«Մարտի 22-28-ը: Վարդապետություն և Ուխտեր 29. «Հիսուս Քրիստոսը կհավաքի Իր ժողովրդին», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
«Մարտի 22-28-ը: Վարդապետություն և Ուխտեր 29», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար
Մարտի 22-28-ը
Վարդապետություն և Ուխտեր 29
Հիսուս Քրիստոսը կհավաքի Իր ժողովրդին
Դուք ճանաչում եք ձեր ուսուցանած երեխաներին և շատ ճշմարտություններ կան Վարդապետություն և Ուխտեր 29-ում, որոնք կարող են օրհնել նրանց: Հետևեք Հոգու հուշումներին, երբ ուսումնասիրեք 29-րդ բաժինը, և գրանցեք տպավորություններն այն մասին, թե երեխաներին ինչպես կսովորեցնեք այս ճշմարտությունները:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել այն մի քանի եղանակներով, որով նրանք սովորում են ավետարանը տանը՝ անհատապես կամ իրենց ընտանիքների հետ: Խնդրեք մեկ կամ մի քանի երեխաների կիսվել իրենց վկայությունով, որը նրանք սովորեցին իրենց տանն այս շաբաթ։
Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 29․1-2
Հիսուս Քրիստոսը կրկին կհավաքի Իր ժողովրդին՝ կրկին անգամ Իր գալուց առաջ։
Փրկիչը հավաքում է մեզ, երբ մենք ընդունում և հետևում ենք Նրա ուսմունքներին։
Հնարավոր վարժություններ
-
Հանձնարարեք երեխաներին գունավորել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, մինչ դուք ցուցադրում եք «Հավի ճտեր և հավեր» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե հավերն ինչպես են պաշտպանում ճտերին:
-
Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 29․1-2-ը, նմանությամբ բեմադրեք Քրիստոսը հավաքում է Իր ժողովրդին՝ «Ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը»: Մի երեխան կարող է ձևացնել, թե ինքը հավն է, և ընտրել սենյակի մի անկյուն՝ կանգնելու համար: Երբ հավը կչկչում է, բոլոր երեխաները հավաքվում են նրա շուրջը: Երեխաները հերթով կարող են կատարել հավի դերը։ Ցույց տվեք Փրկիչի նկարը և հրավիրեք երեխաներին հավաքվել Նրա մոտ։ Երեխաներին պատմեք, թե Հիսուսն ինչպես է օգնում մեզ, երբ հավաքվում ենք Նրա շուրջը։
Վարդապետություն և Ուխտեր 29․2-11
Ես կարող եմ նախապատարաստվել հանդիպելու Փրկիչին
Մի օր մեզանից յուրաքանչյուրը կլինի Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ։ Չնայած այդ օրը հեռու ապագայում է, երեխաներն, այնուամենայնիվ, կարող են պատկերացնել, թե դա ինչպես կլինի, և նրանք ինչպես կարող են պատրաստվել դրան:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք Երկրորդ Գալուստի նկարը (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 66), և օգնեք որևէ երեխայի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.11: Խնդրեք երեխաներին սուրբ գրություններում նշել արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե նրանք ինչ են տեսնում նկարում։ Երեխաների հետ կիսվեք, թե ինչպիսին է ձեր վերաբերմունքը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ:
-
Դասարանով երգեք որևէ երգ Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ «When He Comes Again» (Children’s Songbook, 82–83)։ Երեխաներին ցույց տվեք մի քանի գործողությունների նկարներ, որոնք նրանք կարող են կատարել, որպեսզի պատրաստվեն հանդիպել Փրկիչին և հավիտյան ապրեն Նրա հետ (տես Ավետարանի նկարների գիրք որոշ գաղափարների համար): Օգնեք նրանց գտնել այլ եղանակներ Վարդապետություն և Ուխտեր 29.2-10-ում, որպեսզի պատրաստվեն:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Երկնային Հայրը մեզ համար պատրաստել է փրկության ծրագիր:
Որքան շատ գիտի երեխան Աստծո ծրագրի մասին, այնքան մեծ հավատք կարող է գործադրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ծրագրին հետևելու համար: Ծրագրի ո՞ր մասերի վրա եք դուք ցանկանում կենտրոնանալ։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել որևէ օրինակով այն ժամանակի մասին, երբ նրանք ունեին ծրագիր, օրինակ, որևէ ուղևորության կամ հանձնարարության կատարման համար: Կարող եք նաև կիսվել ծրագրի օրինակներով, օրինակ՝ մի օրացույց, որի վրա գրված են միջոցառումները կամ որևէ բան պատրաստելու հրահանգներ: Ծրագրերն ինչո՞ւ են օգտակար: Երեխաներին պատմեք, որ Երկնային Հայրը ծրագիր ունի, որը թույլ է տալիս մեզ նմանվել Նրան:
-
Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ Աստծո ծրագիրը, նշաններ պատրաստեք հետևյալ բառերով. նախամահկանացու կյանք, Արարում, Անկում, երկրային կյանք, և Երկրորդ Գալուստ: Յուրաքանչյուր եզրույթը բացատրելուց հետո (տես Վարդապետություն և Ուխտեր 29.9–45) յուրաքանչյուր նշանը տվեք տարբեր երեխաների և խնդրեք նրանց կանգնել ուղիղ գծով ճիշտ հերթականությամբ, որպեսզի ցույց տաք, թե յուրաքանչյուր իրադարձություն երբ է տեղի ունենում Երկնային Հոր ծրագրում: Յուրաքանչյուր երեխա կարող է ասել, թե ինքն ինչ գիտի իր նշանի մասին: Օգնեք երեխաներին հասկանալ, որ իմանալով Երկնային Հոր ծրագրի մասին, կօգնենք մեզ ավելի նմանվել Նրան և Փրկիչին:
-
Օգտագործեք ստորև տրված երկու կամ ավելի վարժությունները, որպեսզի ուսուցանեք ճշմարտությունները ծրագրի մասին և որքանով են դրանք առնչվում մեզ: Հրավիրեք մի քանի երեխաների պատրաստված գալ, որպեսզի օգնեն ձեզ ուսուցանել:
-
Կամքի ազատություն Օգնեք երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը մեզ տվել է կամքի ազատության պարգևը՝ ընտրության ազատությունը, և մեզ պատասխանատու է պահում մեր ընտրությունների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 29.39–40): Յուրաքանչյուր երեխայի համար պատրաստեք երկու նշան. մեկը ներկայացնում է լավ ընտրությունը (օրինակ՝ ժպտացող դեմք), իսկ մյուսը ներկայացնում է վատ ընտրությունը (օրինակ՝ խոժոռ դեմք): Կիսվեք լավ և վատ ընտրությունների օրինակներով և խնդրեք երեխաներին բարձրացնել ճիշտ նշանը։ Խնդրեք երեխաներին կիսվել օրհնություններով, որոնք գալիս են, երբ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին։ Ինչո՞ւ է Երկնային Հայրը թույլ տալիս, որ մենք կատարենք մեր սեփական ընտրությունները:
-
Պատվիրաններ Հրավիրեք երեխաներին գրատախտակին գրել մի քանի պատվիրանների ցուցակ: (Օրինակ, նրանք կարող են փնտրել Ելից 20.3–17-ում և Ավետարանի նկարների գրքում, 103–15:) Երկնային Հայրն ինչո՞ւ է մեզ պատվիրաններ տալիս: Ի՞նչ ենք սովորում Վարդապետություն և Ուխտերի 29․35 հատվածից Երկնային Հոր պատվիրանների մասին։
-
Հիսուս Քրիստոսի Քավությունը Օգնեք երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը մեզ համար պատրաստել է մի ուղի, որով մենք ներվում ենք, երբ սխալ ընտրություններ ենք կատարում: Խնդրեք յուրաքանչյուր երեխայի կարդալ այս հատվածներից մեկը՝ Վարդապետություն և Ուխտեր 29.1, 42–43 և ասել, թե այն ինչ է ուսուցանում Փրկիչի Քավության մասին: Գտեք որևէ ստեղծագործական եղանակ՝ հրավիրելով երեխաներին կիսվել իրենց գտածով, օրինակ՝ իրենց ծննդյան օրերի հերթականությամբ կամ բարձր ու ցածր հասակի կարգով:
-
Վարդապետություն և Ուխտեր 29․1-2
Հիսուս Քրիստոսը կրկին կհավաքի Իր ժողովրդին՝ կրկին անգամ Իր գալուց առաջ։
Ինչպե՞ս կարող եք ոգևորել ձեր ուսուցանած երեխաներին՝ օգնել հավաքել Իսրայելը։
Հնարավոր վարժություններ
-
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29․1-2 հատվածները և փնտրել, թե Տերն ինչի հետ է համեմատում իրեն։ Երեխաներն ի՞նչ են պատկերացնում, երբ կարդում են այս համեմատությունը: Ըստ Փրկիչի, մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի Նա հավաքի մեզ։
-
Հավաքման վերաբերյալ երեխաներին ոգևորելու համար կիսվեք ինչ-որ մեկի պատմությամբ, ով միացել է Եկեղեցուն: Օրինակ, ո՞վ է ձեր ընտանիքին ծանոթացրել Եկեղեցու հետ: Խնդրեք երեխաներին նախօրոք պարզել, թե ո՞վ է եղել իրենց ընտանիքի առաջին անդամը Եկեղեցում և նրա պատմությամբ կիսվել դասարանի հետ:
-
Հանձնարարեք երեխաներին կազմել այն եղանակների ցուցակը, որոնցով կարող են օգնել մարդկանց հավաքվել Փրկիչի հետ։ Օրինակ, նրանք կարող են հրավիրել ընկերներին կամ ընտանիքի անդամներին Երեխաների Միության միջոցառման:
-
Հավատո տասներորդ հանգանակը խոսում է Իսրայելի հավաքման մասին: Երեխաներից որևէ մեկը անգիր սովորե՞լ է այս հավատո հանգանակը: Եթե այո, խնդրեք նրան անգիր ասել դասարանի համար: Եթե ոչ, օգնեք նրանց նպատակ դնել այն անգիր սովորելու համար:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Երեխաներին խնդրեք գրի առնել որևէ ճշմարտություն, որը նրանք սովորել են դասարանում: Խնդրեք նրանց մի քանի մտքեր տալ այն մասին, թե ինչ կանեն, որպեսզի այս ճշմարտությամբ կիսվեն իրենց ընտանիքների հետ: