Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 28 Ջոզեֆ Սմիթն ինչպե՞ս օգնեց իրագործել Երկնային Հոր ծրագիրը: Վարդապետություն և Ուխտեր 135-136


Նոյեմբերի 28 Ջոզեֆ Սմիթն ինչպե՞ս օգնեց իրագործել Երկնային Հոր ծրագիրը: Վարդապետություն և Ուխտեր 135-136, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Նոյեմբերի 28 Ջոզեֆ Սմիթն ինչպե՞ս օգնեց իրագործել Երկնային Հոր ծրագիրը:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
Ջոզեֆ Սմիթի նկարը

Եղբայր Ջոզեֆ, Դեյվիդ Լինդսլի

Նոյեմբերի 28

Ջոզեֆ Սմիթն ինչպե՞ս օգնեց իրագործել Երկնային Հոր ծրագիրը:

Վարդապետություն և Ուխտեր 135-136

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ի՞նչ կարող ենք անել քվորումի կամ դասարանի անդամների միջև միասնություն հաստատելու համար։ Ի՞նչ նպատակների վրա մենք կկամենայինք աշխատել միասին։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները: Մենք ի՞նչ ենք անում ավետարանով կիսվելու համար։ Ի՞նչ փորձառություններ ենք ունեցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարելիս։

  • Մեր կյանքը Ինչպե՞ս ենք Աստծո ձեռքը տեսել մեր կյանքում: Ի՞նչն է մեզ ոգեշնչել սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ այս շաբաթ։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

«Ջոզեֆ Սմիթը՝ Տիրոջ Մարգարեն և Տեսանողը, ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, որը երբևէ ապրել է նրա վրա» (Վարդապետություն և Ուխտեր 135․3)։ Սա համարձակ հայտարարություն է Ջոզեֆ Սմիթի դերի մասին։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ նշանակություն ունի այդ հայտարարությունը ձեր կյանքում։ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնված չլիներ։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեր քվորումի կամ դասարանի անդամներին ամրացնել իրենց վկայությունները՝ կապված Ջոզեֆ Սմիթի առաքելության հետ։

Երբ պատրաստվեք ուսուցանել, բացի Վարդապետություն և Ուխտեր 135 ուսումնասիրելուց, կարող եք կարդալ Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի «Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը» ուղերձը (Լիահոնա, մայիս 2020, 8–11) և Երեց Նիլ Լ. Անդերսենի ուղերձը «Ջոզեֆ Սմիթ» (Լիահոնա, նոյ. 2014, 28–31)։

Նկար
երիտասարդ աղջիկն ու տղան կարդում են Մորմոնի Գիրքը

Մեր կյանքն օրհնվում է Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերականգնած ճշմարտությունների միջոցով։

Սովորեք միասին

Քննարկելու համար, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթն օգնել իրականացնել Երկնային Հոր ծրագիրը, դուք կարող եք սկզբում պարզել, թե քվորումի կամ դասարանի անդամներն ինչ են սովորել Մարգարեի մասին այս շաբաթ Վարդապետություն և Ուխտեր 135 բաժինը կարդալով։ Օրինակ, նրանք կարող են կազմել Փրկիչի և Նրա ավետարանի վերաբերյալ ճշմարտությունների ցանկը, որոնք նրանք գիտեն Ջոզեֆ Սմիթի շնորհիվ։ Այդ ճշմարտություններից յուրաքանչյուրն ինչո՞ւ են կարևոր Երկնային Հոր ծրագրում։ Հետևյալ վարժությունները կարող են օգնել ձեր քվորումի կամ դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ Ջոզեֆ Սմիթի դերը փրկության ծրագրում։

  • Որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին պատրաստվել, որ օգնեն ուրիշներին հասկանալ Մարգարե Ջոզեֆի կարևորությունը, նրանք կարող են կարդալ «Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը Ջոզեֆ Սմիթի միջոցով» բաժինը, որը գտնվում է Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկի 3-րդ գլխում ([2019], 39-40)։ Աշխատելով զույգերով կամ փոքր խմբերով՝ նրանք կարող են շեշտել կետերը, որոնք կարևոր են թվում ուրիշների հետ կիսվելու համար։ Ապա նրանք կարող են փորձել իրենց սեփական բառերով միմյանց հետ կիսվել Ջոզեֆ Սմիթի փորձառությամբ։ Խնդրեք նրանց խորհել, թե ինչ կարող են անել, որպեսզի կիսվեն Վերականգնման ուղերձով։ Հավանաբար նրանք կարող են մտածել մի հատուկ մարդու մասին, ում հետ կարող են կիսվել այդ ուղերձով։ Նրանք գուցե ցանկանան կիսվել փորձառություններով, երբ օգնել են մեկին սովորել Ջոզեֆ Սմիթի մասին։

  • Հրավիրեք քվորումի կամ դասարանի անդամներին պատկերացնել, որ իրենց ընկերներից մեկը եկեղեցում ասում է․ «Ես վստահ չեմ, թե վկայություն ունեմ Ջոզեֆ Սմիթի մասին։ Որտեղի՞ց գիտես, որ նա մարգարե է»։ Ինչպե՞ս կարձագանքեինք մենք։ Մենք ի՞նչ ենք սովորում Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.8-19 հատվածների Ջոզեֆ Սմիթի անձնական փորձառությունից, թե ինչպես կարող ենք վկայություն ձեռք բերել կամ ամրացնել այն։ Քվորումի կամ դասարանի անդամներին խնդրեք կազմել Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ վկայությունն ամրապնդելու ուղիների ցանկ և թող յուրաքանչյուրն ընտրի մեկ բան, որ կցանկանա անել այս շաբաթ։

  • Որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ աշխատանքը, որն Աստված իրականացրեց Ջոզեֆ Սմիթի միջոցով, դուք կարող եք հրավիրել նրանց կարդալ հետևյալ գրականությունը․ էջ 48-53, Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Գորդոն Բ․ Հինքլի (2016), կամ դիտել «Օժանդակ աղբյուրների» տեսանյութերից մեկը կամ մի քանիսը։ Նրանք կարող են ընտրել այդ նյութերում տրված մեկ կամ երկու վարդապետություն կամ սովորություն, որոնք առանձնակի նշանակություն ունեն իրենց համար։ Նրանք կարող են բացատրել, թե ինչու են երախտապարտ, որ Տերը վերականգնեց այդ բաները Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Նրանք գուցե հաճույքով գրեն նաև երախտագիտության խոսք, թե Ջոզեֆ Սմիթի գործն ինչպես է օգնում մոտեցնել իրենց Փրկիչին։ Նրանք կարող են նաև խորհել, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի լիարժեք վայելեն օրհնությունները, որոնք Տերը հնարավոր է դարձրել Ջոզեֆ Սմիթի միջոցով։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն՝ ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչը կենտրոնացած էր Իր հետևորդներին օգնելու վրա, որ նրանք իրենց ողջ սրտով ապրեն ավետարանով։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսանողներին հասկանալ, թե Ջոզեֆ Սմիթի մասին իրենց վկայությունները ինչպես կարող են ազդել իրենց առօրյա կյանքի վրա։

Տպել