Վարդապետություն և Ուխտեր 2021
Մարտի 29-ից ապրիլի 4-ը Զատիկ. «Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր»


«Մարտի 29-ից ապրիլի 4-ը։ Զատիկ. «Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Մարտի 29-ից ապրիլի 4-ը։ Զատիկ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
Քրիստոսի արձանը

Մարտի 29-ից ապրիլի 4-ը

Զատիկ

«Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր»

Զատիկի կիրակի օրվա Երեխաների Միության դասը հրաշալի հնարավորություն է օգնել երեխաներին ամրապնդել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը: Փնտրեք Տիրոջ առաջնորդությունն առ այն, թե ինչպես անել այդ: Այս համառոտ շարադրանքում կարող եք գտնել ուսուցման լրացուցիչ գաղափարներ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Թող երեխաներն ասեն՝ ինչ գիտեն այն մասին, թե ինչու ենք տոնում Զատիկը: Հարցրեք, թե նրանց ընտանիքներն ինչ են անում Զատիկին Քրիստոսի Հարությունը տոնելու համար: Կամ թույլ տվեք նրանց կիսվել, թե ինչ են սովորում Հիսուս Քրիստոսի մասին տանը և սուրբ գրություններից:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 138․11-17

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք հարություն կառնենք:

Երբ երեխաներին ուսուցանեք Հիսուս Քրիստոսի Հարության մասին, Վարդապետություն և Ուխտեր 138.11–17 հատվածները կարող են բացատրել, թե ինչ է նշանակում հարություն առնել: Այս հատվածները կարող են նաև օգնել կառուցել նրանց հավատը, որ նրանք մի օր հարություն կառնեն:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք մահացած, թաղված և Հարություն առած Փրկիչի նկարները (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 57, 58, և 59): Հարցրեք երեխաներին՝ նրանք ինչ գիտեն այդ իրադարձությունների մասին: Վկայեք, որ Հիսուսը մահացավ մեզ համար և հարություն առավ մեռելներից, որպեսզի մենք բոլորս կարողանանք հարություն առնել մահից հետո:

  • Մտածեք որևէ առարկայական դաս, որը կարող է օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ մենք մահանում ենք (Մեր մարմինն ու հոգին բաժանվում են) և, երբ մենք հարություն ենք առնում (մեր հոգին ու մարմինը միանում են): Օրինակ՝ ի՞նչ է պատահում, երբ մենք հեռացնում ենք մարտկոցը լապտերից կամ թանաքի սրվակը գրիչից: Ի՞նչ է պատահում, երբ դրանք միավորվում են:

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.17-ը. «Ոգին ու մարմինը պիտի միանային, որ այլևս երբեք չբաժանվեին, որ կարողանային ստանալ ուրախության լիությունը»: Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ մեր մարմինների համար: Կիսվեք ձեր ուրախությամբ, որը դուք զգում եք, իմանալով, որ մենք հարություն կառնենք և նորից կստանանք մեր մարմինները:

  • Միասին երգեք որևէ երգ Հարության մասին, օրինակ՝ «Did Jesus Really Live Again?» կամ «Jesus Has Risen» (Children’s Songbook, 64, 70): Երեխաներին տվեք նկարներ, որոնք ներկայացնում են երգի բառերը և արտահայտությունները (օրինակ՝ տես Ավետարանի նկարների գիրք, հ. 59, 60, 61), և հրավիրեք նրանց բարձր պահել իրենց նկարները, երբ երգում են այդ բառերը:

Վարդապետություն և Ուխտեր 76.11-24, 110․1–7, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.14-17

Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսավ Հիսուս Քրիստոսին։

Որպեսզի օգնեք երեխաներին ամրացնել իրենց հավատը Փրկիչի հանդեպ, նրանց հետ կիսվեք Ջոզեֆ Սմիթի վկայությամբ. «Նա ապրում է: Քանզի մենք տեսանք նրան, նույնիսկ Աստծո աջ կողմում» (Վարդապետություն և Ուխտեր 76.22–23):

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքի նկարը (տես հունվարի 4–10-ի համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար): Խնդրեք երեխաներին պատմել ձեզ, թե ինչ է տեղի ունենում նկարում և խնդրեք նրանց գտնել Հիսուս Քրիստոսին: Հարցրեք երեխաներին, արդյոք նրանք գիտեն մեկ այլ դեպքի մասին, երբ Ջոզեֆը տեսավ Փրկիչին: Ձեր սեփական բառերով պատմեք փորձառությունների մասին, որոնք նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 76.11–24, 110.1–7-ում: Պատմեք երեխաներին, թե այս սուրբ գրություններն ինչպես են կառուցում ձեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Երբ երեխաները գունավորեն այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, նրանց համար կարդացեք սուրբ գրությունները, որոնց այն առնչվում է: Ցույց տվեք մանրամասներ նկարներում, որոնք նկարագրված են այս հատվածներում: Երեխաներին վկայեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսավ Հիսուս Քրիստոսին, և սա է պատճառներից մեկը, որ մենք գիտենք, որ Հիսուսն ապրում է:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 76.11-24, 110.1–10, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.14-17

Մարգարե Ջոզեֆ Սմիթը վկայեց, որ Հիսուս Քրիստոսն ապրում է:

Մարգարեի կարևորագույն առաքելությունը Հիսուս Քրիստոսի մասին վկայելն է։ Օգնեք երեխաներին կառուցել իրենց հավատը Փրկիչի հանդեպ՝ սովորելով Նրա մասին Ջոզեֆ Սմիթի վկայությունից:

Հնարավոր վարժություններ

  • Հետևյալ հատվածները նկարագրում են այն ժամանակները, երբ Հիսուս Քրիստոսը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին. Վարդապետություն և Ուխտեր 76.11–24, 110.1–10, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.14–17: Գրատախտակին թվարկեք որոշ ճշմարտություններ, որոնք այս հատվածներից սովորում ենք Փրկիչի մասին: Հանձնարարեք երեխաներին բացահայտել, թե որ հատվածներն են ուսուցանում գրատախտակին թվարկված ճշմարտությունները: Ջոզեֆ Սմիթի փորձառություններից ուրիշ ի՞նչ ենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին:

  • Օգնեք երեխաներին այս շաբաթվա գործնական աշխատանքի էջի նկարները համեմատել սուրբ գրությունների հետ։ Մեզ համար ինչո՞ւ է օրհնություն, եթե իմանանք, որ Ջոզեֆ Սմիթը տեսավ հարություն առած Փրկիչին: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, և Ջոզեֆ Սմիթը մարգարե է:

Վարդապետություն և Ուխտեր 63.49, 88.14–17, 27, 138.11, 14–17

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք հարություն կառնենք:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ավելի բարձր գնահատել Փրկիչի տված հարության պարգևը մեր բոլորի համար։

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի հանձնարարեք միասին կարդալ հետևյալ սուրբ գրությունների հատվածները․ Վարդապետություն և Ուխտեր 63.49, 88.14–17, 27, 138.11, 14–17: Հրավիրեք երեխաներին իրենց հատվածներում փնտրել և գտնել որևէ արտահայտություն, որն, ըստ նրանց, արտահայտում է Զատիկի ուղերձը: Հրավիրեք նրանց կիսվել իրենց գաղափարներով: Եթե ժամանակը թույլ տա, թող նրանք պատրաստեն թերթիկներ իրենց գրած արտահայտություններով, որոնք կարող են տալ ընտանիքի անդամներին և ընկերներին:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչպես կբացատրեն կրտսեր եղբորը, քրոջը կամ ընկերոջը, թե ինչ է նշանակում հարություն առնել: Գաղափարների համար միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.14-17-ը և քննարկեք նմանատիպ հարցեր. Ի՞նչ է պատահում մեր հոգիների ու մարմինների հետ, երբ մենք մահանում ենք: Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք հարություն ենք առնում: Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս հնարավոր դարձրեց հարությունը:

  • Ցուցադրեք տեսանյութը՝ «Քանի որ նա ապրում է» (ChurchofJesusChrist.org), և թույլ տվեք երեխաներին կիսվել, թե նրանք ինչպես են վերաբերվում այն ամենին, ինչ Փրկիչն արեց իրենց համար:

    Նկար
    Հիսուսն աղոթում է

    Տերունական աղոթքը, Յանսուն Քիմ

Վարդապետություն և Ուխտեր 18.10–13, 19.16–19, 45.3–5, 58.42–43

Հիսուս Քրիստոսի շնորհիվ իմ մեղքերը կներվեն:

Ֆիզիկական մեղքից մեզ փրկելուց բացի, Հիսուս Քրիստոսը ուղի է պատրաստել, որպեսզի մենք փրկվենք հոգևոր մահից, այլ խոսքերով՝ որպեսզի ներվեն մեր մեղքերը, և մենք վերադառնանք Աստծո ներկայություն:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք այսպիսի երկու վերնագիր. Ի՞նչ արեց Փրկիչը: և Ի՞նչ պետք է անեմ ես: Խնդրեք յուրաքանչյուր երեխայի ուսումնասիրել այս հատվածներից յուրաքանչյուրը՝ գտնելով ինչ-որ բան, որը պատկանում է այս վերնագրերին. Վարդապետություն և Ուխտեր 18.10–13, 19.16–19, 45.3–5, 58.42–43: Կիսվեք ձեր ուրախությամբ և երախտագիտությամբ այն ամենի համար, ինչ Փրկիչն արել է մեզ համար։

  • Օգնեք երեխաներին սովորել հավատո երրորդ հանգանակը: Կարող եք օգնել նրանց հիշել այն՝ ցույց տալով նկարները, որոնք համապատասխանում են հիմնական արտահայտություններին:

  • Ցուցադրեք «Փայլուն հեծանիվը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) կամ պատմեք պատմություն մի երեխայի մասին, ով սխալ ընտրություն կատարեց, իսկ հետո ապաշխարեց: Օգնեք երեխաներին քննարկել, թե երեխան ինչ արեց ներում ստանալու համար: Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս հնարավոր դարձրեց, որ մենք ներվենք:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին անել ինչ-որ բան, որպեսզի հիշեցնեն ուրիշ մարդկանց, հատկապես իրենց ընտանիքի անդամներին, թե Հիսուս Քրիստոսն ինչ է արել մեզ համար։ Հաջորդ հանդիպման ժամանակ հրավիրեք նրանց կիսվել ձեզ հետ, թե ինչ են արել:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաներն օգուտ են քաղում կրկնությունից: Մի վախեցեք գործնական աշխատանքները հաճախակի կրկնելուց, հատկապես՝ կրտսեր խմբի երեխաների հետ: Կրկնությունը կօգնի երեխաներին հիշել այն, ինչ նրանք սովորում են:

Նկար
գործնական աշխատանքի էջ. Ջոզեֆ Սմիթը տեսավ Հիսուս Քրիստոսին

Տպել