Հին Կտակարան 2022
Նոյեմբերի 27։ Ինչպե՞ս կարող եմ կիսվել ավետարանով: Հովնան, Միքիա


«Նոյեմբերի 27։ Ինչպե՞ս կարող եմ կիսվել ավետարանով: Հովնան, Միքիա», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Նոյեմբերի 27։ Ինչպե՞ս կարող եմ կիսվել ավետարանով»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
երիտասարդ կանայք քայլելիս

Նոյեմբերի 27

Ինչպե՞ս կարող եմ կիսվել ավետարանով:

Հովնան, Միքիա

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս ենք մենք ավելի մոտեցել Փրկիչին։ Ինչպե՞ս ենք մենք փորձում ավելի նմանվել Նրան։

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ու՞մ մասին ենք մտածել վերջին շրջանում: Ինչպե՞ս կարող ենք օգնել այդ անձանց:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք պատասխանել մեր ընկերների հարցերին Եկեղեցու մասին:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Որո՞նք են այն եղանակները, որոնց միջոցով մենք կարող ենք ավելի սերտորեն կապվել ընտանիքի այնպիսի անդամների հետ, ինչպիսիք են տատիկ-պապիկներն ու զարմիկները:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Գուցե ձեր դասարանում կամ քվորումում կան անդամներ, որոնք պարբերաբար գտնում են ավետարանով կիսվելու հնարավորություններ: Գուցե դուք նույնպես կարողանում եք դա անել: Սակայն որոշ մարդկանց համար ավետարանով կիսվելը դժվար և վախենալու գործ է: Բարեբախտաբար, մեզանից բոլորը կարող են ավելի լավը դառնալ՝ կիսվելով մեր հավատքով առ Հիսուս Քրիստոս: Դուք կրող եք ֆիզիկապես չլսել, թե ինչպես է Տիրոջ ձայնը պատվիրում ձեզ անել որևէ բան, օրինակ՝ «գնալ Նինվե մեծ քաղաքը, և քարոզել նրա դեմ», ինչպես արեց Հովնանը (Հովնան 1.2): Սակայն Սուրբ Հոգու մեղմ ձայնը կարող է հուշել ձեզ «գնալ» ընտանիքի այն անդամների և այն ընկերների մոտ, որոնք պատրաստ են լսելու ձեր վկայությունը: Պատրաստ եղեք ընդունել այն, ինչ կարող եք սովորել Հովնանի փորձառությունից այս շաբաթվա ընթացքում և պատրաստվեք կիսվել ձեր սովորածով ձեր ուսանողների հետ: Ուսուցանելուն պատրաստվելիս դուք նաև կարող եք կարդալ Երեց Դ.Թոդ Քրիստոֆերսոնի «Կիսվել Վերականգնման և Հարության ուղերձով» ուղերձը (Լիահոնա, մայիս 2020, 110-13):

Նկար
երիտասարդ տղաներն ուսումնասիրում են սուրբ գրությունները

Սուրբ Հոգին կարող է հուշել ձեզ կիսվել ավետարանով այն մարդկանց հետ, որոնք պատրաստ են լսել ձեր վկայությունները:

Սովորեք միասին

Որպեսզի օգնեք ձեր ուսանողներին կիսվել այս շաբաթվա Հովնանի մասին իրենց ուսումնասիրությունից ստացած տպավորություններով, ցուցադրեք Հովնանի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում): Խնդրեք նրանց քննարկել, թե ինչ սովորեցին ավետարանով կիսվելու մասին Հովնանի փորձառությունից: Դուք կարող եք խնդրել նրանց մասնավորապես կրկնել Հովնան 1 և 3 գլուխները և հարցնել, թե ինչ սովորեցին այն մասին, թե ինչպես կարելի է կիսվել ավետարանով այն մարդկանց հետ, ովքեր կարծես պատրաստ չեն փոխվել: Ի՞նչ մենք սովորեցինք Աստծո ցանկության մասին, ներելու նրանց, ովքեր ապաշխարում են: Որպեսզի ոգեշնչեք ձեր քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել ավետարանով, օգտագործեք հետևյալ վարժությունները կամ ստեղծեք ձերը:

  • Որպեսզի ձեր քվորումի կամ դասարանի անդամները հասկանան, թե ինչպես կարելի է կիսվել Տիրոջ ավետարանով, նրանք կարող են կրկնել սուրբ գրությունների հետևյալ պատմությունները Հովհաննես 4.3-26, Գործք Առաքելոց 16.25-33, Ալմա 19.14-18, 28-31: Ապա կարող եք քննարկել նմանատիպ հարցեր․ Ի՞նչպես այս պատմություններում նկարագրված մարդկանց պատրաստեցին լսել ավետարանի ուղերձները: Ի՞նչ նկատեցիք այն մասին, թե ինչպես էր ուղերձը մատուցվում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ մենք կիսվենք ավետարանով: Ապա դուք կարող եք դասարանով կամ քվորումով քննարկել, թե ինչ են այս պատմություններն ուսուցանում այն մասին, թե ինչպես մենք կարող ենք կիսվել ավետարանով մեր օրերում:

  • Կարդալով ուրիշների օրինակների մասին, ձեր ուսանողները կարող են ոգեշնչվել նույնպես կիսվել ավետարանով: Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը կիսվել է մի քանի օրինակներով իր «Կիսվել Վերականգնման և Հարության ուղերձով» ուղերձում: Այս ուղերձում Երեց Քրիստոֆերսոնը ուսուցանել է, որ երեք բան կարող է ավետարանն ընդունելու հրավերը գրավիչ դարձնել՝ մեր սերը, մեր օրինակը և Մորմոնի Գրքի մեր ընթերցումը: Քննարկեք այս ուղերձում նկարագրված ավետարանով կիսվելու օրինակները և առաջարկեք ձեր ուսանողներին կիսվել այլ օրինակներով, այդ թվում՝ իրենց անձնական փորձառություններով: Ինչպե՞ս են այդ փորձառությունները ցուցադրում Երեց Քրիստոֆերսոնի կողմից նշված երեք բաները:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, հասկանալ, որ ավետարանով կիսվելը կարող է բնական և ոչ վախեցնող լինել: Դուք կարող եք ցուցադրել Օժանդակ աղբյուրներ-ից վերցրած տեսանյութեր և խնդրել երիտասարդներին մտածել, թե ինչպես նրանք կարող են կիսվել ավետարանով իրենց ծանոթների հետ: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հրավիրենք այդ մարդկանց գալ և տեսնել: Ի՞նչ հնարավորություններ նրանք ունեն գալու և օգնելու համար: Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց ցանկանալ գալ և մնալ: Ինչպե՞ս կարող ենք դարձնել ավետարանով կիսվելը մեր ամենօրյա կյանքի մի մաս:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Մարդիկ ավելի հակված են իմաստալից փոփոխություններ անել իրենց կյանքում, երբ այդ փոփոխությունները գալիս են իրենց ազատ կամքի գործադրումից: Երբ դուք հրավերներ եք հղում գործելու, ուշադիր եղեք, որ հարգեք ձեր ուսանողների ազատ կամքը» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 35):

Տպել