Վարդապետություն և Ուխտեր 2021
Ապրիլի 19-25-ը Վարդապետություն և Ուխտեր 41-44. «Իմ եկեղեցին կառավարելու իմ օրենքը»


«Ապրիլի 19-25-ը։ Վարդապետություն և Ուխտեր 41-44. «Իմ եկեղեցին կառավարելու իմ օրենքը» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Ապրիլի 19-25-ը։ Վարդապետություն և Ուխտեր 41-44», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար

Նկար
Հիսուս Քրիստոս

Ապրիլի 19-25-ը

Վարդապետություն և Ուխտեր 41-44

«Իմ եկեղեցին կառավարելու իմ օրենքը»

Այս շաբաթ պատրաստվելիս ուշադրություն դարձրեք Հոգուց ստացած հուշումներին: Ձեր կարծիքով, երեխաներն ի՞նչ պետք է սովորեն Վարդապետություն և Ուխտեր 41-44-ից:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գնդակը նետեք որևէ երեխայի և խնդրեք նրան կիսվել իր իմացած որևէ պատվիրանով: Շարունակեք փոխանցել գնդակը, մինչև բոլորը հնարավորություն ունենան կիսվել ինչ-որ բանով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 42․2

Ես կարող եմ հնազանդվել Աստծո օրենքներին:

Երբ Եկեղեցին աճում էր և անդամները հավաքվում էին Կիրթլենդում, Տերը հայտնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին այն, ինչ ինքը կոչեց Իր «օրենք» և պատվիրեց Սրբերին «ականջ դ[նել] ու լսե[լ] և հնազանդվե[լ]» դրան: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ մենք օրհնված ենք, երբ հնազանդ ենք:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42․2, շեշտելով «հնազանդվել» բայը: Երեխաներին տվեք մի քանի պարզ սցենարներ, որտեղ երեխան ընտրում է հնազանդվել կամ չհնազանդվել օրենքին կամ կանոնին: Խնդրեք երեխաներին ուշադիր լսել և ժպտալ, եթե մարդը այս պատմության մեջ հնազանդվում է, և խոժոռվել, եթե մարդը չի հնազանդվում: Կիսվեք օրհնություններով, որոնք դուք ստացել եք, երբ հնազանդվել եք Աստծո օրենքներին:

  • Խաղացեք որևէ խաղ, երեխաներին տալով որևէ կանոն, որին պետք է հետևեն: Օրինակ, կարող եք ասել նրանց, որ պետք է բարձրացնեն իրենց ձեռքերը և պատասխանեն հարցերին: Ապա թույլ տվեք նրանց դրսևորել հնազանդություն՝ հարցեր տալով և դիմելով նրանց, ովքեր ձեռք էին բարձրացրել: Աստված ի՞նչ օրենքներ է տվել մեզ:

  • Երեխաների հետ ավարտեք գործնական աշխատանքի էջը կամ երգեք երգ Աստծո օրենքներին հնազանդվելու վերաբերյալ «I Want to Live the Gospel» (Children’s Songbook, 148): Ասեք երեխաներին, թե Աստծո օրենքներին հնազանդվելով, ինչպես եք երջանկություն ձեռք բերել:

    Նկար
    Երեխաների Միության դաս

    Երեխաների Միությունում մենք սովորում ենք Աստծո պատվիրանները:

Վարդապետություն և Ուխտեր 42․38

Ես ծառայում եմ Հիսուս Քրիստոսին, երբ ծառայում եմ ուրիշներին:

Տերը ցանկանում է, որ Իր Սրբերը հոգ տանեն աղքատների և կարիքավորների մասին: Օգնեք երեխաներին հասկանալ, որ, երբ նրանք ծառայում են կարիքավորներին, նրանք ծառայում են նաև Փրկիչին:

Հնարավոր վարժություններ

  • Եթե Հիսուսն այսօր լիներ մեր դասարանում, մենք ի՞նչ կասեինք Նրան: Մենք ինչպե՞ս կվերաբերվեինք Նրան: Ցույց տվեք Փրկիչի նկարը և բացատրեք Հիսուսի ուսմունքը, որ, երբ մենք սեր ենք ցուցաբերում ուրիշների հանդեպ, մենք սեր ենք ցուցաբերում նաև Նրա հանդեպ: Օգնեք երեխաներին կրկնել հատված 38-ը ձեզ հետ, ամեն անգամ մի քանի բառ:

  • Օգնեք երեխաներին մտածել եղանակներ, որոնցով նրանք կարող են ծառայել Հիսուսին՝ ծառայելով ուրիշներին: Նրանք կարող են գտնել որոշ գաղափարներ «Փոխանցիր այն» տեսանյութից (ChurchofJesusChrist.org) կամ Փրկիչի նկարներից, որտեղ Փրկիչն օգնում էր ուրիշներին, օրինակ՝ Նրա նկարներից, որտեղ բուժում էր հիվանդներին կամ բարի էր երեխաների հանդեպ (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 42, 47): Վկայեք, որ, երբ նրանք ծառայում են ուրիշներին, նրանք ծառայում են նաև Աստծուն:

Վարդապետություն և Ուխտեր 43․1-7

Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին Իր մարգարեի միջոցով:

Դուք կարող եք օգնել երեխաներին կյանքում խուսափել խաբվելուց: Քանի դեռ նրանք երիտասարդ են, ուսուցանեք նրանց Տիրոջ օրինակը, ով ղեկավարում է Իր Եկեղեցին ապրող մարգարեի միջոցով:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք տարբեր մարդկանց նկարներ, ներառյալ՝ ներկայիս մարգարեի նկարը: Նկարները դրեք սեղանին հակառակ կողմով և թույլ տվեք երեխաներին մեկ առ մեկ շրջել նկարները, մինչև գտնեն մարգարեին: Բացատրեք Տիրոջ ուսմունքը, որ միայն մարգարեն է «նշանակվել [Տիրոջ] ձեռքից պատվիրաններ և հայտնություններ ստանալու», որ ղեկավարի Եկեղեցին (Վարդապետություն և Ուխտեր 43.2):

  • Միասին երգեք որևէ երգ մարգարեների մասին, օրինակ այս երգի վերջին տունը «Follow the Prophet» (Children’s Songbook, 110)։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ մարգարեն է ղեկավարում Եկեղեցին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 41․5

Աշակերտը մի մարդ է, ով ստանում է Աստծո օրենքը և հնազանդվում է դրան:

Արդյո՞ք ձեր ուսուցանած երեխաները գիտեն, թե ի՞նչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը: Վարդապետություն և Ուխտեր 41.5 հատվածը կարող է օգնել նրանց հասկանալ, թե ինչպես դառնալ ավելի լավ աշակերտներ:

Հնարավոր վարժություններ

  • Թերթիկի վրա գրեք Վարդապետություն և Ուխտեր 41.5 հատվածը, դատարկ թողնելով «աշակերտ» բառի տեղը: Խնդրեք երեխաներին լրացնել դատարկ տեղերը, նայելով՝ Վարդապետություն և Ուխտեր 41.5-ում, եթե նրանք օգնության կարիք ունենան: Ի՞նչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը: Կիսվեք, թե դուք ինչպե՞ս եք ձգտում լինել Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ:

  • Երբ քննարկեք Վարդապետություն և Ուխտեր 41.5-ը, խնդրեք երեխաներին մտածել օրենքների մասին, որոնք մենք ստացել ենք Տիրոջից: Հրավիրեք նրանց հերթով դերախաղով ներկայացնել, թե հնազանդվում են այդ օրենքներից մեկին, մինչ մյուս երեխաները փորձում են կռահել, թե ինչ է դա:

  • Դասարանի յուրաքանչյուր անդամի տվեք մի թերթիկ և խնդրեք վրան գրել մի եղանակ, որով նրանք կարող են լինել ավելի լավ աշակերտ: Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի կիսվել իր գրածով, ապա միացրեք թերթիկները՝ ստեղծելով թղթե շղթա:

Վարդապետություն և Ուխտեր 42․61, 68

Աստված իմաստություն է շնորհում նրանց, ովքեր խնդրում են:

Երեխաները շատ հարցեր են տալիս, երբ աճում են նրանց գիտելիքներն աշխարհի և ավետարանի մասին: Ինչպե՞ս կարող եք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 42.61, 68 հատվածները, որպեսզի օգնեք նրանց իմանալ՝ ինչպես իմաստություն ստանալ Տիրոջից:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ձեզ հետ կիսվել ինչ-որ բանով, որն օգնում է նրանց խաղաղություն զգալ, և ինչ-որ բանով, որն օգնում է նրանց ուրախություն զգալ: Խնդրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.61-ը փնտրելով «խաղաղարար» և «ուրախություն» բառերը: Օգնեք երեխաներին մտածել Աստծո հայտնած ճշմարտությունների մասին, որոնք խաղաղություն և ուրախություն են բերում նրանց:

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.61, 68-ը երեխաների հետ, շեշտելով «հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա» արտահայտությունը: Բացատրեք, որ Աստված միանգամից չի հայտնում ամեն բան, փոխարենը, Նա մեզ ամեն անգամ տալիս է մի փոքր: Ցույց տվեք, թե գլուխկոտրուկն ինչպես է կառուցվում քիչ-քիչ, կամ օգտագործեք նմանատիպ մի բան, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ այս սկզբունքը: Կիսվեք փորձառությամբ, երբ դուք հայտնություն եք ստացել, որն օրհնել է ձեզ:

Վարդապետություն և Ուխտեր 43․1-7

Միայն մարգարեն կարող է հայտնություն ստանալ ողջ Եկեղեցու համար:

Երբ երեխաները մեծանում են, նրանք, հավանաբար, հանդիպում են մարդկանց, ովքեր ցանկանում են շեղել նրանց ճանապարհից: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին վստահել Աստծո օրինակին, ով առաջնորդում է Իր զավակներին ընտրյալ մարգարեի միջոցով:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ ինչ-որ մեկը կանգնում է վկայության ժողովին և պատմում է ծխին, որ ինքը հայտնություն է ստացել Եկեղեցու համար (օրինակ, որ մենք պետք է այլևս կաթ չխմենք, կամ մենք պետք է սկսենք անցկացնել հաղորդության ժողովը երեքշաբթի օրը՝ կիրակի օրվա փոխարեն): Նա ասում է, որ մենք պետք է լսենք, թե ինքն ինչ է ասում, մարգարեին լսելու փոխարեն: Ի՞նչ սխալ կա այստեղ: Օգնեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 43.1–7-ում գտնել, թե Տերն ինչպես է պատվիրաններ տալիս Իր Եկեղեցուն:

  • Ցույց տվեք ապրող մարգարեի նկարը և հրավիրեք երեխաներին կիսվել վերջերս նրա ուսուցանած նյութով: Եթե նրանք օգնության կարիք ունեն, ցույց տվեք տեսանյութ կամ կարդացեք որևէ հատված վերջին համաժողովի ուղերձներից: Ինչո՞ւ է մեզ համար օրհնություն, որ ներկայումս ունենք ապրող մարգարե:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին ընտրել որևէ օրենք կամ պատվիրան, որին իրենք պետք է հնազանդվեն այս շաբաթ: Խրախուսեք նրանց իրենց նպատակով կիսվել իրենց ընտանիքների հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք երեխաներին գրի առնել իրենց տպավորությունները: Նույնիսկ երեխաները կարող են ձեռք բերել հոգևոր հուշումները գրանցելու սովորությունը: Նրանք կարող են գրի առնել տպավորությունները` նշելով սուրբ գրության հատվածները, նկարելով նկարներ կամ կատարելով պարզ գրառումներ իրենց օրագրում:

Նկար
գործնական աշխատանքի էջ. Ես երջանիկ եմ, երբ հնազանդվում եմ Աստծուն

Տպել