Մորոնի 7.44–48 հատվածների ձեր ուսումնասիրության ընթացքում դուք սովորեցիք, թե ինչպես ձգտել զարգացնել գթությունը, Հիսուս Քրիստոսի մաքուր սերը: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մորոնի 7․45–48 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Բացատրեք և մտապահեք
Պատկերացրեք, որ ձեր ընտանիքի հետ Եկ, հետևիր ինձ հատվածի քննարկման ժամանակ, երբ խոսում եք գթության նշանակության մասին, ձեր կրտսեր եղբայրն ասում է նման մի բան. «Մի՞թե գթությունը պարզապես մարդկանց համար լավ բաներ անելը չէ»: Դուք ասում եք ձեր եղբորը, որ բարի լինելը գթության մի մասն է, սակայն դրա մասին ավելի շատ տեղեկություններ դուք իմացել եք սեմինարիայում:
Գթության մասին ի՞նչ այլ մանրամասներ կպատմեք ձեր եղբորը:
Գործնական կիրառում
Քննեք հավատքով։
Ձգտեք մեծացնել հասկացողությունն աստվածայնորեն սահմանված հեռանկարի միջոցով:
Գործեք հասկացություններն ու հարցերը հավերժության աղբյուրներով։
Օսկարին հեշտությամբ նյարդայնացնում են իր փոքր քույրերն ու եղբայրները: Նրանք հաճախ խնդրում են Օսկարին խաղալ իրենց հետ կամ օգնել իրենց կատարել տնային աշխատանքը: Օսկարը պարզապես ցանկանում է, որ իր քույրերն ու եղբայրները հանգիստ թողնեն իրեն, որպեսզի ինքը կարողանա իր գործն անել:
Հե-Վոնն իմացել է, որ Երիտասարդ կանանց իր դասարանից մեկ այլ աղջիկ լուրեր է տարածում իր մասին: Հե-Վոնը շփոթված և վիրավորված է դրանից և չգիտի՝ ինչպես արձագանքել:
Կապոն ցանկանում է հանրաճանաչ լինել դպրոցում և անվախ երևալ ընկերների առջև։ Նա հաճախ նսեմացնում է իր դասընկերներին և առանց թույլտվության վերցնում է նրանց իրերը։
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
Ի՞նչով կարող եք կիսվել Մորոնի 7.45–48 հատվածներից, որը կարող է դրդել սցենարի մարդուն ավելի շատ գթություն ցուցաբերել իր իրավիճակում:
Ուրիշ ի՞նչ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր կարող են օգտակար լինել։
Գործեք հավատքով
Ի՞նչ դժվարությունների կարող է հանդիպել այդ մարդը՝ կիրառելով այն, ինչով դուք կիսվել եք իր հետ:
Ինչպե՞ս կարող է նա հավատքով գործել նույնիսկ այդ դժվարությունների դեպքում:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից
Հավերժության տեսանկյունից իրավիճակին նայելն ինչպե՞ս կարող է օգնել նրան ավելի շատ գթություն ցուցաբերել ուրիշների նկատմամբ:
Մարդկանց հանդեպ Հիսուս Քրիստոսի վերաբերմունքի ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող է օգնել այդ մարդուն լինել ավելի գթասիրտ: