Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 12 Ինչպե՞ս եմ գտնում իմ հարցերի պատասխանները: Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություն 1-ը և 2-ը


Դեկտեմբերի 12 Ինչպե՞ս եմ գտնում իմ հարցերի պատասխանները: Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություն 1-ը և 2-ը, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Դեկտեմբերի 12 Ինչպե՞ս եմ գտնում իմ հարցերի պատասխանները:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
Պատանին գրում է գրատախտակին

Դեկտեմբերի 12

Ինչպե՞ս եմ գտնում իմ հարցերի պատասխանները

Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություն 1-ը և 2-ը

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման։ Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ի՞նչ միջոցառումներ ենք ունեցել վերջերս։ Արդյո՞ք դրանք հաջողվել են։ Ի՞նչն է լավ ստացվել, և ինչպե՞ս կարող ենք բարելավել դրանք։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Ո՞վ ունի մեր ծառայության կարիքը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

  • Մեր կյանքը Ի՞նչ նպատակների վրա ենք մենք անհատապես աշխատում։ Ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել: Ի՞նչ օրհնություններ ենք մենք ստացել։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Հարցեր ունենալը բնական է։ Մենք խորհում ենք մեր ապագայի և մեզ շրջապատող աշխարհի մասին։ Մենք նաև հարցեր ունենք Աստծո և մեզ համար նախատեսված Նրա ծրագրի վերաբերյալ։ Մինչ այս շաբաթ կուսումնասիրեք Պաշտոնական հայտարարություն 1-ը և 2-ը, ուշադրություն դարձրեք, թե մարգարեներն ու առաքյալներն ինչ են արել իրենց հարցերի պատասխանները գտնելու համար (այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում կարող է օգտակար լինել)։ Հարցերի պատասխաններ փնտրելն ի՞նչ դեր է խաղացել ավետարանի ձեր ուսումնասիրության մեջ։ Դուք ինչպե՞ս կարող եք խրախուսել ձեր քվորումի կամ դասարանի անդամներին հավատարմորեն փնտրել իրենց ունեցած ավետարանական հարցերի պատասխանները։ Մինչ նախապատրաստվում եք ուսուցանել, կարող եք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 6․14-15, 9․7-9 և «Հոգևոր գիտելիքների ձեռբերում» բաժինը Վարդապետությունների սերտման հիմնական փաստաթուղթ գրքույկում ([2018], 3-5)։

Նկար
պլանշետին նայող երիտասարդ աղջիկներ

Մեր վկայությունները կարող են ամրանալ, մինչ մենք հավատարմորեն փնտրում ենք մեր հարցերի պատասխանները։

Սովորեք միասին

Մինչ ձեր քվորումի կամ դասարանի անդամները այս շաբաթ ուսումնասիրել են Պաշտոնական հայտարարություն 1-ը և 2-ը, գուցե նրանք գտել են սկզբունքներ՝ կապված ավետարանի վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալու հետ։ Տվեք նրանց մի քանի րոպե, որպեսզի վերանայեն հայտարարությունները և կիսվեն, թե ինչ են սովորել հայտնություն ստանալու վերաբերյալ։ Հետևյալ վարժությունները կարող են օգնել ձեր ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես փնտրել իրենց ավետարանական հարցերի պատասխանները։

  • Հետևյալ սուրբ գրություններն ուսուցանում են սկզբունքներ հարցեր տալու և պատասխաններ ստանալու վերաբերյալ․ Մատթեոս 7․7, Վարդապետություն և Ուխտեր 6․14-15, 9․7-9։ Ձեր քվորումը կամ դասարանը կարող է միասին կարդալ այդ հատվածները և գրատախտակին կազմել իրենց գտած սկզբունքների ցանկը։ Ինչո՞ւ Երկնային Հայրը միշտ չի պատասխանում մեր հարցերին ամբողջությամբ կամ անմիջապես։ Ինչպե՞ս կարող ենք շարունակել հավատք ցուցաբերել, մինչ սպասում ենք պատասխանների (տես Վարդապետություն և Ուխտեր 19․23, 78․18)։ Կարող եք պատմել մի փորձառության մասին, երբ դուք հարց եք ունեցել ավետարանի մասին և պատասխան եք ստացել։ Խնդրեք քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել նմանատիպ փորձառություններով։

  • Ձեր քվորումի կամ դասարանի անդամները կարո՞ղ են սուրբ գրություններից մտաբերել մարդկանց, ովքեր հարցեր են տվել, որն էլ տարել է հայտնության։ (Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք նրանց ուշադրությունը հրավիրել «Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբ գրությունների վրա։) Քվորումի կամ դասարանի անդամները կարող են սուրբ գրություններում կարդալ այդ մարդկանց մասին և նշել, թե ինչ հարցեր են ունեցել, ինչպես են պատասխաններ փնտրել և ինչ պատասխաններ են ստացել։ Ի՞նչ ենք սովորում այս օրինակներից։ Ինչպե՞ս կարող ենք կիրառել մեր սովորածը, մինչ փնտրում ենք մեր իսկ հարցերի պատասխանները։ Որպես այդ վարժության մի մաս, դուք կարող եք նաև ցուցադրել «Ինչպե՞ս կարող եմ իմ կյանքում ավելի լավ կիրառել ավետարանի չափանիշները» տեսանյութը «Դեմ առ դեմ Երեց և Քույր Բեդնարների հետ» հանդիպումից ([պատանիների համաշխարհային հեռարձակում], մայիսի 12, 2015, FacetoFace.ChurchofJesusChrist.org

  • Երեց Վ. Մարկ Բասեթի «Մեր հոգևոր զարգացման և ուսման համար» (Լիահոնա, նոյեմբեր 2016, 52-54) ուղերձում կան խորհուրդներ, թե ինչպես փնտրել հոգևոր հարցերի պատասխանները։ Ձեր քվորումը կամ դասարանը կարող են միասին կարդալ նրա ուղերձի չորս պարբերությունները՝ սկսած «Որպեսզի հասկանանք Աստծո գաղտնիքները» արտահայտությունից։ Ապա հրավիրեք քվորումի կամ դասարանի անդամներին կարդալ 1 Նեփի 2․16, 19-20, 10․17-19, 11․1 հատվածները և նշել, թե ինչ արեց Նեփին՝ իր հարցերի պատասխանները փնտրելու համար։ Հրավիրեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել, թե ավետարանի վերաբերյալ հարցեր ունենալիս ինչ են անելու, որպեսզի հետևեն Նեփիի օրինակին։

  • Քվորումի կամ դասարանի անդամներին կարող է օգնել Մարկոս 9․14-27 հատվածների պատմությունը, երբ նրանք հարցեր կամ կասկածներ ունենան։ Ձեր քվորումի կամ դասարանի որևէ անդամի նախօրոք խնդրեք պատրաստված գալ՝ կիսվելու այդ պատմությամբ։ Ապա ձեր քվորումը կամ դասարանը բաժանեք երեք խմբի և հանձնարարեք յուրաքանչյուր խմբին ուսումնասիրել երեք դիտարկումներից մեկը, որ Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը կատարել է «Հավատո՛ւմ եմ, Տէր» ուղերձում իր պատմության վերաբերյալ (Լիահոնա, մայիս 2013, 93-95)։ Ինչպե՞ս կարող ենք կիրառել Երեց Հոլլանդի դիտարկումները, երբ մենք կամ մեր ծանոթներից մեկը հարցեր կամ կասկածներ ունի ավետարանի վերաբերյալ։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչը խրախուսում էր նրանց, ում ուսուցանում էր, դիմել սուրբ գրություններին՝ իրենց հարցերի պատասխանները գտնելու համար։ Ինչպե՞ս կօրհնվեն ձեր ուսանողները, երբ կսովորեն գտնել իրենց հարցերի պատասխանները։

Տպել