Հին Կտակարան 2022
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Նաում, Ամբակում, Սոփոնիա․ «Յաւիտենական ընթացք ունի նա»


Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Նաում, Ամբակում, Սոփոնիա․ «Յաւիտենական ընթացք ունի նա», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Նաում, Ամբակում, Սոփոնիա, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Նկար
Հիսուսը նայում է վեր աստղերին

«Յաւիտենական ընթացք ունի նա» (Ամբակում 3․6Սկզբումն էր Բանը, Եվա Տիմոթի

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը

Նաում, Ամբակում, Սոփոնիա

«Յաւիտենական ընթացք ունի նա»

Սուրբ գրությունների հանդեպ ձեր սերը կարող է հզոր ազդեցություն թողնել ձեր աշակերտների վրա։ Թող նրանք տեսնեն, թե որքան երախտապարտ եք դուք Աստծո խոսքի համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին հերթով կանգնել և ձևացնել, թե Հին Կտակարանի մարգարեներից են և կանգնած են «պարսպի վերայ»՝ ինչպես Ամբակումը (Ամբակում 2․1)։ Խնդրեք նրանց պատմել մյուս երեխաներին մի բան, որ սովորում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ամբակում 2․3

Աստված միշտ կկատարի Իր խոստումները

Ամբակում մարգարեն անհանգստացած էր Հուդայի ժողովրդի մեջ տեսած ամբարշտության պատճառով (տես Ամբակում 1․2–4)։ Տերը հավաստիացրեց նրան, որ Իր խոստումները կկատարվեն Իր ժամանակին (տես Ամբակում 2․3

Հնարավոր վարժություններ

  • Կիսվեք որոշ երևույթների օրինակներով, որոնց արդյունքը տեսնելու համար պետք է սպասել, օրինակ՝ միրգը, որը պետք է հասունանա կամ խմորը, որը պետք է եփվի։ Ի՞նչ կպատահի, եթե մենք փորձենք ուտել միրգը կամ խմորը՝ նախքան պատրաստ լինելը։ Պատմեք Ամբակում մարգարեի մասին, ով ուզում էր իմանալ, թե երբ է Տերը վերջ դնելու ամբարշտությանը, որ նա տեսնում էր իր շուրջը։ Երեխաների համար կարդացեք Ամբակում 2.3-ում գտնվող Տիրոջ պատասխանը։ Շեշտեք, որ Ամբակումը պետք է սպասեր Տիրոջ խոստումների իրագործմանը, ինչպես մենք երբեմն պետք է սպասենք։ Կիսվեք փորձառությամբ, երբ դուք ստիպված եք եղել սպասել օրհնության համար։

  • Օգնեք երեխաներին մտաբերել այն, ինչ Աստված խոստացել է, օրինակ, որ Հիսուս Քրիստոսը կվերադառնա երկիր, կամ մենք կարող ենք կրկին ապրել Աստծո հետ։ Յուրաքանչյուր օրինակի համար հրավիրեք երեխաներին կրկնել «Սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ» արտահայտությունը։

Ամբակում 2․14

Ես կարող եմ օգնել լցնել աշխարհը Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքով

Ամբակումը վկայել է այն օրվա մասին, երբ ողջ երկիրը կիմանա Հիսուս Քրիստոսի մասին։ Այդ մարգարեությունը սկսում է իրականանալ մեր օրերում։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին դառնալ դրա իրականացման մի մասը։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք մի դատարկ տարա և յուրաքանչյուր երեխայի տվեք մի փոքրիկ առարկա։ Խնդրեք յուրաքանչյուր երեխայի կիսվել, թե ինչ է արել կամ ուսուցանել Հիսուսը, ապա դնեն իրենց առարկան տարայի մեջ։ Բարձրաձայն կարդացեք Ամբակում 2․14-ը և բացատրեք, որ ինչպես երեխաները տարան լցրեցին Տիրոջ մասին իրենց գիտելիքներով, մենք ևս կարող ենք երկիրը լցնել Նրա մասին գիտելիքներով։

  • Երեխաներին ցույց տվեք աշխարհի քարտեզը (տես Եկեղեցու Պատմության քարտեզներ, հ.7, «Աշխարհի քարտեզը»)։ Օգնեք նրանց գտնել իրենց բնակավայրը և վայրեր, որտեղ ծառայել են իրենց ծանոթ միսիոներները։ Բերեք ձեր վկայությունը, որ Երկնային Հայրն ուզում է, որ երկրի բոլոր մարդիկ իմանան Հիսուս Քրիստոսի մասին։ Մենք ինչպե՞ս կարող ենք օգնել ուսուցանել ուրիշներին Հիսուսի մասին։ Պատմեք երեխաներին այնպիսի բաների մասին, որոնք դուք տեսել եք նրանց կատարելիս, որ ուսուցանել են ձեզ Հիսուս Քրիստոսի մասին։ Օգնեք նրանց մտածել, թե ուրիշ ինչ կարող են անել։

  • Միասին երգեք որևէ երգ ավետարանով կիսվելու մասին, օրինակ՝ «Ուզում եմ միսիոներ լինել հիմա» (Children’s Songbook,168)։ Մենք ի՞նչ կարող ենք պատմել ուրիշներին Հիսուս Քրիստոսի մասին։ Որոշ գաղափարներ կարող եք գտնել Հավատո Հանգանակում։

Սոփոնիա 2․3

«Խնդրեցէք Տիրոջը»

Սոփոնիան ուսուցանել է, որ մենք պետք է խնդրանքով որոնենք Տիրոջը մեծ ամբարշտության օրերին, ինչպես օրինակ՝ այս վերջին օրերին։ Մտածեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել երեխաներն փնտրել Նրան։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը և երեխաների համար կարդացեք Սոփոնիա 2․3-ը։ Հրավիրեք նրանց ակնոցների տեսքով ձեռքերը դնել իրենց աչքերին և նայել նկարին ամեն անգամ, երբ կարդաք «խնդրեցէք և որոնեցէք» բառերը։ Բացատրեք, որ Սոփոնիա մարգարեն ուզում էր, որ մարդիկ որոնեն Տիրոջը։ Ինչպե՞ս ենք մենք փնտրում Տիրոջը։ Որտե՞ղ կարող ենք գտնել Նրան։

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, կամ մտածեք մի ուրիշ խաղ, որը կխրախուսի երեխաներին փնտրել Տիրոջը։ Միասին լսեք կամ երգեք տվյալ թեմայի վերաբերյալ որևէ երգ, օրինակ՝ “Seek the Lord Early” (Children’s Songbook, 108)։ Քննարկեք, թե երգն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե ինչպես կարող ենք գտնել Հիսուս Քրիստոսին մեր կյանքում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Նաում 1․7

«Բարի է Տէրը, ամրոց է նեղութեան օրումը»

Մեզանից յուրաքանչյուրը հայտնվում է իր սեփական «նեղութեան օրումը»։ Ինչպե՞ս կօգնեք երեխաներին դառնալ դեպի Տերը, ապավինել Նրան և հոգևոր անվտանգություն գտնել իրենց նեղության օրերին։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք միջնաբերդի կամ ամրոցի նկար։ Ի՞նչ պատճառներ կան, որոնց համար մարդիկ կարող են ամրոցի կարիք ունենալ։ Հրավիրեք երեխաներին կարդալ Նաում 1․7 հատվածը և պարզել, թե ըստ Նաում մարգարեի, ինչն է մեզ համար միջնաբերդի կամ ամրոցի նման։ Ինչի՞ց կարող է մեզ պաշտպանել Փրկիչը։

  • Հրավիրեք երեխաներին նկարել իրենց և իրենց ընտանիքին՝ միջնաբերդի կամ ամրոցի մեջ։ Խրախուսեք նրանց ամրոցի շուրջը գրել բառեր, որոնք նկարագրում են աշխարհի որոշ չար ազդեցություններ։ Հրավիրեք նրանց ամրոցի ներսում գրել բառեր, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսին։ Ի՞նչ է Նա պահանջում, որ մենք անենք, որպեսզի ստանանք Նրա ուժն ու պաշտպանությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 35․24

    Նկար
    Քարե ամրոցներ

    «Բարի է Տէրը, ամրոց է նեղութեան օրումը» (Նաում 1․7

Ամբակում 3․17-19

Ես կարող եմ ուրախություն գտնել Հիսուս Քրիստոսում նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն բան չէ, որ լավ է ընթանում

Ամբակումը նկարագրում է որոշ փորձություններ, որոնց առջև կարող է կանգնել իր ժողովուրդը՝ ներառյալ ծառերի կամ որթերի պտուղ չտալը։ Ապա նա ասում է, որ եթե նույնիսկ այդ բաները պատահեն, «սակայն ես Տէրովը պիտի ցնծամ»։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Ամբակում 3․17-ը և գտնել այս հատվածում նկարագրվող փորձությունները։ Ի՞նչ կարող է մարդը զգալ, եթե այդ բաները տեղի ունենան։ Օգնեք երեխաներին մտածել փորձությունների մասին, որոնք կարող են պատահել իրենց հետ։ Ապա միասին կարդացեք 18-19 հատվածները և պարզեք, թե ըստ Ամբակումի խոսքերի, ինչ կզգար նա, եթե այդ բաները տեղի ունենային իր հետ։

  • Օգնեք երեխաներին գտնել մարդկանց օրինակներ սուրբ գրություններում, ովքեր ցնծացել են Տիրոջով՝ նույնիսկ դժվար ժամանակներում։ Նրանք կարող են օրինակներ գտնել Գործք Առաքելոց 16․19–25, Մոսիա 24․10–15-ում և Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի «Երախտապարտ լինել ցանկացած պայմաններում» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 70–77) ելույթում, հատկապես «Երախտապարտ լինենք բոլոր հանգամանքներում» բաժնում։ Ինչո՞ւ էին այդ մարդիկ կարողանում ուրախ լինել դժվարին ժամանակներում։ Ինչպե՞ս կարող ենք հետևել նրանց օրինակին։

Սոփոնիա 3.14-20

Նրանք, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսին, կգտնեն խաղաղություն և ուրախություն

Սոփոնիա 3․14–20 հատվածներում նկարագրվում է ցնծալի օրը, երբ Հիսուս Քրիստոսը՝ «Իսրայէլի թագաւորը», կթագավորի Իր ժողովրդի մեջ և «ցնծայ [մեզ] վերայ խնդալով» (հ 15,17

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Սոփոնիա 3․14-ը։ Ապա հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել Սոփոնիա 3․15–20 հատվածներից մեկը և ուսումնասիրել այն՝ փնտրելով մի բան, որը կարող է օգնել մեզ ուրախանալ և զվարճանալ։ Խնդրեք նրանց կիսվել իրենց գտած նյութով:

  • Օգնեք երեխաներին գտնել օրհներգեր կամ մանկական երգեր, որոնք օգնում են նրանց «ուրախա[նալ] ու զուարճա[նալ] բոլոր սրտով» (Սոփոնիա 3․14)։ Միասին երգեք մի քանի երգեր և խրախուսեք երեխաներին խոսել ուրախության մասին, որ գտնում են Հիսուս Քրիստոսի ավետարանում։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին գրել սուրբ գրության հղումը, որով ուզում են կիսվել իրենց ընտանիքների հետ (կամ գրեք այն նրանց փոխարեն)։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին ճանաչել Հոգուն: Փորձեք նկատել այն պահերը, երբ երեխաները զգում են Հոգու ազդեցությունը։ Այդ պահերին օգնեք նրանց հասկանալ, որ այս զգացումները գալիս են Սուրբ Հոգուց։

Տպել