«Մորոնի 7․1–19. Ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մորոնի 7․1–19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորոնի 7.1–19
«Ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով»
Երբեմն դժվար է լինում հասկանալ, թե որն է ճիշտ, որը՝ ոչ: Սակայն, Աստված մեզ օգնություն է տրամադրում։ Մորոնին, օգտագործելով իր հոր խոսքերը, հորդորեց մեզ օգտագործել Քրիստոսի Լույսը՝ ճիշտն ու սխալլն իրարից տարբերելու համար: Այս դասը կօգնի ձեզ ապավինել Հիսուս Քրիստոսին՝ բարու և չարի մասին դատելու համար։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ո՞ր քառակուսու գույնն է ավելի բաց:
Կզարմանա՞ք, եթե իմանաք, որ երկու մոխրագույն քառակուսիներն էլ նույն երանգն ունեն: Ձեր ուղեղը երկու մոխրագույն քառակուսիներն ընկալում է որպես տարբեր երանգ ունեցող քառակուսիներ՝ դրանց շրջապատող բաց կամ մուգ գույների պատճառով:
Այս պատրանքի նման, կարող են լինել իրավիճակներ, որոնցում դժվար է ճիշտ դատողություններ անել: Եսայիան մարգարեացել էր, որ վերջին օրերում շատ մարդիկ «չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի» (Եսայիա 5.20, տես նաև 2 Նեփի 15.20):
-
Ո՞րն է այն եղանակը, որով դուք տեսել եք, որ մեր օրերում մարդիկ «չարին ասում են բարի և բարուն՝ չար»:
-
Ի՞նչն է խնդիրը, որ մարդը չի կարողանում հստակ կամ պարզորոշ տեսնել ճշմարտությունը։
-
Ինչպե՞ս որոշել՝ ինչ-որ բան ճիշտ է, թե սխալ:
-
Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք տարբերել բարին չարից: Ինչո՞ւ։
Մտածեք մի բանի մասին, որը կցանկանայիք ավելի հստակ տարբերակել որպես լավ կամ վատ: Օրինակ՝ որևէ մեկը կարող է մտածել, որ ինքը լավ երաժշտություն է ընտրել, սակայն իր ծնողները կարող են չհամաձայնել: Ո՞վ է ճիշտ: Այլ օրինակների թվում կարող են լինել հետևյալները․ որոշել, թե հասարակական հարցերում որ դիրքորոշումն ընդունել, ընտրել, թե ում հետ ընկերություն անել, ի՞նչ հոբբի ունենալ և այլն:
Այսօրվա ուսումնասիրության ընթացքում փնտրեք, թե ինչը կարող է օգնել ձեզ իմանալ՝ որ բանն է լավ, որը՝ ոչ:
Բարու և չարի տարբերությունը
Եսայիայի նման, Մորոնին նույնպես տեսել է մեր օրերը (տես Մորմոն 8.35): Նա մեզ համար օգնություն է ներառել Մորմոնի Գրքում: Անկեղծ միտումով բարի գործեր անելու կարևորությունն ուսուցանելուց հետո (տես Մորոնի 7.1–11), նա գրի առավ բարու և չարի վերաբերյալ դատողության մասին այն խոսքերը, որոնք իր հայրը՝ Մորմոնը ուսուցանել էր Եկեղեցու անդամներին:
Կարդացեք Մորոնի 7.12–17 հատվածները և ստորև նշեք ձեր գտածը՝ յուրաքանչյուր հուշման համար.
-
Ինչպես մենք կարող ենք որոշել, արդյոք որևէ բան բարի է
-
Ինչպես մենք կարող ենք որոշել, արդյոք որևէ բան չար է
-
Ինչ է անում Փրկիչը՝ մեզ օգնելու համար
-
Ինչպե՞ս կամփոփեք քննարկված սկզբունքները՝ ելնելով այս հատվածներում ձեր գտածից:
Մորոնի 7.12–17 հատվածներում մենք կարող ենք բացահայտել, որ բոլոր բաները, որոնք տրված են Աստծո կողմից, առաջարկում են մեզ բարիք գործել, հավատալ Հիսուս Քրիստոսին և սիրել ու ծառայել Աստծուն։ Իսկ այն, ինչը չար է, համոզում է մեզ մեղք գործել, ուրանալ Հիսուս Քրիստոսին կամ պայքարել Աստծո դեմ։
Որպեսզի հասկանաք Մորմոնի ուսմունքները, պատկերացրեք, որ որևէ մեկը կարծում է, որ այն երաժշտությունը, որը ինքը լսում է, և այն, թե ինչպես է ինքն օգտագործում իր հեռախոսը և այլ տեխնոլոգիաները՝ լավ է, սակայն նրա ծնողները կամ ղեկավարները համաձայն չեն դրա հետ:
-
Ելնելով ձեր բացահայտած ճշմարտություններից՝ ի՞նչ հարց կարող է այս մարդն ինքն իրեն տալ, որպեսզի բացահայտի, թե արդյոք իր լսած երաժշտությունը և տեխնոլոգիաների օգտագործումը լավ է, թե ոչ:
-
Այս երաժշտությունը լսելը կամ իմ հեռախոսն ու տեխնոլոգիաներն այնպես օգտագործելն, ինչպես ես եմ դա անում,…
-
… միտքս լցնում է բարի գործեր անելու, թե՞ մեղք գործելու մտքերով:
-
… խրախուսում է ինձ անել այն, ինչ կաներ, թե՞ այն ինչ չէր անի Հիսուս Քրիստոսի հետևորդը:
-
… օգնո՞ւմ է ինձ սիրել Աստծո բաները, թե ոչ:
-
Նկատի ունեցեք, որ ձեզ կարող է անհրաժեշտ լինել հատ հատ մտածել որոշ կատարողների կամ երգերի, ինչպես նաև որոշ հավելվածների, խաղերի կամ սոցիալական ցանցերի մասին: Բացի այդ, վարժության կատարման վրա ծախսվող ժամանակը կարևոր գործոն է, որը պետք է հաշվի առնել:
Լույս, որը կօգնի ձեզ տեսնել
Դուք հավանաբար նկատել եք, որ որոշ իրավիճակներում դժվար է ընտրություն կատարել ճիշտ ու սխալի միջև։
Մտքում ունենալով այս պատկերը, նշեք հատված 16-ի արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Փրկիչն օգնում մեզ:
Կարդացեք Առաջին նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը, որոնք կօգնեն ձեզ հասկանալ Քրիստոսի Լույսը.
Աշխարհում ծնված Երկնային Հոր յուրաքանչյուր զավակին ծնվելիս՝ որպես անհատույց պարգև տրվում է Քրիստոսի Լույսը: Դուք դա զգացել եք։ Դա այն զգացումն է, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, և ինչն է ճշմարիտ, ինչը՝ կեղծ: Դա ձեզ հետ է ձեր կյանքի ճամփորթությունը սկսելու պահից: …
… Դուք ամեն օր և գրեթե ամեն ժամ ընտրություններ եք կատարում, որոնք ստիպում են ձեզ քայլել լույսի ճանապարհով կամ գնալ դեպի խավարը: (Հենրի Բ. Այրինգ, «Քայլեք լույսով», Լիահոնա, մայիս 2008, 123–124)
-
Ի՞նչ սովորեցիք Քրիստոսի Լույսի մասին:
Քրիստոսի Լույսի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Ավետարանական թեմաների «Քրիստոսի Լույսը» բաժինը topics.ChurchofJesusChrist.org կայքում։
Կարդացեք Մորոնի 7.18–19 հատվածները՝ փնտրելով լրացուցիչ խորհուրդներ, որոնք տվել է Մորմոնը բարին և չարը տարբերելու վերաբերյալ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով»:
-
Փրկչի օրինակը և ուսմունքներն ինչո՞ւ են նման լույսի, որն այսօր մեզ օգնում է հստակ տարբերել ճիշտը սխալից:
-
Ուրիշ ի՞նչ եղանակներով մենք կարող ենք լսել Նրա խոսքերը և զգալ, որ Նրա ազդեցությունն առաջնորդում է մեզ:
Կիրառեք ձեր սովորածը
Հիշեք այն իրավիճակը, որի մասին դուք մտածել էիք ավելի վաղ, երբ ձեզ խնդրել էին մտածել որևէ բանի մասին, որը կցանկանայիք ավելի լավ տարբերակել որպես լավ կամ վատ: Մի քանի րոպե աղոթքով մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել այսօր սովորած սկզբունքները, որպեսզի որոշեք՝ այդ բանը ճիշտ է, թե սխալ: Տվյալ իրավիճակի շուրջ խորհելիս՝ փորձեք ջանասիրաբար քննել Քրիստոսի լույսով: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում:
-
Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կօգնի ձեզ բարելավել ճիշտ ու սխալի միջև ընտրություն կատարելու ձեր ունակությունը:
-
Որո՞նք են կյանքի այն երկու կամ երեք ոլորտները, որտեղ դուք տեսնում եք բարին չարից հաջողությամբ տարբերելու անհրաժեշտությունը: Ինչո՞ւ։