Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 23: Արդյո՞ք ավետարանը գրված է իմ սրտում: Երեմիա 30-33, 36, Երեմիայի ողբերը 1, 3


«Հոկտեմբերի 23: Արդյո՞ք ավետարանը գրված է իմ սրտում: Երեմիա 30-33, 36, Երեմիայի ողբերը 1, 3», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության Քվորումների և երիտասարդ Կանանց համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Հոկտեմբերի 23: Արդյո՞ք ավետարանը գրված է իմ սրտում»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրություն

Հոկտեմբերի 23

Արդյո՞ք ավետարանը գրված է իմ սրտում:

Երեմիա 30-33, 36, Երեմիայի ողբերը 1, 3

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ եք մենք քննարկել անցյալ անգամ և ինչպիսի՞ հրավերներ կամ հանձնարարություններ տրվեցին: Մենք ի՞նչ ենք արել ըստ այդ հրավերների կամ հանձնարարությունների գործելու համար:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ի՞նչ մենք կարող ենք անել կամ ասել, որպեսզի օգնության հասնենք նրանց, ովքեր կարող են իրենց միայնակ կամ Երկնային Հորից հեռու զգալ:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ի՞նչ եղանակներով կարող ենք օգնել մյուսներին՝ զգալու Հիսուս Քրիստոսի սերը:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ի՞նչ գաղափարներով կարող ենք կիսվել միմյանց հետ մեր ընտանիքները ավելի ամուր դարձնելու համար:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Տերն ասաց մարգարե Երեմիային, որ գալիք օրերին Նա կհավաքի Իսրայելը և «նոր ուխտ» կկապի Իր ժողովրդի հետ: Նա հայտարարեց. «Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն» (տես Երեմիա 31.31–34): Այդ օրերն այսօր են և մենք Աստծո ժողովուրդն ենք: Այս ուսմունքները կարող են հուշել ձեզ - և նրանց, ում ուսուցանում եք - հարց տալ, թե ինչ է նշանակում, երբ ավետարանը գրվում է սրտում: Արդյո՞ք ավետարանը գրված է իմ սրտում: Եթե՝ ոչ, ի՞նչ կարող եմ անել այն իմ սրտում գրելու համար:

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր դասարանի կամ քվորումի անդամներին մտորել այս հարցերի վերաբերյալ: Մինչ պատրաստվում եք ուսուցանել, կարող եք կիսվել ուղերձներով Երեմիա 30-33, 36 գլուխներից), նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Թող Աստված տնօրինի» ուղերձից (Լիահոնա, նոյեմբեր 2020, 92-95), և Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Երբ դու դարձի ես եկել» ուղերձից (Լիահոնա, մայիս 2004, 11-13):

Նկար
երիտասարդ կանայք ուսումնասիրում են սուրբ գրությունները

Եթե մենք սիրում ենք Տիրոջը և ցանկանում ենք ավելի շատ բան իմանալ Նրա մասին, ավետարանը գրվում է մեր սրտերում:

Սովորեք միասին

Խրախուսեք երիտասարդներին քննարկել Երեմիա 31.31-34 հատվածները: Դա անելու համար կարող եք նրանց տալ թղթե սրտեր, որոնց վրա գրված կլինեն հարցեր, թե ինչ է նշանակում, երբ ավետարանը գրված է ձեր սրտում: Նմանատիպ հարցեր կարող եք գտնել Պատրաստվեք հոգեպես բաժնում: Անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով երիտասարդները կարող են կարդալ Երեմիայից այդ հատվածները և մտածել, թե ինչպես նրանք կպատասխանեն տրված հարցերին: Խնդրեք նրանց կիսվել իրենց հարցերով և պատասխաններով: Ստորև կգտնեք լրացուցիչ գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ ուսուցանել երիտասարդներին, թե ինչպես ավետարանը կարող է գրված լինել նրանց սրտերում:

  • Երբ Մովսեսը իսրայելացիներին տվեց իր եզրափակիչ ուսմունքներից մի քանիսը, նա հորդորեց նրանց ընդունել Աստծո խոսքերը իրենց սրտերում: Նա նրանց նաև ուսուցանեց, թե ինչպես նրանց կարող են դա անել, ինչը կարող եք գտնել Երկրորդ Օրինաց 6.3-9 հատվածներում: Դասարանով կամ քվորումով կարդացեք այդ հատվածները և քննարկեք, թե ինչպես կարող ենք ի կատար ածել Մովսեսի խորհուրդը: Որոշ գաղափարներ ստանալու համար ձեր դասարանը կամ քվորումը կարող է դիտել «Եկ, հետևիր ինձ. այս խոսքերը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Նրանք նաև կարող են ուսումնասիրել Ալմա 5.14, 26-35 հատվածները՝ հասկանալու համար, թե ինչպես մենք կարող ենք ավետարանը գրված պահպանել մեր սրտերում:

  • Իր Երբ դու դարձի ես եկել ուղերձում Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նկարագրեց, թե ինչ մենք կարող ենք անել, որպեսզի ավետարանը գրվի մեր սրտերում: Ի՞նչ ենք մենք սովորում առաջին չորս պարբերություններից այն մասին, թե ինչ է նշանակում, երբ ավետարանը գրված է մեր սրտերում: Դուք կարող եք խնդրել յուրաքանչյուր երիտասարդին կարդալ մնացած պարբերություններից մեկը կամ ավելին և փնտրել, թե ինչ մենք պետք է անենք, որ դա կատարվի: Ի՞նչ դեր է խաղում Փրկիչը: Ի՞նչ դեր ենք խաղում մենք: Խրախուսեք երիտասարդներին կիսվել իրենց պատասխաններով, ինչպես նաև հատվածներում գտած այլ գաղափարներով: Ո՞ր փորձառություններն օգնեցին մեզ ավետարանը գրված ունենալ մեր սրտերում: Ուխտերը պահելն ի՞նչ դեր է խաղում այս գործընթացում:

  • Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, որ Իսրայել անունը «վերաբերում է այն անձնավորությանը, ով պատրաստ է թույլ տալ, որ Աստված տնօրինի իր կյանքը» («Թող Աստված տնօրինի», 92)։ Կարող եք խնդրել երիտասարդներին ուսումնասիրել Նախագահ Նելսոնի ուղերձի առաջին վեց պարբերությունները և ուղերձի վերջին մասը, որը սկսվում է «Մեզանից յուրաքանչյուրի համար հարցը նույնն է»: Խնդրեք նրանց գտնել որևէ բան, որ կօգնի նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում «թույլ տալ Աստծուն տնօրինել» իրենց կյանքը: Ի՞նչ ենք մենք զգում և ի՞նչպես ենք գործում, երբ Աստված տնօրինում է մեր կյանքը: Ի՞նչ ուսուցանեց Նախագահ Նելսոնը այն մասին, թե ինչպես է ավետարանը սրտում գրված ունենալը ազդում Իսրայելը հավաքելու մեր ջանքերին:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների խոսքերում պարունակվող վարդապետությունը սրտեր փոխելու և հավատք մեծացնելու զորություն ունի: Եթե դուք և նրանք, ում դուք ուսուցանում եք «փորձե[ք] Աստծո խոսքի ուժը», դուք կիմանաք, որ այն ունի «մեծ միտում՝ առաջնորդել ժողովրդին անելու այն, ինչն արդար [է]» (Ալմա 31.5) (Ուսուցանել Փրկիչի ձևով5):

Տպել