Վարդապետություն և Ուխտեր 2021
Մարտի 14 Ինչպե՞ս են միմյանց լրացնում տղամարդկանց և կանանց աստվածային դերերը Վարդապետություն և Ուխտեր 23-26


Մարտի 14 Ինչպե՞ս են միմյանց լրացնում տղամարդկանց և կանանց աստվածային դերերը Վարդապետություն և Ուխտեր 23-26, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Մարտի 14 Ինչպե՞ս են միմյանց լրացնում տղամարդկանց և կանանց աստվածային դերերըԵկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիք

Մարտի 14

Ինչպե՞ս են միմյանց լրացնում տղամարդկանց և կանանց աստվածային դերերը

Վարդապետություն և Ուխտեր 23-26

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը: Ո՞վ ունի մեր օգնության և աղոթքների կարիքը: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրանց։ Ո՞ւմ պետք է հրավիրենք գալիք միջոցառմանը:

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները: Մենք ի՞նչ հանձնարարություններ ենք կատարել: Մենք ի՞նչ հանձնարարություններ պետք է կատարենք։ Ինչպե՞ս ենք մենք հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը, և ինչպես կարող ենք հրավիրել ուրիշներին գալ այժմ:

  • Մեր կյանքը Ի՞նչ փորձառություններ են վերջերս ամրապնդել մեր վկայությունները: Ի՞նչ է կատարվում մեր կյանքում, և ինչպե՞ս կարող ենք աջակցել միմյանց:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Երկնային Հայրը Իր ծրագրում տղամարդկանց և կանանցհավասարապես կարևոր դերեր է տվել իրագործելու։ Այդ դերերը լրացնում են միմյանց։ Տղամարդկանց և կանանց Նա տվել է առանձնահատուկ պարգևներ և ընդունակություններ, որպեսզի օգնի նրանց կատարել այդ դերերը։ Քվորումի կամ դասարանի անդամները գուցե այս շաբաթ ուսումնասիրել են Վարդապետություն և Ուխտեր 25 բաժինը։ Այդ հայտնության մեջ Տերը խորհուրդ տվեց Էմմա Սմիթին ավետարանի վերականգնման ընթացքում նրա կարևոր աշխատանքի վերաբերյալ և բացատրեց, թե ինչպես կարող են Ջոզեֆը և Էմման աջակցել միմյանց։ Ի՞նչ օրինակներ եք տեսել, երբ տղամարդիկ ու կանայք աշխատել են միասին՝ միմյանց լրացնելով կատարել Տիրոջ գործը։ Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել ձեր ուսանող պատանիներին և պարմանուհիներին հասկանալ իրենց աստվածային դերերը և աշխատել միասին՝ կառուցելով Աստծո արքայությունը։

Մինչ պատրաստվում եք ուսուցանել, կարող եք վերանայել «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը (ChurchofJesusChrist.org) և Նախագահ Լինդա Ք. Բըրթընի «Մենք միասին կբարձրանանք» ուղերձը (Լիահոնա, մայիս 2015, 29-32)։

Նկար
Պատանիները և պարմանուհիները ձևավորում են տորթը

Պատանիները և պարմանուհիները կարող են սովորել աշխատել միասին Աստծո թագավորությունը կառուցելիս։

Սովորել միասին

Որպեսզի քննարկում ծավալեք, թե ինչպես են տղամարդիկ և կանայք միասին աշխատում Աստծո արքայությունում, դուք կարող եք հրավիրել քվորումի կամ դասարանի անդամներին վերանայել Վարդապետություն և Ուխտեր 25։ Ի՞նչ էր ասել Տերը պարտականությունների մասին, որոնք Էմման և Ջոզեֆն ունեին միմյանց հանդեպ։ Ի՞նչ կարող ենք սովորել 25-րդ բաժնից այն բանի վերաբերյալ, թե ինչպես պետք է ամուսիններն ու կանայք աշխատեն միասին։ Ձեր ուսանողներին բաժանեք թերթիկներ, որպեսզի գրեն իրենց գտածը և թող կիսվեն իրենց մտքերով։ Ապա ընտրեք հետևյալ վարժություններից մեկը, որը կօգնի նրանց ավելի լավ հասկանալ, թե ըստ Աստծո ակնկալիքի, ինչպես պետք է Նրա որդիներն ու դուստրերը միասին աշխատեն։

  • Կարո՞ղ եք մտածել մի օրինակ, որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին հասկանալ, թե ինչ է նշանակում «միմյանց լրացնել»։ Օրինակ, նրանք կարող են խոսել միմյանց լրացնող գույների մասին կամ քննարկել, թե ինչպես են երգչախմբի տարբեր ձայները երաժշտությունը դարձնում ավելի գեղեցիկ։ Ինչպե՞ս են տղամարդկանց և կանանց աստվածային դերերը լրացնում միմյանց։ Քվորումի կամ դասարանի հետ միասին կարդացեք «Բարձրացնել և օգնել մեր լրացուցիչ դերերում» վերնագրված բաժինը նախագահ Լինդա Ք. Բըրթընի «Մենք միասին կբարձրանանք» ուղերձից (Լիահոնա, մայիս 2015, 30)։ Կամ կարող եք հրավիրել մի ամուսնացած զույգի այցելել ձեր քվորումը կամ դասարանը և պատմել, թե ինչպես են օգնել միմյանց՝ կատարելու իրենց դերերը, և ինչպես է Տերն օգնել նրանց։ Ի՞նչ ենք սովորում նախագահ Բըրթընի ուղերձից կամ ամուսիններից այն մասին, թե ինչպես են ընտանիքում տղամարդն ու կինն աջակցում միմյանց։

  • «Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբ գրությունները կարող են օգնել քվորումի կամ դասարանի անդամներին ավելին սովորել ընտանիքներում տղամարդկանց և կանանց պարտականությունների մասին։ Դուք կարող եք հանձնարարել քվորումի կամ դասարանի անդամներին կարդալ սուրբ գրությունների այդ հատվածներից մեկը։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց հատվածներով և խոսել նկարագրված պարտականությունների մասին։ Ի՞նչ են սովորեցնում այդ սուրբ գրությունները ծնողների պարտականությունների մասին։ Ամուսիններն ու կանայք ինչպե՞ս կարող են օգնել միմյանց կատարելու այդ աստվածային պարտականությունները։ Տերն ինչպե՞ս կարող է օգնել նրանց հաջողության հասնել։ Ինչպե՞ս կարող են օգնել նրանց երեխաները։

  • Որպեսզի օգնեք ձեր քվորումին կամ դասարանին հասկանալ, թե տղամարդիկ ու կանայք ինչպես կարող են լրացնել միմյանց որպես հավասար զուգընկերներ, գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերը․ Հայրերի պարտականությունները և Մայրերի պարտականությունները։ Քվորումի կամ դասարանի անդամներին խնդրեք ուսումնասիրել «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագրի յոթերորդ պարբերությունը և իրենց գտածը գրել համապատասխան վերնագրի տակ։ Մենք ի՞նչ ենք սովորում հայրերի և մայրերի աստվածային դերերի մասին։ Ի՞նչ է նշանակում, որ հայրերն ու մայրերը պետք է օգնեն միմյանց այդ պարտականությունները կատարելիս «որպես հավասար գործընկերներ»։ Մեր կյանքից ի՞նչ օրինակներով կարող ենք կիսվել, որոնք ցույց են տալիս, որ հայրերն ու մայրերը կատարում են իրենց դերերը և օգնում միմյանց որպես հավասար գործընկերներ։ Կարող եք նաև քննարկել, թե ինչպես կարող են երիտասարդներն այժմ նախապատրաստվել այդ ապագա դերերին։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն՝ ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչը նախապատրաստեց նրանց, ում ուսուցանում էր, և տվեց նրանց կարևոր պարտականություններ։ Ինչպե՞ս կարող եք նախապատրաստել ձեր ուսանողներին միասին աշխատել որպես Աստծո որդիներ և դուստրեր։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով [2016], 27-28։)

Տպել