Վարդապետություն և Ուխտեր 2021
Փետրվարի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 12–13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75․ «Իմ ընկերակի՛ց ծառաներ … ես շնորհում եմ ձեզ»


Փետրվարի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 12–13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75. «Իմ ընկերակի՛ց ծառաներ … ես շնորհում եմ ձեզ», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Փետրվարի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 12–13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Սասքուեհանա գետ

Փետրվար 8-14-ը

Վարդապետություն և Ուխտեր 12–13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․66–75

«Իմ ընկերակի՛ց ծառաներ … ես շնորհում եմ ձեզ»

Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին լրացուցիչ գիտելիք ստացան, երբ նրանք աղոթեցին սուրբ գրություններում սովորած ճշմարտությունների մասին (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68)։ Ինչպե՞ս կհետևեք նրանց օրինակին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Աշխարհի մարդկանց մեծ մասը, հավանաբար, երբևէ չեն լսել Հարմոնի (Փենսիլվանիա) կոչվող վայրի մասին: Բայց Տերը Իր արքայության ամենակարևոր իրադարձությունների համար հաճախ ընտրում է աննկատ վայրեր: 1829 թվականի մայիսի 15-ին Հարմոնիայի մոտ գտնվող անտառապատ տարածքներում Հովհաննես Մկրտիչը, որպես հարություն առած էակ, հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Նա իր ձեռքերը դրեց նրանց գլխին և շնորհեց Ահարոնյան Քահանայությունը, նրանց անվանելով «իմ ընկերակի՛ց ծառաներ» (Վարդապետություն և Ուխտեր 13․1

Հովհաննես Մկրտիչի հետ ընկերակից ծառա համարվելու համար, ով մկրտեց Փրկիչին և ճանապարհ պատրաստեց Նրա առաջ (տես Մատթեոս 3․1–6, 13–17), պետք է որ խոնարհեցնող և ճնշող լիներ, այդ երկու երիտասարդ տղաների համար, որոնց քսանը նոր էր լրացել։ Այդ ժամանակ Ջոզեֆն ու Օլիվերը համեմատաբար հայտնի չէին, ինչպես Հարմոնին հայտնի չէր։ Բայց Աստծո գործի մեջ ծառայությունը միշտ նրա մասին է, թե ինչպես ենք մենք ծառայում, այլ ոչ թե ով է նկատում։ Այնուամենայնիվ, որքան էլ փոքր կամ անտեսանելի թվա ձեր ներդրումը, դուք նույնպես ընկերակից ծառաներ եք Տիրոջ հրաշալի գործի մեջ:

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 12

Տերը ցանկանում է, որ ես օգնեմ հաստատել Սիոնի գործը

Ջոզեֆ Նայթ Ավագը և նրա կինը՝ Պոլին, հանդիպեցին Ջոզեֆ Սմիթին, երբ 20 տարեկանում նա սկսեց աշխատել նրանց ագարակում՝ Կոլեսվիլում (Նյու Յորք): Ջոզեֆ Նայթը նկարագրել է նրան որպես լավագույն աշխատող, որ երբևէ ունեցել էր։ Նա հավատում էր ոսկե թիթեղների մասին Ջոզեֆ Սմիթի վկայությանը և Պոլիի հետ այցելեց Ջոզեֆ Սմիթին, երբ նա թարգմանում էր Մորմոնի Գիրքն իր տանը՝ Հարմոնիում (Փենսիլվանիա): Պոլին անմիջապես հավատաց։ Իրենց կյանքի ողջ ընթացքում Ջոզեֆը և Պոլին մնացին հավատարիմ վերականգնված ավետարանին: Նայթ ընտանիքի ավելի քան 60 անդամներ միացան և օգնեցին հաստատել Եկեղեցին Նյու Յորքում, Օհայոյում, Միսսուրիում, Նավուում և, ի վերջո, Սոլթ Լեյք Սիթիում:

Ջոզեֆ Նայթն ուզում էր իմանալ, թե ինչպես կարող էր օգնել Տիրոջ գործին: Տիրոջ պատասխանը (այժմ Վարդապետություն և Ուխտեր 12) վերաբերում է «բոլոր նրանց, ովքեր փափագում են առաջ տանել և հաստատել այս գործը» (հատված 7), այդ թվում՝ ձեզ։ Ձեզ համար ի՞նչ է նշանակում «առաջ տանել և հաստատել Սիոնի գործը» (հատված 6)։ Ինչպես են 7–9-րդ հատվածների սկզբունքներն ու հատկանիշներն օգնում, որ դուք իրագործեք դա։

Տես նաև՝ “The Knight and Whitmer Families,” Revelations in Context, 20–24։

Վարդապետություն և Ուխտեր 13

Ահարոնյան Քահանայությունը վերականգնվեց Հովհաննես Մկրտիչի կողմից։

Մեկ նախադասության մեջ Հովհաննես Մկրտիչը բազմաթիվ ճշմարտություններ հայտնեց Ահարոնյան քահանայության մասին։ Կարող եք թվարկել այն ամենը, ինչ սովորեցիք այս բաժնից (այդ թվում՝ բաժնի վերնագրից)։ Օգտակար կլինի ուսումնասիրել ձեր գտած որոշ արտահայտությունները։ Ահա մի քանի օրինակներ, որոնք կօգնեն ձեզ սկսել.

Ի՞նչ օրհնություններ եք ստացել Ահարոնյան քահանայության արարողությունների շնորհիվ։

Ջոզեֆ Սմիթն Օլիվեր Քաուդերիին մկրտելիս

Ջոզեֆ Սմիթը մկրտում է Օլիվեր Քաուդերիին, Դել Փարսոնի

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75

Արարողությունները հնարավորություն են տալիս ստանալ Աստծո զորությունը։

Սփոփող Միության Գերագույն Նախագահություն նախկին խորհրդական Քույր Քերոլ Մ. Սթեֆենսն ուսուցանել է․ «Քահանայության ծեսերն ու ուխտերը հնարավոր են դարձնում Աստծո կողմից մեզ խոստացված օրհնությունների լրիվությունը, որ հնարավոր է դարձել Փրկիչի Քավությամբ: Դրանք զինում են Աստծո որդիներին և դուստրերին զորությամբ` Աստծո զորությամբ, և մեզ հնարավորություն են տալիս հավերժական կյանք ստանալ» («Արդյո՞ք գիտենք, թե ինչ ունենք» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 12)։

Երբ կարդաք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․66–75, այդ թվում հատված 71-ի վերջի նշումը, մտածեք, թե ինչը ոգեշնչեց Ջոզեֆին և Օլիվերին հարցնել մկրտության մասին և ուշադրություն դարձրեք այն օրհնություններին, որոնք նրանք ստացան քահանայության արարողություններին մասնակցելուց հետո։ Կարող եք կարդալ օրագրի նշումները, որոնք, գուցե, գրել եք արարողություններ ստանալուց հետո կամ գրանցել եք այդ իրադարձությունների հիշողությունները։ Ի՞նչ օրհնություններ եք ստացել քահանայության արարողությունների շնորհիվ։

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 84․20-22, Սրբերը, 1․65–68։

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 12․8։Ինչո՞ւ են այդ հատվածում թվարկված առանձնահատկություններն անհրաժեշտ, երբ մենք կատարում ենք Տիրոջ աշխատանքը։

Վարդապետություն և Ուխտեր 13։Ի՞նչը կարող է ամրապնդել ձեր ընտանիքի հավատքը Ահարոնյան Քահանայության վերականգնման նկատմամբ։ «Ահարոնյան քահանայության վերականգնումը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) կամ այս համառոտ շարադրանքին կից նկարը կարող է օգնել ընտանիքի անդամներին պատկերացնել Ահարոնյան քահանայության վերականգնումը։ Արդյո՞ք նրանք կցանկանան նկարել այդ իրադարձության նկարը, որը հիմնված կլինի Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68–74 հատվածների վրա։ Նրանք կարող են նաև կիսվել իրենց վկայություններով՝ իրենց կյանքում քահանայության զորության մասին:

Տես նաև «Քահանայության վերականգնման վայրը» history.ChurchofJesusChrist.org կայքում։

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.68։Ինչպես կարող ենք հետևել Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի օրինակին՝ մեր հարցերի պատասխանները գտնելու համար: Գուցե, միասին կարդալու ժամանակ կարող եք սովորություն դարձնել և դադար տալ ու հարցնել, թե արդյոք որևէ մեկը հարց ունի կարդացածի վերաբերյալ:

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․71, նշում։Ի՞նչն է ձեր ընտանիքի անդամներին տպավորել Օլիվեր Քաուդերիի խոսքերի մեջ: Որո՞նք են ձեր ընտանիքի «այն օրերը, որ երբեք չեն մոռացվի»։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․73–74։Սուրբ Հոգին ի՞նչ ներգործություն ունեցավ Ջոզեֆի և Օլիվերի վրա։ Ե՞րբ է Հոգին օգնել ձեր ընտանիքին հասկանալ սուրբ գրությունները և ուրախանալ Տիրոջով։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “The Priesthood Is Restored,” Children’s Songbook, 89։

Բարելավել մեր ուսուցումը

Ուսումնասիրեք որևէ թեմա։ Ընտանիքով ընտրեք թեմաներ, որոնք կկամենայիք ավելի մանրամասն ուսումնասիրել։ Օրինակ, այս շաբաթ կարող եք օգտագործել Թեմաների ուղեցույցը կամ Սուրբ գրքերի ուղեցույցը (scriptures.ChurchofJesusChrist.org), որպեսզի հատվածներ գտնեք Ահարոնյան քահանայության մասին։

Հովհաննես Մկրտիչն Ահարոնյան քահանայություն է շնորհում Ջոզեֆ Սմիթին

Իմ ընկերակի՛ց ծառաներ … ես շնորհում եմ ձեզ, Լինդա Քըրլի Քրիսչենսեն