Վարդապետություն և Ուխտեր 2021
Ապրիլի 11 Ինչպե՞ս կարող եմ բոլորին հրավիրել գալ Քրիստոսի մոտ Վարդապետություն և Ուխտեր 30-36


Ապրիլի 11 Ինչպե՞ս կարող եմ բոլորին հրավիրել գալ Քրիստոսի մոտ Վարդապետություն և Ուխտեր 30-36, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Ապրիլի 11 Ինչպե՞ս կարող եմ բոլորին հրավիրել գալ Քրիստոսի մոտԵկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
հեռախոսին նայող պատանի

Ապրիլի 11

Ինչպե՞ս կարող եմ բոլորին հրավիրել գալ Քրիստոսի մոտ

Վարդապետություն և Ուխտեր 30-36

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա, բացի քվորումի կամ դասարանի հատուկ կարիքների շուրջ միասին խորհրդակցելուց, դուք կարող եք քննարկել գերագույն համաժողովի տպավորություններն ու թեմաները։ Հետևյալ հարցերը կարող են օգնել։

  • Ո՞ր թեմաները կամ ուղերձները գրավեցին մեր ուշադրությունը։

  • Ի՞նչ ենք մենք ոգեշնչվում անել՝ շնորհիվ մեր սովորածի կամ զգացածի։

  • Մենք ի՞նչ պետք է անենք որպես քվորում կամ դասարան, որպեսզի գործենք ըստ գերագույն համաժողովի ժամանակ լսած խորհրդի։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Ֆայեթում (Նյու Յորք) 1830 թվականի ապրիլի 6-ին վերականգնված Եկեղեցու կազմավորումից ընդամենը ամիսներ անց Տերը սկսեց կանչել միսիոներներ, որպեսզի հավաքեն «ընտրյալներին աշխարհի չորս կողմերից» (Վարդապետություն և Ուխտեր 33․6)։ Այն, ինչ սկսվեց սահմանափակ թվով աշխարհագրական տարածքներում մի բուռ նորադարձների ջանքերով, վերածվեց միսիոներական բանակի, որը հռչակում է ավետարանը ամբողջ աշխարհում։ Սակայն միսիոներական աշխատանքը չի սահմանափակվում լիաժամկետ ծառայող միսիոներներով։ Տերը ցանկանում է, որ մեզանից յուրաքանչյուրը հրավիրի իր շրջապատում գտնվողներին գալ Իր մոտ։

Ի՞նչ փորձառություններ եք ունեցել՝ հրավիրելով ուրիշներին սովորել Փրկիչի ավետարանի մասին։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ոգեշնչեք քվորումի կամ դասարանի անդամներին կատարել հոգիներին Հիսուս Քրիստոսի մոտ բերելու իրենց պարտականությունը։ Մինչ նախապատրաստվում եք ուսուցանել, կարող եք վերանայել «Ո՞րն է որպես միսիոներ իմ նպատակը» դասը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում ([2019] 1–16) և Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա ձեր սրտում» ուղերձը, Լիահոնա, մայիս 2019, 15-18)։

Նկար
պարմանուհին ծիծաղում է

Երբ հրավիրում ենք մեր ընկերներին հաճախել Եկեղեցու ժողովներին կամ միջոցառումներին, մենք օգնում ենք նրանց սովորել Քրիստոսի մասին։

Սովորեք միասին

Վարդապետություն և Ուխտեր 30-36 բաժիններում նշվում են մի շարք մարդկանց անուններ, ովքեր կանչվում էին ծառայելու միսիաներում Եկեղեցու վաղ շրջանում։ Ձեր ժողովից մի քանի օր առաջ քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր անդամի կարող եք տալ այդ անուններից մեկը (տես 30-36 բաժինների վերնագրերը) և հրավիրեք նրանց ուսումնասիրել, թե Տերն ինչ խորհուրդ է տվել, որ օգնի այդ մարդուն կիսվել ավետարանով։ Ինչպե՞ս կարող ենք կիրառել այդ խորհուրդը մեր իսկ կյանքում։ Ստորև տրված գաղափարները կարող են ոգեշնչել ձեր ուսանողներին հրավիրել իրենց շրջապատում գտնվողներին գալ Քրիստոսի մոտ։

  • Արդյո՞ք ձեր ուսանողները հասկանում են, թե ինչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ։ Կարող եք խնդրել նրանց կիսվել իրենց մտքերով։ Եթե օգտակար կարող է լինել, կարող եք կիսվել այս բացատրությամբ․ «Դեպի Փրկիչը գալու համար մարդիկ պետք է հավատք ունենան Նրա հանդեպ ապաշխարության համար, կատարելով բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի իրենց կյանքը ներդաշնակ դարձնեն Նրա ուսմունքների հետ» (Քարոզիր Իմ Ավետարանը, 2)։ Քվորումի կամ դասարանի անդամները կարող են նաև կարդալ «եկեք ինձ մոտ» կամ «եկեք Քրիստոսի մոտ» արտահայտությունները ներառող սուրբ գրություններ, որոնք կօգնեն պատասխանել այս հարցերին․ օրինակ՝ Մատթեոս 11․28-30, Օմնի 1․26, Մորոնի 10․32, Վարդապետություն և Ուխտեր 20․59։ Մենք ինչո՞ւ ենք ուզում, որ մարդիկ գան Քրիստոսի մոտ։ Որո՞նք են այն փոքր բաները, որոնք մենք կարող ենք անել նրանց օգնելու համար։ Քվորումի կամ դասարանի անդամները կարող են ծրագիր կազմել՝ հրավիրելով իրենց ծանոթին ավելի մոտենալ Քրիստոսին։

  • Ավետարանով կիսվելու ուրիշների փորձառության մասին սովորելը հրաշալի եղանակ է ձեր ուսանողներին ոգեշնչելու համար։ Դուք կարող եք ցուցադրել «Օժանդակ աղբյուրներում» գտնվող մեկ կամ մի քանի տեսանյութեր կամ հրավիրել քվորումի կամ դասարանի անդամներին կարդալ խորհուրդը և օրինակները, որոնք գտնվում են Քրիստինա Բ. Ֆրանկոյի «Ուրախություն գտնել ավետարանով կիսվելիս» ուղերձում (Լիահոնա, նոյեմբեր 2019, 83-86)։ Ի՞նչ ենք սովորում այս օրինակներից։ Միասին քննարկեք, թե ի՞նչ կարող է անել ձեր քվորումը կամ դասարանը, որպեսզի հրավիրեն ուրիշներին գալ Քրիստոսի մոտ։

  • Ինչ վերաբերում է ավետարանով կիսվելուն, Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ասել է, որ մեզանից ոմանք գուցե «վստահ չեն, թե ինչպես անեն դա։ Կամ գուցե վախենում ենք մեր հարմարավետության գոտուց դուրս գալ» («Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում», Լիահոնա, մայիս 2019, 16)։ Եթե քվորումի կամ դասարանի անդամներն ունեն նմանատիպ զգացողություններ, նրանց կարող են օգնել Երեց Ուխդորֆի ուղերձում տրված հինգ պարզ խորհուրդները։ Կարող եք հրավիրել դասարանի յուրաքանչյուր անդամի կարդալ նրա խորհուրդներից մեկը և կիսվել իրենց սովորածով։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ սկզբնաղբյուրներ

  • Ա Տիմոթեոս 4․12 (Լինել հավատացյալների օրինակ)

  • Ալմա 17․2-4 (Մոսիայի որդիները պատրաստում էին իրենց ավետարանով կիսվելու համար)

  • Վարդապետություն և Ուխտեր 42․6-7 (Քարոզիր ավետարանը Հոգու զորությամբ)

  • Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Նելսոն, «Իսրայելի հույսը», դեռահասների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018, լրացում New Era և Ensign ամսագրերի համար, ChurchofJesusChrist.org

  • «Հրավիրենք բոլորին գալ Քրիստոսի մոտ․ կիսվենք ավետարանով», «Հրավիրենք ուրիշներին՝ «Եկեք և տեսեք», «Հրավիրեք ուրիշներին՝ «Եկեք և օգնեք», «Հրավիրեք ուրիշներին՝ «Եկեք և մնացեք» (տեսանյութեր), ChurchofJesusChrist.org

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչը հրավիրում էր ուրիշներին վկայել ճշմարտությունների մասին, որպեսզի Հոգին կարողանար դիպչել նրանց սրտերին։ «Ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ»,- հարցրեց Նա։ Երբ Պետրոսը պատասխանեց, նրա վկայությունն ամրացավ․ «Սիմօն Պետրոսը պատասխան տուաւ եւ ասեց. Դու ես Քրիստոսը` կենդանի Աստուծոյ Որդին» (Մատթեոս 16․15-16)։ Ավետարանով կիսվելն ինչպե՞ս կարող է ամրացնել քվորումի կամ դասարանի անդամների վկայությունները։

Տպել