Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունվարի 24 Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել մասնակցելու Աստծո «զարմանալի գործին» Վարդապետություն և Ուխտեր 3-5


Հունվարի 24 Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել մասնակցելու Աստծո «զարմանալի գործին» Վարդապետություն և Ուխտեր 3-5, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Հունվարի 24 Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել մասնակցելու Աստծո «զարմանալի գործին»Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
տաճարի առջև կանգնած պարմանուհիներ և պատանիներ

Հունվարի 24

Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել մասնակցելու Աստծո «զարմանալի գործին»

Վարդապետություն և Ուխտեր 3-5

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ի՞նչ կարող ենք անել քվորումի կամ դասարանի անդամների միջև միասնություն հաստատելու համար։ Ի՞նչ նպատակների վրա մենք կկամենայինք աշխատել միասին։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Մենք ի՞նչ ենք անում ավետարանով կիսվելու համար։ Ի՞նչ փորձառություններ ենք ունեցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարելիս։

  • Մեր կյանքը Մենք ինչպե՞ս ենք տեսել Աստծո ձեռքը մեր կյանքում: Այս շաբաթ ի՞նչն է մեզ ոգեշնչել սուրբ գրությունների մեր ուսումնասիրության ժամանակ։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Երբ վաղ շրջանի Սրբերն առաջին անգամ սկսեցին լսել վերականգնված ավետարանի ուղերձը, շատերը ցանկացան իմանալ, թե ինչ կարող էին անել գործին օգնելու համար։ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հայրը՝ Ջոզեֆ Սմիթ Ավագը, նրանցից մեկն էր, ով հարցրեց, որ իմանար Տիրոջ կամքն իր վերաբերյալ։ Տիրոջ պատասխանը, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 4-ում, այդ պահից ի վեր ոգեշնչել է սերունդներին ծառայել իրենց ողջ «սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (հատված 2)։ Թե՛ միսիայում, թե՛ Եկեղեցու որևէ կոչման կամ պատասխանատվության շրջանակներում ծառայելիս, պահանջվում են նույն որակավորումները․ Աստծուն ծառայելու ցանկություն` զուգորդված հավատքով, հույսով, գթությամբ և սիրով (տես Վարդապետություն և Ուխտեր 4․2-6)։ Ինչպես կարող եք օգնել քվորումի կամ դասարանի անդամներին մեծացնել Տիրոջը ծառայելու իրենց ցանկությունը և պատրաստվել ծառայելու հետագա հնարավորություններին։

Որպեսզի նախապատրաստվեք առաջնորդելու քվորումի կամ դասարանի անդամներին այս թեմայի ուսումնասիրության ժամանակ, կարող եք կարդալ և խորհել «Օժանդակ աղբյուրներում» գտնվող ուղերձներից մեկի կամ մի քանիսի շուրջ։

Նկար
պատանիներն այցելում են մի տարեց մարդու

Կարիքավորների համար հոգալը փրկության գործի մասն է։

Սովորենք միասին

Քվորումի կամ դասարանի անդամները գուցե ոգեշնչվել են ավելի ջանասիրաբար ծառայել Փրկիչին, մինչ այս շաբաթ կարդացել են Վարդապետություն և Ուխտեր 3-5 բաժինները։ Որպեսզի խրախուսեք նրանց կիսվել իրենց մտքերով, կարող եք հրավիրել նրանց պատկերացնել, որ փորձում են աշխատանքի ընդունվել։ Ինքնակենսագրականում կամ աշխատանքի ընդունման հարցազրույցի ժամանակ ի՞նչ որակավորումներ կնշեին։ Նրանք կարող են վերանայել Վարդապետություն և Ուխտեր 4-րդ բաժինը և նշել որակները, որոնք Տերը պահանջում է նրանցից, ովքեր ցանկանում են մասնակցել Իր աշխատանքին։ Ընտրեք ստորև տրված վարժություններից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք ձեր ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի լիարժեք մասնակցեն Աստծո «զարմանալի գործին» (Վարդապետություն և Ուխտեր 4․1

  • Որպեսզի օգնեք ձեր ուսանողներին սովորել, թե ինչպես կարող են մասնակցել փրկության աշխատանքի արագացմանը, գրատախտակին գրեք փրկության աշխատանքի հետևյալ սահմանումը․ Աստված հրավիրում է բոլորին գալ Քրիստոսի մոտ և աջակցել Իր գործին՝ ապրելով համաձայն Հիսուս Քրիստոսի ավետարանի, հոգալով կարիքավորների համար, հրավիրելով բոլորին ընդունել ավետարանը և հավերժ միավորելով ընտանիքները։ Հրավիրեք քվորումի կամ դասարանի անդամներին քննարկել, թե ինչպես կարող են Վարդապետություն և Ուխտեր 4-ում թվարկված հատկանիշներն օգնել նրանց կատարել փրկության աշխատանքի յուրաքանչյուր մասը։ Երիտասարդներին բաժանեք խմբերի, և թող յուրաքանչյուր խումբ քննարկի ուղիներ, թե ինչպես կարող են զարգացնել այդ հատկանիշները։ Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի փրկության աշխատանքը մեր կյանքի առավել կարևոր մասը դարձնենք։

  • Հրավիրեք քվորումի կամ դասարանի անդամներին վերանայել «Օժանդակ աղբյուրներում» գտնվող ուղերձներից մեկը, փնտրելով Եկեղեցու կոչումներում, հանձնարարություններում կամ այլ պարտականություններում Տիրոջը հավատարմորեն ծառայելու վերաբերյալ մեջբերում, որով կարող են կիսվել։ Խնդրեք նրանց կիսվել իրենց ընտրած մեջբերումով և ասել, թե ինչու են այն իմաստալի համարում։ Ինչպե՞ս են կիրառելու իրենց սովորածը ներկայումս և հետագայում։

  • Քվորումի կամ դասարանի որոշ անդամներ գուցե պատրաստվում են ծառայել որպես միսիոներներ։ Դուք կարող եք խնդրել նրանց կիսվել, թե ինչպես են պատրաստվում ծառայությանը։ Որպեսզի խրախուսեք նրանց իրենց ջանքերում, դուք կարող եք կիսվել այն հարցով, որը Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հաճախակի է ստանում․ «Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի առավելագույնս արդյունավետ նախապատրաստվեմ ծառայել որպես լիաժամկետ միսիոներ։» («Դառնալ միսիոներ», Լիահոնա, նոյեմբեր 2005, 45)։ Քվորումի կամ դասարանի անդամներն ինչպե՞ս կպատասխանեն այդ հարցին։ Ի՞նչ է առաջարկում Երեց Բեդնարը։ Կարող եք հրավիրել մեկ կամ մի քանի վերադարձած միսիոներների կիսվել, թե իրենք ինչպե՞ս են նախապատրաստվել միսիային և ի՞նչ կցանկանային, որ անեին։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ սկզբնաղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչն Իր աշակերտներին հրավիրեց վկայել, և երբ նրանք վկայում էին, Հոգին դիպավ նրանց սրտերին։ Երբ ուսուցանեք, օրինակ, հնազանդության մասին, հրավիրեք քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել պատվիրանները պահելու կարևորության վերաբերյալ իրենց վկայություններով։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով [2016], 1132։)

Տպել