Հին Կտակարան 2022
Դեկտեմբերի 12-18-ը Մաղաքիա․ «Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը»


Դեկտեմբերի 12-18-ը Մաղաքիա․ «Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Դեկտեմբերի 12-18-ը Մաղաքիա, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Քրիստոսի արձանը

Դեկտեմբերի 12-18-ը

Մաղաքիա

«Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը»

Մաղաքիա անունը նշանակում է «իմ սուրհանդակ» (Bible Dictionary, “Malachi”)։ Իսրայելին ուղղված Մաղաքիայի ուղերձն ուսումնասիրելիս ի՞նչ ուղերձներ գտաք ձեր կյանքի համար: Ինչպե՞ս են Մաղաքիայի խոսքերը վերաբերում մեր օրերին։

Գրի առեք ձեր տպավորությունները

«Ես ձեզ սիրել եմ»,- Տերն ասել է Իր ժողովրդին Մաղաքիա մարգարեի միջոցով։ Սակայն իսրայելացիները, որոնք սերունդներով տառապանքի և գերության մեջ են եղել, հարցրին Տիրոջը. «Ի՞նչով ես սիրել մեզ»: (Մաղաքիա 1․2) Այն ամենից հետո, ինչի միջով անցել էր Իսրայելը, նրանք մտածում էին՝ արդյո՞ք հին Իսրայելի պատմությունը Իր ուխտյալ ժողովրդի հանդեպ Աստծո սիրո պատմություն է:

Հիշելով այս տարի Հին Կտակարանից ձեր կարդացածը, Աստծո սիրո ի՞նչ ապացույց եք գտնում այնտեղ: Հեշտությամբ տեսանելի են մարդկային թուլության և ըմբոստության բազմաթիվ օրինակները: Սակայն, այդ ամբողջ ընթացքում, Աստված երբեք չէր դադարում սիրով ձեռք մեկնելուց։ Երբ Հակոբի որդիները վատ վերաբերվեցին իրենց եղբորը՝ Հովսեփին, Տերն, այնուամենայնիվ, նրանց սովից փրկելու միջոց պատրաստեց (տես Ծննդոց 45․4-8)։ Երբ Իսրայելը տրտնջում էր անապատում, Աստված նրանց մանանայով կերակրեց (տես Ելից 16․1-4)։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայելը լքեց Նրան, դիմեց այլ աստվածների և ցրվեց, Աստված երբեք լիովին չհեռացավ նրանցից, այլ խոստացավ, որ եթե նրանք ապաշխարեն, Ինքը կհավաքի և կփրկի նրանց «մեծ ողորմութիւններով» (տես Եսայիա 54․7

Այս տեսանկյունից, Հին Կտակարանը Աստծո համբերատար, հարատև սիրո պատմություն է: Եվ այս պատմությունը շարունակվում է այսօր։ Մաղաքիան մարգարեացել էր․ «Պիտի ծագէ արդարութեան արեգակը, եւ բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ» (Մաղաքիա 4․2)։ Հիսուս Քրիստոսը եկել է՝ բերելով ֆիզիկական և հոգևոր բուժում բոլորին, ովքեր գալիս են Իր մոտ: Նա Աստծո սիրո մեծագույն վկայությունն է հին Իսրայելի և բոլորիս հանդեպ:

Մաղաքիա գրքի վերաբերյալ ավելի շատ տեղեկություն իմանալու համար, տես «Մաղաքիա» վերնագիրը Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մաղաքիա 1-4

«Ետ դարձէք դէպի ինձ, եւ ես էլ կ’դառնամ դէպի ձեզ»

Մաղաքիայի օրերում իսրայելացիներն արդեն վերակառուցել էին Երուսաղեմի տաճարը, բայց որպես ժողովուրդ նրանց դեռ անհրաժեշտ էր վերականգնել իրենց հարաբերությունները Տիրոջ հետ: Մաղաքիայի գիրքն ուսումնասիրելիս փնտրեք այն հարցերը, որոնք Տերը տվել է իսրայելացիներին կամ նրանք են Աստծուն հարցրել: Կարող եք ինքներդ ձեզ նմանատիպ հարցեր տալ (որոշ օրինակներ առաջարկվում են ստորև), որոնք կօգնեն ձեզ գնահատել ձեր հարաբերությունները Տիրոջ հետ և ավելի մոտենալ Նրան:

  • Ինչպե՞ս եմ ես զգացել Տիրոջ սերը իմ հանդեպ (տես Մաղաքիա 1․2

  • Արդյո՞ք Տիրոջը տված իմ ընծաները մեծարում են Նրան (տես Մաղաքիա 1․6-11

  • Ես ի՞նչ եղանակներով պետք է «ետ դառնամ» Տիրոջ մոտ (տես Մաղաքիա 3․7

  • Ես ինչ-որ կերպ խաբո՞ւմ եմ Աստծուն (տես Մաղաքիա 3․8-11

  • Դժվար պահերին իմ պահվածքն ինչպե՞ս է արտացոլում իմ զգացումները Տիրոջ հանդեպ (տես Մաղաքիա 3․13-15, տես նաև 2․17

Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ելույթը, «Ես որոնց որ սիրում եմ հանդիմանում և խրատում եմ», Լիահոնա, մայիս 2011, 97-100։

Մաղաքիա 1․6-14

Տերը խնդրում է մեզանից «սուրբ ընծայ» մատուցել։

Տիրոջ խոսքերը Մաղաքիա 1 գլխում ցույց են տալիս, որ իսրայելացի քահանաները տաճարում արատավոր և հիվանդ կենդանիներ էին զոհ մատուցում, ինչը Տերն արգելել էր (տես Ղևտացոց 22․17-25)։ Այս զոհաբերություններն ի՞նչ են բացահայտում Տիրոջ հանդեպ քահանաների վերաբերմունքի մասին (տես Մաղաքիա 1․13)։ Ինչո՞ւ է Տերը խնդրում մեզ տալ Իրեն մեր լավագույն ընծաները: Մտածեք այն զոհաբերությունների մասին, որոնք Տերը խնդրել է ձեզ կատարել: Դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի Նրան «սուրբ ընծայ» մատուցեք։ (Մաղաքիա 1․11, տես նաև 3․3

Տես նաև Մորոնի 7․5-14։

Մաղաքիա 3-4

Մաղաքիայի մարգարեությունները կատարվում են վերջին օրերում

Երբ Փրկիչն այցելեց Ամերիկա մայրցամաք, Նա նեփիացիների համար մեջբերեց Մաղաքիա 3-4 գլուխները (տես 3 Նեփի 24-25)։ 1823 թվականին Մորոնի հրեշտակը Ջոզեֆ Սմիթի համար մեջբերեց հատվածներ այս նույն գլուխներից (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․36-39, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 2)։ Ձեր կարծիքով, ինչու՞ են Մաղաքիայի խոսքերն այդքան հաճախ կրկնվում սուրբ գրություններում (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 27․9, 110․13-16, 128․17-18)։ Ձեր կարծիքով՝ Մաղաքիա 3-4 գլուխների ո՞ր ուղերձն է հատկապես կարևոր մեր օրերի համար։

Երբ Մորոնին մեջբերեց Մաղաքիա 4․5-6 հատվածները Ջոզեֆ Սմիթի համար, նա արեց դա «մի փոքր փոփոխված այն ձևից, որ կարդացվում է մեր Աստվածաշնչում» (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․36)։ Ի՞նչ է ավելացնում Մորոնիի փոփոխությունը այս մարգարեության մեր ընկալմանը: Եղիայի գալուստի և մեր օրերում այս մարգարեության կատարման մասին ավելին իմանալու համար տես Վարդապետություն և Ուխտեր 110․13-16 և Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի ելույթը՝ «Զավակների սրտերը կդառնան», (Լիահոնա, նոյեմբեր 2011, 24-27)։ Ինչո՞ւ եք դուք շնորհակալ, որ Եղիան եկավ:

Նկար
Եղիան հայտնվում է Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի տաճարում

Եղիան հայտնվում է Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի տաճարում, նկարը՝ ըստ Ռոբերտ Թ․ Բարեթի

Մաղաքիա 3.8-12

Տասանորդի վճարումը բացում է երկնքի պատուհանները

Երբ կարդաք Մաղաքիա 3.8-12 հատվածները, մտածեք տասանորդի հետ կապված ձեր անձնական փորձառությունների մասին։ Ի՞նչ նշանակություն ունի «բանալ ձեզ համար երկնքի պատուհանները» (հատված 10) արտահայտությունն անձամբ ձեզ համար։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մաղաքիա 1․2Ձեր ընտանիքի անդամներն ինչպե՞ս կպատասխանեին Մաղաքիա 1․2-ում տրված հարցին՝ «Ի՞նչով ես սիրել մեզ [Տեր]»։ Որո՞նք են մեր հանդեպ Տիրոջ սիրո ապացույցները:

Մաղաքիա 3․8-12Երբ կարդաք Մաղաքիա 3․8-12 հատվածները, ձեր ընտանիքի անդամներին հրավիրեք կիսվել տասանորդի վերաբերյալ իրենց մտքերով կամ զգացումներով: Ի՞նչ աշխարհիկ և հոգևոր օրհնություններ ենք մենք տեսել տասանորդ վճարելու շնորհիվ (տե՛ս Դեյվիդ Ա․ Բեդնար, «Երկնքի պատուհանները», Լիահոնա, նոյեմբեր 2013, 17-20)։ Ընտանիքի անդամներին գուցե դուր գա նկարել այդ օրհնությունները պատկերող նկարներ և փակցնել դրանք պատուհանին:

Մաղաքիա 3.13-18Ի՞նչ է մեզ համար նշանակում՝ պատկանել Տիրոջը և լինել Նրա «գոհարներից» մեկը:

Մաղաքիա 4.5-6Այս հատվածները կարդալուց հետո ձեր ընտանիքի անդամները կարող են պարզել Մաղաքիայի մարգարեության վերաբերյալ հետևյալ հարցերի պատասխանները. Ո՞վ: Ի՞նչ: Ե՞րբ: Որտե՞ղ: Ինչո՞ւ։ (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 2

Մենք ինչպե՞ս ենք մեր սրտերը դարձնում դեպի մեր հայրերը: Ինչպե՞ս ենք մենք օրհնվում, երբ անում ենք այդ: Դուք կարող եք խորհել այս հարցերի շուրջ, դիտելով հետևյալ տեսանյութը՝ “The Promised Blessings of Family History” (ChurchofJesusChrist.org)։ Ի՞նչ կարող ենք անել ընտանիքով, որպեսզի ստանանք այս օրհնությունները։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ «Ընտանեկան պատմություն», Երեխաների երգարան, 100։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Հարցեր տվեք, երբ ուսումնասիրում եք: Երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, ձեր մտքում գուցե հարցեր առաջանան։ Խորհեք այդ հարցերի շուրջ և փնտրեք պատասխանները:

Նկար
սպիտակ թաշկինակ ծածանող կինը, որի հետևում շատ նախնիներ են կանգնած

Mourning’s Hosanna [Սգո Ովսաննա], ըստ Ռոուզ Դեյթոս Դոլլի։ Mourning [Սուգ] անունով մի կին կանգնած է հոգիների աշխարհում՝ շրջապատված իր նախնիներով: Նա տոնում է նրանց ազատումը հոգևոր գերությունից։

Տպել