«Մարտի 15-21-ը։ Վարդապետություն և Ուխտեր 27-28. «Բոլոր գործերը պետք է կարգով արվեն» Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
«Մարտի 15-21-ը։ Վարդապետություն և Ուխտեր 27-28», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021
Մարտի 15-21-ը
Վարդապետություն և Ուխտեր
«Բոլոր գործերը պետք է կարգով արվեն»
Ճշմարտությունները, որոնք ուսուցանվում են Վարդապետություն և Ուխտեր 27-28 բաժիններում, կարող են ամրապնդել ձեր ուսուցանած երեխաների վկայությունը: Երբ քննարկում եք երեխաների կարիքները, ո՞ր ճշմարտությունների վրա եք որոշում կենտրոնանալ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Ցույց տվեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի նկարը և ներկայիս մարգարեի նկարը: Խնդրեք երեխաներին անվանել նկարի մարդկանց և պատմել, թե ինչ են անում մարգարեները։
Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 27․1-2
Հաղորդությունն օգնում է ինձ հիշել Հիսուս Քրիստոսին։
Կրտսեր խմբի երեխաները կարող են սովորել հաղորդության կարևորության մասին և ուղիներ գտնել՝ հիշելու Փրկիչին այս սուրբ արարողության ժամանակ:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին ցույց տվեք Հիսուսի նկարը՝ Իր Առաքյալներին հաղորդություն բաժանելիս (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 54): Փրկիչի հետ միասին հաղորդությունն ընդունելն ինչպիսի՞ն կարող է լինել (տես Վարդապետություն և Ուխտեր 27.5): Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 27.2-ը, որը սկսվում է «հիշելով իմ մարմինը» բառերով, և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե Փրկիչն ինչ է ուզում, որ մենք հիշենք, երբ ընդունում ենք հաղորդությունը:
-
Երեխաներին ցույց տվեք մի կտոր հաց ու ջուր և Փրկիչի նկարը: Երեխաները թող պահեն նկարը` մինչ դուք կուսուցանեք նրանց, որ հաղորդությունն օգնում է մեզ հիշել Հիսուս Քրիստոսին:
-
Օգնեք երեխաներին մտածել այն բաների մասին, որ նրանք կարող են անել հաղորդության ընթացքում Հիսուսին հիշելու համար: Ի՞նչ են անում նրանց ընտանիքները, որպեսզի օգնեն միմյանց ակնածալից լինել: Խնդրեք երեխաներին նկարել մի նկար, որին նրանք կարող են նայել հաղորդության ընթացքում, որը կօգնի նրանց հիշել Փրկիչին։
Վարդապետություն և Ուխտեր 27․15-18
Աստծո սպառազինությունը պաշտպանում է ինձ:
Մտածեք՝ ինչ եղանակներով կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, թե Աստծո պատվիրանները պահելը ինչով է նման Աստծո սպառազինությունը հագնելուն։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին ցույց տվեք սպառազինության նկար (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում): Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 27.15-18-ը, օգնեք երեխաներին նկարում գտնել սպառազինության մասեր։ Պատմեք երեխաներին, թե Աստծո սպառազինությունն ինչպես է օգնել ձեզ «դիմակայել չար օրվան» (հատված 15):
-
Համառոտ շարադրանք. Եփեսացիս Եկ, հետևիր ինձ. Նոր Կտակարան 2019 ունի գործնական աշխատանքի էջ Աստծո սպառազինության մասին։ Կտրեք սպառազինության մասերը և թույլ տվեք երեխաներին փակցնել դրանք նկարների վրա, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 27․15-18-ը։ Օգնեք երեխաներին հասկանալ այն գործողությունները, որոնք նրանք կարող են անել, որպեսզի հագնեն Աստծո սպառազինությունը, ինչպես օրինակ՝ աղոթելը, ուրիշներին ծառայելը և այլն:
Վարդապետություն և Ուխտեր 28․2, 6-7
Մարգարեն առաջնորդում է Իր Եկեղեցին.
Ձեր ուսուցանած երեխաները գիտե՞ն, թե մենք ինչո՞ւ մարգարեներ ունենք։ Օգտագործեք Վարդապետություն և Ուխտեր 28 բաժինը, որպեսզի օգնեք նրանց իմանալ, որ մարգարեն միակ մարդն է, ով կարող է առաջնորդել Եկեղեցին։
Հնարավոր վարժություններ
-
Կարդացեք կամ ձեր բառերով պատմեք Հայրամ Փեյջի պատմությունը (տես «Գլուխ 14. Մարգարեն և հայտնություններ Եկեղեցու համար», Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ 56–57): Կիսվեք ձեր վկայությամբ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ընտրեցին Ջոզեֆ Սմիթին, որ առաջնորդի Եկեղեցին իր օրերում (տես Վարդապետություն և Ուխտեր 28.2): Կիսվեք ձեր վկայությամբ, որ ներկայիս մարգարեն կանչված է՝ առաջնորդելու Իր Եկեղեցին մեր օրերում:
-
Խնդրեք երեխաներին խաղալ «հետևիր մարգարեին» խաղը. մի երեխա կարող է կանգնել սենյակի մեջտեղում, իսկ մյուսները կարող են ընդօրինակել նրա գործողությունները: Սա կարող է հանգեցնել քննարկման,թե մենք ինչու ենք հետևում մարգարեին: Դուք կարող եք ցույց տալ Հիսուս Քրիստոսի նկարը և շեշտել, որ մենք հետևում ենք մարգարեին, քանի որ նա հետևում է Փրկիչին և խոսում է Փրկիչի անունից:
Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 27․1-2
Հաղորդությունն օգնում է ինձ հիշել Հիսուս Քրիստոսին։
Ինչպե՞ս կարող են Վարդապետություն և Ուխտեր 27.1-2 հատվածների սկզբունքներն օգնել ձեր ուսուցանած երեխաներին ավելի իմաստալի փորձառություն ունենալ հաղորդություն ընդունելիս:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին գրի առնել այնպիսի բաներ, որոնք, ըստ նրանց, Փրկիչը կուզենար, որ իրենք իմանան հաղորդության մասին։ Եթե անհրաժեշտ է, նրանք կարող են կարդալ «Հաղորդություն» բաժինը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Թող նրանք կիսվեն իրենց գրածով և խնդրեք նրանց լրացնել իրենց ցուցակը, երբ կարդան Վարդապետություն և Ուխտեր 27.1–2: Նրանց ցուցակն ինչպես կազդի այն եղանակի վրա, որով նրանք ընդունում են հաղորդությունն ամեն կիրակի:
-
Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում ընդունել հաղորդությունը «աչքով ուղղված [Աստծո] փառքին» (հատված 2): Քննարկեք նմանատիպ հարցեր. Որո՞նք են այն մի քանի շեղումները, որոնց վրա մեր աչքերն ու մտքերը կարող են կենտրոնանալ հաղորդության ժողովին: Ի՞նչ կարող ենք անել՝ հաղորդությունը ճաշակելիս Փրկիչի վրա կենտրոնանալու համար։ Սա ինչպե՞ս կօգնի մեզ հետևել Նրան ամեն օր:
Վարդապետություն և Ուխտեր 27․15-18
Աստծո սպառազինությունը կարող է պաշտպանել ինձ չարից։
Ձեր ուսուցանած երեխաները կյանքի ընթացքում կբախվեն բազմաթիվ չար ազդեցությունների: Երկնային Հայրը ցանկանում է օգնել նրանց դիմակայել չարին: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել նրանց հագնել Աստծո սպառազինությունը։
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 27.15–18-ը և նկարել նշված սպառազինության մասերը (եթե անհրաժեշտ է, նրանք կարող են անդրադառնալ այս շաբաթվա համառոտ շարադրանքին Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար): Սպառազինության յուրաքանչյուր մասը նկարագրող բառերն ի՞նչ են ուսուցանում մեզ, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի պայքարենք մեզ շրջապատող չարի դեմ (օրինակ՝ արդարակեցություն, հավատք, փրկություն և այլն):
-
Հրավիրեք երեխաներին մտածել բաներ, որ նրանք կարող են անել, որպեսզի դիմակայեն իրենց շրջապատող գայթակղություններին: Խնդրեք նրանց ավարտել նախադասությունը «Մենք հագնում ենք Աստծո սպառազինությունն ամեն օր …» իրենց մտքերով: Օգնեք նրանց հասկանալ, թե Քրիստոսին մոտենալու իրենց ջանքերն ինչպես են օգնում նրանց հագնել Աստծո սպառազինությունը։
Վարդապետություն և Ուխտեր 28․1-7, 15
Երկնային Հայրն ուղղորդում է մեզ Սուրբ Հոգու միջոցով:
Վարդապետություն և Ուխտեր 28.1–7, 15-ը կարող են օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ բոլորը կարող են ուղղորդվել Սուրբ Հոգու կողմից, բայց հայտնությունը Եկեղեցու համար միշտ կտրվի մարգարեի միջոցով:
Հնարավոր վարժություններ
-
Հղում կատարեք Հայրամ Փեյջի պատմությանը, ով պնդում էր, որ հայտնություններ է ստանում Եկեղեցու համար (տես «Գլուխ 14. Մարգարեն և հայտնություններ Եկեղեցու համար», Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ 56–57): Մենք ինչպե՞ս կպատասխանեինք Հայրամ Փեյջի պնդումներին: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 28.1–7, 15 որոշ գաղափարների համար:
-
Օգնեք երեխաներին ուսումնասիրել հետևյալ սուրբ գրությունները, կազմելով այն եղանակների ցուցակը, որոնցով Սուրբ Հոգին կարող է ուղղորդել նրանց. Վարդապետություն և Ուխտեր 28.1, 4, 15, Հովհաննես 14.26, Մորոնի 8.26, 10.4–5: Ապա թույլ տվեք նրանց աշխատել զույգերով, եթե դա օգտակար է: Ինչո՞ւ է Սուրբ Հոգու պարգևն այդքան կարևոր: Պատմեք, թե Սուրբ Հոգին ինչպես է ուղղորդել ձեզ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խնդրեք երեխաներին հարցնել իրենց ծնողներին՝ արդյո՞ք իրենք կարող են ուսուցանել ընտանեկան երեկոյի դասը որևէ թեմայով, որն իրենք սովորել են դասարանում: