Դեկտեմբերի 12-18-ը Մաղաքիա․ «Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Դեկտեմբերի 12-18-ը Մաղաքիա, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022
Դեկտեմբերի 12-18-ը
Մաղաքիայի Մարգարեությունը
«Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը»
Տերը սիրում է ձեր աշակերտներին։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին զգալ Նրա սերը, մինչ կուսուցանեք Մաղաքիայի գրքում գտնվող վարդապետությունը։
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Կարդացեք Մաղաքիա 1․2-ի այս արտահայտությունը․ «Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը»։ Հրավիրեք երեխաներից յուրաքանչյուրին կիսվել, թե ինչպես են հասկանում, որ Տերը սիրում է իրենց։ Յուրաքանչյուր երեխայի խոսքից հետո շնորհակալություն հայտնեք նրան և կիսվեք ձեր վկայությամբ, որ Տերը սիրում է այդ երեխային։
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Երկնային Հայրը կօրհնի ինձ, եթե ես տասանորդ վճարեմ
Եթե նույնիսկ փոքր երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, դեռևս գումար չեն վաստակում, նրանք, այնուամենայնիվ, կարող են սովորել տասանորդ վճարելու օրհնությունների մասին։
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին հաշվել 10 փոքր առարկաներ, ինչպես օրինակ այս շաբաթվա գործնական աշխատանքի էջի մետաղադրամները։ Հրավիրեք նրանց առարկաներից մեկն առանձնացնել մյուսներից և բացատրեք, որ սա նման է տասանորդի, որը մենք տալիս ենք Տիրոջը։ Մենք տալիս ենք նրան մեր ստացածի մեկ տասներորդը։ Կիսվեք ձեր վկայությամբ, թե ինչպես է Տերն օրհնում մեզ, երբ մենք տասանորդ ենք վճարում։ Երեխաների հետ երգեք որևէ երգ տասանորդի մասին, օրինակ՝ “I Want to Give the Lord My Tenth” (Children’s Songbook, 150)։
-
Գրատախտակին նկարեք պատուհան և երեխաների համար կարդացեք Մաղաքիա 3․10 հատվածը։ Հրավիրեք նրանց մատնացույց անել պատուհանը, երբ կարդաք «երկնքի պատուհանները» արտահայտությունը։ Բացատրեք, որ սա նշանակում է, որ Երկնային Հայրը մեզ հրաշալի օրհնություններ է տալիս, երբ մենք տասանորդ ենք վճարում։ Երբ երեխաները գունավորեն այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, խոսեք որոշ պատճառների մասին, թե ինչու ենք մենք տասանորդ վճարում։
-
Տասանորդ վճարելու վերաբերյալ մի պատմությամբ կիսվեք Ընկեր ամսագրից կամ ձեր կյանքից։ Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել օրհնություններին, որոնք բխում են տասանորդ վճարելուց։
Տաճարում մենք կնքվում ենք որպես ընտանիքներ։
Քահանայության կնքման բանալիների շնորհիվ, որոնք Եղիան տվեց Ջոզեֆ Սմիթին Կիրթլենդի տաճարում, ընտանիքները կարող են հավերժ միավորվել։ Երբ ուսուցանեք այս ճշմարտությունը, հաշվի առեք այն երեխաների զգացողությունները, ում ընտանիքները չեն կնքվել տաճարում։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Մաղաքիա 4․5 հատվածը։ Ապա ասեք նրանց, որ այդ խոստումն իրականացել է, երբ Եղիան հայտնվել է Ջոզեֆ Սմիթին Կիրթլենդի տաճարում (տես «Գլուխ 40․ Տեսիլքներ Կիրթլենդի Տաճարում», Վարդապետություն և Ուխտեր-Պատմություններ,157)։ Ցուցադրեք այդ իրադարձության նկարը (տես Ավետարանի պատկերագիրքր, հ. 95) և հրավիրեք երեխաներին ցույց տալ Եղիային և Ջոզեֆ Սմիթին։ Բացատրեք, որ Եղիայի գալու շնորհիվ մենք կարող ենք կնքվել տաճարում որպես ընտանիքներ։ Կիսվեք որպես ընտանիք կնքվելու կարևորության վերաբերյալ ձեր վկայությամբ։
-
Պատմեք երեխաներին ձեր ընտանիքի հանդեպ ունեցած ձեր սիրո մասին, իսկ հնարավորության դեպքում ցույց տվեք մի նկար։ Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել իրենց ընտանիքի հանդեպ ունեցած զգացումներով։ Միասին երգեք ընտանիքների մասին մի երգ, օրինակ՝ «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» (Hymns, no.300), և վկայեք՝ Երկնային Հայրը ցանկանում է, որ ընտանիքները կնքվեն միասին, և դա է պատճառներից մեկը, որ մենք ունենք տաճարներ։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք նույնիսկ կարող ենք կնքվել ընտանիքի այն անդամների հետ, ովքեր չեն կարողացել գնալ տաճար այս կյանքում։ Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքին միասին նկարել երկնքում։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Երկնային Հայրը կօրհնի ինձ, եթե ես տասանորդ վճարեմ
Տասանորդի վճարումը ավելի շատ վերաբերում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքին, քան ֆինանսներին։ Ձեր աշակերտներն ի՞նչ են հասկանում տասանորդի վերաբերյալ։ Ինչպե՞ս կօգնեք նրանց հավատք ունենալ՝ վճարելու տասանորդը։
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին գրեք տասանորդ վճարելու վերաբերյալ նմանատիպ հարցեր․ Ի՞նչ է տասանորդը։ Ինչպե՞ս ես կարող եմ տասանորդ վճարել։ Ինչի՞ համար է տասանորդը։ Որո՞նք են տասանորդ վճարելու օրհնությունները։ Հրավիրեք երեխաներին ուսումնասիրել Մաղաքիա 3․8–12 և «Տասանորդ, Տասանորդել» թեման Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org) և գրել իրենց գտած պատասխանները։ Հրավիրեք նրանց միմյանց հետ կիսվել իրենց պատասխաններով։ Ինչպիսի՞ մարդիկ ենք մենք դառնում տասանորդ վճարելով։
-
Ցուցադրեք “Jesus Teaches about the Widow’s Mite” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը կամ միասին կարդացեք Մարկոս 12․41–44-ը։ Այդ պատմությունը մեզ ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե ինչպես է Տերը վերաբերվում մեր նվիրատվություններին։
-
Գրատախտակին նկարեք պատուհան և հրավիրեք երեխաներին պատուհանի ներսում նկարել օրհնություններ, որոնք մարդը կարող է ստանալ տասանորդ վճարելու համար (գաղափարների համար տես Մաղաքիա 3․10–12)։ Հրավիրեք երեխաներին կիսվել անձնական փորձառությամբ, երբ նրանք կամ իրենց ընտանիքները օրհնվել են ազնիվ տասանորդ վճարելով։ Կամ կարող եք կիսվել ձեր կյանքի օրինակով, թե ինչպես է տասանորդ վճարելը մեծացրել ձեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։
«Ես կ’ուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն»
Եղիա մարգարեի վերաբերյալ Մաղաքիայի մարգարեությունն իրականացավ, երբ Եղիան հայտնվեց Ջոզեֆ Սմիթին Կիրթլենդի տաճարում և տվեց նրան քահանայության բանալիները, որոնք թույլ են տալիս ընտանիքներին միասին կնքվել հավերժության համար։ Կարող եք ծխից հրավիրել մեկին, ով պատասխանատու է տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի համար (օրինակ՝ երեցների քվորումի նախագահության կամ Սփոփող Միության նախագահության անդամի), որ օգնի ձեզ ուսուցանել այս վարդապետությունը երեխաներին։ Հիշեք, որ պետք է հաշվի առնել այն երեխաների զգացմունքները, ում ընտանիքները չեն կնքվել։
Հնարավոր վարժություններ
-
Առանձին թերթիկների վրա գրեք Մաղաքիա 4․5–6 հատվածների յուրաքանչյուր արտահայտությունը։ Թերթիկները տվեք երեխաներին և խնդրեք նրանց դնել արտահայտությունները ճիշտ հերթականությամբ։ Միասին կարդացեք հատվածները և քննարկեք նմանատիպ հարցեր․ Տերը ո՞ւմ խոստացավ ուղարկել։ Համաձայն Նրա խոսքերի, ե՞րբ էր գալու այդ անձնավորությունը։ Ըստ Տիրոջ, ի՞նչ էր անելու այդ անձնավորությունը։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ այդ անձնավորության գալուստը։ Այդ մարգարեությունը որտե՞ղ իրագործվեց (տես Վարդապետություն և Ուխտեր 110․13-16)։
-
Գրատախտակին գրեք նմանատիպ մի հարց․ Ի՞նչ է նշանակում՝ որդիների սիրտը դարձնել դեպի հայրերը (տես Մաղաքիա 4․6)։ Հրավիրեք երեխաներին խորհել այդ հարցի շուրջ, մինչ կդիտեն “Their Hearts Are Bound to You” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։ Ապա հրավիրեք երեխաներին կիսվել գրատախտակի հարցի վերաբերյալ իրենց մտքերով։ Միասին քննարկեք փորձառությունները, որոնք դուք կամ երեխաները ունեցել եք ընտանեկան պատմության մասին սովորելիս։
-
Ցույց տվեք այդ շաբաթվա համառոտ շարադրանքում տրված Եղիայի նկարը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար։ Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն այս նկարի իրադարձության մասին (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 110․13–16)։ Վկայեք, որ Եղիայի վերականգնած կնքման զորությունը թույլ է տալիս ընտանիքներին հավերժ միանալ, ներառելով ընտանիքներին, ովքեր չեն ունեցել այդ հնարավորությունը մահկանացու կյանքում։ Եթե դուք մասնակցել եք կնքման ձեզ կամ մահացած անձնավորության համար, խոսեք այն մասին, թե ինչ եք զգացել այդ արարողության ժամանակ։ Խնդրեք երեխաներին կիսվել իրենց ունեցած զգացողություններով իրենց ընտանիքների և Աստծո ծրագրի մասին, որն օգնում է ընտանիքներին հավերժ միասին լինել։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին մտածել, թե դասի ժամանակ իրենք ինչ սովորեցին այսօր, և խնդրեք մի քանի երեխաների կիսվել։ Խրախուսեք բոլոր երեխաներին կիսվել իրենց ընտանիքի հետ նրանով, ինչ սովորեցին Մաղաքիայի ուսմունքներից։