Հին Կտակարան 2022
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Նաում, Ամբակում, Սոփոնիա․ «Հաւիտենական ընթացք ունի նա»


Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Նաում, Ամբակում, Սոփոնիա․ «Հաւիտենական ընթացք ունի նա», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Նաում, Ամբակում, Սոփոնիա, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Հիսուսը նայում է աստղերին

«Հաւիտենական ընթացք ունի նա» (Ամբակում 3․6In the Beginning Was the Word [Սկզբումն էր Բանը], ըստ Իվ Թիմոթիի

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը

Նաում, Ամբակում, Սոփոնիա

«Հաւիտենական ընթացք ունի նա»

Դուք կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունները ողջ կյանքի ընթացքում և դեռ գտնել նոր գաղափարներ: Մի մտածեք, որ պետք է ամեն ինչ հենց հիմա հասկանաք։ Աղոթեք օգնության համար՝ որ հասկանաք այն ուղերձները, որոնք անհրաժեշտ են ձեզ այսօր։

Գրի առեք ձեր տպավորությունները

Կարդալ Հին Կտակարանը՝ նշանակում է կարդալ մարգարեություններ կործանման մասին: Տերը հաճախ էր մարգարեներ կանչում ամբարիշտներին նախազգուշացնելու համար, որ Իր դատաստանները նրանց վրա են: Նաումի, Ամբակումի և Սոփոնիայի առաքելությունները այդ բանի լավ օրինակն են։ Սարսափելի մանրամասնություններով այս մարգարեները կանխագուշակել են այն քաղաքների անկումը, որոնք ժամանակին ուժեղ և հզոր էին թվում՝ Նինվեն, Բաբելոնը և անգամ Երուսաղեմը: Բայց դա հազարավոր տարիներ առաջ էր: Իսկ այսօր ինչո՞ւ են արժեքավոր այդ մարգարեությունները:

Թեև կործանվեցին այդ հպարտ, ամբարիշտ քաղաքները, սակայն հպարտությունն ու ամբարշտությունը պահպանվում են։ Ներկայիս աշխարհում մեզ երբեմն շրջապատում են այն չարիքները, որոնք դատապարտվել են հին մարգարեների կողմից։ Դրանց հետքերը մենք կարող ենք հայտնաբերել նույնիսկ մեր սրտերում: Հին Կտակարանի այս մարգարեությունները բացահայտում են, թե ինչպես է Տերը վերաբերվում հպարտությանն ու ամբարշտությանը, ինչպես նաև դրանք սովորեցնում են, որ մենք կարող ենք շրջվել այդ չարիքներից: Թերևս դա է պատճառներից մեկը, որ մենք այսօր կարդում ենք այս հին մարգարեությունները: Նաումը, Ամբակումը, Սոփոնիան և այլոք զուտ դատապարտության մարգարեներ չէին, նրանք փրկության մարգարեներ էին: Կործանման նկարագրությունները մեղմվում են Քրիստոսի մոտ գալու և Նրա ողորմությունը ստանալու հրավերներով. «Խնդրեցէք Տիրոջը, … որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն» (Սոփոնիա 2․3)։ Սա էր Տիրոջ ճանապարհը հին օրերում, և սա է Նրա ճանապարհը նաև այսօր: «Հաւիտենական ընթացք ունի նա» (Ամբակում 3․6

Այս գրքերի մասին տեղեկատվության համար տես «Նաում», «Ամբակում», և «Սոփոնիա» անվանումները Սուրբ գրքերի ուղեցույցում։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Նաում 1

Տերը և՛ զորավոր է, և՛ ողորմած

Նաումի առաքելությունն էր՝ կանխագուշակել Նինվեի՝ Ասորեստանի դաժան կայսրության մայրաքաղաքի կործանումը, ինչը Իսրայելի ցրման և Հուդայի հետ դաժանաբար վարվելու պատճառ եղավ։ Նաումը սկսեց՝ նկարագրելով Աստծո բարկությունն ու անզուգական զորությունը, բայց Նա նաև խոսեց Աստծո ողորմածության և բարության մասին: Կարող եք գտնել 1-ին գլխի այն հատվածները, որոնք օգնում են ձեզ հասկանալ այս հատկանիշներից յուրաքանչյուրը և Աստծո մյուս հատկանիշները, որոնք դուք նկատում եք: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր իմանալ այս բաները Տիրոջ մասին։

Ոմանց համար գուցե դժվար է համադրել սուրբգրային այս երկու ուսմունքները․ մեկը՝ որ «բարի է Տէրը» (Նաում 1․7), մյուսը՝ որ «վրէժ առնող է Տէրը իր ոսոխներից» (Նաում 1․2)։ Մորմոնի Գրքում Ալմայի որդին՝ Կորիանթոնը, նմանատիպ հարցեր ուներ, որոնք վերաբերում էին «մեղսագործին պատժելիս Աստծո արդարադատությանը» (Ալմա 42․1)։ Որպեսզի ավելին իմանաք Աստծո ողորմածության և այն մասին, թե ինչպես է դա առնչվում Նրա արդարադատության հետ, կարդացեք Ալմայի պատասխանը Կորիանթոնին Ալմա 42-ում։

Նկար
քարե ամրոց

«Բարի է Տէրը, ամրոց է նեղութեան օրումը» (Նաում 1․7

Ամբակում

Ես կվստահեմ Տիրոջ կամքին և Նրա ժամանակին

Նույնիսկ մարգարեները երբեմն հարցեր են ունենում Տիրոջ ուղիների վերաբերյալ: Ամբակումը, ով ապրում էր Հուդայում համատարած ամբարշտության ժամանակ, իր գրառումը սկսել է Տիրոջն ուղղված հարցերով (տես Ամբակում 1․1-4)։ Ինչպե՞ս կամփոփեք Ամբակումի մտահոգությունները: Դուք երբևէ ունեցե՞լ եք նման զգացումներ։

Տերը պատասխանել է Ամբակումի հարցերին՝ ասելով, որ Նա կուղարկի քաղդեացիներին (բաբելոնացիներին) Հուդային պատժելու նպատակով (տես Ամբակում 1․5-11)։ Բայց Ամբակումը շարունակում էր անհանգստանալ, քանի որ անարդար էր համարում, որ Տերը չէր միջամտում, երբ «ամբարիշտն [Բաբելոնը] իրանից արդարին [Հուդային] կուլ [էր] տալիս» (տես հատվածներ 12-17)։ Ի՞նչ եք գտնում Ամբակում 2․1-4 հատվածներում, որ ոգեշնչում է ձեզ վստահել Տիրոջը, երբ անպատասխան հարցեր ունեք:

Ամբակումի 3 գլուխը փառաբանության աղոթք է առ Աստված և Նրա հանդեպ հավատի արտահայտություն: 17-19 հատվածներում զետեղված Ամբակումի խոսքերից որո՞նք են տպավորիչ ձեզ համար։ Այս հատվածների տոնայնությունն ինչո՞վ է տարբերվում Ամբակում 1․1-4 հատվածներից։ Խորհեք, թե ինչպե՞ս կարող եք Աստծո հանդեպ ավելի խորը հավատ զարգացնել, նույնիսկ, եթե կյանքն անարդար է թվում։

Տես նաև Եբրայեցիս 10․32-39, 11, Վարդապետություն և Ուխտեր 121․1-6, Ռոբերտ Դ․ Հեյլս, «Տիրոջն ապավինել` Քո կամքը կատարվի», Լիահոնա, նոյ. 2011, 71-74։

Սոփոնիա

«Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ»

Սոփոնիան մարգարեացել է, որ բաբելոնացիներն ամբողջովին կկործանեն Հուդայի ժողովրդին՝ վերջիններիս ամբարշտության պատճառով: «Բոլորովին բնաջինջ պիտի անեմ ամեն բան երկրի երեսից, ասում է Տէրը» (Սոփոնիա 1․2)։ Եվ, այնուամենայնիվ, Սոփոնիան նույնպես ասել է, որ «մնացորդը» կպահպանվի (Սոփոնիա 3․13)։ Այս մարգարեությունները կարդալիս ուշադրություն դարձրեք, թե որ վերաբերմունքը և վարքագիծն է հանգեցրել Հուդայի և այլ խմբերի կործանմանը։ Տես հատկապես Սոփոնիա 1․4-6,12, 2․8, 10,15, 3․1-4 հատվածները։ Այնուհետև փնտրեք, թե որ հատկանիշներով օժտված մարդկանց Աստված կպահպանի. տես Սոփոնիա 2․1-3; 3․12-13, 18-19։ Ի՞նչ եք կարծում, այս հատվածներում Տերն ի՞նչ ուղերձ ունի ձեզ համար:

Սոփոնիա 3․14-20 հատվածները նկարագրում են արդարների ուրախությունը այն բանից հետո, երբ Տերը «վռնտել է [նրանց] թշնամիին» (հատված 15)։ Այս հատվածներում խոստացված ո՞ր օրհնություններն են առանձնանում ձեզ համար: Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ այդ օրհնությունների մասին: Կարող եք համեմատել այս հատվածները 3 Նեփի 17-ում նկարագրված փորձառությունների հետ և խորհել այն մասին, թե ինչ է զգում Հիսուս Քրիստոսը Իր ժողովրդի, այդ թվում նաև ձեր հանդեպ:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Նաում 1․7Ինչո՞վ է Տերը նման «ամրոցի»։ Գուցե ձեր ընտանիքը կարող է կառուցել մի պարզ ամրոց ձեր տանը և քննարկել Նաում 1․7 հատվածն ամրոցի ներսում։ Ի՞նչն է մեր օրը դարձնում «նեղության օր»: Ինչպե՞ս են Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը գոտեպնդում մեզ: Մենք ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ պատկանում ենք «իրան ապաւինողներին»։

Ամբակում 2․14Մենք ինչպե՞ս կարող ենք նպաստել այս հատվածի մարգարեության կատարմանը։

Ամբակում 3․17-19Ի՞նչ եք սովորում այս հատվածներում Ամբակումի օրինակից։

Սոփոնիա 2․3։Կարող եք խաղ խաղալ, որի ընթացքում ձեր ընտանիքի անդամները կգտնեն «արդարություն» և «խոնարհություն» բառերը բառաշատ մի էջի վրա: Այնուհետև ընտանիքով կարող եք խոսել միմյանց մեջ տեսած արդարության և խոնարհության օրինակների մասին: Ի՞նչ է նշանակում փնտրել արդարություն և խոնարհություն։

Սոփոնիա 3․14-20Ի՞նչ ենք գտնում Սոփոնիա 3․14-20 հատվածներում, որը մեզ ստիպում է «ցնծալ, … ուրախա[նալ] ու զուարճա[նալ] բոլոր սրտով»: Թերևս ընտանիքով կարող եք երգել օրհներգեր կամ երգեր, որոնք ձեր միտքն են գալիս, երբ կարդում եք այս հատվածները:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ «Փնտրիր Տիրոջը վաղ հասակում», Երեխաների երգարան, 67։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Եղեք համբերատար։ Երբեմն մենք ուզում ենք անմիջապես ստանալ մեր հարցերի պատասխանները, բայց հոգևոր ընկալումը ժամանակ է պահանջում և չի կարող պարտադրվել: Ինչպես Տերն ասել է Ամբակումին, «սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ» (Ամբակում 2․3

Նկար
Հիսուսն իջնում է՝ կարմիր պատմուճանը հագին

«Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր է» (Սոփոնիա 3․17He Comes Again to Rule and Reign [Նա գալիս է կրկին՝ ղեկավարելու և թագավորելու], Մերի Ռ․ Սաուեր

Տպել