Վարդապետություն և Ուխտեր 2021
Փետրվարի 14 Ի՞նչ է Քահանայությունը Վարդապետություն և Ուխտեր 12-13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66–75


Փետրվարի 14 Ի՞նչ է Քահանայությունը Վարդապետություն և Ուխտեր 12-13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Փետրվարի 14 Ի՞նչ է ՔահանայությունըԵկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
Հովհաննես Մկրտիչը շնորհում է Ահարոնյան Քահանայություն

Իմ ընկերակի՛ց ծառաներ … ես շնորհում եմ ձեզ, Լինդա Քըրլի Քրիսչենսեն և Մայքլ Թ․ Մալմ

Փետրվարի 14

Ի՞նչ է Քահանայությունը

Վարդապետություն և Ուխտեր 12–13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66–75

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ի՞նչ միջոցառումներ ենք ունեցել վերջերս։ Արդյո՞ք դրանք հաջողվել են։ Ի՞նչն է լավ ստացվել, և ինչպե՞ս կարող ենք բարելավել դրանք։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Ո՞վ ունի մեր ծառայության կարիքը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

  • Մեր կյանքը Ի՞նչ նպատակների վրա ենք մենք անհատապես աշխատում։ Ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել: Ի՞նչ օրհնություններ ենք մենք ստացել։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Երբ Վարդապետություն և Ուխտեր 13-ում կարդաք Ահարոնյան Քահանայության վերականգնման մասին, փորձեք կարդալ ձեր ուսանողների տեսանկյունից։ Արդյո՞ք նրանք ընկալում են քահանայության զորությունն իրենց կյանքում։ Քահանայության արարողությունները, ինչպիսիք են մկրտությունը և հաղորդությունը, ինչպե՞ս են օգնել ձեզ ստանալ Փրկիչի զորությունը։ Խորհեք փորձառությունների շուրջ, որոնցով կարող եք կիսվել։ Որպեսզի պատրաստվեք ուսուցանել քահանայության մասին, կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունները, որոնք առաջարկված են այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և «Քահանայություն» վերնագիրը Սուրբ գրքերի ուղեցույցից (scriptures.ChurchofJesusChrist.org

Նկար
պատանիները դասարանում կարդում են սուրբ գրությունները

Սուրբ գրություններն օգնում են մեզ հասկանալ, թե քահանայությունն ինչպես է օրհնում մեր կյանքը։

Սովորել միասին

Քահանայության վերաբերյալ քննարկում սկսելու համար կարող եք հրավիրել քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել, թե իրենք ինչ գիտեն Ահարոնյան Քահանայության վերականգնման մասին, ներառելով այս շաբաթ Վարդապետություն և Ուխտեր 13 և Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․66-75-ում իրենց կարդացածը։ Կարող եք նաև ցուցադրել Ահարոնյան Քահանայության վերականգնումը պատկերող նկար (ինչպես օրինակ Ավետարանի պատկերագիրք [2009], հ. 93) և հրավիրել քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել, թե ինչ գիտեն այդ իրադարձության մասին։ Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ քահանայության վերականգնման համար։ Հետևյալ վարժությունները կարող են օգնել ձեր ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է քահանայությունը, և ինչպես է այն օրհնել մեզ։

  • Քվորումի կամ դասարանի անդամներն ինչպե՞ս կբացատրեն մեկին, թե ինչ է քահանայությունը, ով երբեք նախկինում չի լսել դրա մասին։ Նրանց օգնելու համար դուք կարող եք գրատախտակին գրել որոշ հարցեր, որոնք մարդիկ կարող են ունենալ քահանայության վերաբերյալ, ինչպես օրինակ՝ Ինչ է քահանայությունը։ Մարդն ինչպե՞ս է ստանում քահանայությունը։ Ինչպե՞ս պետք է գործի քահանայություն կրողը։ Ի՞նչ են անում քահանայություն կրողները։ Հրավիրեք ձեր ուսանողներին փնտրել պատասխանները, օգտագործելով սուրբ գրությունները և «Օժանդակ աղբյուրներում» գտնվող այլ նյութեր, և նրանց պատասխանները գրեք գրատախտակին։ Կարող եք խնդրել նրանց կիսվել այն օրհնություններով, որոնք ստացել են իրենց կյանքում քահանայության շնորհիվ։ Դուք կարող եք նաև ցուցադրել և քննարկել «Ինչպե՞ս է աշխատում քահանայությունը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org, տես նաև Դեյլ Գ. Ռենլանդ, «Քահանայությունը և Փրկիչի քավող զոհաբերությունը», Լիահոնա, նոյեմբեր 2017, 64–67)։

  • Եթե դուք ուսուցանում եք Ահարոնյան Քահանայություն կրողներին, նրանց համար օգտակար կարող է լինել վերանայել Եղբայր Դուգլաս Դ․ Հոլմսի ուղերձը՝ «Ինչ պետք է իմանա Ահարոնյան քահանայության յուրաքանչյուր կրողը» (Լիահոնա, մայիս 2018, 50-53)։ Դուք կարող եք հանձնարարել քվորումի յուրաքանչյուր անդամին վերանայել ուղերձի առաջին մի քանի պարբերությունները կամ մնացած չորս բաժիններից մեկը։ Հրավիրեք յուրաքանչյուրին փնտրել մի բան, որն իրենց կարծիքով Ահարոնյան Քահանայության յուրաքանչյուր կրող պետք է հասկանա։ Հնարավորություն տվեք նրան կիսվել սովորածով և բացատրել, թե ինչու է ընտրել այդ ուսմունքը։

  • Եթե դուք ուսուցանում եք պարմանուհիների, կարող եք կիսվել նրանց ուղղված Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի ուղերձով՝ «Հոգևոր գանձեր» (Լիահոնա, նոյեմբեր 2019, 76-79)։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին ուսումնասիրել այդ ուղերձը, փնտրելով մի բան, որ նրանք կարող են անել և «Փրկիչի զորությունն օգտագործել» իրենց կյանքում ավելի լիարժեք (էջ 77)։ Նախագահ Նելսոնն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե մենք ինչպես կարող ենք օգտվել քահանայության զորությունից։ Քահանայության զորությունն ինչպե՞ս կարող է օրհնել մեզ։ Խրախուսեք պարմանուհիներին խորհել, թե ինչպես պետք է արձագանքեն Նախագահ Նելսոնի հետևյալ հրավերին․ «Ես խնդրում եմ, որ դուք աղոթքով ուսումնասիրեք բոլոր ճշմարտությունները, որոնք կգտնեք քահանայության մասին» (էջ 79

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն՝ ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ նյութեր

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին փնտրել իրենց հարցերի պատասխանները սուրբ գրություններում և ստանալ հոգևոր ուժ։ Ինչպե՞ս կարող եք խրախուսել ձեր ուսանողներին դիմել սուրբ գրություններին՝ իրենց հարցերի և խնդիրների պատասխանները գտնելու համար։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով [2016], 30։

Տպել