Հին Կտակարան 2022
Նոյեմբերի 21-27-ը Հովնան, Միքիա․ «Նա ողորմութիւն սիրող է»


Նոյեմբերի 21-27-ը Հովնան, Միքիա․ «Նա ողորմութիւն սիրող է», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Նոյեմբերի 21-27-ը Հովնան, Միքիա, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
մարդը սողում է լողափում, իսկ նրա թիկունքում՝ օվկիանոսում, լողում է կետը

Jonah on the Beach at Nineveh [Հովնանը Նինվեի ափին], ըստ Դանիել Ա․ Լյուիսի

Նոյեմբերի 21-27-ը

Հովնան, Միքիա

«Նա ողորմութիւն սիրող է»

Գրի առնելով ձեր տպավորությունները, մտածեք, թե Հովնան և Միքիա գրքերի սկզբունքներն ինչպե՞ս են առնչվում սուրբ գրություններից ձեր սովորած թեմաների հետ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Հովնանը Թարսիս մեկնող նավի մեջ էր։ Թարսիս նավարկելու մեջ ոչ մի սխալ բան չկա, բացի նրանից, որ Թարսիսը Նինվեից շատ հեռու է գտնվում, իսկ Հովնանը պետք է այնտեղ գնար՝ Աստծո ուղերձը հայտնելու համար: Այսպիսով, երբ նավը հայտնվեց սաստիկ փոթորկի մեջ, Հովնանը հասկացավ, որ դա իր անհնազանդության պատճառով էր: Հովնանը պնդեց, որ իր ընկեր ծովագնացները իրեն նետեն ծովի խորքերը՝ փոթորիկը դադարեցնելու համար: Թվում էր, թե Հովնանի ու նրա ծառայության վերջը եկել էր: Բայց Տերը չէր հրաժարվել Հովնանից, ինչպես որ չէր հրաժարվել Նինվեի ժողովրդից, և ինչպես որ Նա չի հրաժարվում յուրաքանչյուրիցս: Ինչպես ուսուցանում է Միքիան, Տերը չի սիրում մեզ դատապարտել, այլ «նա ողորմութիւն սիրող է»։ Երբ մենք դառնում ենք դեպի Աստված, «Նա դարձեալ մեզ պիտի ողորմէ, նա պիտի ոտնահարէ մեր անօրէնութիւնները. Եւ մեր բոլոր մեղքերը [Նա ] կգցի ծովի խորքերը» (Միքիա 7․18-19

Հովնան և Միքիա գրքերի ակնարկի համար տես «Հովնան» և «Միքիա» վերնագրերը Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հովնան 1-4, Միքիա 7․18-19

Տերը ողորմած է բոլորի հանդեպ, ովքեր դիմում են Իրեն

Հովնանի գիրքը, ի թիվս այլ բաների, ցույց է տալիս, թե որքան ողորմած է Տերը, երբ մենք ապաշխարում ենք: Հովնանի գիրքը կարդալիս փնտրեք Աստծո ողորմածության օրինակները: Խորհեք, թե ինչպես եք զգացել այդ ողորմածությունը ձեր կյանքում: Դուք ի՞նչ եք սովորում, որը կարող է օգնել ձեզ ավելի ողորմած լինել ուրիշների հանդեպ:

Տիրոջ ողորմածությանն ականատես լինելը հաճախ սիրո և երախտագիտության զգացողություններ է առաջացնում: Սակայն Հովնանը «տրտմեց» և «զայրացավ» (Հովնան 4․1), երբ Տերը ողորմեց Նինվեի ժողովրդին, որոնք Իսրայելի թշնամիներն էին: Ինչո՞ւ էր Հովնանն այդպես զգում։ Դուք երբևէ ունեցե՞լ եք նման զգացումներ։ 4-րդ գլխի բովանդակությունից ելնելով, ի՞նչ եք կարծում, Տերն ի՞նչ էր փորձում հասկացնել Հովնանին։

Խորհեք Միքիա 7․18-19 հատվածների ուսմունքների մասին։ Ինչպե՞ս կարող էին այս ճշմարտություններն օգնել Հովնանին, որ փոխեր իր վերաբերմունքը Տիրոջ և Նինվեի ժողովրդի նկատմամբ:

Տես նաև Ղուկաս 15․11-32, Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, “The Justice and Mercy of God,” Ensign, Sept. 2013, 16–21։

Նկար
երկու հոգի զրուցում են գետափին

Մենք կարող ենք ավետարանով կիսվել Աստծո զավակների հետ:

Հովնան 1, 3-4

Աստծո բոլոր զավակները ավետարանը լսելու կարիք ունեն։

Նինվեն Ասորեստանի կայսրության մաս էր կազմում, Իսրայելի թշնամին էր, որը հայտնի էր իր բռնությամբ և դաժանությամբ: Հովնանին հավանաբար անիրատեսական էր թվացել, որ Նինվեի ժողովուրդը պատրաստ է ընդունել Աստծո խոսքը և ապաշխարել: Մինչդեռ, ինչպես ուսուցանել է Նախագահ Դալլին Հ․ Օուքսը․ «Մենք երբեք չպետք է որոշենք ուրիշների փոխարեն՝ պատրաստ են իրենք, թե ոչ։ Տերը գիտի Իր բոլոր զավակների սրտերը, և եթե մենք աղոթենք ոգեշնչման համար, Նա կօգնի մեզ գտնել այն մարդկանց, ովքեր, Իր կարծիքով «պատրաստ են լսելու խոսքը» (Ալմա 32․6)» («Կիսվել վերականգնված ավետարանով», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 58-59)։ Ի՞նչ եք սովորում Հովնան 3-րդ գլխից, որը ոգեշնչում է ձեզ կիսվել ավետարանով, նույնիսկ նրանց հետ, ովքեր գուցե պատրաստ չեն փոխվելու։

Օգտակար կլինի համեմատել Հովնանի զգացումները (տես Հովնան 1, 3-4) Ալմայի և Մոսիայի որդիների զգացումների հետ (տես Մոսիա 28․1-5, Ալմա 17․23-25

Տես նաև 3 Նեփի 18․32։

Միքիա 4․11-13, 5․8-15, 7․5-7

Հիսուս Քրիստոսը մեջբերում է արել Միքիայի գրվածքներից

Հայտնի է, որ Փրկիչը մեջբերումներ է արել Եսայիայից և Սաղմոսներից։ Գիտեի՞ք արդյոք, որ Նա նաև մի քանի անգամ մեջբերել է Միքիայից։ Դիտարկեք հետևյալ օրինակները և խորհեք, թե ինչու են այդ հատվածները կարևոր եղել Փրկիչի համար: Ինչո՞ւ են դրանք կարևոր ձեզ համար։

Միքիա 4․11-13, (տես 3 Նեփի 20․18-20 Վերջին օրերի հավաքումը Տերը համեմատել է ցորենի հունձքի հետ (տես Ալմա 26․5-7, Վարդապետություն և Ուխտեր 11․3-4)։ Այս համեմատությունն ի՞նչ է հուշում ձեզ Իսրայելի հավաքման մասին:

Միքիա 5․8-15, (տես 3 Նեփի 21․12-21 Ի՞նչ են մեզ հուշում այս հատվածները վերջին օրերում ապրող Աստծո ժողովրդի մասին («Հակոբի մնացորդի»):

Միքիա 7․5-7 (տես Մատթեոս 10․35-36 Համաձայն այս հատվածների, ինչո՞ւ է կարևոր նախ «[հուսալ մեր] փրկութեան Աստուծուն»։ Ինչո՞ւ է այս խորհուրդը կարևոր այսօր։

Միքիա 6․1-8

«Տէրը ի՞նչ է ուզում քեզանից»։

Միքիան մեզ հրավիրում է պատկերացնել այս փորձառությունը՝ «ի՞նչով դիմաւորե[լ] Տիրոջը, ընկնե[լ] Բարձրեալ Աստուծոյ առաջին» (Միքիա 6․66-8 հատվածները ի՞նչ են հուշում ձեզ այն մասին, թե ինչն է կարևոր Տիրոջ համար, երբ Նա գնահատում է ձեր կյանքը:

Տես նաև Մատթեոս 7․21-23, 25․31-40, Դեյլ Գ․ Ռենլանդ, «Իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ Աստուծոյ հետ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 109-112։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հովնան 1-4Ձեր երեխաներին կարող է դուր գալ գործողությունների միջոցով պատմել Հովնանի պատմությունը՝ օրինակ, ձևացնել փախուստ, փոթորկոտ ծովի ձայներ հանել կամ ձևացնել, որ իրենց կուլ է տալիս մեծ ձուկը (տես «Հովնան մարգարեն» Հին Կտակարանի պատմությունները գրքում)։ Հարցրեք ձեր ընտանիքի անդամներից, թե ինչ են սովորում Հովնանի փորձառությունից։ Հովնանի գրքից դաս քաղելու առումով դիտարկեք հետևյալ երգի 7-րդ քառյակը՝ «Մարգարեին հետևիր», Երեխաների երգարան, 58):

Հովնան 3։Ի՞նչ սովորեց Հովնանը ավետարանով կիսվելու մասին։ Մեր ծանոթներից ո՞վ կօրհնվեր, լսելով Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի լուրը:

Միքիա 4․1-5Համաձայն այս հատվածների, ի՞նչը խաղաղություն և բարգավաճում կբերի Տիրոջ ժողովրդին: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք, որ այս մարգարեությունը կատարվի մեր տանը:

Միքիա 5․2Կարող եք սենյակի մի կողմում ցուցադրել մանուկ Հիսուսի նկարն Իր մոր հետ (տես Ավետարանի պատկերագիրք, հ.33), իսկ մյուս կողմում՝ Իմաստունների նկարը: Միասին կարդացեք Միքիա 5․2 և Մատթեոս 2․1-6 հատվածները։ Միքիայի մարգարեությունն ինչպե՞ս օգնեց Իմաստուններին գտնել Հիսուսին: Ձեր ընտանիքի անդամները կարող են իմաստուն մարդկանց նկարը տեղափոխել Հիսուսի նկարի կողքին: Գուցե ցանկանաք ընտանիքով դիտել տեսանյութը՝ “The Christ Child: A Nativity Story” (ChurchofJesusChrist.org

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ «Կգնամ, ուր կուզես դու, Տեր», Հիմներ և մանկական երգեր, հ. 46։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Գտեք Աստծո սերը։ Սուրբ գրությունները կարդալիս ուշադրություն դարձրեք Աստծո սիրո ապացույցներին, որոնք առանձնանում են ձեզ համար: Օրինակ՝ Հովնանի պատմության մեջ փնտրեք, թե ինչպես է Աստված ցույց տվել Իր սերը Իր զավակների հանդեպ:

Նկար
մարդուն նավի վրայից նետում են օվկիանոսը

Նկարը՝ Քեվին Քարդենի

Տպել