Մարտի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 23-26․ «Ամրապնդել Եկեղեցին», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Մարտի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 23-26, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Մարտի 8-14-ը
Վարդապետություն և Ուխտեր 23-26
«Ամրապնդել Եկեղեցին»
Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 23-26, գրի առեք այն տպավորությունները, որոնք ստանում եք Սուրբ Հոգուց։ Ինչպե՞ս կարող եք կիրառել այս հայտնությունների խորհուրդը, որպեսզի ամրապնդեք և՛ ձեր աշակերտությունը, և՛ Եկեղեցին։
Գրի առեք ձեր տպավորությունները
Եկեղեցու կազմավորումից հետո Սրբերը հանդիպեցին նոր մարտահրավերի՝ տարածել ավետարանը և ամրապնդել նրանց, ովքեր արդեն միավորված էին Եկեղեցու հետ, մինչ հետապնդումը շարունակում էր աճել: Առաջին հերթին Էմմա Սմիթն է ականատես եղել ընդդիմության։ 1830 թվականին Էմման և Նայթ ընտանիքի անդամները մկրտվելու ցանկություն հայտնեցին։ Սակայն Եկեղեցու թշնամիները փորձեցին խանգարել այն, ինչը կլիներ սրբազան փորձառություն։ Նախ, նրանք ավերեցին ամբարտակը, որը կառուցվել էր մկրտության համար ջրի խորությունը բավարար չափով ապահովելու համար: Նույնիսկ ամբարտակի վերանորոգումից հետո հալածողները հավաքվեցին, որպեսզի սպառնալիքներ հնչեցնեն և ծաղրեն մկրտվողներին: Այնուհետև, երբ Ջոզեֆը պատրաստվում էր հաստատել նոր անդամներին, նրան ձերբակալեցին խռովության համար, քանի որ համայնքի անդամներին քարոզում էր Մորմոնի Գրքի մասին։ Դա այնքան էլ խոստումնալից սկիզբ չէր թվում Տիրոջ նոր վերականգված Եկեղեցու համար։ Բայց այս անորոշության և ցնցումների մեջ Տերը խորհրդի ու խրախուսանքի թանկագին խոսքեր շնորհեց, որոնք ներկայացնում են Նրա «ձայնը բոլորին» (Վարդապետություն և Ուխտեր 25․16)։
Տես նաև Սրբերը, 1․89–90, 94–97։
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Վարդապետություն և Ուխտեր 23-26
Ես կարող եմ ամրապնդել Տիրոջ Եկեղեցին
Այսօր, վերականգնված Եկեղեցու կազմավորումից ավելի քան 200 տարի անց, «Եկեղեցին ամրապնդելու» անհրաժեշտությունը շարունակվում է (Վարդապետություն և Ուխտեր 23․3–5)։ Եվ այս աշխատանքը ոչ միայն Ջոզեֆ Սմիթի, Օլիվեր Քաուդերիի կամ Եկեղեցու ներկայիս ղեկավարների համար է, սա բոլորիս համար է։ Վարդապետություն և Ուխտեր 23–26 բաժինների ձեր ուսումնասիրության ընթացքում խորհեք այն մասին, թե Տերն ինչ խորհուրդ է տվել Եկեղեցու հին անդամներին, որպեսզի օգնի նրանց ամրապնդել Եկեղեցին։ Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ցանկանում, որ դուք անեք՝ այս գործին մասնակցելու համար։
Փրկիչը կարող է բարձրացնել ինձ «[իմ] չարչարանքներից»։
Լարված հալածանքների ժամանակ Եկեղեցու ղեկավարումը պետք է որ ծանր բեռ լիներ Ջոզեֆ Սմիթի համար։ Ուշադրություն դարձրեք նրան ուղղված Տիրոջ քաջալերանքի խոսքերին Վարդապետություն և Ուխտեր 24-ում։
Հետևյալ հատվածներն ի՞նչ են հուշում ձեզ այն մասին, թե ինչպես կարող է Փրկիչը բարձրացնել ձեզ չարչարանքներից։
Վարդապետություն և Ուխտեր 24․1-3
Վարդապետություն և Ուխտեր 121․7-8
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը բարձրացրել ձեզ ձեր չարչարանքներից։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի շարունակեք փնտրել Նրա օգնությունը դժվար ժամանակներում։
Էմմա Սմիթը «ընտրյալ տիկին է»:
Երբ Էմմա Հեյլն ամուսնացավ Ջոզեֆ Սմիթի հետ, նա հավանաբար գիտեր, որ զոհաբերություններ էր կատարելու։ Նա իր հոր ցանկությանը դեմ էր գնում և համեմատաբար հարմարավետ կյանքը փոխում էր անորոշ կյանքի հետ։ Գուցե նա մտածել էր, թե ինչ էր Տերն ակնկալում, որ ինքն աներ Վերականգնման գործին աջակցելու համար: Պատասխանները Տերը տրամադրել է Վարդապետություն և Ուխտեր 25-ում։ Ուշադրություն դարձրեք 16-րդ հատված-ում Տիրոջ խոսքերին․ գտնո՞ւմ եք այս բաժնում որևէ բան, որը ձեր կարծիքով Նրա «ձայնն է [ձեզ]»։
Տես նաև An Elect Lady (տեսանյութը, ChurchofJesusChrist.org), «Դու մի ընտրյալ տիկին ես», Revelations in Context, 33–39, Ջոյ Դ․ Ջոնս, «Մի հատուկ վեհ կոչում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 15–18։
Ո՞րն է ընդհանուր համաձայնությունը։
Երբ անդամները կոչումներ կամ քահանայության կարգումներ են ստանում Եկեղեցում, մենք հնարավորություն ենք ստանում պաշտոնապես հաստատել նրանց՝ աջակցելով նրանց ձեռքի բարձրացումով։ Հանրային աջակցության և համաձայնության դրսևորման սկզբունքը կոչվում է ընդհանուր համաձայնություն։ Ինչպես Նախագահ Գորդոն Բ. Հինքլին է ուսուցանել. «Հաստատման ընթացակարգը շատ ավելին է քան ձեռքի ծիսական բարձրացումը: Դա պարտավորություն է օժանդակելու, աջակցելու և օգնելու նրանց, ովքեր ընտրվել են» (“This Work Is Concerned with People,” Ensign, May 1995, 51)։
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 23․6Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք աղոթենք «[մեր] ընտանիքում և [մեր] ընկերների մեջ և բոլոր վայրերում»։ Ի՞նչ է ուսուցանում “Love Is Spoken Here” (երեխաների Երգարանից, 190), կամ աղոթքի մասին մեկ այլ երգ, ուսուցանում մեզ աղոթքի զորության մասին։
Տես նաև 2 Նեփի 32․8–9, 3 Նեփի 18․18–23։
-
Վարդապետություն և Ուխտեր 24․8։Արդյո՞ք օգտակար կլինի ձեր ընտանիքի համար զրուցել այն մասին, թե ինչ է նշանակում «համբերող եղիր չարչարանքներում» արտահայտությունը։ Եթե ունեք փոքր երեխաներ, զվարճալի կլինի վերարտադրել այն փորձարկումը, որը Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը նկարագրել է «Շարունակեք համբերությամբ» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 56, տես նաև ChurchofJesusChrist.org-ի տեսանյութը)։ Ի՞նչ է Վարդապետություն և Ուխտեր 24․8 հատվածն ուսուցանում համբերության մասին։ Ինչպե՞ս է Տերն օգնում մեզ համբերատար լինել մեր չարչարանքներում։
-
Վարդապետություն և Ուխտեր 25․11-12։Կարող եք երգել ընտանիքի յուրաքանչյուր անդամի սիրելի օրհներգը կամ երգը և քննարկել, թե ինչու է դա նրա «սրտաբուխ երգը»։ Ինչպե՞ս են այդ երգերը «աղոթք [Աստծո] համար»։
-
Վարդապետություն և Ուխտեր 26.2:Օգտակար կլինի «ընդհանուր համաձայնությունը» փնտրել Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Ինչպե՞ս ենք մեր աջակցությունը ցույց տալիս մեր ղեկավարներին։
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:
Առաջարկվող երգ․ “Lift Up Your Voice and Sing,” երեխաների երգարանից, 252 (տես «Գաղափարներ սուրբ գրությունների ձեր ընտանեկան ուսումնասիրությունը բարելավելու համար»)։
Վերականգնման ձայները
Էմմա Հեյլ Սմիթ
Էմմա Սմիթին ուղղված Տիրոջ խոսքերը գրված են Վարդապետություն և Ուխտեր 25 բաժնում, որոնք բացահայտում են, թե Նա ինչ էր մտածում Էմմայի մասին, և նա ինչ ներդրում կարող էր կատարել Իր գործում։ Բայց ինչպիսի՞ն էր Էմման։ Մենք ի՞նչ գիտենք նրա անհատականության, նրա հարաբերությունների, նրա ուժեղ կողմերի մասին։ Այս «ընտրյալ տիկնոջը» (Վարդապետություն և Ուխտեր 25․3) ճանաչելու տարբերակներից մեկն այն է, որ կարդանք այն մարդկանց խոսքերը, ովքեր անձամբ ճանաչել են նրան։
Ջոզեֆ Սմիթ Կրտսեր, նրա ամուսինը
«Ինչպիսի՜ անասելի հրճվանքով և ինչպիսի՜ ուրախության բուռն զգացմունքներով ուռչեց կուրծքս, երբ այդ գիշեր ես բռնեցի նրա ձեռքը, իմ սիրելի Էմմայի, նա, որ իմ կինն էր, այսինքն իմ երիտասարդության կինը և իմ սրտի ընտրյալը: Բազում էին մտքիս խոհերը, երբ ես մի պահ մտածեցի այն բազմաթիվ իրադարձությունների մասին, որոնց միջով մենք կանչվել էինք անցնելու։ Հոգնածությունն ու տքնանքները, վշտերն ու տառապանքները, ուրախություններն ու մխիթարությունները ժամանակ առ ժամանակ տեղի էին ունեցել մեր կյանքում և օրհնել մեր կյանքը։ Օ՚՜հ, մտքերի ինչպիսի կապակցություններ ներխուժեցին միտքս այդ պահին, նորից նա այստեղ է, նույնիսկ «յոթերորդ նեղության» պահին, անվեհեր, ամուր և անսասան, անփոփոխ, քնքուշ էմման»։1
Լյուսի Մակ Սմիթը, նրա սկեսուրը
«Այդ ժամանակ նա երիտասարդ էր և ի ծնե հավակնոտ էր, ամբողջ սրտով նվիրված էր Տիրոջ գործին, և բացի եկեղեցուց և ճշմարտության գործից այլ հետաքրքրություն չուներ։ Նա ինչ որ անում էր, անում էր ամբողջ ուժով և եսասիրաբար հարց չէր տալիս՝ «Արդյո՞ք ավելի շատ օգուտ կստանամ, քան մյուսները»։ Եթե երեցներն ուղարկվում էին քարոզելու, նա առաջինն էր, որ առաջարկում էր ճամփորդության համար հագուստ պատրաստելու իր ծառայությունները, անկախ իր դժվարություններից»։2
«Ես երբեք իմ կյանքում չեմ հանդիպել կնոջ, ով կարող էր միշտ տանել հոգնածության և ծանրության այդքան չափաբաժին, ամսեամիս, տարեց տարի, նման անսասան քաջությամբ, կամքով և համբերությամբ, իսկ ես գիտեմ, թե ինչի միջով է նա անցել՝ նա նետվել է անորոշության օվկիանոսը, անցել հալածանքի փոթորիկների միջով և հանդիպել մարդկանց ու դևերի կատաղությանը, մինչև որ կուլ էր գնացել դժվարության ջրերին, ինչը որ կտապալեր գրեթե ցանկացած այլ կնոջ»:3
Ջոզեֆ Սմիթ Ավագ, նրա սկեսրայրը
Էմմայի հայրապետական օրհնությունը, որն արտասանվել է Ջոզեֆ Սմիթ Ավագի կողմից, ով այդ ժամանակ Եկեղեցու հայրապետն էր․
«Է՛մմա, ի՛մ հարս, դու օրհնված ես Տիրոջից քո հավատարմության և ճշմարտության համար. դու օրհնված կլինես քո ամուսնու հետ և կուրախանաս այն փառքի մեջ, որը նա կստանա․ քո հոգին տառապել է մարդկանց ամբարշտության պատճառով, ովքեր ձգտել են կործանել քո զուգընկերոջը և քո ամբողջ հոգով աղոթել ես նրա փրկության համար․ ուրախացիր, որովհետև Տերը՝ քո Աստվածը, լսել է քո աղաչանքները:
Դու վշտացել ես քո հոր տան անդամների սրտերի կարծրության պատճառով և փափագել ես նրանց փրկությունը։ Տերը կհարգի քո աղաղակը, և համաձայն իր դատաստանի, նա այնպես կանի, որ նրանցից ոմանք կհասկանան իրենց հիմարությունը և կապաշխարեն իրենց մեղքերի համար, բայց տառապանքի գնով նրանք կփրկվեն։ Դու կտեսնես շատ օրեր, այո, Տերը կպահպանի քեզ այնքան ժամանակ, մինչև դու համոզվես, քանի որ կտեսնես քո Քավիչին։ Քո սիրտը պիտի ուրախանա Տիրոջ մեծ գործով, և ոչ ոք չի խլի քեզանից քո ուրախությունը։
Դու միշտ կհիշես Աստծո ներողամտությունը, որ թույլ տվեց քեզ ուղեկցել իմ որդուն, երբ հրեշտակը Նեփիացիների հիշատակարանը հանձնեց նրա խնամքին։ Դու շատ վիշտ ես տեսել, որովհետև Տերը վերցրել է քեզանից քո երեք զավակներին․ դրանում դու մեղավոր չես, որովհետև նա գիտի ընտանիք մեծացնելու քո արդար ցանկությունները, որ օրհնի իմ որդու անունը: Ահա ես ասում եմ քեզ, որ այսպես է ասում Տերը, եթե դու հավատաս, դու դեռ կօրհնվես դրանում և ուրիշ զավակներ պիտի ծնես, որն ուրախություն ու բավականություն կպատճառի քո հոգուն և ցնծություն՝ քո ընկերներին։
Դու կօրհնվես հասկացողությամբ և զորություն կունենաս հրահանգել ուրիշ կանանց։ Ուսուցանիր արդարություն քո ընտանիքին և կյանքի ուղիները՝ քո փոքր երեխաներին, և սուրբ հրեշտակները հոգ կտանեն նրանց մասին, իսկ դու կփրկվես Աստծո արքայությունում։ Ամեն»։4