Վարդապետություն և Ուխտեր 2021
Ապրիլի 5-11-ը։ Վարդապետություն և Ուխտեր 30-36․ «Դու կանչված ես իմ ավետարանը քարոզելու»


Ապրիլի 5-11-ը։ Վարդապետություն և Ուխտեր 30-36. «Դու կանչված ես իմ ավետարանը քարոզելու» Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Ապրիլի 5-11-ը։ Վարդապետություն և Ուխտեր 30-36», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
Եկեղեցու վաղ շրջանի միսիոներները

Ապրիլի 5-11-ը

Վարդապետություն և Ուխտեր 30-36

«Դու կանչված ես իմ ավետարանը քարոզելու»

Երբ երեխաների հետ մտքում աղոթքով ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 30–36 բաժինները, Հոգին, գուցե, ձեզ գաղափարներ տա, թե ինչպես ուսուցանել նրանց: Այս համառոտ շարադրանքում փնտրեք լրացուցիչ գաղափարներ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք միսիոներների նկարներ և խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն միսիոներական աշխատանքի մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 33.2-3, 6-10

Ես կարող եմ կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Նույնիսկ կրտսեր խմբի երեխաները կարող են կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին վկայությունով։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս հատվածները, որպեսզի օգնեք ոգեշնչել նրանց այդպես վարվել։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին փորձել փակ բերանով ասել որևէ արտահայտություն, օրինակ՝ «Աստված սիրում է ձեզ»։ Նշեք, որ մենք չենք կարող մարդկանց ուսուցանել ավետարանը, եթե չբացենք մեր բերանը: Նշեք Վարդապետություն և Ուխտեր 33.8-10-ը և հրավիրեք երեխաներին բացել իրենց բերաններն ամեն անգամ, երբ նրանք լսեն «բացիր քո բերանը» արտահայտությունը։ Երկնային Հայրն ինչո՞ւ է ուզում, որ մենք բացենք մեր բերանները և ավետարանով կիսվենք ուրիշների հետ:

  • Ցածրաձայն ինչ-որ բան շշնջացեք երեխաներին, օրինակ՝ «Ջոզեֆ Սմիթը Աստծո Մարգարեն էր», և խնդրեք նրանց կրկնել ձեր ասածը: Ապա ասացեք նույն արտահայտությունը բարձր ձայնով: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 33․2: Օգնեք երեխաներին հասկանալ, որ «բարձրացնել [մեր] ձայները» նշանակում է՝ չվախենալ պատմել ուրիշներին Հիսուս Քրիստոսի, Մորմոնի Գրքի և այլ ավետարանական ճշմարտությունների մասին:

  • Սենյակում տեղադրեք թղթե խաղալիք տիկնիկներ կամ մարդկանց նկարներ: Խնդրեք երեխաներին գտնել մարդկանց և հավաքել նրանց սենյակի առջևում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 33.6-ը և բացատրեք, թե ինչ է նշանակում, որ Տերը «կհավաքի [Իր] ընտրյալներին»: Վկայեք, որ մենք կարող ենք օգնել հավաքել մարդկանց Տիրոջ մոտ, երբ կիսվենք ավետարանով։

  • Միասին երգեք որևէ երգ ավետարանով կիսվելու մասին, օրինակ՝ «I Want to Be a Missionary Now» (Children’s Songbook, 168): Օգնեք երեխաներին մտածել եղանակներ, որոնցով նրանք կարող են օգնել ուրիշ մարդկանց սովորել Հիսուս Քրիստոսի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 33․12-17

Ես կարող եմ կառուցել իմ կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա:

Խորհուրդը, որ Տերը տվեց Էզրա Թայերին և Նորտրոպ Սվիթին, կարող է օգնել ձեր ուսուցանած երեխաներին կառուցել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք որևէ շինության հիմք և խնդրեք նրանց նկարագրել այն: Ինչո՞ւ շինությունը կարիք ունի ուժեղ և ամուր հիմքի: Երեխաների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 33․12-13-ը և բացատրեք, որ Տերը ցանկանում է, որ մենք մեր կյանքը կառուցենք Իր ավետարանի վրա։ Օգնեք երեխաներին մտածել մի քանի եղանակներ, որոնցով նրանք կարող են կառուցել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա:

  • Երեխաներին տվեք մի քանի առարկաներ, օրինակ՝ խորանարդիկներ կամ պլաստիկե բաժակներ, որոնցով նրանք կարող են աշտարակ կառուցել: Յուրաքանչյուր առարկան պիտակավորեք նկարով, որը ներկայացնում է Տիրոջ խոսքերը, տրված Վարդապետություն և Ուխտերի 33․14-17-ում։ Հրավիրեք երեխաներին կառուցել աշտարակ, երբ դուք նրանց հետ խոսում եք այն մասին, թե այս բաներն ինչպես են օգնում մեզ կառուցել մեր կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարան վրա։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 30․1-2

Մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք Աստծո բաների, այլ ոչ թե երկրային բաների վրա։

Տիրոջ խորհուրդը Դեյվիդ Ուիթմերին 30-րդ բաժնում կարող է օգնել ձեր ուսուցանած երեխաներին հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսի ավետարանին:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 30.1 և խնդրեք երեխաներին իրենց բառերով ամփոփել Տիրոջ խորհուրդը Դեյվիդ Ուիթմերին: Մենք ինչպե՞ս կարող ենք երբեմն «վախենալ մարդուց» կամ անհանգստանալ, թե ուրիշներն ինչ կմտածեն, փոխարենը անելով այն, ինչ մենք գիտենք, որ պետք է անենք:

  • Խնդրեք երեխաներին կատարել երկու հանձնարարություն միանգամից, օրինակ՝ անգիր ասել որևէ հավատո հանգանակ, միաժամանակ գրի առնելով դասարանի բոլոր երեխաների անունները: Հարցրեք նրանց, թե ինչու է դժվար կենտրոնանալ առաջին հանձնարարության վրա: Որո՞նք են մի քանի «երկրային բաները», (Վարդապետություն և Ուխտեր 30.2) որոնք կարող են շեղել մեզ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին հիշելուց: Ինչպե՞ս կարող ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել Նրա վրա, և ոչ ավելի պակաս կարևոր բաների վրա:

Վարդապետություն և Ուխտեր 30-34

Ես կարող եմ կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Շատ երեխաներ Եկեղեցում անհամբեր սպասում են լիաժամկետ միսիայի ծառայությանը: Միսիոներների փորձառությունը, որը ներկայացված է բաժիններ 30-40-ում, կարող է օգնել նրանց պատրաստվել:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք ծխի որևէ անդամի սովորել միսիոներներից մեկի մասին, որոնք կանչվել են Վարդապետություն և Ուխտեր 30–34-ում և կիսվել երեխաների հետ իրենց սովորածով (տես «Վերականգնման ձայները․ Վաղ նորադարձները» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար կամ “The Faith and Fall of Thomas Marsh,” “Ezra Thayer: From Skeptic to Believer,” “Orson Pratt’s Call to Serve,” Revelations in Context, 54–69):

  • Գրատախտակին նկարեք մի մեծ բերան և օգնեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 33.8–10-ում գտնել Տիրոջ խոստումները մեզ, երբ մենք բացում ենք մեր բերանը՝ կիսվելու ավետարանով: Երեխաներին թույլ տվեք գրատախտակին գրել այս խոստումները և օգնեք նրանց հասկանալ՝ ինչ են նշանակում այս խոստումները։ Խնդրեք բոլոր երեխաներին բերանի ներսում գրել որևէ ավետարանական ճշմարտություն, որով նրանք կարող են կիսվել ուրիշների հետ:

  • Ցույց տվեք շեփորի մի նկար և ասեք, թե ի՞նչ է նշանակում հայտարարել ավետարանը «փողի հնչումով»: Ինչպե՞ս ենք մենք «բարձրացնում» մեր ձայները: (Վարդապետություն և Ուխտեր 33․2, 34․6):

  • Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են նրանք պատրաստվում երբևէ ծառայել միսիայում: Եթե նրանք ճանաչում են ինչ-որ մեկին (գուցե ընտանիքի որևէ անդամի), ով ծառայում է, հրավիրեք նրան պատմել իր փորձառությունների մասին: Կամ հրավիրեք միսիոներների, որևէ վերադարձած միսիոների կամ ինչ-որ մեկին, ով պատրաստվում է միսիայի, կիսվել միսիոներական աշխատանքի հանդեպ խանդավառությամբ: Կիսվեք ավետարանով կիսվելու որոշ փորձառություններով, ներառյալ ձեր առօրյա կյանքի փորձառությունները:

    Նկար
    Տղաները կարդում են

    Ես կարող եմ ավետարանով կիսվել իմ ընկերների հետ:

Վարդապետություն և Ուխտեր 33․12-17

Ես կարող եմ կառուցել իմ կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա:

Եթե երեխաները կարողանան վաղ տարիքից սովորել՝ ինչպես կառուցել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա, ավելի հավանական է, որ նրանք հավատարիմ մնան Նրան: Այս հատվածներում տրված խորհուրդը կարող է օգնել նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք տարբեր կոշտության առարկաներ, օրինակ՝ կենդանու խրտվիլակ, սպունգ, կավ և քար: Երեխաներին թույլ տվեք ձեռք տալ բոլոր առարկաներին: Խնդրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33․12-13 հատվածները և փնտրել, թե Տերն ինչպես է նկարագրում Իր ավետարանը։ Ինչո՞ւ է «վեմ» բառը լավագույնս նկարագրում ավետարանը: Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքը կառուցել ավետարանի վեմի վրա:

  • Օգնեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33.12-17-ը և գտնել, թե ինչ կարող ենք անել մեր կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա կառուցելու համար։ Հրավիրեք երեխաներին նկարել իրենց գտածը և թույլ տվեք նրանց կռահել ընկերների պատկերածը:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Երեխաներին հրավիրեք միսիոներների նման իրենց ընտանիքի հետ կիսվել որևէ նյութով, որը նրանք սովորեցին Երեխաների Միության այսօրվա դասից։

Բարելավել մեր ուսուցումը

Վկայեք խոստացված օրհնությունների մասին։ Երբ հրավիրում եք երեխաներին ապրել ավետարանի որոշակի սկզբունքով, կիսվեք խոստումներով, որոնք Աստված խոստացել է նրանց, ովքեր ապրում են այդ սկզբունքով: Օրինակ՝ կարող եք վկայել այն օրհնությունների մասին, որոնք Տերը տալիս է նրանց, ովքեր բացում են իրենց բերանը և կիսվում ավետարանով:

Տպել