Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 9 Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օրհնել ինձ ամեն օր Վարդապետություն և Ուխտեր 46-48


Մայիսի 9 Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օրհնել ինձ ամեն օր Վարդապետություն և Ուխտեր 46-48, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Մայիսի 9 Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օրհնել ինձ ամեն օրԵկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
պարմանուհին աղոթում է

Մայիսի 9

Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օրհնել ինձ ամեն օր

Վարդապետություն և Ուխտեր 46-48

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ո՞վ ունի մեր օգնության և աղոթքների կարիքը: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրանց։ Ո՞ւմ պետք է հրավիրենք գալիք միջոցառմանը:

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Մենք ի՞նչ հանձնարարություններ ենք կատարել: Մենք ի՞նչ հանձնարարություններ պետք է կատարենք։ Ինչպե՞ս ենք մենք հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը, և ինչպես կարող ենք հրավիրել ուրիշներին գալ այժմ:

  • Մեր կյանքը Ի՞նչ փորձառություններ են վերջերս ամրապնդել մեր վկայությունները: Ի՞նչ է կատարվում մեր կյանքում, և ինչպե՞ս կարող ենք աջակցել միմյանց:

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Վերականգնված Եկեղեցու վաղ շրջանի բազմաթիվ անդամներ սուրբ գրություններում կարդացել էին Սուրբ Հոգու դրսևորումների մասին (տես Գործք 2․1-4, 13․52, Ա Կորնթացիս 12․4-11, 3 Նեփի 19)։ Մինչ քվորումի կամ դասարանի անդամներն այս շաբաթ ուսումնասիրել են Վարդապետություն և Ուխտեր 46-48 բաժինները, գուցե իմացել են, որ Տերը ցանկանում էր ուսուցանել այդ Սրբերին այն օրհնությունների մասին, որոնք Սուրբ Հոգին կարող էր բերել նրանց կյանք։ Ո՞ր փորձառություններն են ձեզ ուսուցանել, թե ինչպես է Սուրբ Հոգին օրհնում ձեզ։ Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել ձեր ուսանողներին կյանքի բոլոր ոլորտներում։

Որպեսզի նախապատրաստվեք որգեշնչել ձեր քվորումին կամ դասարանին փնտրել Սուրբ Հոգու ազդեցությունը, դուք կարող եք վերանայել «Սուրբ Հոգու դերերը» վերնագիրը Հավատքին հավատարիմ գրքույկում ([2004], 82) և Երեց Գարի Ի. Սթիվենսոնի «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ»(Լիահոնա, մայիս 2017, 117-20)։

Նկար
պարմանուհիները դասարանում կարդում են սուրբ գրություններ

Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ հասկանալ և ուսուցանել ավետարանի ճշմարտությունները։

Սովորել միասին

Սուրբ գրությունները տալիս են հոգևոր պարգևների բազմաթիվ օրինակներ։ Ինչպե՞ս կարող եք օգնել քվորումի կամ դասարանի անդամներին զորացնել իրենց հավատքն առ այն, որ այդ պարգևները կարող են դրսևորվել այսօր մեր կյանքում։ Սկզբում դուք կարող եք հրավիրել նրանց գրատախտակին գրել Վարդապետություն և Ուխտեր 46․7-33 հատվածներում նկարագրված հոգևոր պարգևը և քննարկել, թե ինչպես են տեսել այդ դրսևորումն իրենց կամ իրենց ծանոթների կյանքում։

Ի լրացում Հոգու պարգևների, Սուրբ Հոգին օրհնում է մեզ բազում այլ ճանապարհներով։ Կարող եք օգտագործել ստորև գտնվող վարժություններից մեկը կամ մի քանիսը` օգնելով քվորումի կամ դասարանի անդամին ավելի լավ հասկանալ դա։

  • Երբեմն մենք կարծում ենք, որ ունենք Սուրբ Հոգու կարիքը միայն կարևոր որոշումներ կայացնելու և մեր կյանքի կարևոր իրադարձությունների ժամանակ։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսանողներին նկատել, թե որքան ավելի շատ կարող է Սուրբ Հոգին անել նրանց համար։ Քվորումը կամ դասարանը կարող եք բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել կարդալ «Օժանդակ աղբյուրների» սուրբ գրություններից մեկը կամ մի քանիսը։ Յուրաքանչյուր խմբից մի հոգի կարող է կիսվել իրենց սովորածով։ Ապա հրավիրեք քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր անդամին կազմել ցանկ, թե ինչպես կարող է Սուրբ Հոգին օրհնել իրենց ամենօրյա կյանքը։ Մինչ կկիսվեն իրենց ցանկով, նրանք կարող են խոսել այն մասին, թե ինչ կարող են անել, որ Սուրբ Հոգին ունենան իրենց հետ յուրաքանչյուր օրվա ընթացքում։

  • Մեկ այլ եղանակ, որով կարող եք օգնել ձեր ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է Սուրբ Հոգին օգնել իրենց, գրատախտակին հետևյալ հարցերը գրելն է․ Մենք ի՞նչ գիտենք Սուրբ Հոգու մասին։ Սուրբ Հոգին ինչպե՞ս կարող է օգնել մեզ։ Ապա քվորումի կամ դասարանի անդամները կարող են փնտրել պատասխաններ Երեց Գարի Ի․ Սթիվենսոնի «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ» ուղերձում (Լիահոնա, մայիս 2017, 117-20)։ Նրանք կարող են նաև պատասխաններ գտնել՝ վերանայելով «Սուրբ Հոգու դերերը» վերնագիրը Հավատքին հավատարիմ գրքույկում (էջ 82)։ Անհրաժեշտության դեպքում կիսվեք Սուրբ Հոգու հետ կապված ձեր փորձառություններով և հրավիրեք երիտասարդներին կիսվել իրենց փորձառություններով։

  • Քվորումի կամ դասարանի անդամները կարող են կարդալ «Անձնական հայտնություն» կամ «Սովորեք ճանաչել Հոգու հուշումները» վերնագրերը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի 4-րդ գլխում ([2019], 99–100, 106)։ Ապա նրանք կարող են հանդես գալ որպես միսիոներներ, ովքեր սովորեցնում են մեկին, ով երբեք չի լսել, թե ինչպես կարող է Սուրբ Հոգին օրհնել մեր կյանքը։ Նրանք ի՞նչ կասեին նման մարդկանց։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ սկզբնաղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչը կիսվում էր հասարակ պատմություններով, առակներով և իրական կյանքի օրինակներով, որպեսզի ուսուցաներ Իր աշակերտներին հասկանալի ձևով։ Անձնական ի՞նչ փորձառություններով կարող եք կիսվել պատանիների հետ, որպեսզի օգնեք նրանց հասկանալ Սուրբ Հոգու դերերը և ցանկություն ունենալ փնտրելու նման փորձառություններ։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով [2016], 22։)

Տպել