Փետրվարի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 18-19․ «Հոգիների արժեքը մեծ է» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Փետրվարի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 18-19, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Փետրվարի 22-28-ը
Վարդապետություն և Ուխտեր 18-19
«Հոգիների արժեքը մեծ է»
Վարդապետություն և Ուխտերի հայտնությունները մոտավորապես 200 տարի առաջ տրվել են ի պատասխան որոշակի հանգամանքների, բայց դրանց սկզբունքները անժամկետ են: Ուշադրություն դարձրեք այդ սկզբունքներին և մտածեք, թե ինչպես են դրանք վերաբերում մեզ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Մարտին և Լյուսի Հարրիսների ագարակը Պալմիրա, Նյու Յորքի ամենալավ ագարակներից մեկն էր։ Տարիներ էին պահանջվել, որպեսզի նրանք ձեռք բերեին այն, ընտանիք դաստիարակեին և բարի անուն վաստակեին համայնքում։ Բայց 1829 թվականին պարզ դարձավ, որ Մորմոնի Գիրքը կարող են տպել, եթե միայն Մարտինը գրավ դներ իր ագարակը՝ տպագրիչի վարձը վճարելու համար։ Մարտինն ուներ Մորմոնի Գրքի մասին վկայություն, սակայն Լյուսին չուներ։ Եթե Մարտինը գրավ դներ այն և Մորմոնի Գիրքը լավ չվաճառվեր, նա կկորցներ իր ագարակը և վտանգի տակ կդներ իր ամուսնությունը։ Ժամանակ առ ժամանակ, մենք բոլորս բախվում ենք նման հարցերի, որոնց բախվեց Մարտինը․ ի՞նչ արժեք ունի Հիսուս Քրիստոսի ավետարանն ինձ համար։ Ի՞նչ եմ պատրաստ զոհաբերել՝ Աստծո արքայությունը կառուցելու համար։ Օգտակար կլինի հիշել, որ որևէ մեկն ավելի բարձր գին չի վճարել Աստծո զավակներին օրհնելու համար, քան՝ Հիսուս Քրիստոսը, «բոլորից մեծագույն[ը]» (Վարդապետություն և Ուխտեր 19․18)։
Մարտինը որոշեց գրավադրել իր ագարակը։ Նրա զոհաբերության շնորհիվ հնարավոր դարձավ վճարել Մորմոնի Գրքի առաջին 5000 օրինակի տպագրությունը։ Իսկ այժմ, ավելի քան 190 միլիոն օրինակ տպագրելուց հետո, աշխարհով մեկ միլիոնավոր հոգիներ օրհնվել են։
Մորմոնի Գրքի հրատարակության մասին ավելին իմանալու համար կարդացեք Սրբերը, 1․76–84։
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Վարդապետություն և Ուխտեր 18.10-16
Տերն ուրախանում է, երբ մենք ապաշխարում ենք։
Ուշադրություն դարձրեք, թե որքան հաճախ են ապաշխարել և ապաշխարություն բառերն օգտագործվում Վարդապետություն և Ուխտեր 18 և 19-րդ հատվածներում և մտածեք, թե ինչ եք սովորում ամեն անգամ դրանք կարդալիս։ Հատկապես մտածեք Վարդապետություն և Ուխտեր 18․10–16-ի մասին։ Ի՞նչպես են այդ հատվածները փոխում ձեր վերաբերմունքն ապաշխարության հանդեպ՝ ձեր ապաշխարության և ուրիշներին ապաշխարության հրավիրելու ձեր պարտականության հանդեպ։
Տես նաև Ալմա 36․18–21, Դեյլ Գ. Ռենլանդ, «Ապաշխարություն՝ ուրախալի ընտրություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 121–24։
Վարդապետություն և Ուխտեր 18.34-36
Ես կարող եմ լսել Տիրոջ ձայնը Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունում։
Եթե որևէ մեկը հարցներ, թե ինչպես է Տիրոջ ձայնը հնչում, ի՞նչ կասեիք դուք: Մտածեք այս հարցի մասին, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 18․34-36 հատվածները։ Ի՞նչ եք սովորել Տիրոջ ձայնի մասին Վարդապետություն և Ուխտերը կարդալիս։ Ինչ կարող եք անել, որպեսզի ավելի հստակ լսեք Նրա ձայնը։
Վարդապետություն և Ուխտեր 19.15-20
Հիսուս Քրիստոսը տառապեց, որպեսզի ես կարողանամ ապաշխարել և մոտենալ Նրան։
Նոր Կտակարանը նկարագրում է Փրկիչի տառապանքը Գեթսեմանում այն մարդկանց տեսանկյունից, ովքեր տեսել են դա։ Վարդապետություն և Ուխտեր 19․15–20 հատվածներում Հիսուս Քրիստոսն Իր խոսքերով պատմեց Իր տառապանքների մասին։ Երբ կարդաք այս սրբազան, անձնական պատմությունը, ուշադրություն դարձրեք այն բառերին և արտահայտություններին, որոնք նկարագրում են Փրկիչի տառապանքը։ Մտածեք, թե յուրաքանչյուր բառը կամ արտահայտությունն ինչ են ձեզ ուսուցանում։ Ինչո՞ւ էր Փրկիչը պատրաստ տառապել։ Կարող եք գրի առնել Հիսուս Քրիստոսի և ձեզ համար նրա կատարած զոհաբերության մասին ունեցած զգացումները։
Տես Հովհաննես 15․13, Մոսիա 3․7, Ալմա 7․11–12, Վարդապետություն և Ուխտեր 18․10–13։
Վարդապետություն և Ուխտեր 19․26–27, 34–41
Աստծո օրհնություններն ավելի մեծ են, քան Երկրի գանձերը։
Մորմոնի Գիրքը Պալմիրայում լավ չվաճառվեց և այդ պատճառով Մարտին Հարրիսը ստիպված եղավ վաճառել իր ագարակի մեծ մասը, որպեսզի մարի պարտքը (see “The Contributions of Martin Harris,” Revelations in Context, 7–8)։ Այդ հատվածները կարդալիս մտածեք այն զոհաբերության և այն օրհնությունների մասին, որոնք դուք ստացել եք դրա շնորհիվ։ Կարող եք նաև մտածել այն մասին, թե Տերն ինչ է խնդրել ձեզ զոհաբերել։ Ի՞նչ եք գտնում այդ հատվածներից, որոնք ոգեշնչում են ձեզ այդ զոհաբերությունները կատարել «ցնծալով» և «ուրախանալով» (տես նաև հատվածներ 15–20)։
Վարդապետություն և Ուխտեր 19.23
Խաղաղությունը գալիս է Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրան հետևելու արդյունքում։
Մտածեք Փրկիչի «ինձանից սովորեցեք» հրավերի մասին։ Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին Վարդապետություն և Ուխտեր 19-ում։ Գրի առեք ձեր մտքերը և մտածեք, թե ինչպես են Փրկիչի մասին այս ճշմարտություններն օգնում ձեզ խաղաղություն գտնել։ Ի՞նչ է նշանակում ձեզ համար «քայլել [Նրա] հոգու հեզությամբ»։
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 18․1-5Գուցե ընտանիքի անդամները կարողանան կիսվել այն «բազմաթիվ առիթներով» (հատված 2), երբ Հոգին հայտնել է նրանց, որ սուրբ գրությունները ճշմարիտ են, ճիշտ այնպես, ինչպես Նա արեց Օլիվեր Քաուդերիի դեպքում։ Ինչպե՞ս կարող է ձեր ընտանիքը «վստահել այն բաներին, որոնք գրված են» (հատված 3) սուրբ գրություններում։ Ինչպե՞ս կարող եք ձեր ընտանիքի հիմքը կառուցել ավետարանի «վեմի» վրա (հատված 4)։
-
Վարդապետություն և Ուխտեր 18․10–13, 19․16–19։Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18․10–13 և տեղադրել իր անունը՝ «հոգի», «հոգիներ» և «բոլոր մարդիկ»։ Ապա դուք կարող եք քննարկել, թե ինչպես են այս հատվածներն օգնում մեզ հասկանալ մեր արժեքը Հոր և Որդու աչքում (տես Վարդապետություն և Ուխտեր 19․16–19)։
-
Վարդապետություն և Ուխտեր 18.21-25:Արդյո՞ք ձեր ընտանիքի անդամների անունները հատուկ նշանակություն ունեն։ Գուցե դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչու են անունները կարևոր, և ինչ է նշանակում մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը (տես Մոսիա 5․7)։ Սա կարող է լավ հնարավորություն լինել՝ օգնելու ընտանիքի անդամներին պատրաստվել Քրիստոսի անունը վերցնել իրենց վրա, երբ նրանք մկրտվում են:
-
Վարդապետություն և Ուխտեր 19․15–20։Որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին ավելի լավ զգալ այս հատվածների նշանակությունը, գուցե կարող եք դրանք կարդալիս ցուցադրել Հիսուս Քրիստոսի նկարը (նկարը կցված է այս համառոտ շարադրանքին)։ Այնուհետև, ընտանիքի անդամները կարող են կիսվել Փրկիչի մասին իրենց զգացումներով: Հայտնի որևէ օրհներգ Փրկիչի մասին, նույնպես, կարող է հրավիրել Հոգուն:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:
Առաջարկվող երգ․ «Ես մնում եմ զարմացած», Օրհներգ, հմր. 193։