Հին Կտակարան 2022
Դեկտեմբերի 5-11-ը Անգե, Զաքարիա 1–3, 7–14․ «Սրբություն Տեառն»


Դեկտեմբերի 5-11-ը Անգե, Զաքարիա 1–3, 7–14․ «Սրբություն Տեառն», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Դեկտեմբերի 5-11-ը Անգե, Զաքարիա 1–3, 7–14, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Լեի Հավայի տաճար

Դեկտեմբերի 5-11-ը

Անգե, Զաքարիա 1–3, 7–14

«Սրբություն Տեառն»

Աղոթքով կարդացեք Անգեի և Զաքարիայի գրքերը՝ խորհելով ձեր ստացած տպավորությունների շուրջ։ Այս գրքերում տրված ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել հոգալ երեխաների կարիքները։

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Թղթի վրա նկարեք երջանիկ դեմք և թույլ տվեք երեխաներին հերթով պահել այն։ Իրենց հերթի ժամանակ հրավիրեք նրանց կիսվել մի բանով, որը նրանք սովորում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, ինչը նրանց երջանկացնում է։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Անգե 1․6-8

Ես կարող եմ իմ կյանքում Տիրոջը դնել առաջին տեղում

Սովորելով «Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին» Տիրոջ խորհրդի մասին, երեխաները հավաստիանում են, որ իրենք անում են կարևոր գործեր, որոնք Աստված պատվիրել է մեզ կատարել։

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք երեխաներին, որ Տերը ցանկանում էր, որ իսրայելացիները տաճար կառուցեին, բայց փոխարենը նրանք ուրիշ գործերով էին զբաղված։ Բարձրաձայն կարդացեք Անգե 1․7-ը և բացատրեք, որ «Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին» նշանակում է, որ Տերը ցանկանում էր, որ իսրայելացիները մտածեին՝ արդյոք իրենք անում էին ամենակարևոր բաները։ Երեխաների համար կարդացեք 8-րդ հատվածը և հրավիրեք նրանց ձևացնել, թե կատարում են հետևյալը՝ «Վեր ելէք սարը», «փայտ բերէք» և «[Տիրոջ] տունը շինեցէք»։ Ի՞նչ կարևոր աշխատանքներ է Աստված տվել մեզ կատարելու։

  • Սեղանին դրեք շրջված նկարներ, որոնց վրա պատկերված են Աստծո համար կարևոր բաներ, օրինակ՝ սուրբ գրություններ, աղոթք և տաճար։ Թող երեխաները հերթով ընտրեն մի նկար և ցույց տան դասարանին։ Օգնեք նրանց հասկանալ, թե ինչու է կարևոր հավաստիանալ, որ մենք ժամանակ ենք տրամադրում նկարում պատկերված յուրաքանչյուր իրադարձությանը։

Զաքարիա 3․1-7

Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել իմ հոգին

Քահանայապետ Հեսուի Զաքարիա 3․1-7-ում նկարագրվող կեղտոտ հագուստները խորհրդանշում են, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք մեղք ենք գործում։ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք մաքրվել, ինչպես Հեսուն մաքրվեց, երբ ստացավ նոր հագուստներ։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին իրար փոխանցել մի կեղտոտ շապիկ և կարդալ Զաքարիա 3․3-ը։ Ապա թող փոխանցեն մի մաքուր շապիկ և կարդան 4-րդ հատվածը։ Երեխաների հետ խոսեք այն մասին, թե ինչով են սխալ ընտրությունները նման հոգեպես կեղտոտ դառնալուն, սակայն Փրկիչը մեզ կարող է կրկին մաքուր դարձնել։ Ի՞նչ ենք զգում, երբ մաքուր ենք լինում։ Կիսվեք ձեր վկայությամբ․ քանի որ Հիսուս Քրիստոսը տառապեց և մահացավ մեզ համար, մենք կմաքրվենք մեր մեղքերից, եթե ապաշխարենք։

  • Հնարավորության դեպքում երեխաներին ցույց տվեք իրենց ծանոթներից մեկի նկարը՝ մկրտության սպիտակ հանդերձով (կամ տես Ավետարանի պատկերագիրք, հ. 103, 104)։ Ինչո՞ւ ենք մենք սպիտակ հանդերձ կրում մեր մկրտության ժամանակ։ Երգեք մկրտության մասին մի երգ, օրինակ՝ «Երբ ես մկրտվեմ» (Children’s Songbook,103)։ Հրավիրեք երեխաներին նկարել իրենց մկրտությունը և կիսվել, թե ինչ են զգում, երբ մտածում են մի օր մկրտվելու մասին։

Զաքարիա 2․10, 9․9, 14․3–9

Մարգարեները մեզ ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին։

Հին Կտակարանի մյուս մարգարեների նման Զաքարիան վկայել է Հիսուս Քրիստոսի մասին։ Ի՞նչ կարող են ուսուցանել երեխաներին Զաքարիա 2․10, 9․9, 14․3–9 հատվածները Նրա մասին։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը, որտեղ Նա ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 50)։ Ասացեք երեխաներին, որ Հիսուսի աշխարհ գալուց շատ տարիներ առաջ Զաքարիան մարգարեացավ, որ Հիսուս Քրիստոսը ավանակի վրա նստած կմտնի Երուսաղեմ՝ նախքան մեզ համար մահանալը։ Երբ կարդաք Զաքարիա 9․9-ը, խնդրեք երեխաներին նկարում ցույց տալ մարդկանց, ում ասվում է՝ «Մեծապէս ուրախացիր» և նաև ցույց տալ, թե ով է «Թագաւորը»։ Ո՞վ է Թագավորը։ Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչու են նրանք շնորհակալ Հիսուսի համար։

  • Երեխաների համար կարդացեք Փրկիչի Երկրորդ Գալուստին վերաբերող Զաքարիայի մի քանի արտահայտությունները, օրինակ՝ Զաքարիա 2․10, 14․9։ Հրավիրեք երեխաներին նկարել Հիսուսի Երկրորդ Գալուստը, ըստ իրենց պատկերացրածի, կամ միասին երգել որևէ երգ Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ «Երբ Նա կրկին գա» (Children’s Songbook, 82–83)։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Անգե 1․2-8

«Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին»

Կարևոր է, որ բոլորս քաջ գիտակցենք մեր առաջնահերթությունները, ժամանակ տրամադրենք և «ուշ դարձ[նենք մեր] ճանապարհներին»։ Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին ժամանակ տրամադրել իրենց կյանքում Աստծո գործերի համար։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին հրավիրեք կարդալ Անգե 1.2-5 հատվածները և պարզել, թե ինչու Տերը գոհ չէր իսրայելացիներից։ Խնդրեք երեխաներին ընտրել մի արտահայտություն 6-րդ հատվածից և մի նկար նկարել այդ թեմայով։ Թող դասարանը գուշակի, թե յուրաքանչյուր նկարը ո՞ր արտահայտությունն է ներկայացնում։ Քննարկեք, թե ինչպես է այլ գործերին, այլ ոչ թե Տիրոջ ցանկացածին ժամանակ տրամադրելը նման ուտելուն, բայց չհագենալուն, հագնվելուն, բայց չտաքանալուն և այդպես շարունակ։ Ինչո՞ւ է կարևոր ժամանակ հատկացնել գործերին, որոնք կարևոր են Տիրոջ համար։

  • Գրատախտակին գրեք «Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին» (7-րդ հատված)։ Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի կազմել ցանկ, թե նա ինչ պետք է սովորաբար անի ամեն օր՝ ընդգրկելով բաներ, որոնք Տերը պատվիրել է մեզ անել։ Հանձնարարեք երեխաներին «ուշը դարձ[նել իրենց] ճանապարհներին»՝ շրջանի մեջ առնելով այն բաները, որոնք Տերն ամենակարևորը կհամարի իրենց ցանկում։ Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մենք ամեն օր ժամանակ ենք տրամադրում այն գործերին, որոնք Տերը ցանկանում է, որ մենք անենք։

երիտասարդ աղջիկը մկրտվում է մի մարդու կողմից

Մենք սպիտակ հանդերձ ենք կրում մեր մկրտության ժամանակ, որպեսզի ցույց տանք, որ Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել մեզ, երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերը (տես Զաքարիա 3․3–4

Զաքարիա 3․1-7

Ուխտեր կապելն ու պահելը կարող են օգնել ինձ ավելի շատ նմանվել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին

Տեսիլքում Զաքարիան տեսավ Հեսու անունով քահանայապետին, ով «կեղտոտ հագուստներ էր հագել» (Զաքարիա 3․3)։ Հրեշտակը նրան մաքուր հանդերձներ տվեց և բացատրեց, որ դա խորհրդանշում էր նրա՝ մեղքերից մաքրվելը։ Կարող եք օգտագործել այս տեսիլքը, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ մկրտության հետ կապված ուխտերը և օրհնությունները։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Զաքարիա 3․1–7 հատվածները և քննարկեք նմանատիպ հարցեր․ Ի՞նչ էին խորհրդանշում Հեսուի «կեղտոտ հագուստներ»-ը։ Մենք ինչպե՞ս ենք մաքրվում մեր մեղքերից։ Մեր մկրտության ուխտերն ինչպե՞ս են օգնում մեզ «[Տիրոջ] ճանապարհներովը գնա[լ]»։

  • Դասից մի քանի օր առաջ հրավիրեք մի երեխայի նախապատրաստված գալ՝ խոսելու իր մկրտության մասին։ Միասին կրկնեք ուխտը, որը կապում ենք մկրտվելիս (տես Վարդապետություն և Ուխտեր 20․37)։ Մեր խոստումները պահելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ավելի շատ նմանվել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին։ Ամեն շաբաթ հաղորդության ընդունումն ինչպե՞ս է օգնում մեզ պահել մեր մկրտության ուխտերը։

Զաքարիա 9․9–11, 11․12, 13․6–7

Հիսուս Քրիստոսը խոստացված Մեսիան է

Զաքարիայի մարգարեություններից երեխաներն ի՞նչ կարող են սովորել Հիսուս Քրիստոսի մասին։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգին տվեք Զաքարիայի հետևյալ մարգարեություններից մեկը, զուգակցված Նոր Կտակարանի հատվածների հետ, որոնք նկարագրում են դրանց իրականացումը․ Զաքարիա 9․9 և Մատթեոս 21․5–9, Զաքարիա 9․11 և Ա Պետրոս 3․18–19, Զաքարիա 11․12 և Մատթեոս 26․14–16, Զաքարիա 13․7 և Մատթեոս 26․31։ Խնդրեք յուրաքանչյուր զույգին կիսվել դասարանի հետ, թե ինչ սովորեցին Հիսուս Քրիստոսի մասին իրենց հատվածներից և ինչու են երախտապարտ Նրա համար։

  • Ցուցադրեք նկարներ 50, 60 և 64 Ավետարանի պատկերագրքից։ Սուրբ գրությունների հետևյալ հղումները գրեք գրատախտակին և հրավիրեք երեխաներին հղումները համապատասխանեցնել նկարների հետ․ Զաքարիա 9․9, 13․6, 13․7։ Հրավիրեք երեխաներին կիսվել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ իրենց զգացմունքներով։

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Երեխաներին խնդրեք գրի առնել որևէ ճշմարտություն, որը նրանք սովորել են դասարանում: Հրավիրեք նրանց իրենց ընտանիքների հետ քննարկել, թե ինչպես կարող են ավելի ամուր վկայություն ստանալ այդ ճշմարտության մասին։

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք հնարամտություն: Թույլ տվեք, որ այս համառոտ շարադրանքի գաղափարները խթանեն ձեր հնարամտությունը: Մտածեք, թե ձեր դասարանի երեխաներին ինչը դուր կգա և ինչը կօգնի նրանց կապեր գտնել սուրբ գրությունների և իրենց կյանքի միջև։