Հին Կտակարան 2022
Դեկտեմբերի 5-11-ը Անգե, Զաքարիա 1-3, 7-14․ «Սրբություն Տիրոջը»


Դեկտեմբերի 5-11-ը Անգե, Զաքարիա 1-3, 7-14․ «Սրբություն Տիրոջը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Դեկտեմբերի 5-11-ը Անգե, Զաքարիա 1-3, 7-14, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Լեի տաճար (Հավայի)

Լեի տաճար (Հավայի)

Դեկտեմբերի 5-11-ը

Անգե, Զաքարիա 1-3, 7-14

«Սրբություն Տիրոջը»

Սուրբ գրությունների ընթերցանությունը հայտնություն է բերում։ Բաց եղեք այն ուղերձների համար, որոնք Սուրբ Հոգին հայտնում է ձեզ, երբ կարդում եք Անգեի և Զաքարիայի գրքերը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Տասնամյակներ տևած գերությունից հետո մի խումբ իսրայելացիների, այդ թվում, հավանաբար, Անգե և Զաքարիա մարգարեներին, թույլատրվել էր վերադառնալ Երուսաղեմ: Այս խմբից որոշ մարդիկ հիշում էին, թե ինչ տեսք ուներ Երուսաղեմը կործանվելուց առաջ։ Պատկերացրեք նրանց ապրումները, երբ տեսան փլատակները, որոնք ժամանակին եղել էին իրենց տները, աղոթատները և իրենց տաճարը: Դիմելով այն մարդկանց, ովքեր մտածում էին, որ տաճարն այլևս չի նմանվի Տիրոջ տանն «իր առաջի փառաւորութիւնովը» (Անգե 2․3), մարգարե Անգեն խոսեց Տիրոջ գոտեպնդող խոսքերով. «Զօրացիր, ով երկրի բոլոր ժողովուրդ, ասում է Տէրը, եւ աշխատեցէք, որովհետեւ ես ձեզ հետ եմ․ … Մի վախենաք»։ «Եւ կ’լցնեմ այս տունը փառքով, … եւ այստեղումը խաղաղութիւն պիտի տամ»։ (Անգե 2․4-5, 7,9)

Բայց միայն սուրբ տաճարը չէր, որ վերակառուցման կարիք ուներ: Աստծո ժողովուրդը շատ առումներով հոգևորապես ավերված էր: Եվ սուրբ ժողովրդի վերակառուցումն ավելի տևական է, քան քարեր կտրելն ու հավասարեցնելը՝ տաճարի պատը կառուցելու համար: Այսօր տաճարները կրում են «Սրբություն Տիրոջը» գրությունը, և այդ բառերը վերաբերում են ոչ միայն շենքին, այլ նաև կենսակերպին։ Այս բառերի փորագրումը՝ «ձիերանց սանձերի զարդի վերայ» և «Երուսաղէմում ու Յուդայում ամեն կաթսայի» վրա (Զաքարիա 14․20-21), օգուտ կտա միայն այն դեպքում, եթե դրանք փորագրված լինեն նաև յուրաքանչյուր սրտի վրա: Իրական սրբությունը պահանջում է, որ Տիրոջ խոսքերը և օրենքները «հասնեն» (Զաքարիա 1․6) մեզ՝ թույլ տալով, որ Նրա զորությունը փոխի մեր էությունը, որպեսզի մենք դառնանք Նրա նման սուրբ (տես Ղևտացոց 19․2

Անգե և Զաքարիա գրքերի մասին տես «Անգե» և «Զաքարիա» վերնագրերը Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Անգե 1, 2․1-9

«Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին»

Երուսաղեմը վերակառուցելու համար պետք էր անել շատ կարևոր բաներ: Բայց իսրայելացիների վերադարձից մոտ 15 տարի անց Տերը դժգոհ էր, որ տաճարի վերակառուցմանն առաջնահերթություն չէր տրվել (տես Անգե 1․2-5, տես նաև Եզրաս 4․24)։ Երբ կարդաք Անգե 1, 2․1-9 հատվածները, դիտարկեք այսպիսի հարցեր. ի՞նչ հետևանքների հետ բախվեցին իսրայելացիները, տաճարն ավարտին չհասցնելու պատճառով։ Ի՞նչ օրհնություններ էր Տերը խոստացել նրանց, եթե նրանք ավարտեին Իր տան շինարարությունը: Կարող եք օգտվել հնարավորությունից և «ձեր ուշը դարձ[նել] ձեր ճանապարհներին»՝ մտածելով ձեր առաջնահերթությունների և այն բանի մասին, թե ինչպես կարող եք դրանք համապատասխանեցնել Տիրոջ ճանապարհների հետ:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 95, Տերենս Մ․ Վինսոն, «Փրկիչի ճշմարիտ աշակերտները», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2019, 9-11)։

Զաքարիա 1-3, 7-8, 14

Տերը կարող է սրբացնել ինձ

Քույր Քերոլ Ֆ․ Մակքոնկին ուսուցանել է․ «Սրբությունն այնպիսի ընտրություններ կատարելն է, որոնք Սուրբ Հոգուն կպահեն որպես մեր ուղեկից։ Սրբությունը մեր բնական հակումները մի կողմ դնելն է և «Տեր Քրիստոսի Քավության միջոցով սուրբ դառնալը» [Մոսիա 3.19]: … Սրբության մեր հույսը կենտրոնանում է Քրիստոսի, Նրա ողորմության և Նրա շնորհի վրա» («Սուրբ զարդարանք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 9-10)։ Մտապահեք այս ուսմունքները, երբ կարդաք Զաքարիա մարգարեի միջոցով ասված Տիրոջ խոսքերը, որոնք Իսրայելին հորդորում են ավելի սուրբ դառնալ. Զաքարիա 1․1-6, 3․1-7, 7․8-10, 8․16-17։ Ուշադրություն դարձրեք այն բաներին, որ Տերը խնդրեց Իսրայելից անել, որպեսզի կարողանա սրբացնել նրանց։ Ինչպե՞ս է Նա օգնում ձեզ ավելի սուրբ դառնալ:

Զաքարիա 2․10-11, 8․1-8, 14․9-11, 20-21 հատվածները նկարագրում են, թե ինչպիսին կլինի կյանքը ապագայում, երբ մենք բոլորս սուրբ վիճակում բնակվենք Տիրոջ հետ: Ի՞նչ կարող էին նշանակել այս նկարագրությունները Զաքարիայի օրոք Երուսաղեմը վերակերտողների համար: Ի՞նչ են դրանք նշանակում ձեզ համար:

Նկար
Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ

«Քո Թագաւորը գալիս է քեզ մօտ, նա արդար ու փրկագործ է, հեզ, եւ էշի վերայ հեծած» (Զաքարիա 9․9Triumphal Entry [Հանդիսավոր մուտքը], Հարի Անդերսոն

Զաքարիա 9․9-11, 11․12-13, 12․10, 13․6-7, 14․1-9

Հիսուս Քրիստոսը խոստացված Մեսիան է

Զաքարիայի գրվածքներից մի քանիսը պատմում են Հիսուս Քրիստոսի երկրային ծառայության և նաև ապագայում Նրա երկրորդ գալուստի մասին։ Համեմատեք Զաքարիայի հետևյալ մարգարեությունները սուրբ գրություններից այլ առնչվող հատվածների հետ.

Այս հատվածներն ուսումնասիրելիս ի՞նչ սովորեցիք Փրկիչի մասին: Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր հասկանալ այս հատվածները։

Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույցը, «Մեսիա», scriptures.ChurchofJesusChrist.org

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Անգե 1․2-7:Այս հատվածները կարող են խթանել, որ ձեր ընտանիքը «ուշը դարձ[նի] ձեր ճանապարհներին»։ Գուցե ձեր ընտանիքի անդամները դերերով կատարեն 6-րդ հատվածի արտահայտությունները։ Այս հատվածն ի՞նչ է սովորեցնում աշխարհի բաները Աստծո բաներից գերադասելու մասին: Կարող եք ընտանիքով խորհրդակցել ձեր ընտանեկան առաջնահերթությունների թեմայով։ Երգելով, օրինակ, «Փորձում եմ լինել Հիսուսի նման» (Երեխաների երգարան, 40), կօգնեք ձեր ընտանիքին գնահատել այն, ինչ դուք լավ եք անում, և այն ոլորտները, որոնցում կարիք կա կատարելագործվելու:

Անգե 2․1-9:Այս հատվածները ներկայացնելու համար կարող եք կիսվել Պրովո Սիթի Սենթր տաճարի պատմությամբ, որը վերակառուցվել էր այն բանից հետո, երբ սիրված խորանը հրդեհվել էր (դիտեք տեսանյութը՝ “Provo City Center Temple Completed,” ChurchofJesusChrist.org)։ Երբ ընտանիքով կարդաք Անգե 2․1-9 հատվածները, կարող եք ընտանիքի անդամներին խնդրել, որ մտածեն մեր կյանքում մի բանի մասին, ինչը նման է ավերված տաճարի վերակառուցման աշխատանքին: Ինչպե՞ս է Տերը վերակառուցում մեզ ողբերգությունից կամ դժվարություններից հետո:

Զաքարիա 3․1-7Երբ կարդաք այս հատվածները, կարող եք ցուցադրել ձեր ընտանիքի անդամներին մի կեղտոտ հագուստ։ Ինչպե՞ս կարող էր իրեն զգալ Հեսուն, երբ կեղտոտ հագուստով կանգնած էր հրեշտակի առաջ: Ինչո՞վ է մեղքը նման կեղտոտ հագուստի: Զաքարիա 3․1-7 հատվածներն ի՞նչ են մեզ ուսուցանում ներման մասին։ Դրանից հետո դուք կարող եք միասին լվանալ հագուստը և խոսել Փրկիչի Քավության մաքրող զորության մասին:

Զաքարիա 8․1-8։Զաքարիայի տեսիլքից ի՞նչն է տպավորում մեզ Երուսաղեմի ապագայի վերաբերյալ։ Մենք ի՞նչ ենք այնտեղ գտնում, որը կցանկանայինք տեսնել մեր համայնքում: Ինչպե՞ս կարող ենք Փրկիչին հրավիրել «բնակվելու [մեր] մեջ» (տես Gary E. Stevenson, “Sacred Homes, Sacred Temples,” Ensign or Liahona, May 2009, 101–3).

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ «Փորձում եմ լինել Հիսուսի նման», Երեխաների երգարան, 40։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Օգտագործեք ինքներդ ձեզ գնահատելու հնարավորությունները։ Սուրբ գրություններն ուսումնասիրելիս, դուք հաճախ կոգեշնչվեք խորհել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր նվիրվածության մասին: Գործեք ըստ ձեր ստացած հոգևոր հուշումների:

Նկար
Ժամանակացույց, որը ցույց է տալիս, թե ինչպես կրակից ոչնչացավ Պրովոյի խորանը, (Յուտա, ԱՄՆ), ապա վերակառուցվեց որպես Պրովո Սիթի Սենթեր տաճար

Տպել