Վարդապետություն և Ուխտեր 2021
Փետրվարի 28 Ի՞նչ է նշանակում ապաշխարել Վարդապետություն և Ուխտեր 18-19


Փետրվարի 28 Ի՞նչ է նշանակում ապաշխարել Վարդապետություն և Ուխտեր 18-19, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Փետրվարի 28 Ի՞նչ է նշանակում ապաշխարելԵկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
Երիտասարդ կինը ուսումնասիրում է

Փետրվարի 28

Ի՞նչ է նշանակում ապաշխարել

Վարդապետություն և Ուխտեր 18-19

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ովքե՞ր են նոր մեր ծխում, և ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց լավ զգալ իրենց։ Ի՞նչ ենք անում, որպեսզի քվորումի կամ դասարանի ժողովները իմաստալի անցնեն։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Ի՞նչ պարտավորություններ կամ պատասխանատվություններ ունենք՝ որպես երիտասարդ տղամարդիկ կամ երիտասարդ կանայք։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ կատարել դրանք։

  • Մեր կյանքը Մենք ի՞նչ ենք անում Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու և մեր կյանքում Նրա զորությունը ստանալու համար։ Մենք ի՞նչ ենք անում, որ օգնենք մեր ընտանիքներին գալ Նրա մոտ։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Դժվար է կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19․16-19 և չզգալ մեր հանդեպ ունեցած Փրկիչի սերը։ Այդ հատվածներում Նա նկարագրել է մեր մեղքերը քավելու համար Իր կրած տառապանքը և հայտարարել, թե ինչու էր պատրաստ տառապել այդչափ՝ «որպեսզի [մենք] չտառապենք, եթե [մենք] ապաշխարենք»։ Ապաշխարությունն օրհնություն է՝ հնարավոր դարձված Փրկիչի կողմից։ Այն շարունակական, ամենօրյա ջանք է՝ հրաժարվելու մեղքից և դառնալու դեպի Աստված։ Երկնային Հոր ծրագրի մի մասն այն է, որ օգնի մեզ վերադառնալ Իր մոտ։ Հասկանալով, թե ինչպես ապաշխարել, կօգնենք մեզ մաքրվել մեր մեղքերից, փոխել մեր սրտերը, մտքերը և մոտենալ Աստծուն։

Ապաշխարությունն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսանողներին ապաշխարելու ցանկություն ունենալ։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ, որ ապաշխարությունն ամենօրյա ջանք է, և ոչ թե պահվում է միայն լուրջ մեղքերի համար։ Մինչ պատրաստվում եք ուսուցանել, ուսումնասիրեք Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել» ուղերձը (Լիահոնա, մայիս 2019, 67-69)։

Նկար
Հիսուս Քրիստոսն աղոթելիս

Քրիստոսը Գեթսեմանիում, Հարի Անդերսոն

Սովորենք միասին

Ի սկզբանե բոլոր մարգարեները կոչ են արել մարդկանց ապաշխարել։ Ինչևէ, հավանաբար ապաշխարելու ոչ մի հրավեր այնքան խորաթափանց չէ, որքան Վարդապետություն և Ուխտեր 19․15-19-ում գտնվող Փրկիչի հրավերը, որը պատանիները գուցե կարդացել են այս շաբաթ։ Կարող եք հարցնել նրանց, թե այդ հատվածներից ինչ են սովորում Փրկիչի մասին։ Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները Տիրոջ աչքում ապաշխարության կարևորության մասին։ Հետևյալ մտքերը կարող են օգնել ձեր ուսանողներին տեսնել ապաշխարությունը որպես ամենօրյա օրհնություն իրենց կյանքում։

  • Որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին հասկանալ, թե ինչպես է ապաշխարությունն օրհնում իրենց կյանքը, կարող եք սկզբում տալ հետևյալ հարցերը․ Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ապաշխարելու իմ ջանքերն ապարդյուն չեն։ Փրկիչն ինչպե՞ս կօգնի ինձ փոխվել։ Մեղքերի թողությունից բացի ուրիշ ի՞նչ օրհնություններ են բխում ապաշխարությունից։ Հրավիրեք դասարանի անդամներին կարդալ «Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբ գրություններից մեկը կամ մի քանիսը՝ փնտրելով հարցերի պատասխանները։ Ի՞նչ գտան նրանք։ Որպես այդ քննարկման մաս, դուք կարող եք ցուցադրել «Ապաշխարություն․ ուրախալի ընտրություն» տեսանյութը (ChurchofJesusChrist.org

  • Շատ երիտասարդներ սխալ են հասկանում, թե ինչ է նշանակում ապաշխարել։ Նրանց համար ապաշխարությունը գուցե սարսափելի մի բան է կամ կարծում են, որ այն վերաբերում է միայն լուրջ մեղքերին։ Որպեսզի օգնեք ճիշտ հասկանալ, կարող եք հրավիրել քվորումի կամ դասարանի անդամներին ուսումնասիրել հատվածներ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել» ուղերձից (Լիահոնա, մայիս 2019, 67-69), փնտրելով արտահայտություններ, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում ապաշխարել։ Ի՞նչ գտան նրանք, որն օգնեց նրանց նոր մոտեցում ցուցաբերել ապաշխարության վերաբերյալ։ Ի՞նչ օրհնություններ խոստացավ Նախագահ Նելսոնը նրանց, ովքեր ապաշխարում են։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսանողներին հասկանալ, թե ինչու և ինչպես ենք մենք ապաշխարում։ Նախագահ Դալլին Հ. Օուքսի «Մաքրված ապաշխարությամբ» (Լիահոնա մայիս 2019, 91-94) ուղերձը կարող է օգնել։ Քվորումը կամ դասարանը կարող եք բաժանել չորս խմբի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել կարդալ Նախագահ Օուքսի ելույթի չորս բաժիններից մեկը։ Ապա յուրաքանյուր խումբը կարող է ամփոփ ներկայացնել իրենց կարդացածը մյուս խմբերին, ուղերձում տրված որևէ սուրբ գրության հետ միասին, որն ամրապնդել է իրենց սովորածը։ Վերջում կարող եք խնդրել քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել իրենց վկայություններով Աստծո ծրագրում ապաշխարության կարևորության մասին։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչը հրավիրեց գործել հավատքով և ապրել ճշմարտությունների համաձայն, որոնք Նա ուսուցանել էր։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսանողներին տեսնել ամենօրյա ապաշխարության զորությունը։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով [2016], 3135։)

Տպել