մարգարեին:

  • Ի՞նչն ամենից շատ տպավորեց ձեզ այդ հատվածներում։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս պատմությունից Տիրոջ մարգարեներին մերժելու հետևանքների վերաբերյալ:

Ճշմարտություններից մեկը, որը մենք կարող ենք սովորել այս պատմությունից, հետևյալն է. Տիրոջ մարգարեներին մերժելը կարող է տանել դեպի գերություն։

  • Ի՞նչ օրինակներ կան, թե ինչպես կարող է մարդը գերության մեջ ընկնել՝ անտեսելով կամ մերժելով Տիրոջ մարգարեներին:

    Եթե ուսանողները նախորդ հարցի հետ կապված օգնության կարիք ունենան, կարող եք կիսվել մի քանի օրինակներով, օրինակ՝ այն հավանականությունը, որ Իմաստության Խոսքին չենթարկվելը կամ պոռնոգրաֆիա դիտելը կարող է տանել դեպի կախվածության գերություն: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ մեղքի բոլոր ձևերը նվազեցնում են Սուրբ Հոգու զորությունը մեր կյանքում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մարդիկ անտեսում այն խորհուրդներն ու նախազգուշացումները, որոնք Տերը տալիս է Իր մարգարեների միջոցով:

Ժամանակակից խորհուրդ Տիրոջ մարգարեներից

Օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես է այս ճշմարտությունը կիրառվում այսօր: Հետևյալ վարժությունը կօգնի նրանց:

Գտեք ժամանակակից մարգարեների և առաքյալների կողմից տված խորհուրդները կամ նախազգուշացումները: Դրանք կարող են ներառված լինել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում (գրքույկ, 2022) կամ վերջին գերագույն համաժողովի ուղերձներում: Կարո՞ղ եք արդյոք գտնել հատուկ բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե մենք ինչպես կօրհնվենք, երբ հետևենք այս խորհրդին, ինչպես նաև այն հետևանքները, որոնք մենք կունենանք, երբ անտեսենք այն:

Երբ ուսանողներն ավարտեն այս վարժությունը, օգտակար կլինի նրանց բաժանել փոքր խմբերի և ուսումնասիրելու համար յուրաքանչյուր խմբի հանձնարարել տարբեր թեմաներ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից (2022): Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը. Ուսանողներին բավարար ժամանակ տվեք քննարկելու իրենց պատասխանները խմբի անդամների հետ:

  • Ի՞նչ նախազգուշացումներ կամ խորհուրդներ կարողացաք գտնել:

  • Տերը ինչպե՞ս կօրհնի մեզ, երբ հետևենք այս խորհրդին:

  • Ինչպե՞ս կարող է այս խորհրդի կամ նախազգուշացման անտեսումը մարդուն տանել դեպի գերություն:

Երբ ուսանողներն ավարտեն, առաջարկեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց գաղափարներով:

Օգտակար կլինի, որ ուսանողները կիսվեն վերոնշված հարցերի իրենց պատասխաններով: Օրինակ՝ ուսանողները, որոնք ուսումնասիրել են «Քայլեք Աստծո լույսի մեջ» բաժնի խորհուրդը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից, կարող են նշել, որ այն, ինչ մենք դիտում ենք, կարդում, լսում կամ ինչին մենք մասնակցում ենք, կարող է լավ մտքեր առաջացնել կամ կարող է թուլացնել Հոգին զգալու մեր կարողությունը (տես Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը [2022], 18):

Կիրառեք այն ձեր կյանքում

Մտածեք, թե ինչպես եք արձագանքում Տիրոջ մարգարեների խորհրդին և նախազգուշացումներին, օրհնություններին, որոնք ստացել եք նրանց հետևելու համար, և այն խորհրդին, որին անհրաժեշտ կլինի ավելի հավատարմորեն հետևելու համար:

Ուսանողներին առաջարկեք կիսվել օրինակներով, թե ինչպես է Տերն օրհնել իրենց, երբ իրենք հետևել են Նրա խորհրդին Իր մարգարեների միջոցով: Դուք նույնպես կարող եք կիսվել անձնական փորձառությամբ։

Հետևյալը կարող է օգնել այն ուսանողներին, որոնք հուսահատություն են զգում գերության պատճառով, ինչը Տիրոջ մարգարեների խորհուրդն անտեսելու արդյունքն է: Կարող եք դասարանով կարդալ Մոսիա 7.33 հատվածը։

Ոմանք կարող են հուսահատվել, երբ զգան Նրա մարգարեների միջոցով Տիրոջ խորհուրդներն ու նախազգուշացումները անտեսելու հետևանքները։ Նույնիսկ երբ մենք սխալներ ենք թույլ տալիս, Փրկիչը կարող է մեզ ազատել գերությունից, երբ մենք դիմենք Նրան: Օրինակ՝ կարդացեք Եթեր 7.25–27 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ մարդիկ ապաշխարեցին և դարձան դեպի Աստված:

  • Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ Տիրոջ մասին (տես նաև Մոսիա 7.33 հատվածը):

Որպեսզի տեսնեք, թե ինչպես է մարդը զգացել Տիրոջ ազատագրումը հոգևոր գերությունից հետո, դիտեք «Աստծո անմիջական բարությունը» տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում 3:37-6:33:

2:3

Աստծո անմիջական բարությունը

Վկայեք այսօր քննարկած ճշմարտությունների մասին և խրախուսեք ուսանողներին գործել իրենց ունեցած հոգևոր տպավորություններով։