Սեմինարիա
Եթեր 13–15. Հաղթահարեք զայրույթը


«Եթեր 13–15. Հաղթահարեք զայրույթը», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 13–15», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 13–15

Հաղթահարեք զայրույթը

հիասթափված երիտասարդը և նրա հայրը՝ հետին պլանում

Իր մեծ սիրով Երկնային Հայրը հնարավորություն է տալիս մեզ մեր մահկանացու կյանքում ունենալ զգացմունքների լայն շրջանակ, օրինակ՝ սեր, խաղաղություն, տխրություն և հիասթափություն: Այս էմոցիաները զգալով՝ մենք սովորում ենք: Շարունակելով ապստամբել Տիրոջ դեմ՝ հարեդացիներն իրենց զգացմունքների հետևանքով կայացրին որոշումներ, որոնք հանգեցրին նրանց քաղաքակրթության կործանմանը: Այս դասը կօգնի ձեզ ողջ կյանքում հաղթահարել զայրույթի պահին գործելու գայթակղությունը:

Ուսանողներին առաջարկեք գործել ըստ իրենց սովորածի: Ուսանողներին հնարավորություն տվեք իրենց սովորածի հիման վրա գործելու պլան կազմել: Հորդորեք նրանց հետևել այդ պլանին: Օգնեք նրանց տեսնել քրիստոսանման ուղիներով գործելու օրհնությունները:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը «Խաղաղության Իշխանն է» (Եսայիա 9.6) և ինչ է նշանակում մեզ համար լինել Նրա հետևորդները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Զայրույթի հետևանքները

Կարդացեք կամ դիտեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) հետևյալ պատմությունը երկու եղբայրների մասին, որոնք իրենց ողջ կյանքում ապրել էին միասին:

2:3

School Thy Feelings, O My Brother

Շատ տարիներ առաջ ես կարդացի հետևյալ հաղորդումը Associated Press-ում, որը հայտնվել էր լրագրում. Մի տարեց մարդ իր եղբոր թաղման ժամանակ պատմեց, որ երիտասարդ տարիքից նրա հետ ապրել էր Նյու Յորքում մի փոքրիկ մեկ սենյականոց տան մեջ Կանիստեոյի մոտ: Մի վիճաբանությունից հետո նրանք կավիճով բաժանել էին սենյակը երկու մասի, և 62 տարի շարունակ ոչ մեկը չէր անցել այդ գծի վրայով և մի բառ իսկ չէին խոսել միմյանց հետ: Միայն մտածեք այդ զայրույթի հետևանքի մասին: (Թոմաս Ս. Մոնսոն, «Դաստիարակիր զգացմունքներդ, ով իմ եղբայր», Լիահոնա, նոյեմբեր 2009 թ․, 68–69)

  • Ի՞նչ սովորեցիք երկու եղբայրների մասին Նախագահ Մոնսոնի պատմությունից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այսօր այդ ուղերձը կարևոր աշխարհում:

Մտածեք ձեր զգացմունքների և այն մասին, թե որքան հաճախ եք զայրանում: Մտածեք, թե որ հանգամանքներում դուք կարող եք զայրանալ և այդ զայրույթն ինչպես կարող է ազդել ձեր մտածողության, գործողությունների և հարաբերությունների վրա:

Զայրույթի հետևանքով խափանված փխրուն հանգամանք

Եթեր մարգարեի ժամանակ մարդիկ շատ ամբարիշտ էին: Եթերը ստիպված էր ապրել քարանձավում, որպեսզի թաքնվեր նրանցից, ովքեր ձգտում էին սպանել իրեն: Հակամարտող բանակները շարունակաբար պատերազմում էին։ Մի բանակը ղեկավարում էր Կորիանթում անունով մի թագավոր, իսկ մյուսը տարբեր ժամանակներում ղեկավարում էին տարբեր պառակտիչներ, այդ թվում՝ Սարեդ անունով մի մարդ: Եթերը զգուշացրեց Կորիանթումին, որ ապաշխարի, այլապես ժողովուրդը կկործանվի:

Կարդացեք Եթեր 13․22–31 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր զայրույթն ազդել մարդկանց գործողությունների վրա:

  • Ի՞նչ գտաք:

Հարեդացիների կործանումը ցույց է տալիս զայրույթով լցված լինելու վտանգները։ Կորիանթումին և նրա բանակներին ի վերջո հաջողվեց հաղթել Սարեդին: Սակայն ի հայտ եկան ուրիշները, որոնք շարունակեցին առաջնորդել պառակտիչներին, այդ թվում՝ Սիզը։ Երբ Կորիանթումի միլիոնավոր մարդիկ արդեն սպանվել էին, նա փորձեց դադարեցնել արյունահեղությունը՝ խաղաղության խնդրանքով բազմաթիվ նամակներ գրելով Սիզին:

Կարդացեք Եթեր 15․5–6, 15–30 հատվածները և փնտրեք, թե ինչ ազդեցություն ունեցավ հարեդացիների զայրույթն անհատների և մարդկանց խմբերի վրա։

  • Զայրույթն ինչպե՞ս ազդեց Կորիանթումի, Սիզի և ուրիշների վրա: Ինչպե՞ս է նրանց զայրույթն ազդել նրանց շրջապատող մարդկանց վրա:

Ճշմարտություններից մեկը, որ ուսուցանում է այս պատմությունը, հետևյալն է. զայրույթը կարող է դրդել մեզ կատարել այնպիսի ընտրություններ, որոնք կվնասեն մեզ և ուրիշներին։

Ելնելով հետևյալ հարցի զգայուն բնույթից, լավ կլիներ, որ ուսանողները լուռ խորհեին դրա շուրջ և իրենց պատասխանները գրեին իրենց օրագրերում:

  • Տեսե՞լ եք արդյոք, որ զայրույթն ազդել է ընկերների, թիմակիցների, ծխի անդամների կամ ընտանիքի անդամների միջև հարաբերությունների վրա:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, թե մենք ինչու պետք է ձգտենք հաղթահարել զայրույթի և հակառակության զգացումները.

2:3

Հաշտության սպասավորությունը

Հիսուսը խնդրել է, որ մենք «ապրենք միասին սիրով», [Վարդապետություն և Ուխտեր 42.45] «մեր մեջ չպիտի լինեն վիճաբանություններ» [3 Նեփի 11.22]: Նա նախազգուշացրեց նեփիացիներին․ «Նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չի» [3 Նեփի 11․29]։ Անշուշտ, մեր կապը Քրիստոսի հետ մեծապես կորոշվի միմյանց հետ մեր ունեցած հարաբերություններով, կամ դրանք առնվազն կազդեն Քրիստոսի հետ մեր կապի վրա:  (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության սպասավորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2018 թ., 78)

Ուսանողներին օգնեք մտածել այն մասին, թե ինչպես կարող է զայրույթն ազդել իրենց կյանքի վրա և իրենք ինչ կարող են անել այն հաղթահարելու համար: Հետևյալ հարցերից մի քանիսը կարող են օգնել։

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են մեր հարաբերություններն ուրիշների հետ ազդում Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունների վրա:

  • Ինչո՞ւմ է կայանում զայրույթի պահին գործելուց խուսափելու դժվարությունը:

  • Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսն օգնել մեզ հաղթահարել զայրույթը:

Որպեսզի օգնեք ուսանողներին գտնել եղանակներ, որոնցով նրանք կարող են փնտրել Տիրոջ օգնությունը զայրույթը հաղթահարելու համար, հանձնարարեք նրանց կատարել հետևյալ վարժություններից մեկը կամ երկուսը: Նրանք կարող են մի տարբերակը լրացնել դասարանով, իսկ մյուս տարբերակը՝ անհատապես: Ուսանողներին ցուցումներ տվեք, որոնց պետք է հետևեն:

Տարբերակ Ա. Փրկչի բարության օրինակը

Ուսումնասիրեք առնվազն մեկ օրինակ Փրկչի կյանքից, երբ Նա կարող էր զայրույթով արձագանքել, սակայն նախընտրեց պատասխանել սիրով և բարությամբ: Կարող եք ուսումնասիրել Նրա խաչելությունը (տես Ղուկաս 23.33–43) կամ, երբ շնություն գործած կնոջը բերեցին Նրա մոտ (տես Հովհաննես 8.1–11):

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչպես կարող են հետևել Փրկչի օրինակին: Նրանք կարող են հիշել իրենց նախկին փորձառությունները, երբ գործել են զայրույթի պահին և իրենց օրագրերում գրեն, թե ինչպես կարող էր արդյունքն այլ լինել, եթե նրանք գործեին՝ ավելի շատ նմանվելով Փրկչին:

Տարբերակ Բ. Հետևել Փրկչի բարության օրինակին

Հետևյալ վարժության համար հիշեցրեք ուսանողներին, որ սցենարները պետք է համապատասխան լինեն:

Ստեղծեք մտացածին, սակայն իրատեսական սցենար, որտեղ մարդը զայրացած է մեկ այլ անձի վրա: Ավելացրեք որոշ մանրամասներ, ներառյալ անունները և զայրույթի պատճառները:

Ուսանողներին կարող եք առաջարկել գրել իրենց սցենարները թղթի վրա և հանձնել դրանք: Դուք կարող եք համառոտ վերանայել դրանք, ապա կարդալ սցենարներից մի քանիսը՝ խնդրելով ուսանողներին առաջարկել արձագանքելու քրիստոսանման եղանակներ:

Որպես այլընտրանք, ուսանողները կարող են աշխատել իրենց դասընկերոջ հետ և դերախաղով արձագանքել իրենց սցենարներին:

Զայրույթից խուսափելու առաջարկ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․ «Մեզանից ոչ ոք չի կարող վերահսկել ժողովուրդներին կամ կառավարել այլ մարդկանց կամ նույնիսկ մեր ընտանիքի անդամների գործողությունները: Սակայն մենք կարող ենք կառավարել ինքներս մեզ» («Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022, 97)։

Կազմեք պլան, թե ինչ կարող եք անել, որպեսզի կառավարեք ձեզ և հաղթահարեք զայրույթը: Ձեր պլանը կարող է կապված լինել որոշակի մարդկանց հանդեպ ձեր վերաբերմունքի կամ արձագանքի հետ: Այն կարող է ներառել եղանակներ, որոնցով կարող եք հետևել Փրկչի օրինակին: Համոզվեք, որ ներառել եք եղանակներ, որոնցով դժվար իրավիճակներից առաջ կամ դրանց ընթացքում կարող եք դիմել Երկնային Հորը՝ աստվածային օգնություն ստանալու համար:

Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ Փրկիչը կօգնի ուսանողներին, երբ նրանք փնտրեն Նրա օգնությունը զայրույթից խուսափելու և այն հաղթահարելու հարցում: