Վարդապետություն և Ուխտեր 2021
Փետրվարի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 14-17. «Կանգնել որպես վկա»


«Փետրվարի 15-21-ը։ Վարդապետություն և Ուխտեր 14-17. «Կանգնել որպես վկա» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Փետրվարի 15-21-ը։ Վարդապետություն և Ուխտեր 14-17», «Կանգնել որպես վկա», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Ջոզեֆ Սմիթն ու երեք վկաները ծնկաչոք աղոթում են

Փետրվար 15-21-ը

Վարդապետություն և Ուխտեր 14-17

«Կանգնել որպես վկա»

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին կանգնել որպես ավետարանի վկա։ Այս համառոտ շարադրանքում տրված վարժությունները կարող են ձեզ գաղափարներ տալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել այս շաբաթ տանը կամ Երեխաների Միությունում իրենց սովորած որևէ բանով, որը, նրանց կարծիքով, ճշմարիտ է:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 14․1-7

Ես կարող եմ օգնել Տիրոջը կատարել Իր աշխատանքը:

Քննարկեք, թե Դեյվիդ Ուիթմերին ուղղված Տիրոջ խոսքերն ինչպես կարող են օգնել երեխաներին հասկանալ, թե նրանք ինչպես կարող են մասնակցել Աստծո աշխատանքին:

Հնարավոր վարժություններ

  • Համառոտ պատմեք մի քանի մանրամասներ Ուիթմերների ընտանիքի մասին (տես Սրբեր, 1.68–71 կամ այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար): Օրինակ, պատմեք, թե ով է Դեյվիդ Ուիթմերը, ինչպես նա և իր ընտանիքը օգնեցին Ջոզեֆ Սմիթին, երբ նա թարգմանում էր Մորմոնի Գիրքը:

  • Օգնեք երեխաներին հասկանալ տարբերությունները դաշտում աշխատելու և Աստծո «մեծ ու զարմանալի գործին» մասնակցելու միջև (հատված 1): Օրինակ՝ բերքահավաքը կարող է խորհրդանշել Քրիստոսի մոտ հոգիներ բերելը: Դուք կարող եք ցույց տալ մի գյուղացու նկար կամ բերեք գյուղացու հագուստներ, որ երեխաները փորձեն, կամ քննարկեք ամենօրյա գործերը, որոնք կատարում են գյուղացիները: Բացատրեք, որ Դեյվիդ Ուիթմերը գյուղացի էր, ով ցանկանում էր իմանալ, թե ինչպես կարող է օգնել Տիրոջը: Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 14.3–4 հատվածները և օգնեք նրանց բացահայտել, թե Տերն ինչ էր հանձնարարել Դեյվիդ Ուիթմերին անել: Ինչպե՞ս կարող ենք օգնել Տիրոջ գործին։

  • Օգտագործեք որևէ նվեր, որպեսզի ուսուցանեք երեխաներին Աստծո տված հավերժական կյանքի պարգևի մասին։ Օրինակ, ցույց տվեք երեխաներին մի նվեր, որի ներսում կա թուղթ՝ վրան գրված «Հավերժական կյանք» (Վարդապետություն և Ուխտեր 14.7): Թող երեխաներից մեկը բացի նվերը և բարձրաձայն կարդա Վարդապետություն և Ուխտեր 14.7 հատվածը: Բացատրեք, որ հավերժական կյանք նշանակում է՝ հավերժ ապրել Աստծո հետ և նմանվել Նրան։ Կիսվեք պատվիրանները պահելու և հավերժական կյանք ստանալու օրհնությունների մասին ձեր վկայությամբ։

    միսիոներներն ուսուցանում են ընտանիքին

    Միսիոներական աշխատանքն այն եղանակներից մեկն է, որով կարող ենք օգնել Տիրոջը կատարել Իր աշխատանքը։

Վարդապետություն և Ուխտեր 15․6, 16․6

Ես կարող եմ օգնել ուրիշներին՝ մոտենալ Հիսուս Քրիստոսին։

Ջոն Ուիթմերը և Պիտեր Ուիթմեր Կրտսերը՝ Դեյվիդ Ուիթմերի եղբայրներն էին: Դեյվիդի նման, նրանք ցանկանում էին իմանալ՝ ինչպես կարող են օգնել Տիրոջը։ Նա խնդրեց նրանց «հոգիներ բերել» Իր մոտ:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին նկարագրել որևէ բան, որը կարևոր կամ արժեքավոր է նրանց համար (օրինակ՝ խաղալիք, գիրք կամ խաղ): Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 15.6 կամ 16.6-ը, և խնդրեք երեխաներին բարձրացնել իրենց ձեռքերը, երբ լսում են, թե, ըստ Տիրոջ, ինչն է «ամենաարժեքավորը»:

  • Երեխաների հետ կազմեք այն եղանակների ցուցակը, որոնցով նրանք կարող են օգնել ինչ-որ մեկին հետևել Հիսուս Քրիստոսին, ինչպես օրինակ՝ ընկեր լինել ուրիշների համար, ընկերոջ հետ կիսվել սուրբ գրություններով կամ աղոթել ինչ-որ մեկի համար, ով կարիքի մեջ է: Երեխաներին գաղափարներ տալու համար կարող եք ցուցադրել մի քանի առնչվող նկար Եկեղեցու ամսագրերից կամ Ավետարանի պատկերագրքից: Կամ երեխաները կարող են նկարել իրենց սեփական նկարները: Խնդրեք նրանց գալիք շաբաթ փորձել ինչ-որ բան իրենց ցուցակից:

Վարդապետություն և Ուխտեր 17

Ես կարող եմ լինել այն բաների վկան, որոնք Տերն արել է ինձ համար։

Դեյվիդ Ուիթմերը դարձավ Մորմոնի Գրքի երեք վկաներից մեկը, իսկ նրա եղբայրներից չորսը Ութ Վկաների թվում էին: Դեյվիդի և նրա եղբայրների նման մեզանից յուրաքանչյուրը կարող է «կանգնել որպես վկա» ճշմարտության համար (Վարդապետություն և Ուխտեր 14.8):

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին երեք և ութ վկաների մասին (տես «Գլուխ 7. Վկաները տեսնում են ոսկե թեթեղները» [Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 31–33], կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org): Երեխաներին խնդրեք նկարել նկար, որտեղ վկաները տեսնում են թիթեղները։

  • Հանձնարարեք երեխաներին գունավորել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և օգտագործել այն Երեք վկաների պատմությունը պատմելիս:

  • Ցույց տվեք Մորմոնի Գրքի օրինակը և երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 17.6-ի վերջին տողը. «Ինչպես կենդանի է ձեր Տերն ու ձեր Աստվածը, այն ճշմարիտ է»: Ասեք երեխաներին, թե որտեղից գիտեք, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։ Խնդրեք երեխաներին դառնալ Մորմոնի Գրքի վկաները, կարդալով այն և աղոթելով, որ իմանան՝ արդյոք այն ճշմարիտ է, ապա իրենց վկայությամբ կիսվեն ուրիշների հետ:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 14-16

Ես կարող եմ օգնել Տիրոջը կատարել Իր աշխատանքը:

Երբ քննարկեք Ուիթմեր եղբայրներին տրված հայտնությունները, դուք կարող եք ասել այն մի քանի եղանակները, որոնցով Տերը հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին օգնել Իրեն Իր աշխատանքում:

Հնարավոր վարժություններ

  • Կիսվեք պատմություններով Դեյվիդ Ուիթմերի և նրա ընտանիքի մասին, որոնք, ըստ ձեզ, ոգեշնչող կլինեն երեխաների համար (տես Սրբեր, 1.68–71): Տերն ինչպե՞ս էր օգտագործում Ուիթմերների ընտանիքը Իր արքայությունը կառուցելու համար:

  • Թերթիկների վրա գրեք պարզ հարցեր և համապատասխան սուրբգրային հղումներ Վարդապետություն և Ուխտեր 14–16-ից: Օրինակ՝ Ինչպիսի՞ն է Աստծո խոսքը: (14.2): Ո՞րն է Աստծո մեծագույն պարգևը: (14.7): Ըստ Տիրոջ, ի՞նչն է ամենաարժեքավորը: (15.6; 16.6): Խնդրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել որևէ հարց և գտնել պատասխանները այս հատվածներում։

  • Գրատախտակին գրեք երկու վերնագիր. Գյուղատնտեսական աշխատանք և Տիրոջ աշխատանք: Օգնեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 14․3-4 հատվածներում փնտրել արտահայտություններ, որոնք վերաբերում են գյուղատնտեսական աշխատանքին և գրեք դրանք առաջին վերնագրի տակ։ Այս արտահայտություններն ի՞նչ են ուսուցանում մեզ Աստծո աշխատանքի մասին: Գրեք երեխաների պատասխանները երկրորդ վերնագրի տակ: Ինչպե՞ս կարող ենք օգնել Տիրոջ աշխատանքին:

Վարդապետություն և Ուխտեր 17

Ես կարող եմ լինել այն բաների վկան, որոնք Տերն արել է ինձ համար։

Վարդապետություն և Ուխտեր 17-ում Տերն ասաց Օլիվեր Քաուդերիին, Դեյվիդ Ուիթմերին և Մարտին Հարիսին, որ նրանք կլինեն Մորմոնի Գրքի երեք վկաները: Օգնեք երեխաներին սովորել, թե նրանք ինչպես կարող են լինել ճշմարտության վկա։

  • Խնդրեք որևէ երեխայի պատրաստված գալ՝ կիսվելու Երեք վկաների պատմությունով (տես «Գլուխ 7. Վկաները տեսնում են ոսկե թիթեղները» [Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 31–33], կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org): Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչպես լինել քաջ վկա։ Կարող եք նաև ցուցադրել ընտրված հատվածներ «Մեկ օր հավերժության համար» տեսաֆիլմից (ChurchofJesusChrist.org, Երեք վկաների մասը սկսվում է 15:00):

  • Միասին կարդացեք Տիրոջ խոստումը Վարդապետություն և Ուխտեր 17.1–3-ում, և օգնեք երեխաներին գտնել դրա իրականացումը «Երեք վկաների վկայությունը» բաժնում Մորմոնի Գրքում:

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 17.3–5 հատվածները, որպեսզի պարզեք, թե ինչ խնդրեցին անել Օլիվեր Քաուդերիին, Մարտին Հարիսին և Դեյվիդ Ուիթմերին ոսկե թիթեղները տեսնելուց հետո: Մենք ի՞նչ ճշմարտությունների մասին կարող ենք վկայել: Պատմեք, թե դուք ինչպես եք ձեր վկայությամբ կիսվել ուրիշների հետ և խնդրեք երեխաներին կիսվել նմանատիպ փորձառություններով:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Երեխաներին խնդրեք կանգնել որպես վկա այսօր դասարանում սովորած որևէ բանի համար։ Խնդրեք նրանց կիսվել, թե իրենք ինչպես արեցին այդ անցյալ շաբաթվա դասին:

Բարելավել մեր ուսուցումը

Թող երեխաները ակտիվ լինեն։ Դուք կարող եք ակտիվացնել երեխաներին, հրավիրելով նրանց բեմադրել մի պատմություն, որն առնչվում է որևէ երգի կամ սուրբ գրության հատվածի հետ: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)