Մարտի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 20-22․ «Քրիստոսի Եկեղեցու բարձրացումը» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Մարտի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 20-22, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Մարտի 1-7-ը
Վարդապետություն և Ուխտեր 20-22
«Քրիստոսի Եկեղեցու բարձրացումը»
Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 20–22, պատրաստ եղեք տպավորություններ ստանալ Սուրբ Հոգուց։ Կարող եք գրի առնել դրանք, որպեսզի ավելի ուշ կարողանաք անդրադառնալ դրանց։
Գրի առեք ձեր տպավորությունները
Մորմոնի Գրքի թարգմանության Մարգարե Ջոզեֆ Սմիթի աշխատանքն այժմ ավարտված էր։ Բայց վերականգնման աշխատանքը դեռ նոր էր սկսվել։ Նախորդ հայտնություններից պարզ էր, որ բացի վարդապետության և քահանայության իշխանության վերականգնումից, Տերը ցանկանում էր վերականգնել պաշտոնական կազմակերպություն՝ Իր Եկեղեցին (տես Վարդապետություն և Ուխտեր 10․53, 18․5)։ 1830թ․ ապրիլի 6-ին ավելի քան 40 հավատացյալներ հավաքվեցին Ուիթմեր ընտանիքի փայտյա տանը Ֆայեթում (Նյու Յորք), որպեսզի ականատես լինեն Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորմանը։
Դեռ ոմանք մտածում էին, թե ինչո՞ւ է անհրաժեշտ վերականգնված Եկեղեցին։ Պատասխանի գոնե մի մասը գտնվում է այն հայտնությունների մեջ, որոնք վերաբերում են 1830 թվականի Եկեղեցու այդ առաջին ժողովին։ Այստեղ նկարագրված են այնպիսի օրհնություններ, որոնք հնարավոր չէին լինի, եթե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին «կանոնավորապես կազմակերպված և հաստատված» չլիներ վերջին օրերում (Վարդապետություն և Ուխտեր 20․1)։
Տես նաև Սրբերը, 1․84–86, և “Build Up My Church,” Revelations in Context, 29–32։
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Վարդապետություն և Ուխտեր 20․1-36
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հիմնվել է ճշմարիտ վարդապետության վրա։
20-րդ բաժինը ներկայացված է որպես «Հայտնություն՝ Եկեղեցու կազմակերպման և կառավարման վերաբերյալ» (բաժնի վերնագիր)։ Սակայն նախքան Եկեղեցու քաղաքականությունը, քահանայության պաշտոնները և արարողություններ կատարելու ընթացակարգերը նախանշելը, այս հայտնությունը սկսվում է հիմնական վարդապետության ուսուցմամբ: Այս հայտնության առաջին 36 հատվածները կարդալիս հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու է դա այդպես։ Կարող եք նաև մի ցանկ կազմել ավետարանի ճշմարտությունների մասին, որոնք դուք կբացահայտեք: Ահա որոշ օրինակներ․
-
Մորմոնի Գիրքը և նրա դերը Վերականգնման մեջ (8–12 հատվածներ)
-
Աստծո էությունը (17–19 հատվածներ)
-
Հիսուս Քրիստոսի Քավությունը (20–27 հատվածներ)
Ինչո՞ւ էր կարևոր ընդգծել այդ ճշմարտությունները, երբ Եկեղեցին նոր էր հաստատվում։
Վարդապետություն և Ուխտեր 20․37, 75–79
Սրբազան արարողությունները վերականգնված Եկեղեցու կարևոր մասն են:
Երբ Եկեղեցին կազմավորվեց, Տերն Իր Սրբերին ուսուցանեց սրբազան արարողությունների մասին, այդ թվում՝ մկրտության և հաղորդության։ Երբ կարդաք հրահանգները «մկրտության ձևի վերաբերյալ» 37-րդ հատվածում, հիշեք ձեր մկրտությունը։ Արդյո՞ք ունեցել եք այս հատվածներում նկարագրված զգացումները։ Դուք ունե՞ք դրանք այժմ։ Խորհեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի եռանդուն պահեք «Հաստատակամությունը՝ ծառայելու [Հիսուս Քրիստոսին] մինչև վերջ»:
Երբ Վարդապետություն և Ուխտեր 20․75–79 հատվածներում կարդաք հաղորդության մասին, փորձեք կարդալ այս սրբազան աղոթքները այն մարդու տեսանկյունից, ով առաջին անգամ է լսում դրանք։ Ի՞նչ մտքեր եք ունենում հաղորդության և ինքներդ ձեր մասին։ Ինչպե՞ս կարող են այդ մտքերն ազդել այն բանի վրա, թե ինչպես եք պատրաստվում ընդունել հաղորդությունն այս շաբաթ:
Վարդապետություն և Ուխտեր 20․38–60
Քահանայության ծառայությունն օրհնում է Եկեղեցու անդամներին և նրանց ընտանիքներին։
Եթե որևէ մեկը հարցներ, որ անվանեիք քահանայություն կրողի պարտականությունները, ի՞նչ կասեիք դուք: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20․38–60, որում գրված է քահանայության տարբեր պաշտոնների պարտականությունները։ Արդյո՞ք այս հատվածներում որևէ բան փոխում է այն, թե ինչպես եք մտածում քահանայության պարտականությունների մասին, և ինչպես է Փրկիչը կատարում Իր աշխատանքը: Ինչպե՞ս եք դուք օրհնվել այս հատվածներում նկարագրված աշխատանքի շնորհիվ։
Որպեսզի ավելին իմանաք, թե ինչպես են կանայք կիրառում քահանայության իշխանությունը Եկեղեցու աշխատանքում, կարդացեք Դալլին Հ․ Օուքս, «Քահանայության իշխանությունը և բանալիները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 49–52։
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին առաջնորդվում է կենդանի մարգարեի կողմից։
Ի՞նչ եք սովորում Վարդապետություն և Ուխտեր 21․4-9 հատվածներից Տիրոջ մարգարեների խոսքերի մասին։ Մտածեք 6-րդ հատվածում նկարագրված խոստումների մասին, որոնք վերաբերում են այն մարդկանց, ովքեր Տիրոջ խոսքերն ընդունում են Նրա մարգարեի միջոցով։ Ի՞նչ են այդ խոստումները նշանակում ձեզ համար:
Ինչպե՞ս կարող եք ապրող մարգարեի խոսքն ընդունել «ինչպես [Աստծո] բերանից» (հատված 5)։ Ի՞նչ խորհուրդ է տվել մեր օրերի մարգարեն, որը կարող է հանգեցնել հատված 6-ի խոստացված օրհնություններին։
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 20։Ինչպե՞ս կպատասխանեինք, եթե որևէ մեկը հարցներ մեզ, թե ինչու մենք Եկեղեցու կարիքն ունենք։ Ի՞նչ պատասխաններ ենք գտնում Վարդապետություն և Ուխտեր 20-րդ բաժնում։ Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ Եկեղեցին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 108–11։
-
Վարդապետություն և Ուխտեր 20․69։Ի՞նչ է նշանակում «[քայլել] սրբությամբ Տիրոջ առաջ»։ Հնարավոր է, որ ընտանիքի անդամների համար զվարճալի լինի թղթի վրա նկարել կամ գրել որոշ բաներ, որոնք կօգնեն նրանց քայլել սրբությամբ կամ այնպիսի բաներ, որոնք կարող են շեղել սրբությամբ քայլելուց: Այնուհետև նրանք կարող են ճանապարհ պատրաստել այդ թղթերի օգնությամբ և փորձեն քայլել միայն այն նկարների վրայով, որոնք կբերեն Քրիստոսի մոտ:
-
Վարդապետություն և Ուխտեր 20․37, 71–74։Եթե ձեր ընտանիքում որևէ մեկը դեռևս մկրտված չէ, այդ հատվածները կարող են օգնել, որպեսզի քննարկեք, թե ինչպես պատրաստվել մկրտությանը (տես հատված 37) և ինչպես են մկրտությունները կատարվում (տես հատվածներ 71–74)։ Ընտանիքի անդամները կարող են կիսվել իրենց մկրտության օրվա նկարներով կամ հիշողություններով։
-
Վարդապետություն և Ուխտեր 20․75-79։Ինչպե՞ս կարող էր ձեր ընտանիքն այդ հատվածների օգնությամբ պատրաստվել հաղորդության իմաստալից, ակնածալից փորձառությունների համար: Այդ հատվածները կարող են հուշել որոշ մտքեր, որոնց մասին կարող եք հաղորդության ընթացքում խորհել և ընտանիքի անդամները կարող են գտնել կամ նկարել այդ բաները։ Հնարավորության դեպքում, կարող եք այդ նկարները բերել ձեր հաջորդ հաղորդության ժողովին որպես հիշեցում, թե ինչ մտածել հաղորդության ընթացքում:
-
Վարդապետություն և Ուխտեր 21․4-7։Կարող եք հրավիրել ընտանիքի անդամներին փնտրել բառեր և արտահայտություններ 4–5-րդ հատվածներում, որոնք մեզ ուսուցանում են Տիրոջ մարգարեին հետևելու մասին։ Ի՞նչ է նշանակում ստանալ մարգարեի խոսքերը համբերությամբ, հավատքով։ Ե՞րբ ենք մենք ստացել հատված 6-ում խոստացված օրհնությունները:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:
Առաջարկվող երգ․ “The Church of Jesus Christ,” Children’s Songbook, 77