Դեկտեմբերի 19-25-ը Սուրբ Ծնունդ․ «Մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Դեկտեմբերի 19-25-ը Սուրբ Ծնունդ, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2022
Դեկտեմբերի 19-25-ը
Սուրբ ծնունդ
«Մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց»
Հին Կտակարանի մարգարեները մեծ ուրախությամբ սպասել են Մեսիայի ծնունդին (տես Եսայիա 25․9)։ Երբ պատրաստվեք ուսուցանել Սուրբ Ծննդյան տոներին, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին ուրախություն գտնել Հիսուս Քրիստոսի ծնունդի մեջ։
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն Հիսուս Քրիստոսի ծնունդի մասին։ Երբ նրանք նշեն որևէ անձնավորության կամ առարկա այդ պատմությունից, հրավիրեք նրանց նկարել այն գրատախտակին։ Հարցրեք երեխաներին, թե այս պատմության որ մասն է նրանց ամենից շատ դուր գալիս։
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Հին Կտակարանն ինձ ուսուցանում է Հիսուսի մասին
Օգնեք երեխաներին կենտրոնանալ Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա՝ որպես Սուրբ Ծնունդը նշելու պատճառ։ Դուք կարող եք անել դա՝ օգտագործելով Հին Կտակարանի սուրբ գրությունները, որոնք վկայում են Նրա մասին։
Հնարավոր վարժություններ
-
Ցուցադրեք սուրբ ծննդյան նկար (օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, հ.30, կամ այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարներից մեկը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկից)։ Կարդացեք Եսայիա 9.6-ը՝ յուրաքանչյուր երեխայի հնարավորություն տալով ցույց տալ մանուկ Հիսուսին, երբ լսեն «մի մանուկ ծնուեցաւ» արտահայտությունը։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հին Կտակարանի մարգարեները գիտեին, որ Հիսուսը ծնվելու էր։
-
Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ասել իր անունը և շեշտեք, որ բացի մեր անուններից, մեզ կարող են այլ կերպ դիմել, օրինակ՝ քույր, եղբայր կամ ընկեր։ Հրավիրեք երեխաներին մտածել այլ օրինակներ։ Երեխաների համար կարդացեք Եսայիա 9․6 հատվածը, շեշտելով անունները, որոնք վերաբերում են Հիսուս Քրիստոսին՝ «Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան»։ Օգնեք երեխաներին հասկանալ, թե այս անուններն ինչ են ուսուցանում մեզ Հիսուսի մասին։
-
Յուրաքանչյուր երեխայի տվեք թղթե աստղ և հրավիրեք երեխաներին բարձրացնել իրենց աստղերը, երբ կարդաք Թվոց 24․17-ի հետևյալ արտահայտությունը․ «Յակոբից մէկ Աստղ է ծագում»։ Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչով է Հիսուսը նման պայծառ աստղի, որը փայլում է ողջ աշխարհին։ Միասին երգեք աստղի մասին մի երգ, որը հայտնվեց Հիսուսի ծնվելու ժամանակ, ինչպես օրինակ՝ “Stars Were Gleaming” (Children’s Songbook,37) կամ “The First Noel” (Hymns, no.213)։
Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է
Սուրբ Ծնունդը մի ժամանակ է, երբ նշում ենք ոչ միայն Հիսուսի ծնունդը, այլ նաև Նրա կյանքը և առաքելությունը՝ որպես աշխարհի Փրկիչ։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին զգալ ուրախություն և երախտագիտություն Հիսուս Քրիստոսի Քավության համար։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին մտածել որևէ սպասվելիք իրադարձության վերաբերյալ։ Բացատրեք, որ Հին Կտակարանի ժամանակների հավատարիմ մարդիկ սպասում էին Հիսուս Քրիստոսի ծնունդին։ Երեխաների համար կարդացեք Եսայիա 25․9 հատվածը և խնդրեք նրանց կրկնել «Եհովան է սա, որին յուսացել ենք, ուրախանալու եւ ցնծալու ենք նորա փրկութիւնովը» արտահայտությունը։ Կիսվեք նրանց հետ, թե ինչու եք ուրախանում և ցնծում, որ Քրիստոսը ծնվել է։ Հրավիրեք երեխաներին կիսվել Փրկիչի հանդեպ իրենց զգացմունքներով։
-
Երեխաների հետ երգեք Հիսուսի ծննդյան վերաբերյալ մի երգ, օրինակ՝ “Away in a Manger” (Children’s Songbook, 42–43) կամ “Hark! The Herald Angels Sing” (Hymns, no.209)։ Օգնեք երեխաներին գտնել արտահայտություններ այս երգերում, որոնք մեզ սովորեցնում են մեր Փրկիչի և օրհնությունների մասին, որոնք մենք ունենք Նրա շնորհիվ։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Հին Կտակարանն ինձ ուսուցանում է Հիսուս Քրիստոսի՝ խոստացված Մեսիայի մասին
Հին Կտակարանն ավելին է, քան հետաքրքրաշարժ պատմությունների և գրությունների մի հասարակ հավաքածու: Դրա և բոլոր սուրբ գրքերի նպատակն է վկայել Հիսուս Քրիստոսի մասին։ Օգնեք երեխաներին սովորել, թե ինչպես գտնեն Նրան Հին Կտակարանում։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կազմել Հիսուս Քրիստոսի բոլոր անունների և տիտղոսների ցանկը, որոնք կարող են գտնել հետևյալ հատվածներում․ Մովսես 7․53, Սաղմոս 23․1, Հոբ 19․25, Եսայիա 7․14, 9․6, 12․2, Ամովս 4․13 և Զաքարիա 14․16։ Թույլ տվեք նրանց աշխատել զույգերով, եթե կցանկանան։ Հրավիրեք նրանց կիսվել միմյանց հետ իրենց ցանկերով։ Ի՞նչ ենք սովորում Փրկիչի մասին այս անուններից և տիտղոսներից յուրաքանչյուրից։
-
Երեխաներին ցույց տվեք Սուրբ Ծննդյան մի քանի զարդեր (կամ դրանց նկարները), օրինակ՝ աստղ, լույսեր կամ նվեր։ Հարցրեք երեխաներին, թե դրանցից յուրաքանչյուրն ինչպես կարող է հիշեցնել մեզ Փրկիչի մասին։ Բացատրեք, որ սուրբ գրությունները հաճախ օգտագործում են խորհրդանիշներ՝ ուսուցանելով մեզ Հիսուս Քրիստոսի մասին։ Հրավիրեք երեխաներին հետևյալ հատվածներում փնտրել այնպիսի բաներ, որոնք կարող են խորհրդանշել Հիսուս Քրիստոսին․ Ծննդոց 22․8, Ելից 17․6, Սաղմոս 18․2, 27․1 (լրացուցիչ օրինակների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում)։ Ինչո՞վ է Հիսուսը նման գառան, ջրի, ժայռի, բերդի կամ լույսի։
-
Երբ այս տարի ավարտեք Հին Կտակարանի ուսումնասիրությունը, հրավիրեք երեխաներին կիսվել Հին Կտակարանի իրենց սիրած պատմություններով կամ սուրբ գրություններով։ Այդ պատմությունները կամ սուրբ գրություններն ի՞նչ են ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին։ Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ Հին Կտակարանն ունենալու համար։
Հիսուս Քրիստոսն Իմ Փրկիչն ու Քավիչն է
Երբ տոնում ենք Հիսուս Քրիստոսի ծնունդը, մենք կարող ենք նաև ուրախանալ Նրա կյանքով և քավիչ զոհաբերությամբ։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել Հին Կտակարանի սուրբ գրությունները՝ օգնելով երեխաներին ամրացնել իրենց հավատքը իրենց Փրկիչի և Քավիչի հանդեպ։
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք Եսայիա 7․14-ը, ապա հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն Քրիստոսի ծնունդի մասին։ Կամ ցուցադրեք “The Nativity” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը և հրավիրեք յուրաքանչյուր երեխայի տեսանյութից ընտրել մի մարդու և կիսվել, թե ինչ կարող էր զգալ այդ անձնավորությունը։ Կիսվեք Փրկիչի մասին ձեր վկայությամբ և հրավիրեք երեխաներին անել նույնը։
-
Որպեսզի օգնեք երեխաներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի դերը՝ որպես մեր Փրկիչ, հրավիրեք նրանց կարդալ Եսայիա 25․8–9, 53․3–5 և Ովսե 13․14։ Ի՞նչ են այս սուրբ գրություններն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես է Տերը փրկում մեզ։ Մենք ինչպե՞ս կարող ենք «ցնծալ նորա փրկութիւնովը» (Եսայիա 25․9)։
-
Միասին երգեք մեր հանդեպ Հիսուս Քրիստոսի սիրո վերաբերյալ մի երգ, օրինակ՝ “Away in a Manger” (Children’s Songbook, 42–43) կամ «Ես մնում եմ զարմացած» (Հիմներ և մանկական երգեր, հ. 22)։ Հրավիրեք երեխաներին կիսվել արտահայտություններով, որոնք օգնում են նրանց զգալ Փրկիչի սերը։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքների կամ ընկերոջ հետ կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորել են Հիսուս Քրիստոսի մասին Հին Կտակարանից։ Քաջալերեք նրանց այս շաբաթ սկսել ուսումնասիրել Նոր Կտակարանը։