Վարդապետություն և Ուխտեր 2021
Մարտի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 20-22․ «Քրիստոսի Եկեղեցու բարձրացումը»


«Մարտի 1-7-ը։ Վարդապետություն և Ուխտեր 20-22․ «Քրիստոսի Եկեղեցու բարձրացումը». Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Մարտի 1-7-ը։ Վարդապետություն և Ուխտեր 20-22», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Պիտեր Ուիթմերի տունը

Պիտեր Ուիթմերի տունը, Էլ Ռաունդս

Մարտի 1-7-ը

Վարդապետություն և Ուխտեր 20-22

«Քրիստոսի Եկեղեցու բարձրացումը»

Երբ այս շաբաթ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 20-22 բաժինները, ուսուցման գաղափարներ կարող են ծագել ձեր մտքում: Այս համառոտ շարադրանքում կարող եք գտնել ուսուցման լրացուցիչ գաղափարներ:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և հրավիրեք երեխաներին ասել ձեզ, թե ինչ գիտեն Եկեղեցու կազմավորման մասին։ Օգնության համար տես «Գլուխ 9. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը» (Վարդապետություն և Ուխտեր. Պատմություններ, 40-42):

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 20-21

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել է։

1830թ. ապրիլի 6-ին Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին հավաքվեցին ուրիշների հետ, որպեսզի կազմավորեն Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ այս իրադարձության կարևորությունը:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք Վարդապետություն և Ուխտեր 21 բաժնի վերնագիրը կամ գլուխ 9-ը Վարդապետություն և Ուխտեր. պատմություններից, որպեսզի համառոտ պատմեք երեխաներին, թե ինչ պատահեց այն օրը, երբ Եկեղեցին կազմավորվեց: Որպեսզի օգնեք նրանց հասկանալ այս իրադարձությունը, ցուցադրեք «Եկեղեցու կազմավորումը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org):

  • Պատմեք երեխաներին, թե ինչու եք երախտապարտ, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։ Բացատրեք, որ Եկեղեցու անդամ լինելով, մենք պատրաստվում ենք կրկին ապրել Աստծո հետ: Օգնեք նրանց մի քանի անգամ կրկնել հետևյալ արտահայտությունը՝ «Ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն» կամ երգել «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին» (Children’s Songbook, 77):

Վարդապետություն և Ուխտեր 20.37, 71-74

Ես պատրաստվում եմ մկրտվել։

Երեխաները, ում դուք ուսուցանում եք, պատրաստվում են մկրտվել։ Օգնեք նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում մկրտվել, և ինչ կարող են անել պատրաստվելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք մկրտվող երեխայի նկար (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 104) և խնդրեք երեխաներին նշել, թե ինչ նկատեցին: Կարդացեք կամ ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 20.71–74-ը և օգնեք երեխաներին հասկանալ, թե նկարն ինչպես է համապատասխանում այս հատվածների հրահանգներին: Վկայեք, որ մենք պետք է հետևենք Փրկիչի օրինակին և մկրտվենք այն եղանակով, որը Նա է պատվիրել:

  • Տես Վարդապետություն և Ուխտեր 20․37։ Այս հատվածից ի՞նչ ենք սովորում այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են մկրտվել։ Ցույց տվեք նկարներ, որտեղ պատկերված են այն ուղիները, որոնցով երեխաները կարող են պատրաստվել մկրտությանը, օրինակ՝ ծառայել ուրիշներին և աղոթել:

  • Երգեք որևէ երգ մկրտության մասին, օրինակ «When I Am Baptized» (Children’s Songbook, 103), կամ դիտեք «Հիսուսի մկրտությունը» տեսանյութը (biblevideos.ChurchofJesusChrist.org): Հրավիրեք մի քանի երեխաների իրենց զգացմունքներով կիսվել մկրտության մասին:

Վարդապետություն և Ուխտեր 20․75–79

Հաղորդությունն օգնում է ինձ հիշել Հիսուս Քրիստոսին։

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ավելի լավ հասկանալ, թե մենք ինչու ենք ամեն շաբաթ հաղորդություն ընդունում:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.77 հատվածը: Խնդրեք նրանց կանգնել, երբ լսում են, թե մենք ինչ պետք է հիշենք, երբ ուտում ենք հաղորդության հացը: Արեք նույնը հատված 79-ի հետ։ (Կարող եք նշել, որ գինու փոխարեն մենք ջուր ենք խմում): Մենք ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հիշում ենք Փրկիչին:

  • Պատմեք երեխաներին այն ժամանակի մասին, երբ դուք խոստում եք տվել և պահել եք այն: Խնդրեք նրանց պատմել նման պատմություններ իրենց մասին: Բացատրեք, որ երբ հաղորդություն ենք ընդունում, մենք խոստումներ ենք տալիս: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20․77-ը, շեշտելով խոստումները, որոնք մենք տալիս ենք՝ «միշտ հիշել նրան» և «պահել նրա պատվիրանները»։ Հրավիրեք երեխաներին պատմել այն ժամանակների մասին, երբ նրանք հիշել են Փրկիչին կամ հնազանդվել որևէ պատվիրանի:

    երիտասարդներն ընդունում են հաղորդությունը

    Հաղորդությունը հիշեցնում է ինձ մտածել Հիսուս Քրիստոսի մասին։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 20-21

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել է։

Հնազանդվելով Տիրոջ պատվիրանին, Ջոզեֆ Սմիթը, Օլիվեր Քուդերին և մյուսները 1830թ. ապրիլի 6-ին կազմավորեցին Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Մտածեք՝ ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե այս իրադարձությունն ինչպես է օրհնել իրենց կյանքը:

Հնարավոր վարժություններ

  • Հիշեցրեք երեխաներին մի քանի կարևոր իրադարձություններ, որոնց մասին նրանք սովորել են, օրինակ՝ քահանայության վերականգնումը և Մորմոնի Գրքի թարգմանությունը: Այս իրադարձություններն ինչո՞ւ պիտի տեղի ունենային՝ նախքան Եկեղեցու կազմավորումը հնարավոր կլիներ:

  • Ցուցադրեք այն գործողությունների նկարները, որոնք մենք կատարում ենք Եկեղեցում, և որոնք նկարագրված են բաժին 20-ում, ինչպես օրինակ՝ սովորել Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին, սպասավորման, մկրտության և հաղորդության ընդունման մասին: Օգնեք երեխաներին այդ նկարները համեմատել սուրբ գրությունների հետ, օրինակ՝ Վարդապետություն և Ուխտեր 20.17–21, 47, 70, 72–74, 75–79-ի և բաժին 21-ի վերնագրի հետ: Ի՞նչ օրհնություններ ունենք մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ։

  • Միասին երգեք «The Church of Jesus Christ», (Children’s Songbook, 77):

Վարդապետություն և Ուխտեր 20.37, 77, 79

Երբ ես մկրտվեցի, խոստացա հետևել Հիսուս Քրիստոսին

Ձեր դասարանի երեխաներից շատերը մկրտվել են: Հիշեցրեք նրանց այն ուխտի մասին, որոնք նրանք կապել են՝ «իրենց վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը» (Վարդապետություն և Ուխտեր 20.37):

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք մի քանի երեխայի պատրաստված գալ և կիսվել, թե ինչ են զգացել, երբ մկրտվել են: Նրանք կարող են բերել իրենց մկրտության նկարներից մեկը և ցույց տալ դասարանին: Նրանք ինչո՞ւ են որոշել մկրտվել: Նրանք ինչպե՞ս են օրհնվել, երբ մկրտվել են և ստացել Սուրբ Հոգին:

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.77-ը, և խնդրեք երեխաներին գտնել խոստումները, որոնք մենք տալիս ենք հաղորդության ընթացքում: Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, որ կան որոշ բաներ, որոնք նրանք կարող են անել ամեն օր, որպեսզի «միշտ հիշեն» Հիսուս Քրիստոսին, խնդրեք երեխաներից մեկին ցույց տալ որևէ գործողություն, որը միշտ կհիշեցնի Փրկիչին: Երեխաներին խնդրեք կռահել գործողությունը: Ըստ 77-րդ հատվածի, մենք ինչպե՞ս ենք օրհնվում, երբ միշտ հիշում ենք Փրկիչին։

  • Օգնեք երեխաներին համեմատել Վարդապետություն և Ուխտեր 20.37-ը հատված 77-ի հետ, որպեսզի գտնեն որևէ արտահայտություն, որը կրկնվում է երկու հատվածներում: Ցույց տվեք որևէ բան, որի անունը վրան գրված է (օրինակ ապրանքանիշի անունը կամ անձնանուն)։ Ի՞նչ է մեզ հուշում անունը այդ իրի մասին։ Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.37-ը և գտեք, թե ում անունն ենք վերցնում մեզ վրա, երբ մկրտվում ենք: Ի՞նչ է նշանակում՝ վերցնել Քրիստոսի անունը մեզ վրա: Մենք ինչպե՞ս պետք է մտածենք և գործենք, քանի որ կրում ենք Նրա անունը:

Վարդապետություն և Ուխտեր 21․4-6

Ես օրհնվում եմ, երբ հետևում եմ մարգարեին

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ստանալ այս հատվածներում խոստացված օրհնությունները, որոնք գալիս են նրանց, ովքեր հետևում են մարգարեին:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Պատվիրաններ և Օրհնություններ: Խնդրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21.4-6-ը և փնտրել պատվիրանները, որոնք Տերը տվեց և օրհնությունները, որոնք Նա խոստացավ: Հրավիրեք նրանց գրատախտակին գրել իրենց գտած նյութը:

  • Ցույց տվեք ապրող մարգարեի նկարը և հրավիրեք երեխաներին կիսվել նրա մասին վերջերս իրենց սովորածով կամ լսածով: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 21․5: Հրավիրեք երեխաներին գրել կամ նկարել ինչ-որ բան, որով կարող են հետևել մարգարեին։ Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ, երբ մենք հետևում ենք մարգարեին, մենք հետևում ենք Փրկիչին:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին կազմել ցուցակ, թվարկելով այն պատճառները, որոնց համար մենք շնորհակալ ենք Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցուն։ Խրախուսեք նրանց իրենց ցուցակով կիսվել ընտանիքի անդամի կամ որևէ ընկերոջ հետ։

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք պատմություններ վարդապետությունն ուսուցանելու համար: Պատմություններն օգնում են երեխաներին տեսնել, թե ինչպես է ավետարանը կիրառվում առօրյա կյանքում … Երբ ուսուցանում եք փոքր երեխաներին, ծրագրեք ընդգրկել նրանց պատմության ընթացքի մեջ, օրինակ, նրանք կարող են պահել նկարները, կրկնել բառերը կամ դերակատարել հատվածները (Ուսուցանել Փրկիչի ձևով, 25