Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 26 Ինչո՞ւ են ընտանիքները կարևոր: «Ընտանիք. հայտարարություն աշխարհին»


Դեկտեմբերի 26 Ինչո՞ւ են ընտանիքները կարևոր: Ընտանիք․ հայտարարություն աշխարհին, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Դեկտեմբերի 26 Ինչո՞ւ են ընտանիքները կարևոր:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
young man receiving a hug

Դեկտեմբերի 26

Ինչո՞ւ են ընտանիքները կարևոր:

«Ընտանիք. հայտարարություն աշխարհին»

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման։ Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ովքե՞ր են նոր մեր ծխում, և ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց լավ զգալ իրենց։ Ի՞նչ ենք անում, որպեսզի քվորումի կամ դասարանի ժողովները իմաստալից անցնեն։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Ի՞նչ պարտավորություններ կամ պատասխանատվություններ ունենք՝ որպես երիտասարդ տղամարդիկ կամ երիտասարդ կանայք։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ կատարել դրանք։

  • Մեր կյանքը Մենք ի՞նչ ենք անում Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու և մեր կյանքում Նրա զորությունը ստանալու համար։ Մենք ի՞նչ ենք անում, որ օգնենք մեր ընտանիքներին գալ Նրա մոտ։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Բոլոր ընտանիքները տարբեր են, և ոչ մի ընտանիք կատարյալ չէ։ Սակայն մենք բոլորս ունենք կատարյալ Երկնային Ծնողներ, ովքեր ցանկանում են, որ մենք ստանանք որպես հավերժական ընտանիք երջանիկ ապրելու օրհնությունը։ Աստված ոգեշնչել է մարգարեներին և առաքյալներին հայտարարել հավերժական ճշմարտություններ «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» (ChurchofJesusChrist.org) հռչակագրում, որպեսզի օգնի մեզ հասնել դրան։

Երբ պատրաստվում եք ուսուցանել ընտանիքների կարևորության մասին, մտածեք, թե ինչու է ձեր ընտանիքը կարևոր ձեզ համար։ Հիսուս Քրիստոսն ի՞նչ դեր է խաղացել, որ օգնի ձեր ընտանիքին երջանկություն գտնել։ Մինչ պատրաստվում եք ուսուցանել, կարող եք ուսումնասիրել «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը (ChurchofJesusChrist.org), «Ընտանիք» թեման Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում ([2011], 14-15) և Երեց Դ․Թոդ Քրիստոֆերսոնի «Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ» ուղերձը (Լիահոնա, մայիս 2015, 50-53)։ Ձեր կարծիքով,այս նյութերից ո՞ր սկզբունքները առավելագույն նշանակություն կունենան ձեր ուսանողների համար։

Նկար
ընտանիքը արշավի ժամանակ

Ընտանիքն առանցքային դեր ունի Երկնային Հոր ծրագրում։

Սովորեք միասին

Ընտանիքների կարևորության վերաբերյալ քննարկում սկսելու համար դուք կարող եք հարցնել քվորումին կամ դասարանին, թե նրանք ինչ են սովորել ընտանեկան կյանքի երջանկության մասին, մինչ կարդացել են «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը։ Ի՞նչ սովորեցին նրանք, որը հավանաբար կօգնի նրանց զորացնել իրենց ընտանիքները։ Ապա ընտրեք ստորև գտնվող վարժություններից մեկը կամ մի քանիսը` օգնելով քվորումի կամ դասարանի անդամներին խորացնել իրենց հասկացողությունը, թե ինչու են ընտանիքները կարևոր Երկնային Հոր ծրագրում։

  • «Օժանդակ աղբյուրների» սուրբ գրությունները հաստատում են ընտանեկան հռչակագրի ոգեշնչված ճշմարտությունները։ Հավանաբար դուք կարող եք հանձնարարել քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր անդամի կարդալ այդ սուրբ գրություններից մեկը և հետո ընտանիքի հռչակագրում փնտրել հատված, որը կապված է իր սուրբ գրության հետ։ Քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր անդամը կարող է կիսվել իր գտածով։

  • Հիսուս Քրիստոսի ուսմունքներով ապրելը մեր ընտանիքներում բերում է ճշմարիտ և հարատև երջանկություն։ Որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին հասկանալ դա, կարող եք հրավիրել յուրաքանչյուրին ընտրել որևէ Քրիստոսանման հատկանիշ (տես «Ինչպե՞ս զարգացնեմ Քրիստոսանման հատկանիշներ», գլուխ 6, Քարոզիր Իմ Ավետարանը [2019], 129-38), և այնուհետև գտնել սուրբ գրություն կամ մարգարեական հայտարարություն, որն ուսուցանում է այդ հատկանիշի մասին։ Մինչ քվորումի կամ դասարանի անդամները կկիսվեն իրենց գտածով, նրանք կարող են պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին․ Քրիստոսանման այս հատկանիշն ավելի լիարժեք կիրառելն ինչպե՞ս կանդրադառնա իմ ընտանիքի վրա։ Ի՞նչ եմ սովորում Փրկիչի օրինակից՝ թե ինչպես կիրառել այդ հատկանիշն իմ ընտանիքում։

  • Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Հակառակորդը մեծ արագությամբ ավելացնում է հարձակումները հավատքի վրա, մեզ վրա և ընտանիքների վրա» («Ներածական ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2018, 7)։ Որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին պաշտպանվել այս հարձակումներից, կարող եք հրավիրել նրանց գրատախտակին գրել մի քանի հատկանիշ և վարքագիծ, որոնց օգնությամբ սատանան նպաստում է ընտանիքների թուլացմանը։ Ինչո՞ւ են այդ բաները վտանգավոր ընտանիքների համար։ Այնուհետև քվորումի կամ դասարանի անդամները կարող են հռչակագրի յոթերորդ պարբերությունում փնտրել հատկանիշներ և վարքագծեր, որոնք կարող են օգնել դիմակայել սատանայի հարձակումներին։ Մենք ինչպե՞ս կարող ենք փնտրել Փրկիչի օգնությունը, որ զարգացնենք այդ հատկանիշներն ու վարքագծերը։ Որպես այդ քննարկման մաս դուք կարող եք ցուցադրել «Հռչակագիր» տեսանյութը (ChurchofJesusChrist.org)։ Ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպես կարող ենք պաշտպանել մեր ընտանիքները սատանայի ազդեցությունից։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչն Իր աշակերտներին հրավիրեց վկայել, և երբ նրանք վկայում էին, Հոգին դիպավ նրանց սրտերին։ Երբ ուսուցանում եք, հրավիրեք քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել իրենց վկայություններով Աստծո ծրագրում ընտանիքի կարևորության մասին։

Տպել