Վարդապետություն և Ուխտեր 2021
Մարտի 28 Ինչո՞ւ ես ունեմ Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը Վարդապետություն և Ուխտեր 29


Մարտի 28 Ինչո՞ւ ես ունեմ Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը Վարդապետություն և Ուխտեր 29, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Մարտի 28 Ինչո՞ւ ես ունեմ Հիսուս Քրիստոսի Քավության կարիքըԵկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
Քրիստոսը աղոթելիս

Քրիստոսը Գեթսեմանիում, Հենրիխ Հոֆման

Մարտի 28

Ինչո՞ւ ես ունեմ Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը

Վարդապետություն և Ուխտեր 29

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ի՞նչ կարող ենք անել քվորումի կամ դասարանի անդամների միջև միասնություն հաստատելու համար։ Ի՞նչ նպատակների վրա մենք կկամենայինք աշխատել միասին։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Մենք ի՞նչ ենք անում ավետարանով կիսվելու համար։ Ի՞նչ փորձառություններ ենք ունեցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարելիս։

  • Մեր կյանքը Մենք ինչպե՞ս ենք տեսել Աստծո ձեռքը մեր կյանքում: Այս շաբաթ ի՞նչն է մեզ ոգեշնչել սուրբ գրությունների մեր ուսումնասիրության ժամանակ։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է․ «Ինչպես մարդը չի ցանկանում ուտել, քանի դեռ քաղցած չէ, այնպես էլ նա չի ցանկանում Քրիստոսի փրկությունը, քանի դեռ չգիտի, թե ինչու ունի Քրիստոսի կարիքը։ Ոչ ոք պատշաճ և ճշգրիտ չգիտի, թե ինչու ունի Քրիստոսի կարիքը, քանի դեռ չի հասկանում և ընդունում Անկման վարդապետությունը և դրա ազդեցությունը ողջ մարդկության վրա» (Էզրա Թաֆտ Բենսոն, “The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, May 1987,85)։ Մինչ այս շաբաթ դուք ուսումնասիրել եք Վարդապետություն և Ուխտեր 29, գուցե նկատել եք, թե ինչպես է Փրկիչը նկարագրում Անկումը, և ինչպես ենք մենք ազատվել դրանից։ Ինչպե՞ս եք դուք վկայություն ստացել Հիսուս Քրիստոսի և որպես Փրկիչ ու Քավիչ Նրա դերի մասին։ Մտածեք, թե ինչպես կարող է Նրա վերաբերյալ քվորումի կամ դասարանի անդամների վկայությունն ամրապնդելը փոխել նրանց։ Մինչ նախապատրաստվում եք, կարող եք ուսումնասիրել «Ազատ կամքն ու Ադամի և Եվայի անկումը», «Հիսուս Քրիստոսի Քավությունը» և «Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը» թեմաները Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի 3-րդ գլխում ([2019], 49–52, 60–61)։

Նկար
պարմանուհիները դասարանում

Քանի որ Փրկիչն ազատեց մեզ Անկումից, մենք կարող ենք ուրախություն գտնել։

Սովորեք միասին

Այսօրվա քննարկումը ծավալելու համար կարող եք հրավիրել ձեր ուսանողներին գրատախտակին գրել ցանկացած բան, որ գիտեն Ադամի ու Եվայի Անկման մասին։ Օրինակ, նրանք ի՞նչ են սովորում Անկման մասին Վարդապետություն և Ուխտեր 29․36-50-ից։ Անկման ի՞նչ փաստեր ենք մենք տեսնում մեր շուրջը։ Ստորև տրված վարժությունները կօգնեն ձեր քվորումին կամ դասարանին բացահայտել, թե ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Քավությունը մեզ օգնում հաղթահարել Անկման հետևանքները։

  • Ադամի ու Եվայի Անկումն ավելի լավ հասկանալու համար քվորումի կամ դասարանի անդամները կարող են կարդալ «Անկում» թեման Հավատքին հավատարիմ (21-24) գրքույկից կամ «Ազատ կամքն ու Ադամի և Եվայի անկումը» թեման Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի 3-րդ գլխից (49-50)։ Հրավիրեք նրանց պատկերացնել, որ ընկերը հարցրել է իրենց․ «Ինչո՞ւ ես ունեմ Հիսուս Քրիստոսի կարիքը»։ Հրավիրեք նրանց զույգերով ուսուցանել միմյանց, թե ինչպես կպատասխանեին այդ հարցին՝ հիմնվելով իրենց կարդացածից սովորածի վրա։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել քվորումի կամ դասարանի անդամներին սովորել սուրբ գրություններից, թե ինչու նրանք ունեն Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը։ Օրինակ, դուք կարող եք գրատախտակին գրել «Օժանդակ աղբյուրների» որոշ սուրբ գրությունների հատվածները, ապա այդ հատվածների վերաբերյալ ամփոփիչ նախադասություններ գրել թերթիկների վրա։ Քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր անդամի տվեք մեկական թերթիկ։ Հրավիրեք նրանց կարդալ գրատախտակին գրված սուրբ գրության հատվածները և գտնել, թե որն է համապատասխանում իրենց թերթիկի նախադասությանը։ (Որոշ նախադասություններ կարող են վերաբերել ավելի քան մեկ սուրբ գրության։) Քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր անդամի հրավիրեք բարձրաձայն կարդալ սուրբ գրության հատվածը, որը համընկնում է նրանց նախադասության հետ և կիսվել, թե ինչ սովորեցին այն մասին, թե ինչու մենք ունենք Փրկիչի Քավության կարիքը։

  • Քվորումի կամ դասարանի անդամներին հրավիրեք մտովի պատասխանել հետևյալ հարցերին․ Ինչպե՞ս եմ ես օրհնվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։ Տերն ի՞նչ կցանկանար, որ ես փոխեի իմ մեջ, որպեսզի ավելի լիարժեք վայելեի Նրա Քավության օրհնությունները։ Ապա խնդրեք նրանց միասին քննարկել առաջին հարցը։ Նրանք կարող են վերանայել «Հիսուս Քրիստոսի Քավությունը» և «Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը» թեմաները Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի 3-րդ գլխում (51]-52, 60-61) և «Օժանդակ աղբյուրների» մեկ կամ մի քանի տեսանյութեր։ Խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով:

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

  • Վարդապետություն և Ուխտեր 19․16-19 (Հիսուս Քրիստոսը վճարեց մեր մեղքերի գինը, որպեսզի ապաշխարելու դեպքում մենք չտառապենք)

  • 2 Նեփի 9․6-16, Ալմա 42․6-9 (Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ մահից և դժոխքից)

  • 2 Նեփի 2․5-10, Հելաման 14․15-17 (Միայն Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք վերադառնալ Աստծո մոտ)

  • Մոսիա 3․7, Ալմա 7․11-13 (Քանի որ Քրիստոսն Իր վրա վերցրեց մեր ցավերն ու մեղքերը, Նա գիտի, թե ինչպես օգնել մեզ)

  • Մովսես 5․10-12 (Քանի որ Փրկիչն ազատեց մեզ Անկումից, մենք կարող ենք ուրախություն գտնել)

  • Վոլթեր Ֆ․ Գոնզալես, «Փրկիչի հպումը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 90-92

  • «Որտեղ հանդիպում են արդարադատությունը, սերը և ողորմությունը», «Մենք ինչու ունենք Փրկիչի կարիք», «Քավությունը մեզ հնարավորություն է տալիս» (տեսանյութեր), ChurchofJesusChrist.org

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչը աղոթում էր Իր աշակերտների համար և շարունակ ծառայում էր նրանց։ Նա հնարավորություններ էր գտնում նրանց հետ լինելու և Իր սերը արտահայտելու համար։ Նույնը ձեր ուսանողների համար անելու ի՞նչ հնարավորություններ ունեք դուք։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով [2016], 6։)

Տպել