Հին Կտակարան 2022
Նոյեմբերի 13։ Ինչպե՞ս կարող եմ ստանալ Տիրոջ Հոգու զեղումը: Ովսե 1-6,10-14, Հովել


«Նոյեմբերի 13։ Ինչպե՞ս կարող եմ ստանալ Տիրոջ Հոգու զեղումը: Ովսե 1-6,10-14, Հովել», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Նոյեմբերի 13։ Ինչպե՞ս կարող եմ ստանալ Տիրոջ Հոգու զեղումը: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
երիտասարդ կանանց դասարան

Նոյեմբերի 13

Ինչպե՞ս կարող եմ ստանալ Տիրոջ Հոգու զեղումը:

Ովսե 1-6, 10-14, Հովել

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ փորձառություններ են վերջերս ամրապնդել մեր վկայությունները:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ո՞վ ունի մեր օգնության և աղոթքների կարիքը: Ի՞նչ կուզենաինք անել նրանց օգնելու համար:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Մենք ինչպե՞ս կարող ենք լույս լինել ընտանիքի այն անդամներին կամ այն ընկերներին, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ սեր և աջակցություն ցուցաբերել մեր ընտանիքների նկատմամբ և դրական փոփոխություն կատարել մեր տներում:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Անշուշտ, ներկայումս մենք ապրում ենք անորոշ և տագնապալի ժամանակներում: Հին Կտակարանի մարգարե՝ Հովելը, նկարագրեց մեր ժամանակները՝ «Տիրոջ օրը», որպես «մթության ու խավարի օր» և «մեծ և ահազդու» (Հովել 2.1-2, 11): Սակայն դա չի նշանակում, որ մեր օրերն անհույս են: Մտածեք երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի խոստումի մասին. «Չնայած երբեմն կարող ենք զգալ, թե թաղված ենք կյանքի փորձությունների մեջ կամ զգացմունքային խավարը պատել է մեզ, Աստծո սերը և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի օրհնությունները աներևակայելի մի պտուղ կտան» («Աստված աներևակայելի մի բան կանի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 52):

Այնպես որ մեր ժամանակների խավարը և տրտմությունը նկատելիս, հիշեք, որ Տերը խոստացել է նաև մեծ և նույնիսկ աներևակայելի օրհնություններ. «Ես իմ ոգին կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա, և ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան» (Հովել 2.28, տես նաև Ձոզեֆ Սմիթ - Պատմություն 1.41): Ուշադրություն դարձրեք Աստծո հատուկ խոստմանը, որ ոգին կթափվի երիտասարդ տղամարդկանց և կանանց վրա: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ նրանք, ում ուսուցանում եք հասկանան դա: Մտածեք այս հարցի շուրջ Հովել 2 գլուխը և Երեց Ուխդորֆի ուղերձը դասից առաջ կարդալիս:

Նկար
երիտասարդ տղաներն ուսումնասիրում են սուրբ գրությունները

Տերը խոստացել է, որ վերջին օրերում Նա դուրս կթափի իր հոգին և որ «ձեր որդիներն ու դուստրերը կմարգարեանան» (տես Հովել 2․28):

Սովորեք միասին

Որպեսզի օգնեք ձեր ուսանողներին ավելի լավ հասկանալ Հովել 2.28-29 հատվածները, կարող եք գավաթի մեջ մի որևէ իր դնել և որևէ մեկին թույլ տալ գավաթի մեջ ջուր լցնել: Ինչպե՞ս է դա օգնում մեզ հասկանալ, թե ինչ է Տիրոջ համար նշանակում «թափել [Իր] հոգին ամեն տեսակ մարմնի վրա»: Ինչպ՞ես են իրականացվում Հովել 2.28-29 հատվածներում նշված մարգարեությունները: Ահա մի քանի գաղափար, որոնք կարող են օգնել երիտասարդներին հասկանալ, թե ինչպես է Տերը դուրս թափում Իր Հոգին մեր օրերում:

  • Սուրբ գրություններում գրի են արված բազմաթիվ օրինակներ, թե երբ է Տերը Իր Հոգին թափել Իր ժողովրդի վրա: Դրանց ուսումնասիրումը կարող է օգնել երիտասարդներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես ստանալ Տիրոջ Հոգու զեղումը իրենց կյանքում: Կարող եք գրատախտակին ջուր թափող մի մեծ կուժ նկարել և անհատներին կամ փոքր խմբերին խնդրել կարդալ «Օժանդակ աղբյուրներում» զետեղված սուրբ գրությունների մեկ կամ մի քանի հատված: Նրանք կարող են գրատախտակին կուժի շուրջը գրել, թե սուրբ գրությունների իրենց հատվածներում ինչ են մարդիկ արել, որպեսզի Տերը կարողանար Իր հոգին թափել նրանց վրա և թե ինչ օրհնություններ հետևեցին դրան: Ե՞րբ ենք զգացել, որ Հոգին սփոփում է, առաջնորդում է կամ մաքրագործում է մեզ:

  • Կարող եք գրատախտակին գրել Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը. «Աստված մտքում աներևակայելի մի բան ունի անհատապես ձեզ համար և հավաքական Եկեղեցու համար՝ մի զարմանալիք և զարմանք» (Աստված աներևակայելի մի բան կանի, 53): Կարող եք երիտասարդներին խնդրել Երեց Ուխդորֆի ուղերձում գտնել այն աներևակայելի օրհնությունները, որոնք ըստ սուրբ գրությունների Նա պարգևեց մարդկանց դժվար ժամանակներից հետո: Ի՞նչ է Երեց Ուխդորֆը մեզ ուսուցանել անել՝ դժվարություններ հանդիպելիս ճիշտ որոշումներ կայացնելու համար: Առաջարկեք երիտասարդներին Աստծո մտքում մեզ համար պահած «աներևակայելի» բաների ցուցակ կազմել: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչ են նրանք ցանկանում անել այդ օրհնությունները ստանալու համար:

  • Կարող եք ցուցադրել Նախագահ Նելսոն. Լսիր Նրան - Անձնական Հայտնություն (ChurchofJesusChrist.org): Խնդրեք երիտասարդներին լսել, թե ինչպես է Հոգին խոսում մեզ հետ և ինչպես է Նա օրհնում մեր կյանքը: Նրանք կարող են նաև ուսումնասիրել նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» ուղերձը (Լիահոնա, մայիս 2018, 93-96): Խնդրեք նրանց փնտրել նմանատիպ հարցերի պատասխաններ․ Ինչպե՞ս է նախագահ Նելսոնը փնտրել և ստացել Հոգու հուշումները: Ի՞նչ ենք սովորում Ջոզեֆ Սմիթից Իր զավակների հետ խոսելու Աստծո ցանկության մասին: Ի՞նչ է նախագահ Նելսոնը հորդորում մեզ անել: Ներկայացրեք երիտասարդներին որևէ մի դեպք, երբ դուք զգացել եք, որ Տերը Իր Հոգին թափել է ձեզ վրա։ Խնդրեք նրանց հիշել իրենց փորձառությունները և ցանկության դեպքում կիսվել դրանցով։

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Բացի սովորողներին օգնելուց, որ զգան ու ճանաչեն Հոգին, օգնեք նրանց գործել ստացված հուշումներին համապատասխան» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 10

Տպել