Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Դանիել 1-6․ «Չ’կայ մի ուրիշ աստուած որ կարող լինի այսպէս ազատել», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Դանիել 1-6, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը
Դանիել 1-6
«Չ’կայ մի ուրիշ աստուած որ կարող լինի այսպէս ազատել»
Մինչ կարդում եք Դանիել 1-6 գլուխները, ոգեշնչմամբ նշեք այն ճշմարտությունները, որոնցով կարող եք օգնել երեխաներին բացահայտել։
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Ցուցադրեք Դանիել 1-6 գլուխների իրադարձությունների նկարները (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում կամ Ավետարանի պատկերագիրքը, հմր.23, 24, 25, 26)։ Խնդրեք երեխաներին կիսվել այդ նկարներում պատկերված իրադարձությունների մասին իրենց իմացածով։ Հրավիրեք նրանց կիսվել պատմություններով, երբ նրանք ընտրել են հետևել Փրկիչին, ինչպես արեցին Դանիելն ու նրա ընկերները։
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Երկնային Հայրը ցանկանում է, որ ես հոգամ իմ մարմնի մասին
Դանիելը և նրա ընկերները հրաժարվեցին թագավորի առաջարկած մսից և գինուց, քանի որ նրանք ցանկանում էին հետևել Աստծո պատվիրաններին և խուսափել իրենց մարմնին վնաս հասցնելուց։ Իմաստության Խոսքն այսօր օգնում է մեզ խուսափել նյութերից, որոնք կարող են վնաս հասցնել մեր մարմիններին։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների հետ կիսվեք «Դանիելը և նրա ընկերները» (տես Հին Կտակարանի պատմություններ) պատմությունով կամ ամփոփեք Դանիել 1․1–17-ը։ Երեխաներին հրավիրեք բեմականացնել պատմությունը։ Օգնեք նրանց հասկանալ, թե Տերն ինչպես օրհնեց Դանիելին և նրա ընկերներին՝ Իրեն հնազանդվելու ընտրության համար (տես հատված 17)։ Ի՞նչ օրհնություններ ենք մենք ստանում Աստծուց, երբ ընտրում ենք ճիշտը։
-
Երեխաներին ցույց տվեք այն բաների նկարները, որոնք Իմաստության Խոսքը սովորեցնում է մեզ ուտել կամ օգտագործել, և այն բաների նկարները, որոնք չպետք է ուտենք կամ օգտագործենք (տես Վարդապետություն և Ուխտեր 89)։ Խնդրեք երեխաներին ձևացնել, թե ուտում են լավ բաները և ոչ են ասում վատ բաներին։ Վկայեք, որ Երկնային Հայրն օրհնում է մեզ, երբ մենք հոգ ենք տանում մեր մարմինների մասին։ Միասին երգեք մեր մարմինների մասին հոգ տանելու վերաբերյալ որևէ երգ, օրինակ՝ «Տերն ինձ մի տաճար պարգևեց» կամ «Իմաստության խոսքը» (Children’s Songbook, 153, 154–55)։ Ի՞նչ է մեզ ուսուցանում այդ երգը։
Աստված կօրհնի ինձ, եթե ընտրեմ հետևել Հիսուս Քրիստոսին
Դանիելի գիրքը պատմում է մարդկանց մասին, ովքեր ընտրել են հետևել Աստծո պատվիրաններին, նույնիսկ, երբ դժվար է եղել։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել այդ օրինակներից։
Հնարավոր վարժություններ
-
Գտեք Դանիել 1, 3 և 6 գլուխների պատմությունների նկարները (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում կամ Ավետարանի նկարների գիրքը, հմր.23, 25, 26)։ Նկարները հակառակ կողմով դրեք գրատախտակին կամ գետնին։ Հրավիրեք մի երեխայի շրջել նկարներից մեկը և օգնեք նրան պատմել նկարում ներկայացվող պատմությունը։ (Օգնության համար տես «Դանիելը և նրա ընկերները», «Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը» և «Դանիելը առյուծների գուբի մեջ», Հին Կտակարանի պատմություններ։) Յուրաքանչյուր պատմությունից հետո քննարկեք նմանատիպ հարցեր․ Մարդիկ ի՞նչ արեցին Տիրոջը հետևելու համար։ Տերն ինչպե՞ս օրհնեց նրանց: Կիսվեք, թե ինչպես եք դուք օրհնվել Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրության համար։ Խնդրեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով։
-
Հրավիրեք երեխաներին բեմականացնել, թե ինչպես կարող են որոշակի իրավիճակներում հավատք գործադրել առ Աստված՝ պահելով Նրա պատվիրանները։ Դա կարող է ներառել քույրիկի կամ եղբոր հանդեպ բարյացակամ վերաբերմունքը, ինչ-որ մեկին Փրկիչի մասին պատմելը կամ ամեն երեկո աղոթելը։ Ցուցադրեք Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի նկարը կրակի հնոցում (տես Ավետարանի պատկերագիրք, հ․ 25) և խնդրեք երեխաներին հաշվել հնոցում գտնվող մարդկանց։ Կարդացեք Դանիել 3․24–25-ը, որպեսզի պարզեք, թե ուրիշ ով կար հնոցում։ Բերեք ձեր վկայությունը, որ Տերը մեզ հետ է, երբ մենք հետևում ենք Նրան։
Երկնային Հայրը կամենում է, որ ես հաճախ աղոթեմ
Դանիելը պատրաստ էր վտանգել իր կյանքը, որպեսզի կարողանար ամեն օր աղոթել Երկնային Հորը։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին զարգացնել աղոթելու նման ցանկություն։
Հնարավոր վարժություններ
-
Պատմեք Դանիել 6 գլխի պատմությունը (տես «Դանիելը առյուծների գուբի մեջ», Հին Կտակարանի պատմություններ) և հրավիրեք երեխաներին նկարել այս պատմության մասին։ Խնդրեք նրանց օգտագործել իրենց նկարները և միմյանց պատմել պատմությունը։ Ինչո՞ւ է Երկնային Հայրը կամենում, որ մենք աղոթքով դիմենք Իրեն։ Կիսվեք, թե աղոթքն ինչու է կարևոր ձեզ համար։
-
Խոսեք երեխաների հետ այն պահերի մասին, երբ կարող են աղոթել, օրինակ՝ երբ վախեցած են, երբ սխալներ են գործում կամ երբ օգնության կարիք են զգում դպրոցում։ Ինչո՞ւ է օգտակար աղոթել այս իրավիճակներում։ Սովորեցրեք երեխաներին, որ անկախ իրենց գտնվելու վայրից, նրանք միշտ կարող են աղոթել իրենց սրտերում։
-
Միասին երգեք մի երգ աղոթքի մասին, օրինակ՝ “We Bow Our Heads” (Children’s Songbook,25)։ Խոսեք երեխաների հետ այն բաների մասին, որոնց համար կարող ենք աղոթել։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Ես կարող եմ անել այն, ինչ ճիշտ է, նույնիսկ եթե դա դժվար է
Դանիել 1, 3 և 6 գլուխների պատմությունները կարող են ձեր աշակերտներին խիզախություն և հավատ ներշնչել՝ կատարելու ճիշտ ընտրություններ, նույնիսկ, երբ միայնակ են զգում։
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին նախ նկարեք մի քանի սլաքներ՝ բոլորը նույն ուղղությամբ, ապա ևս մեկ սլաք՝ հակառակ ուղղությամբ։ Դանիելը և նրա ընկերներն ինչո՞վ են նման այդ մեկ սլաքին։ Հրավիրեք երեխաներին օրինակներ բերել Դանիել 1, 3 և 6 գլուխների պատմություններից (տես «Դանիելը և նրա ընկերները», «Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը» և «Դանիելը առյուծների գուբի մեջ», Հին Կտակարանի պատմություններ։) Հարցրեք երեխաներին, թե իրենց կարծիքով, Դանիելի և նրա ընկերների համար ինչու էր դժվար ճիշտ ընտրություններ կատարել։ Տերն ինչպե՞ս օրհնեց նրանց՝ ճիշտն ընտրելու համար։
-
Օգնեք երեխաներին մտածել իրավիճակներ, երբ նրանց կարող են ստիպել սխալ ընտրություն կատարել։ Հրավիրեք նրանց կիսվել փորձառություններով, երբ նրանք օրհնվել են ճիշտն ընտրելու համար, նույնիսկ, երբ դա դժվար էր։ Մի երգ երգեք տվյալ թեմային համապատասխան, օրինակ՝ “Choose the Right” (Hymns, no.239)։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա
Երբ Դանիելը ոգեշնչմամբ մեկնաբանում էր Նաբուգոդոնոսորի երազը, նա տեսավ, որ «սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի» (Դանիել 2.45)։ Այդ քարը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որին վիճակված է լցնել երկիրը։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների հետ կարդացեք Դանիել 2․31-35, 44-45 հատվածները և հրավիրեք նրանց նկարել Նաբուգոդոնոսորի երազը։ Հարցրեք երեխաներին, թե ինչ են սովորում այս հատվածներից երազի քարի մասին։ Բացատրեք, որ այդ քարը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։ Խնդրեք երեխաներին թվարկել մի քանի բան, որ Երկնային Հայրն արեց՝ վերջին օրերին Իր Եկեղեցին հաստատելու համար։ Նրանց գաղափարներ տալու համար ցուցադրեք Եկեղեցու Վերականգնման իրադարձությունների նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 90-95)։
-
Յուրաքանչյուր երեխայի տվեք մի ճմռթած թուղթ, որը կներկայացնի Նաբուգոդոնոսորի երազի քարը։ Խնդրեք յուրաքանչյուր երեխայի կիսվել, թե նա որտեղից գիտի, որ Եկեղեցին վերականգնվել է Աստծո կողմից։ Երբ երեխաները կիսվեն, հրավիրեք նրանց տալ ձեզ իրենց «քարերը»։ Քարերը միացրեք իրար, օգտագործելով կպչուն ժապավեն կամ թել, որպեսզի ստանաք մեծ քար։ Վկայեք, որ երբ մենք ամրացնում ենք մեր վկայությունները և ուրիշների հետ կիսվում ավետարանով, մենք միավորում ենք մեր հավատը՝ օգնելով Աստծո թագավորությանը «[լցնել] բոլոր երկիրը» (Դանիել 2․35)։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին այս շաբաթ անել մի բան, որ ցուցադրեն իրենց հավատքը Տիրոջ հանդեպ։