«Փետրվարի 8-14-ը: Վարդապետություն և Ուխտեր 12-13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75. «Իմ ընկերակի՛ց ծառաներ ․․․ ես շնորհում եմ ձեզ» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Խմբի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
«Փետրվարի 8-14-ը: Վարդապետություն և Ուխտեր 12-13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Խմբի համար. 2021
Փետրվար 8-14-ը
Վարդապետություն և Ուխտեր 12–13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66–75
«Իմ ընկերակի՛ց ծառաներ ․․․ ես շնորհում եմ ձեզ»
Ձեր ուսուցանած երեխաներն ապրում են տարբեր իրավիճակներում և ունեն տարբեր կարիքներ: Երբ պատրաստվում եք, մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք լավագույնս օգնել նրանց սովորել ճշմարտությունները, որոնք ուսուցանվում են Վարդապետություն և Ուխտեր 12–13 և Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.66–75-ում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Խնդրեք երեխաներին պատմել այն ժամանակների մասին, երբ նրանք տեսել են ինչ-որ մեկին մկրտվելիս կամ քահանայության օրհնություն ստանալիս: Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին ինչպե՞ս քահանայություն ստացան:
Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ
Հովհաննես Մկրտիչը վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը։
1829 թվականի մայիսի 15-ին Հովհաննես Մկրտիչը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին և տվեց նրան Ահարոնյան Քահանայությունը: Այս իրադարձության մասին սովորելով, ինչպե՞ս կօրհնվի ձեր ուսուցանած երեխաների կյանքը:
Հնարավոր վարժություններ
-
Պատմեք երեխաներին, թե ինչպես վերականգնվեց Ահարոնյան քահանայությունը (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68–70, տես նաև «Գլուխ 6. Ջոզեֆին և Օլիվերին տրվում է քահանայություն», Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ 26–27): Կամ դասարան հրավիրեք ծխի որևէ անդամի, ով կներկայանա Հովհաննես Մկրտիչի դերում և երեխաների համար կկարդա, թե Հովհաննեսն ինչ ասաց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:
-
Ցուցադրեք նկարը, որտեղ պատկերված է Հովհաննես Մկրտիչը՝ Փրկիչին մկրտելիս և Ահարոնյան քահանայությունը վերականգնելիս (Ավետարանի նկարների գիրք, 35, 93, տես նաև նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար): Հրավիրեք երեխաներին պատմել, թե ինչ է կատարվում նկարներում (տես Մատթեոս 3.13–17, Վարդապետություն և Ուխտեր 13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68–70):
-
Օգնեք երեխաներին սովորել որևէ երգ քահանայության մասին, օրինակ՝ «The Priesthood Is Restored» (Children’s Songbook, 89): Խնդրեք երեխաներին երգելիս քայլել սենյակով, հերթով պահելով նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար:
Քահանայության զորությունը Աստծո զորությունն է:
Ահարոնյան քահանայության վերականգնման մասին դասերը լավ հնարավորություն է օգնել երեխաներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է քահանայությունը, և ինչպես այն կարող է օրհնել նրանց:
Հնարավոր վարժություններ
-
Դասարան բերեք մի քանի առարկաներ, այդ թվում մի բանալի: Ցուցադրեք առարկաները և խնդրեք երեխաներին լսել, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 13 բաժինը և գտնել այն առարկան, որը նշված է սուրբ գրության մեջ: Մենք ի՞նչ կարող ենք անել բանալիով։ Նկարներով ցույց տվեք, թե մենք ինչ կարող ենք անել Ահարոնյան քահանայության վերականգնման արդյունքում (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, տես նաև Ավետարանի նկարների գիրք, 103–4, 107–8): Պատմեք երեխաներին, թե քահանայությունն ինչպես է օրհնել ձեր կյանքը:
-
Որպեսզի օգնեք երեխաներին սովորել Քահանայության զորությունը Աստծո զորությունն է արտահայտությունը, խնդրեք նրանց ծափ տալ, երբ ասեն յուրաքանչյուր վանկը: Ցույց տվեք որևէ առարկա, որն աշխատում է մարտկոցով և ուսուցանեք, որ ինչպես մարտկոցն է հզորություն տալիս առարկային, այնպես էլ քահանայությունն է Աստծո զորությունը բերում մեր կյանք: Կիսվեք ձեր վկայությամբ այն օրհնությունների վերաբերյալ, որոնք ստացել եք քահանայության շնորհիվ:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75
Ես կարող եմ մկրտվել։
Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին Մորմոնի Գրքում կարդացին մկրտության մասին և ցանկանում էին ավելին իմանալ: Կարող եք օգնել երեխաներին, ում ուսուցանում եք, անհամբեր սպասել իրենց մկրտությանը և ավելին սովորել այս սուրբ արարողության մասին:
Հնարավոր վարժություններ
-
Ցուցադրեք տեսանյութ «Ահարոնյան քահանայության վերականգնումը» (ChurchofJesusChrist.org): Ժամանակ առ ժամանակ դադարեցրեք տեսանյութը և հարցեր ուղղեք երեխաներին, ինչպես օրինակ՝ «Ինչո՞ւ էին Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին գնացել անտառ», և «Ձեր կարծիքով, Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին ի՞նչ էին զգում մկրտվելուց հետո»: Խնդրեք նրանց կիսվել, թե իրենց կարծիքով, ինչ կզգան, երբ մկրտվեն:
-
Պատմեք երեխաներին Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի մկրտության մասին (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68–74, տես նաև «Գլուխ 6. Ջոզեֆին և Օլիվերին շնորհվում է քահանայություն», Վարդապետություն և Ուխտեր. Պատմություններ, 26–28): Ընդգծեք այն ուրախությունը, որը զգացին Ջոզեֆն ու Օլիվերը, և պատմեք երեխաներին ձեր մկրտության մասին: Խնդրեք նրանց նկարել իրենց մկրտությունը։
Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․66-72
Հովհաննես Մկրտիչը վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը։
Ահարոնյան քահանայության վերականգնման պատմությունները կարող են օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ կարևոր ճշմարտություններ քահանայության և քահանայության արարողությունների մասին:
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-72-ը և խնդրեք երեխաներին նկարել, թե ինչ են նկարագրում այս հատվածները: Ապա թույլ տվեք, որ երեխաները պատմեն պատմությունը՝ օգտագործելով իրենց նկարները: Խնդրեք երեխաներից մեկին կիսվել մի փորձառությամբ, երբ տեսել է, որ ինչ-որ մեկը կարգվում է քահանայության: Դա ինչո՞վ էր նման այն եղանակին, որով կարգվեցին Ջոզեֆն ու Օլիվերը, ինչպես նկարագրված է Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66–72-ում:
-
Երեխաներին մի քանի րոպե տրամադրեք, որ կազմեն այն ամենի ցուցակը, ինչ գիտեն Հովհաննես Մկրտիչի մասին, իսկ հետո թույլ տվեք նրանց կիսվել իրենց գրածով: Խնդրեք երեխաներին աշխատել զույգերով և կարդալ հետևյալ հատվածներից մեկն ու ավելացնել իրենց ցուցակին. Մատթեոս 3.13–17, Վարդապետություն և Ուխտեր 13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66–72:
Ես օրհնություններ եմ ստանում Ահարոնյան քահանայության միջոցով։
Ես բազմաթիվ օրհնություններ եմ ստանում Ահարոնյան քահանայության միջոցով: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ այս օրհնությունները հնարավոր դարձան, քանի որ վերականգնվեց քահանայությունը:
Հնարավոր վարժություններ
-
Մկրտության և հաղորդության նկարներ դրեք որևէ տարայի մեջ, որը բացվում է միայն բանալիով: Քննարկեք, թե բանալիներն ինչու են կարևոր և թող երեխաները բանալի օգտագործեն տարան բացելու համար: Խնդրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 13 բաժինը և գտնեն բառեր ու արտահայտություններ, որոնք ուսուցանում են, թե ինչ օրհնություններ է տալիս Ահարոնյան քահանայությունը:
-
Ցուցադրեք «Քահանայության օրհնությունները» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org) և խնդրեք երեխաներին գտնել այն ուղիները, որոնցով օրհնված են տեսանյութի գործող անձիք քահանայության շնորհիվ:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.73-74
Սուրբ Հոգին կարող է օգնել ինձ հասկանալ սուրբ գրությունները:
Երբ Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին մկրտվեցին, Սուրբ Հոգին օգնեց նրանց ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները: Սա կարող է խրախուսել այն երեխաներին, ովքեր համարում են, որ դժվար է հասկանալ սուրբ գրությունները:
Հնարավոր վարժություններ
-
Մի պարզ գլուխկոտրուկ բերեք դասարան և հրավիրեք երեխաներին հավաքել այն: Երբ նրանք անեն այդ, հարցրեք, թե սուրբ գրությունների ընթերցանությունն ինչով է նման գլուխկոտրուկ հավաքելուն: Միասին կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.73-74-ը և խնդրեք երեխաներին պատմել, թե ինչն օգնեց Ջոզեֆին և Օլիվերին հասկանալ սուրբ գրությունները: Ի՞նչ կարող ենք անել Սուրբ Հոգու օգնությունը փնտրելու համար, երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները:
-
Հանձնարարեք երեխաներին պատրաստել էջանշան, որը կարող են դնել իրենց սուրբ գրքերում, որպեսզի կարդալիս հիշեն փնտրել Սուրբ Հոգու օգնությունը: Գուցե նրանք կարողանան Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.74-ում գտնել որևէ ոգեշնչող արտահայտություն, որը կարող են գրել իրենց էջանշանի վրա:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Եթե ժամանակ չունեք, որ երեխաներն ավարտեն գործնական աշխատանքի էջը դասարանում, օրինակներն ուղարկեք տուն, որպեսզի երեխաները կարողանան աշխատել դրա վրա իրենց ընտանիքների հետ: