Հին Կտակարան 2022
Նոյեմբերի 21-27-ը Հովնան, Միքիա․ «Նա ողորմութիւն սիրող է»


Նոյեմբերի 21-27-ը Հովնան, Միքիա․ «Նա ողորմութիւն սիրող է», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Նոյեմբերի 21-27-ը Հովնան, Միքիա, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

մարդը սողում է լողափին՝ մինչ իր թիկունքում օվկիանոսի մեջ մի կետ է լողում

Հովնանը Նինվեի ափին, Դանիել Ա․ Լյուիս

Նոյեմբերի 21-27-ը

Հովնան, Միքիա

«Նա ողորմութիւն սիրող է»

Հովնանի և Միքիայի գրքերում փնտրեք կարևոր սկզբունքներ, որոնք կարող են օրհնել երեխաներին, որոնց դուք ուսուցանում եք։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին սովորել այդ սկզբունքները։ Այս համառոտ շարադրանքի գաղափարները կարող են օգնել։

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք երեխաներին հիշել Հովնանի պատմությունը կամ տանը սովորած այլ ճշմարտություններ, միասին երգեք մի երգ, օրինակ` «Մարգարեին հետևիր» երգի 7-րդ տունը (Children’s Songbook, 110-11)։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հովնան 1․4–17, 3․3–5

Տերն օրհնում է ինձ, երբ ես հնազանդվում եմ Իրեն

Երբ Տերը պահանջեց Հովնանից քարոզել Նինվեի ժողովրդին, Հովնանը չհնազանդվեց։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ մենք օրհնվում ենք, երբ հնազանդվում ենք Տիրոջը։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Հովնանի պատմության նկարները և հրավիրեք երեխաներին պատմել, թե ինչ գիտեն այդ պատմության մասին (տես «Հովնան մարգարեն» Հին Կտակարանի պատմություններ գրքում, այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կամ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար գրքում)։ Տվեք նմանատիպ հարցեր․ Ի՞նչ պատահեց, երբ Հովնանը չհնազանդվեց Տիրոջը (տես Հովնան 1․4–17)։ Ի՞նչ պատահեց, երբ նա հնազանդվեց (տես Հովնան 3․3-5)։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ Տերը կօրհնի մեզ, եթե մենք հնազանդվենք Նրան։

  • Միասին երգեք մի երգ Տիրոջը հնազանդվելու մասին, օրինակ՝ «Հնազանդվում եմ միշտ» (Children’s Songbook,197)։ Խոսեք այն մասին, թե Հովնանի համար ինչու լավագույն տարբերակը կլիներ հնազանդվել ի սկզբանե։ Օգնեք երեխաներին մտածել այն բաների մասին, որոնք Աստված ուզում է, որ իրենք անեն, և հետո բեմադրեք, թե ինչպես կարող են արագ հնազանդվել։

միսիոներներն ուսուցանում են տղամարդուն

Երկնային Հայրը ցանկանում է, որ յուրաքանչյուր ոք լսի ավետարանը։

Հովնան 3

Ավետարանը բոլորի համար է։

Նինվեի ժողովուրդը ապաշխարեց, երբ Հովնանը նրանց հետ կիսվեց Տիրոջ ուղերձով։ Երեխաներն ի՞նչ հնարավորություններ ունեն ավետարանով կիսվելու համար։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ բեմադրեք Հովնան 3․3-8 հատվածները, օրինակ՝ դեպի Նինվե քաղաք քայլելը, Տիրոջ ուղերձով կիսվելը և թագավորի կողմից իր ժողովրդին հրաման արձակելը։ Ցուցադրեք միսիոներների նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 109, 110)։ Ի՞նչ են անում միսիոներները։ Ինչո՞ւ էր Հովնանը միսիոներ հանդիսանում։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ եղանակներով կարող են ուրիշների հետ կիսվել ավետարանով, օրինակ՝ կիսվել հավատո որևէ հանգանակով կամ վկայել Հիսուս Քրիստոսի մասին։

  • Պատմեք փորձառության մասին, երբ դուք կիսվել եք Հիսուս Քրիստոսի ավետարանով։ Կամ դասից մի քանի օր առաջ հրավիրեք մեկին այցելել ձեր դասին և պատմել երեխաներին այն ժամանակների մասին, երբ նա կիսվել է ավետարանով կամ, երբ մեկը իր հետ կիսվել է ավետարանով։ Քաջալերեք այդ անձնավորությանը հնարավորության դեպքում ցուցադրել նկարներ։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ եղանակներով կարող են միսիոներներ լինել այժմ։

Միքիա 5.2

Հիսուս Քրիստոսը ծնվել է Բեթլեհեմում

Միքիան վկայում է, որ ապագա «իշխանը Իսրայէլի» ծնվելու է Բեթլեհեմում։ Դուք կարող եք օգնել երեխաներին իմանալ, որ Հիսուս Քրիստոսի ծնունդն իրականացրեց այդ մարգարեությունը։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք իրադարձությունների նկարներ, որոնք տեղի են ունեցել Հիսուս Քրիստոսի ծնվելու ժամանակ (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 28, 29, 30, 31)։ Հրավիրեք երեխաներին քննարկել, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր նկարում։ Կարդացեք Միքիա 5․2-ը և հրավիրեք երեխաներին ոտքի կանգնել, երբ լսեն «Բեթլէհէմ» բառը։ Վկայեք, որ Հիսուսի ծնունդն այնքան կարևոր էր, որ մարգարեները գիտեին դրա մասին նախքան Նրա ծնվելը։

  • Հրավիրեք երեխաներին նկարել Հիսուսի ծնունդը։ Մինչ նրանք ցույց կտան իրենց նկարները, խնդրեք կիսվել, թե ինչու են նրանք շնորհակալ Հիսուս Քրիստոսի համար։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հովնան 1․10–12, 2․1–4, 9, 3․1–5

Ապաշխարությունը ներառում է սեփական մեղքի գիտակցումը և ներում խնդրելը

Հովնանի օրինակը կարող է ոգեշնչել երեխաներին դառնալ դեպի Տերը, երբ նրանք մեղք գործեն։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին գրատախտակին գրել ապաշխարության հիմնական տարրերը (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Ապաշխարել, ապաշխարություն», scriptures.ChurchofJesusChrist.org)։ Միասին ուսումնասիրեք Հովնանի պատմությունը և հրավիրեք երեխաներին նշել իրադարձությունը, երբ Հովնանը ապաշխարում էր (տես, օրինակ Հովնան 1․10–12, 2․1–4, 9, 3․1–5)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մեր ապաշխարությունն անկեղծ է։

  • Միասին երգեք ապաշխարության մասին մի երգ, օրինակ՝ «Ապաշխարություն» (Children’s Songbook, 98)։ Հարցրեք երեխաներին, թե երգի որ բառերով կամ արտահայտություններով կկիսվեին Հովնանի հետ՝ օգնելով նրան ապաշխարել։

Հովնան 2․7–10, 3․10, 4․2, Միքիա 7․18–19

Տերը ողորմած է նրանց հանդեպ, ովքեր դառնում են դեպի Իրեն

Երբ երեխաները հասկանան, որ Տերը ողորմած և բարի է, նրանք կդիմեն Նրան, երբ ողորմության կարիք կունենան։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին գտնել ողորմություն բառի սահմանումը բառարանում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Հովնանն ինչո՞ւ ուներ ողորմության կարիք։ Նինվեի ժողովուրդն ինչո՞ւ ունեին ողորմության կարիք (տես Հովնան 1․1–3)։ Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք կարող էին հարցազրույց ունենալ Հովնանի հետ։ Ի՞նչ փաստեր կարող էր բերել Հովնանը, ցույց տալով, որ Տերը ողորմած է (տես, օրինակ՝ Հովնան 2․7–10, 3․10, 4․2)։ Ինչպե՞ս է Տերը ողորմած գտնվել մեր հանդեպ։

  • Խնդրեք երեխաներին գրատախտակին գրել՝ ինչ են իրենք սիրում, օրինակ՝ սիրած զբաղմունքներ, Տիրոջից ստացած օրհնություններ և այլն։ Հրավիրեք նրանց կարդալ Միքիա 7․18–19 հատվածները և գտնել մի բան, որ Տերը սիրում է։ Այս հատվածների ո՞ր ճշմարտությունները կօգնեն մի մարդու, ով վախենում է ապաշխարել։

  • Օգնեք երեխաներին մտածել օրինակների մասին, երբ Փրկիչը ողորմած է գտնվել ուրիշների հանդեպ, օրինակ՝ Մարկոս 2․3–12, Ղուկաս 23․33–34 և Հովհաննես 8․1–11։ Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ իրադարձությունների նկարները։ Օգնեք երեխաներին մտածել հնարավորությունների մասին, երբ նրանք պետք է ողորմած ու բարի լինեն ուրիշների հանդեպ։

Միքիա 6.8

Տերը ցանկանում է, որ ես «իրավունք անեմ, ողորմություն սիրեմ և խոնարհությամբ վարվեմ Իր հետ»

Միքիա 6․8 հատվածը արդարակեցության օրինակ է տալիս։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին բացահայտել և ապրել համաձայն այս հատվածների ուսմունքների։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Միքիա 6․8-ը և օգնեք երեխաներին հասկանալ այս արտահայտությունները․ «իրաւունք անել», «ողորմութիւն սիրել» և «խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ»։ Հրավիրեք երեխաներին նկարել իրենց, երբ անում են որևէ բան՝ կապված այս արտահայտություններից որևէ մեկի հետ։

  • Գրատախտակին գրեք՝ «Տէրը ի՞նչ է ուզում քեզանից»։ Հրավիրեք նրանց գտնել պատասխանը Միքիա 6.8-ում։ Տիրոջ պատվիրաններին հնազանդվելն ինչպե՞ս է օգնում մեզ իրագործել այդ հատվածում մեզանից Տիրոջ պահանջածը։

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Յուրաքանչյուր երեխայի համար թերթիկի վրա գրեք դասարանում քննարկված սուրբ գրություններից մեկի հիմնական արտահայտությունը։ Հրավիրեք երեխաներին փորձել անգիր սովորել արտահայտությունը և ընտանիքի որևէ անդամի խնդրել կիսվել դրա վերաբերյալ իր մտքերով։

Բարելավել մեր ուսուցումը

Ուշադրություն դարձրեք երեխաներին: Ինչպե՞ս են ձեր դասարանի երեխաներն արձագանքում սովորելու գործընթացին: Եթե երեխաներն անհանգիստ են թվում, ուրեմն ժամանակն է փորձել մեկ այլ վարժություն։ Մյուս կողմից, եթե նկատում եք, որ երեխաները ներգրավված են վարժության մեջ, մի փորձեք առաջ անցնել դասի ողջ նյութը մատուցելու համար։