Սեմինարիա
Մորոնի 10.8–25. «Ամեն բարի պարգև գալիս է Քրիստոսից»


«Մորոնի 10․8–25. Ամեն բարի պարգև գալիս է Քրիստոսից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորոնի 10․8–25», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 10.8–25

«Ամեն բարի պարգև գալիս է Քրիստոսից»

նվերի ստացում

Ո՞րն է ձեր ստացած այն նվերը, որը նշանակալի փոփոխություն է բերել ձեր կյանքում: Այդ նվերը ի՞նչ է պատմում ձեզ այն մարդու մասին, ով մատուցել է այն ձեզ։ Մորոնին վկայել է այն օգտակար պարգևների մասին, որոնք Աստված շնորհել է Իր զավակներին Հոգու միջոցով: Այնուհետև Մորոնին հորդորել է ընթերցողներին ճանաչել և ստանալ այդ հոգևոր պարգևները: Այս դասը կօգնի ձեզ փնտրել Հոգու պարգևները:

Օգնեք ուսանողներին իրենց հարգված և գնահատված զգալ: Յուրաքանչյուր ուսանող Աստծո զավակն է՝ եզակի հատկություններով, տաղանդներով և շնորհներով: Ուշադիր եղեք և նկատեք, երբ ուսանողները ձգտում են դրական ներդրում ունենալ: Խրախուսեք սիրո և դիմացինին ընդունելու դրսևորումները դասարանի բոլոր անդամների միջև:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք սովորել Հոգու պարգևների մասին: Նրանք կարող են օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության լրացուցիչ նյութեր, օրինակ՝ Ավետարանական թեմաների «Հոգևոր պարգևներ» հատվածը, որը գտնվում է topics.ChurchofJesusChrist.org կայքում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պարգևներ

Մտածեք լավագույն նվերներ մատուցող մարդկանց մասին, որոնց դուք գիտեք:

  • Այդ մարդկանց ո՞ր հատկանիշներն են դարձնում նրանց լավագույն նվեր մատուցող։

Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին ուսուցանեց Մատթեոս 7.9–11 հատվածներում նկարագրված Երկնային Հոր հատկանշներից մեկի մասին։ Կարդացեք այս հատվածները՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ ուսուցանեց Իր Հոր մասին:

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ հարցի վերաբերյալ ուսանողների պատասխանները։ Կախված ուսանողների պատասխաններից՝ կարող եք դասարանով կարդալ հարցի վերջում թվարկված հատվածները:

Այսօր դուք հնարավորություն կունենաք սովորելու Աստծո պարգևների մասին, որոնք կոչվում են Հոգու պարգևներ կամ հոգևոր պարգևներ: Ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես են այս պարգևներն ապացուցում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը ձեր և ուրիշների հանդեպ: Մտածեք նաև, թե ինչպես կարող է այս պարգևներով օրհնվելն ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր երախտագիտության և սիրո վրա:

Հոգևոր պարգևներ Աստծուց

Ցուցադրեք հետևյալ սահմանումը, որպեսզի ուսանողները կարողանան ներառել այն իրենց ուսումնասիրության օրագրում:

Հոգևոր պարգևները կարող են սահմանվել որպես «օրհնություններ կամ ունակություններ, որոնք Աստծված տալիս է Իր զավակներին՝ Սուրբ Հոգու զորության միջոցով: Հոգու պարգևները տրվում են, որպեսզի օրհնեն և օգտակար լինեն նրանց, ովքեր սիրում են Տիրոջը և ձգտում են պահել Նրա պատվիրանները: (Տես Վարդապետություն և Ուխտեր 46․9)»։ (Ավետարանական թեմաներ, «Հոգևոր պարգևներ», topics.ChurchofJesusChrist.org կայքում):

Կարդացեք Մորոնի 10․8 հատվածը և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Մորոնին հոգևոր պարգևների մասին։

  • Ի՞նչ սովորոցիք այս հատվածից հոգևոր պարգևների մասին:

Ճշմարտություններից մեկը, որը մենք կարող ենք սովորել այս հատվածից, այն է, որ Աստված Իր զավակներին տալիս է Հոգու պարգևներ, որոնք օգտակար են նրանց համար։

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող ենք օգտագործել օրհնությունները կամ ունակությունները, որոնք Աստված տալիս է մեզ Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի դրանք օգուտ բերեն մեզ կամ ուրիշներին:

Մտածեք հոգևոր պարգևների վերաբերյալ ձեր ունեցած հարցերի մասին: Գրեք այդ հարցերը ձեր օրագրում: Շարունակելով ուսումնասիրությունը՝ փնտրեք ուսմունքներ, որոնք կօգնեն գտնել ձեր հարցերի պատասխանները:

Առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել իրենց որոշ հարցերով: Դուք կարող եք դրանք գրել գրատախտակին: Ուսանողները կարող են ունենալ հետևյալ հարցերը. Որո՞նք են հոգևոր պարգևների օրինակները: Ինչպիսի՞ հոգևոր պարգևներով է Աստված օրհնել ինձ: Ինչպե՞ս ես կարող եմ ստանալ հոգևոր պարգևները:

Որո՞նք են հոգևոր պարգևների օրինակները:

Մորոնին կիսվել է հոգևոր պարգևների մի քանի օրինակով, որոնք Աստված կարող է տալ մեզ: Կարդացեք Մորոնի 10․9–16 հատվածները և փնտրեք այդ օրինակները։

Օգտակար կլինի իմանալ, որ «իմաստության խոսքի» ուսուցումը (հատված 9) կարող է վերաբերել մարդկանց օգնելու ունակությանը, որպեսզի նրանք կարողանան ճիշտ դատողություն անել կամ օգտագործեն իրենց գիտելիքները. «գիտության խոսքի» ուսուցումը (հատված 10) կարող է վերաբերել մարդկանց օգնելու ունակությանը, որպեսզի նրանք ճանաչեն Աստծուն և Նրա օրենքները և «ամեն ձևի լեզուները» (հատված 15) կարող են վերաբերել օտար կամ անհայտ լեզուներով խոսելու ունակությանը:

  • Հոգու ի՞նչ պարգևներ են նշվել այս հատվածներում:

  • Որո՞նք են այն օրինակները, թե ինչպես եք դուք տեսել այդ պարգևները:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկին (1915–1985) ուսուցանել է, որ «հոգևոր պարգևներն անվերջ են թվով և անսահման են բազմազանությամբ» (Հավատո հանգանակի նոր վկա [1985], 371):

Կարող եք առաջարկել ուսանողներին մտածել հոգևոր պարգևների օրինակների մասին, որոնցով Աստված կարող է օրհնել իրենց՝ ի հավելումն Մորոնի 10 գլխում թվարկվածների։ Անհրաժեշտության դեպքում կարող եք կիսվել հետևյալ օրինակներով:

Աստված կարող է օրհնել մեզ անսահման թվով հոգևոր պարգևներով, այդ թվում՝ հավատքով առ Հիսուս Քրիստոս, անձնական հայտնությամբ, պատվիրանները պահելու ավելի մեծ ունակությամբ և ուրիշների հանդեպ քրիստոսանման սիրո զգացողությամբ:

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ստորև բերված հարցերի քննարկմանը, առաջարկեք նրանց հիշել իրենց կյանքի այն դեպքերը, երբ իրենք օրհնվել են Աստծո կողմից տրված հոգևոր պարգևներով: Կարող եք առաջարկել նրանց կիսվել օրինակներով, որոնք խիստ անձնական չեն: Կարող եք կիսվել նաև ձեր կյանքի օրինակներով։

  • Ի՞նչ եք իմանում Երկնային Հոր մասին, երբ խորհում եք այն պարգևների շուրջ, որոնք Նա ցանկանում է տալ մեզ:

  • Ինչպե՞ս կարող են հոգևոր պարգևներն օգնել մեզ ավելի շատ նմանվել Աստծուն:

Ինչպե՞ս կարող ենք հոգևոր պարգևներ ստանալ:

Կարդացեք Մորոնի 10․24–25, 30 հատվածները և փնտրեք, թե ինչ է ուսուցանել Մորոնին Աստծուց հոգևոր պարգևներ ստանալու մասին։

  • Ի՞նչ ուսուցանեցին ձեզ այս հատվածներն այն մասին, թե ինչպես մենք կարող ենք օրհնվել Հոգու պարգևներով:

Կարող եք օգտագործել հետևյալ արտահայտությունները, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես իրենք կարող են հետևել Մորոնիի խորհրդին՝ «կառչած մնալ» հոգևոր պարգևներից (Մորոնի 10.30): Կարող եք ցուցադրել այդ արտահայտությունները և առաջարկել ցանկացողներին կարդալ դրանք բարձրաձայն:

Առաջին Նախագահության նախագահ Ջորջ Ք. Քենոնը (1827–1901) կիսվել է հոգևոր պարգևներ փնտրելու մի եղանակով.

Եթե մենք թերանում ենք ինչ-որ բանում, ապա մեր պարտականությունն է աղոթել պարգևի համար, որը մեզ կատարյալ կդարձնի։ … Ոչ մի մարդ չպետք է ասի․ «Ես չեմ կարող զսպել ինձ, իմ էությունն է այդպիսին»։ Դա նրան չի արդարացնում, որովհետև Աստված խոստացել է … տալ պարգևներ, որոնք արմատախիլ կանեն [մեր թուլությունները]։ (Ջորջ Ք. Քենոն, «Փնտրեք հոգևոր պարգևներ», Լիահոնա, ապր․ 2016, 80)

Առաջին Նախագահության նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվել է մեկ այլ եղանակով, որով մենք կարող ենք արժանանալ Հոգու պարգևների.

2:3

Serve with the Spirit

Մենք զարգացնում ենք հոգևոր պարգևները՝ պատվիրանները պահելով և փորձելով ապրել անարատ կյանքով: Դա պահանջում է հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ Նրա Քավության միջոցով ապաշխարելու և մաքրագործվելու համար: (Հենրի Բ. Այրինգ, «Ծառայեք Հոգով», Լիահոնա, նոյեմբեր 2010, 59)

  • Ի՞նչ սովորեցիք այս արտահայտություններից այն մասին, թե ինչպես կարող ենք օրհնվել հոգևոր պարգևների միջոցով:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ են նշված գործողություններն անհրաժեշտ Հոգու պարգևներին արժանանալու համար:

Կիսվելով հետևյալ ցուցումներով՝ ուսանողներին բավարար ժամանակ տրամադրեք, որպեսզի մտածեն, թե ինչ են իրենք սովորել և ինչպես կկիրառեն սովորածը: Այնուհետև վկայեք այն ճշմարտությունների մասին, որոնք դուք այսօր ուսումնասիրեցիք, և խրախուսեք ուսանողներին փնտրել հոգևոր պարգևներ:

Մտածեք, թե ինչ սովորեցիք այսօր հոգևոր պարգևների մասին, որոնք ցանկանում եք հիշել, այդ թվում այն մասին, թե հոգևոր պարգևներն ինչպես կարող են փոխել ձեր կյանքը: Որոշեք, թե ինչ պետք է անեք, որպեսզի ձեզ ավելի շատ հասանելի լինեն այն հոգևոր պարգևները, որոնցով Երկնային Հայրը ցանկանում է օրհնել ձեզ: Ձեր մտքերն ու տպավորությունները գրանցեք ձեր օրագրում: