«Մարտի 8-14-ը։ Վարդապետություն և Ուխտեր 23-26․ «Զորացրու Եկեղեցին», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
«Մարտի 8-14-ը։ Վարդապետություն և Ուխտեր 23-26», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021
Մարտի 8-14-ը
Վարդապետություն և Ուխտեր 23-26
«Զորացրու Եկեղեցին»
Դասին պատրաստվելիս հաշվի առեք գործնական գաղափարները «Կրտսեր խմբի երեխաներ» և «Ավագ խմբի երեխաներ» բաժիններում։
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Ցույց տվեք Էմմա Սմիթի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար): Խնդրեք երեխաներին պատմել, թե ինչ գիտեն նրա մասին, ներառյալ այն ամենը, ինչ անցյալ շաբաթ սովորել են Վարդապետություն և Ուխտեր 25-ի ուսումնասիրությունից: «Գլուխ 13. Ջոզեֆն ու Էմման» (Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 51–55)
Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 23․6, 26․1
Աստված ցանկանում է, որ ես ամեն օր աղոթեմ և սովորեմ սուրբ գրություններից։
Տերը խորհուրդ տվեց Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարներին և ընկերներին աղոթել (տես Վարդապետություն և Ուխտեր 23.6) և ուսումնասիրել սուրբ գրությունները (տես Վարդապետություն և Ուխտեր 26.1): Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին աղոթքն ու սուրբ գրությունները դարձնել իրենց կյանքի մասը:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 23.6-ը, որը սկսվում է «դու պետք է աղոթես» խոսքերով: Օգնեք նրանց գտնել տարբեր ուղիներ և վայրեր, որտեղ, ըստ Տիրոջ, մենք պետք է աղոթենք: Այնուհետև հրավիրեք նրանց նկարել իրենց՝ այդ վայրերում աղոթելիս:
-
Անհրաժեշտության դեպքում, բացատրեք երեխաներին՝ ինչպես աղոթել։ Որևէ երգ աղոթքի մասին, օրինակ՝ «I Pray in Faith» (Children’s Songbook, 14), կարող է օգնել:
-
Երեխաների համար կարդացեք. «Պետք է թույլ տաք, որ ձեր ժամանակը նվիրվի սուրբ գրքերն ուսումնասիրելուն» (Վարդապետություն և Ուխտեր 26.1): Ասեք նրանց, թե դուք ինչու եք ուսումնասիրում սուրբ գրությունները: Օգնեք նրանց մտածել եղանակներ, թե ինչպես սովորել սուրբ գրություններից, նույնիսկ, եթե նրանք դեռ չեն կարողանում կարդալ:
-
Միասին երգեք «Search, Ponder, and Pray» (Children’s Songbook, 109) կամ մեկ ուրիշ երգ աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության մասին: Օգնեք երեխաներին գտնել երգում խոստացված օրհնությունները։ Պատմեք նրանց հոգևոր զգացմունքների մասին, որոնք դուք ունեցաք աղոթելիս և սուրբ գրություններն ուսումնասիրելիս:
Վարդապետություն և Ուխտեր 25․11-12
Հիսուսը սիրում է «սրտաբուխ երգ[ը]»:
Տերն ասել է՝ սուրբ երաժշտությունը «հաճելի է ինձ»: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երգելը ոչ միայն ուրախ միջոցառում է, այլև Նրան երկրպագելու եղանակ:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք յուրաքանչյուր երեխայի կիսվել իր սիրելի հիմնով կամ Եկեղեցու երգով և միասին երգեք մի քանիսը։ Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 25.12-ը և խնդրեք նրանց պատկերացնել, թե ինչ են զգում Երկնային Հայրն ու Հիսուսը, երբ մենք երգում ենք այդ երգերը:
-
Ուսուցանեք որևէ երգ երգեցողության մասին, օրինակ՝ «Lift Up Your Voice and Sing» (Children’s Songbook, 252), կամ որևէ երգ Հիսուս Քրիստոսի մասին, օրինակ՝ «He Sent His Son» (Children’s Songbook, 34–35): Խրախուսեք նրանց այս շաբաթ երգել երգը իրենց ընտանիքների հետ:
Վարդապետություն և Ուխտեր 25․13, 15
Ես կարող եմ պատրաստվել սուրբ ուխտեր կապել։
Ձեր ուսուցանած երեխաները պատրաստվում են կապել իրենց առաջին ուխտը Երկնային Հոր հետ, երբ նրանք մկրտվեն: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ, թե որքան թանկագին են մեր ուխտերը:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 25.13 հատվածները: Բացատրեք, որ «հավատարիմ մնալ» արտահայտությունը այս հատվածում նշանակում է ամուր կառչել ինչ-որ բանից: Որպեսզի օգնեք նրանց հասկանալ դա, երեխաներին փոխանցեք կոշտ ինչ-որ առարկա, օրինակ` քար (կամ նույնիսկ երկաթյա ձող), և խնդրեք երեխաներին որքան հնարավոր է ամուր պահել այդ առարկան: Բացատրեք, որ հավատարիմ մնալ մեր ուխտերին, նշանակում է՝ պահել խոստումները, որոնք տվել ենք Երկնային Հորը և երբեք չհրաժարվել:
-
Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի երեխաներին ուսուցանեք այն ժամանակների մասին, երբ մենք ուխտեր ենք կապում Երկնային Հոր հետ։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 25.15-ը և բացատրեք, որ «արդարության պսակը» ներկայացնում է վերադառնալ և ապրել Աստծո՝ մեր Երկնային Հոր հետ:
Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 23․3-7, 25․7
Հիսուսը ցանկանում է, որ ես զորացնեմ ինձ շրջապատող մարդկանց:
Երբ Եկեղեցին կազմավորվեց, սկզբում շատ անդամներ չկային: Տերը խնդրեց Սրբերին կառուցել Եկեղեցին՝ ավետարանով կիսվելով և միմյանց ամրապնդելով: Այժմ մենք նույնպես կարող ենք այդպես անել:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 23.3–7, 25.7-ում գտնել «հորդորանք» և «հորդորել» բառերի բոլոր օրինակները: Օգնեք նրանց սահմանել այս բառերը: Ինչպե՞ս կարող ենք ամրացնել ինչ-որ մեկին՝ հորդորելով նրան: Խնդրեք երեխաներին դերախաղով «հորդորել» ինչ-որ մեկին, բայց անել դա սիրով։
-
Մենք ինչպե՞ս կարող ենք ավելի լավ կատարել Եկեղեցու այլ անդամներին ամրապնդելու գործը: Այս սկզբունքը լուսաբանելու համար որևէ երեխայի տվեք մի հանձնարարություն, որը շատ օգնականներ է պահանջում: Ապա խնդրեք ուրիշ երեխաների օգնել և քննարկեք, թե որքան հեշտացավ գործը: Կիսվեք մի փորձառությամբ, երբ դուք ամրապնդվել եք Եկեղեցու ուրիշ անդամի ծառայության շնորհիվ:
Վարդապետություն և Ուխտեր 24․1, 8
Փրկիչը կարող է «բարձրացնել [ինձ իմ] չարչարանքներից»:
Ջոզեֆ Սմիթը տառապեց շատ փորձություններից, բայց նա կարողացավ «համբերող [լինել] չարչարանքներում», քանի որ Տերը խոստացավ, որ Նա միշտ նրա հետ կլինի:
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին գրատախտակին թվարկել մի քանի չարչարանքներ ու դժվարություններ, որոնց բախվում էին Ջոզեֆ Սմիթն ու վաղ շրջանի Սրբերը (տես «Գլուխ 11. Ավելի շատ մարդիկ են միանում Եկեղեցուն», Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ 46–47, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org): Ապա հրավիրեք նրանց գտնել, թե Տերն ինչ է ասել Ջոզեֆին նրա չարչարանքների մասին Վարդապետություն և Ուխտեր 24.1, 8-ում. Մենք ինչպե՞ս կարող ենք ձգտել Փրկիչի օգնությանը, երբ դժվարին ժամանակների մեջ ենք:
-
Որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ մենք երբեմն պետք է «համբերող [լինենք] չարչարանքներում», կարող եք ցուցադրել «Շարունակիր համբերությամբ» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Հրավիրեք երեխաներին մտածել ինչ-որ բանի մասին, որը նրանք իրոք ցանկանում են, բայց ստիպված են սպասել: Ինչու՞ է Տերը երբեմն պահանջում, որ մենք համբերատար լինենք մեր կյանքի դժվարին ժամանակներում: Նա ինչպե՞ս է մեզ հայտնում, որ «[մեզ] հետ է» մեր չարչարանքների ժամանակ:
Վարդապետություն և Ուխտեր 25․13
Ես կարող եմ «հավատարիմ մնալ ուխտերին», որոնք ես կապել եմ:
Էմմա Սմիթի մկրտությունից հետո Տերն ասաց նրան. «Հավատարիմ մնա այն ուխտերին, որոնք դու արել ես»: Մտածեք, թե այս խորհուրդն ինչպես կարող է օրհնել ձեր ուսուցանած երեխաներին:
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 25.13-ը, և հարցրեք երեխաներին, թե այս հատվածում ի՞նչ է նշանակում «հավատարիմ մնալ ուխտերին», որոնք մենք կապում ենք: Լուսաբանելու համար փոխանցեք առարկաներ, որոնք ամուր միացած են իրար և թող երեխաներ փորձեն բաժանել դրանք: Ինչո՞ւ է «հավատարիմ մնալ» բառը ճիշտ նկարագրում, թե մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր ուխտերին:
-
Անհրաժեշտության դեպքում, երեխաների հետ կրկնեք ուխտերը, որոնք մենք կապում ենք, երբ մկրտվում ենք (տես Մոսիա 18.8–10, Վարդապետություն և Ուխտեր 20.37): Ի՞նչ է նշանակում «հավատարիմ մնալ» այդ ուխտերին։
-
Միասին կրկնեք այն ամենը, ինչ գիտեք Էմմա Սմիթի կյանքից (տես «Գլուխ 13. Ջոզեֆը և Էմման» [Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ 51–55], կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org): Յուրաքանչյուր երեխայի տվեք մեկ կամ երկու հատված բաժին 25-ից և խնդրեք նրանց պատմել, թե Տիրոջ խորհուրդն ու հանձնարարությունն ինչպես օգնեցին Էմմային «հավատարիմ մնալ» իր կապած ուխտերին: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին ընտրել սիրելի հատվածը, որը դուք քննարկեցիք միասին, գրի առեք հղումը և դրանով կիսվեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ: