Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 9։ Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ պետք է կենտրոնական դեր խաղա իմ կյանքում: Եսայիա 58-66


«Հոկտեմբերի 9: Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ պետք է կենտրոնական դեր խաղա իմ կյանքում: Եսայիա 58-66», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Հոկտեմբերի 9: Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ պետք է կենտրոնական դեր խաղա իմ կյանքում»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
Հիսուս Քրիստոս

Հոկտեմբերի 9

Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ պետք է կենտրոնական դեր խաղա իմ կյանքում:

Եսայիա 58-66

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա, բացի քվորումի կամ դասարանի հատուկ կարիքների շուրջ միասին խորհրդակցելուց, դուք կարող եք քննարկել գերագույն համաժողովի տպավորություններն ու թեմաները։ Հետևյալ հարցերը կարող են օգնել։

  • Ո՞ր թեմաները կամ ուղերձները գրավեցին մեր ուշադրությունը։ Ի՞նչն է ամրապնդել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Ի՞նչն է ամրապնդել ապրող մարգարեների վկայությունները։ Ի՞նչ ենք մենք ոգեշնչվում անել մեր սովորածի կամ զգացածի հիման վրա։

  • Մենք ի՞նչ պետք է անենք որպես քվորում կամ դասարան, որպեսզի հիշենք և գործենք ըստ գերագույն համաժողովի ժամանակ լսած խորհրդի։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

«Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը. Որովհետեւ նա ինձ փրկութեան հանդերձներ հագցրեց, արդարութեան պատմուճանը գցեց ինձ վերայ» Եսայիա 61.10: Ինչու եք «ուրախանում Տիրոջով»: Ինչպես և Եսայիան, երբ մենք ճանաչում ենք, թե ինչ է Տերն արել մեզ համար, մենք ուրախանում ենք և մենք հաճախ խոսում ենք «Տիրոջ ողորմությունների և գովասանքների» մասին Եսայիա 63.7:

Ի՞նչ են նրանք, ում դուք ուսուցանում եք, զգում Փրկիչի հանդեպ: Ի՞նչը կարող է օգնել նրանց ավելի մեծ սեր և հարգանք զգալ Նրա հանդեպ: Ի՞նչը կարող է օգնել նրանց զգալ Փրկիչի սերը: Այս հարցերի շուրջ մտորելիս և Եսայիա 58-66 գլուխները կարդալիս, դուք կարող եք նաև ուսումնասիրել Երեց Մեթյու Հոլլանդի «Որդու արտասովոր պարգևը» ուղերձը (Լիահոնա, նոյեմբեր 2020, 45-47), ինչպես նաև Քույր Քրիստինա Ֆրանկոյի «Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը» (Լիահոնա, նոյեմբեր 2020, 60-62:)

Նկար
երիտասարդ կինը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Երբ մենք ավելի շատ բան ենք իմանում Տիրոջ մասին, մենք ոգեշնչվում ենք Նրան մեր կյանքի կենտրոնը դարձնել:

Սովորել միասին

Երբ դասարանի կամ քվորումի անդամները սովորեն Հիսուս Քրիստոսի առաքելության մասին, նրանք ավելի շատ կցանկանան Տիրոջն իրենց կյանքի կենտրոնը դարձնել: Նրանք կարող են նաև որոնել Եսայիա 61.1-3 հատվածները և գրատախտակին կազմել ցուցակ, թե Փրկիչն ինչ էր օծված անելու (տես նաև Ղուկաս 4.16-20): Ինչպե՞ս էր Փրկիչն իրականացնել Իր առաքելության այդ կողմերը: Ինչպե՞ս է Նա դրանք հիմա իրականացնում մեր կյանքում: Ստորև նշված գաղափարները կարող են օգնել ձեր դասարանին կամ քվորումին շարունակել քննարկումը, թե Հիսուս Քրիստոսն ինչպես պետք է դառնա մեր կյանքի կենտրոնը:

  • Գերագույն համաժողովը միշտ ունի ուղերձներ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին: Կարող եք առաջարկել դասարանի կամ քվորումի մի քանի անդամների կիսվել գերագույն համաժողովի ընթացքում Փրկիչի մասին սովորած որևէ գաղափարով: Հորդորեք նրանց կիսվել, թե ինչ են նրանք զգում Փրկիչի հանդեպ՝ Նրա մասին իրենց սովորածի շնորհիվ:

  • Սուրբ գրությունները կարող են օգնել երիտասարդներին ավելի լավ հասկանալ, թե ինչու Փրկիչը պետք է կենտրոնական դեր խաղա իրենց կյանքում: Կարող եք գրել գրատախտակին Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ պետք է կենտրոնական դեր խաղա իմ կյանքում: Խնդրեք երիտասարդներին կիսվել իրենց մտքերով: Ապա դուք կարող եք նրանց խնդրել (անհատապես կամ խմբերով) լրացուցիչ պատասխաններ որոնել սուրբ գրությունների Օժանդակ աղբյուրներում: Առաջարկեք երիտասարդներին կիսվել իրենց գտածով և բացատրել, թե ինչու է այն իմաստալից իրենց համար:

  • Կարող եք խնդրել նրանք, ում ուսուցանում եք նկարագրել իրենց կյանքի ամենակարևոր օրը: Ո՞ր օրը կարող է ամենակարևորը լինել պատմության մեջ: Առաջարկեք նրանց բացահայտել, թե ինչ է Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը ասել ամենակարևոր օրվա մասին իր «Ահա այն մարդը» ուղերձում (Լիահոնա, մայիս 2018, 107-10): Խրախուսեք երիտասարդներին փնտրել այն օրհնությունները, որոնք երեց Ուխդորֆը խոստացավ այն մարդկանց, ովքեր «տեսնում են» Հիսուս Քրիստոսին: Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչ են նրանք անում Փրկիչին իրենց կյանքի կենտրոնը դարձնելու համար: Կարող եք նրանց առաջարկել մտածել, թե ինչ կարող են անել Հիսուս Քրիստոսին մոտենալու համար և խրախուսել, որ նպատակ դնեն դա անելու համար:

  • Եթե որևէ մեկը հարցներ մեզ, թե ինչու ենք հավատում Հիսուս Քրիստոսին, ի՞նչ կասեինք: Խրախուսեք երիտասարդներին կիսվել իրենց մտքերով և դրանք գրել գրատախտակին: Կարող եք նաև առաջարկել նրանց ուսումնասիրել «Կենդանի Քրիստոսը. առաքյալների վկայությունը» թեման ( ChurchofJesusChrist.org կայքում) կամ «Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը» թեման Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի 3-րդ գլխում ([2019], 60–61): Խրախուսեք նրանց փնտրել հասարակ ճշմարտություններ, որոնցով նրանք կարող են կիսվել՝ բացատրելու համար, թե ինչո՞ւ է Փրկիչը կարևոր նրանց համար: Նրանք կարող են ավելացնել այդ ճշմարտությունները գրատախտակին գրված իրենց ցուցակին և քննարկել, թե ինչպես նրանք կարող եք դրանցով կիսվել իրենց ծանոթների հետ:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Ձեր դասարանի յուրաքանչյուր անդամ ավետարանով ապրելու վկայության, մտքերի և փորձառությունների հարուստ աղբյուր է: Հրավիրեք նրանց կիսվել դրանցով և բարձրացնել մեկմեկու» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,5

Տպել