Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 25։ Որո՞նք են մեր պարտականությունները փրկության և վեհացման աշխատանքում: Եսայիա 40-49


«Սեպտեմբերի 25։ Որո՞նք են մեր պարտականությունները փրկության և վեհացման աշխատանքում: Մորմոն 40-49», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Սեպտեմբերի 25։ Որո՞նք են մեր պարտականությունները փրկության և վեհացման աշխատանքում: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
տաճարից դուրս կանգնած պատանին

Սեպտեմբերի 25

Որո՞նք են մեր պարտականությունները փրկության և վեհացման աշխատանքում:

Եսայիա 40-49

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ եք մենք քննարկել անցյալ անգամ և ինչպիսի՞ հրավերներ կամ հանձնարարություններ տրվեցին: Մենք ի՞նչ ենք արել ըստ այդ հրավերների կամ հանձնարարությունների գործելու համար:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ի՞նչ մենք կարող ենք անել կամ ասել, որպեսզի օգնության հասնենք նրանց, ովքեր կարող են իրենց միայնակ կամ Երկնային Հորից հեռու զգալ:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ի՞նչ եղանակներով կարող ենք օգնել մյուսներին՝ զգալու Հիսուս Քրիստոսի սերը:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ի՞նչ գաղափարներով կարող ենք կիսվել միմյանց հետ մեր ընտանիքները ավելի ամուր դարձնելու համար:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Սուրբ գրություններից պարզ է դառնում, որ Տիրոջ աշխատանքին օգնելը միայն չափահասների գործը չէ: Սամուելը փոքր տղա էր, երբ Տերն առաջին անգամ խոսեց նրա հետ։ Մարիամը երիտասարդ աղջիկ էր, երբ հրեշտակն այցելեց նրան՝ հայտարարելով, որ նա կդառնա Փրկիչի մայրը: Եվ Ջոզեֆ Սմիթը 14 տարեկան էր, երբ Տերը նրան կանչեց վերականգնել ավետարանը: Վերջերս Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրեց բոլոր երիտասարդներին «ընդգրկվել Իսրայելը հավաքելու Տիրոջ երիտասարդների գումարտակում» («Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հավաք, հունիս 3, 2018], ChurchofJesusChrist.org): Անշուշտ երբ Տերն ասաց. «Դու, ո՛վ Իսրայել, իմ ծառան ես» (Եսայիա 41.8), դա վերաբերում էր Իր ամբողջ ուխտի ժողովրդին, այդ թվում ձեր դասարանի կամ քվորումի անդամներին:

Չնայած մկրտվելիս մենք բոլորս ենք ուխտ կապել Աստծուն ծառայել, երիտասարդներից ոչ բոլորն են իրենց տեսնում որպես Տիրոջ ծառաներ: Նրանք կարող են չճանաչել եզակի եղանակները, որոնց միջոցով նրանք կարող են օգնել Նրա աշխատանքին: Եսայիա 41-44 գլուխներում և բաժին 1.2-ում` Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ձեռնարկի, գտեք այն նախադասությունները, որոնք կօգնեն երիտասարդներին հասկանալ, թե ինչ է նշանակում Տիրոջ ծառա լինելը:

Նկար
տաճարից դուրս գտնվող երիտասարդ կին

Յուրաքանչյուր երիտասարդ եզակի կերպով ունակ է իր մասնակցությունը ցուցաբերել փրկության և վեհացման աշխատանքին։

Սովորեք միասին

Եսայիա 41-44 հատվածները կարող են օգնել երիտասարդներին հասկանալ, թե ինչ է նշանակում Տիրոջ ծառա լինելը: Քննարկում սկսելու համար կարող եք գրատախտակին գրել հետևյալ հատվածները Եսայիա 41.8-10, 42.6-7, 43․9–12, 44․21։ Յուրաքանչյուրը կարող է ընտրել մի հատված, կարդալ այն և կիսվել, թե ինչ նա սովորեց այն մասին, թե ինչ է նշանակում Տիրոջ ծառա լինելը: Ի՞նչ առումներով ենք մենք Տիրոջ ծառաներ: Ի՞նչ օրհնություններ ենք ստանում, երբ ծառայում ենք Նրան: Ահա այլ եղանակներ՝ օգնելու ձեր ուսանողներին բերել մարդկանց դեպի Քրիստոսը՝ Նրա աշխատանքին ակտիվորեն մասնակցելու միջոցով:

  • Արդյո՞ք նրանք, ում ուսուցանում եք հասկանում են, թե ինչ է «փրկության և վեհացման աշխատանքը»: Նրանց օգնելու համար կարող եք հանձնարարել նրանց ուսումնասիրել (անհատապես կամ փոքր խմբերով) բաժին 1.2-ի (Ընդհանուր ձեռնարկ) չորս ենթաբաժիններից մեկը: Ենթահատվածներից յուրաքանչյուրը նկարագրում է այդ աշխատանքի որևէ մի կողմ: Խնդրեք երիտասարդներին խորհել նմանատիպ հարցերի շուրջ. Հատկապես ի՞նչ իմ տարիքի անձը կարող է անել՝ փրկության աշխատանքի այս կողմում մասնակցելու համար: Ի՞նչ կարող է անել ձեր դասարանը կամ քվորումը: Յուրաքանչյուր անձ կամ խումբ կարող է կիսվել իր սովորածով և պատասխաններով:

  • Ձեր ուսանողներին կարող է օգտակար լինել ավելի շատ բան սովորել փրկության և վեհացման աշխատանքի չորս ասպեկտների մասին՝ ապրել համաձայն Հիսուս Քրիստոսի ավետարանի, հոգալ կարիքավորների համար, հրավիրել բոլորին ընդունել ավետարանը և հավերժ միավորել ընտանիքները: Նրանք կարող են ընտրել իրենց հետաքրքրող կողմը և հետազոտել դրան առնչվող նյութերը «Օժանդակ աղբյուրներում»: Թույլ տվեք երիտասարդներին կիսվել, թե ինչ են նրանք գտել, որ ոգեշնչում է նրանց ավելի մոտ դառնալ Տիրոջը և օգնել ուրիշներին անելու նույնը: Ապա նրանք կարող են այս աշխատանքի իրագործման ծրագիր կազմել: Այս քննարկումը կարող է վարել դասարանի կամ քվորումի նախագահը:

  • Որպեսզի օգնեք երիտասարդներին մտածել, թե ինչպես նրանք կարող են օգտագործել իրենց տաղանդները՝ իրենց հոգիները Քրիստոսին մոտեցնելու համար, կարող եք յուրաքանչյուրին խնդրել ուսումնասիրել երեց Ջոն Ք. Փինգրի կրտսերի «Ես աշխատանք ունեմ քեզ համար» ուղերձի որևէ հատվածը (Լիահոնա, նոյեմբեր 2017, 32–35): Նրանք կարող են կիսվել, թե ինչպես իրենց սովորածը կարող ե օգնել որևէ մեկին, ով համոզված չէ, որ նա կարող է օգնել Տիրոջ աշխատանքին: Կարող եք նաև միասին ուսումնասիրել երեց Փինգրիի ուղերձի «Բացահայտեք ու զարգացրեք հոգևոր պարգևներ» հատվածը: Ինչպե՞ս է Տերն օգնում մեզ բացահայտել և զարգացնել մեր տաղանդները:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Եթե երիտասարդները զգան, որ դուք նրանց վստահում եք, նրանց վստահությունն իրենց աստվածային ներուժի հանդեպ կաճի» (Ուսուցանել Փրկիչի ձևով28):

Տպել