Սեմինարիա
Եթեր 12–15․ Ակնարկ


«Եթեր 12–15․ Ակնարկ», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 12–15», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 12–15

Ակնարկ

Շարունակելով կրճատել Եթերի գիրքը՝ Մորոնին վախենում էր, որ հեթանոսները կծաղրեն իր աշխատանքը՝ գրելու իր թույլ ունակության պատճառով: Տերը պատասխանեց, որ երբ մենք խոնարհությամբ և հավատքով գալիս ենք դեպի Իրեն, Նա կարող է մեր թուլությունները վերածել ուժեղ կողմերի: Հարեդացիների կործանման մասին իմանալուց և նեփիացիների կործանմանն ականատես լինելուց հետո Մորոնին իր բոլոր ընթերցողներին աղերսեց փնտրել Հիսուս Քրիստոսին և այն օրհնությունները, որոնք Նա կառաջարկի:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Եթեր 12.23–27

Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի Նրա շնորհով հաղթահարեն թուլությունները:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ Եթեր 12.27 հատվածը և հիշել իրենց կյանքում մի թուլություն, որն իրենք կցանկանային հաղթահարել Փրկչի օգնությամբ:

  • Նյութեր. դատարկ թերթիկ յուրաքանչյուր ուսանողի համար

Վարդապետության սերտում. Եթեր 12․27

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Եթեր 12․27 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել իրական կյանքի իրավիճակներում:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտապահել Եթեր 12․27 հատվածը:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ դասի խորագիրն է՝ «Երիտասարդները շատ ժամանակ են ծախսում իրենց հեռախոսների վրա»

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին առաջարկեք տեսնել, թե 60 վայրկյանի ընթացքում քանի անգամ իրենք կարող են զրուցարանում մուտքագրել սուրբգրային հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը: Համոզվեք, որ նրանք գիտեն, որ իրենք ամեն անգամ պետք է նորից մուտքագրեն այն, այլ ոչ թե պարզապես պատճենեն և տեղադրեն: Այնուհետև առաջարկեք նրանց տեսնել, թե արդյոք իրենք կարող են բարձրաձայն արտասանել այն հիշողությամբ:

Եթեր 12․28–41

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկությամբ փնտրել Հիսուս Քրիստոսին իրենց կյանքում:

Եթեր 13–15

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին հաղթահարել իրենց կյանքի ընթացքում զայրույթի պահին գործելու գայթակղությունը:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը «Խաղաղության Իշխանն է» (Եսայիա 9.6) և ինչ է նշանակում մեզ համար լինել Նրա հետևորդները:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ցուցումներ տարբերակ Ա-ի, տարբերակ Բ-ի համար (եթե ուսանողներին թույլ է տրվում ընտրել դրանց միջև)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ եթե թույլ եք տալիս ուսանողներին ընտրություն կատարել Ա և Բ տարբերակների միջև, հաշվի առեք երկու տարբերակների համար քննարկման առանձին սենյակների օգտագործումը: Ցուցումները տրամադրեք էլփոստի միջոցով կամ զրուցելիս՝ նախքան ուսանողները կմտնեն քննարկման իրենց սենյակները:

Գնահատեք ձեր գիտելիքները 9

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հիշել և գնահատել, թե Մորմոն 7Եթեր 15 գլուխների ուսումնասիրման փորձառությունն ինչպես է օգնել իրենց հոգևոր աճ ունենալ։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք վերանայել իրենց սովորածը և ավարտել հետևյալ խոսքերը. «Մորմոն 7Եթեր 15 գլուխներից սովորած դասերից մեկը, որը ես կցանկանայի կիսվել ընկերոջս հետ․ …»

  • Նկար․ ծառի բնի օղակներ

  • Նյութեր. շերտերով կտրատած թղթեր այն վայրերի անուններով, որտեղ ուսանողները կարող են կանչվել ծառայելու որպես միսիոներներ

  • Առարկայական դաս․ մի բոքոն հաց, խառնաման և հաց պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներ

  • Առցանց ուսուցման առաջարկ․ դասի՝ «Մտածեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու ծրագրերի մասին» վերնագրով բաժնում ուսանողներին հնարավորություն տվեք դիտել, թե ինչպես եք միացնում բաղադրիչները՝ մի բոքոն հաց պատրաստելու համար։ Բացի այդ, եթե ուսանողներն ապրում են ձեզ մոտ գտնվող տարածքում, կարող եք առաջարկել նրանց օրվա երկրորդ կեսին գալ ձեր տուն՝ այդ հացը թխելուց հետո հացի մի կտոր վերցնելու համար: Մինչ նրանք ուտում են իրենց կտոր հացը, կարող եք խնդրել նրանց խոսել այն մասին, թե ինչ սովորեցին դասի ընթացքում: