Հին Կտակարան 2022
Նոյեմբերի 7-13-ը Ովսե 1-6, 10-14, Հովել․ «Նորանց պիտի ձրի սիրեմ»


Նոյեմբերի 7-13-ը Ովսե 1-6, 10-14, Հովել․ «Նորանց պիտի ձրի սիրեմ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Նոյեմբերի 7-13-ը Ովսե 1-6, 10-14, Հովել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Նկար
հարսնացուն և փեսացուն տաճարային հրապարակում

Նոյեմբերի 7-13-ը

Ովսե 1–6, 10–14, Հովել

«Նորանց պիտի ձրի սիրեմ»

Երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները և պատրաստվում եք ուսուցանել, փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը։ Համաձայն ձեր ստացած ոգեշնչման, այս շաբաթ դասերի ընթացքում ինչի՞ վրա պետք է կենտրոնանաք։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք Փրկիչի նկարը և հրավիրեք երեխաներին կիսվել Նրա մասին իրենց իմացածով կամ այս շաբաթ սովորածով։ Թող նրանք կիսվելիս հերթով պահեն նկարը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ովսե 10․12

Ես կարող եմ որոնել Տիրոջը։

Ովսե 10․12 հատվածում օգտագործվում են սերմելու, հնձելու, ժամանակի և տեղումների պատկերներ՝ հրավիրելով մեզ փնտրել Տիրոջը։ Երբ կարդում եք այս հատվածները, ի՞նչ ստեղծագործական գաղափարներ են գալիս ձեր միտքը, որոնք կարող են ոգեշնչել երեխաներին որոնել Նրան։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Ովսե 10․12 հատվածը և հրավիրեք նրանց կատարել պարզ գործողություններ, որոնք կօգնեն նրանց հասկանալ հատվածը, ինչպես օրինակ՝ ձևացնել, թե սերմեր են ցանում, բանջարեղեն են հավաքում կամ կանգնած են անձրևի տակ։ Կամ ցուցադրեք նկարներ, որտեղ պատկերված են սերմեր, բույսեր և անձրև։ Օգնեք երեխաներին սերմ ցանելը և լավ բերք ստանալը համեմատել արդար ապրելու և Տիրոջ օրհնությունները ստանալու հետ։ Վկայեք օրհնությունների մասին, որոնք Տերն առատորեն տվել է ձեզ, երբ դուք փորձել եք փնտրել Նրան։

  • Գրատախտակին նկարեք ժամացույց և խնդրեք երեխաներին կիսվել եղանակներով, որոնցով մենք կարող ենք փնտրել Տիրոջը օրվա տարբեր ժամերին։ Հրավիրեք երեխաներին ձեզ հետ կրկնել հետևյալ արտահայտությունը․ «Ժամանակ է Տիրոջը որոնելու» (Ովսե 10․12)։ Օգնեք նրանց հասկանալ, որ միշտ Տիրոջը փնտրելու ժամանակն է։ Կիսվեք, թե դուք ինչ եք անում, որ միշտ հիշեք Նրան։

Նկար
Հիսուսը երեխաների հետ նստած

Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է:

Ովսե 13․4,14

Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է

Երբ ուսուցանեք Փրկիչի և Նրա Քավության մասին, բերեք վկայություն երեխաներից յուրաքանչյուրի հանդեպ Նրա սիրո վերաբերյալ։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք մի քանի մարդկանց նկարներ, ներառյալ Հիսուսի նկարը, և խնդրեք երեխաներին գտնել, թե այս մարդկանցից ո՞րն է մեր Փրկիչը։ Կարդացեք Ովսե 13․4-ը և շեշտեք, որ բացի Հիսուս Քրիստոսից ուրիշ Փրկիչ չկա։ Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք վերադառնալ և կրկին ապրել Երկնային Հոր հետ։

  • Թող երեխաները հերթով պահեն Հիսուսի խաչելության կամ գերեզմանի նկարը, իսկ դատարկ գերեզմանի կողքին՝ Հիսուսի նկարը։ Հրավիրեք երեխաներին հերթով ներկայացնել այդ նկարները։ Ովսե 13․14 հատվածից կարդացեք «Դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նորանց, մահուանից պիտի պրծեցնեմ նորանց»։ Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը փրկել է մեզ մահից, և մենք կարող ենք հարություն առնել։ Միասին երգեք որևէ երգ Հարության մասին, օրինակ՝ «Did Jesus Really Live Again?» (Children’s Songbook,64)։ Օգնեք երեխաներին երգելիս ճանաչել Հոգին։

Հովել 2․28

Սուրբ Հոգին կարող է առաջնորդել ինձ

Երբ ուսուցանեք Հովել 2․28-ում գտնվող Հովելի մարգարեության մասին, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին պատրաստվել ստանալու Սուրբ Հոգու պարգևը մկրտվելուց հետո։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Հովել 2․28 հատվածը և բացատրեք, որ «ամեն մարմին» նշանակում է յուրաքանչյուր ոք՝ ներառելով իրենց նման «տղաներին» և «աղջիկներին»։ Հրավիրեք երեխաներին նկարել մարդկանց, որոնց վերաբերում է այս հատվածը (տղաներ և աղջիկներ, ծեր և երիտասարդ տղամարդիկ, ծեր և երիտասարդ կանայք), ինչպես նաև իրենց։ Բացատրեք, որ երբ մենք մկրտվում ենք, Երկնային Հայրը հեղում է Իր Հոգին՝ տալով մեզ Սուրբ Հոգու պարգևը։

  • Հրավիրեք երեխաներին կիսվել Սուրբ Հոգու մասին իրենց իմացածով։ Օգնեք նրանց հասկանալ, որ Սուրբ Հոգին կարող է սովորեցնել մեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և կարող է օգնել մեզ իմանալ, թե ինչն է ճիշտ (տես Հովհաննես 14․26, Վարդապետություն և Ուխտեր 42․17)։ Կիսվեք փորձառություններով, որոնք կօգնեն երեխաներին հասկանալ, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օգնել մեզ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ովսե 2․19-20

Ես կարող եմ հավատարմորեն պահել իմ ուխտերը

Ովեսի գրքում իսրայելացիների հետ Իր ուխտերը Տերը համեմատել է ամուսնության հետ։ Չնայած իսրայելացիներն անհավատարիմ գտնվեցին, Նա շարունակում էր սիրել նրանց և ուզում էր, որ նրանք վերադառնան։ Այս համեմատությունը կարող է օգնել ձեզ ուսուցանել երեխաներին Տիրոջ հետ կապած մեր ուխտերը պահելու կարևորության մասին։

Հնարավոր վարժություններ

  • Ասեք երեխաներին, որ Ովսեի գրքում իսրայելացիների հետ Իր ուխտերը Տերը համեմատել է ամուսնության հետ։ Երեխաներին ցույց տվեք հարս ու փեսայի մի նկար։ Երկնային Հայրը ամուսնուց և կնոջից ինչպիսի՞ վերաբերմունք է ակնկալում միմյանց հանդեպ։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մենք սիրում ենք Իրեն և հավատարիմ կլինենք Իրեն։

  • Օգնեք երեխաներին հասկանալ, որ Տիրոջ հետ կապած մեր ուխտերը պետք է հավերժ տևեն։ Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Ովսե 2․19–20-ը և ուշադրություն դարձնել բառերին, որոնք նկարագրում են, թե ինչ զգացողություններ ունի Տերը մեզ հետ կապած Իր ուխտերի հանդեպ։ Ի՞նչ ուխտեր ենք մենք կապում, երբ մկրտվում ենք: Մենք ինչպե՞ս կարող ենք պահել Տիրոջ հետ կապած այդ ուխտը։

Ովսե 13․4,14

Հիսուս Քրիստոսն Իմ Փրկիչն ու Քավիչն է

Ինչպե՞ս կարող եք օգտագործել Ովսեի խոսքերը՝ երեխաների վկայությունը իրենց Փրկիչի և Քավիչի մասին ամրացնելու համար։ Ուսուցանելիս օգնեք երեխաներին զգալ Հիսուս Քրիստոսի Քավության ուրախությունն ու սերը։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Ովսե 13.4, 14-ը՝ ուշադրություն դարձնելով այն բառերին կամ արտահայտություններին, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսին։ Այդ բառերն ի՞նչ են ուսուցանում մեզ Նրա մասին։ Հրավիրեք երեխաներին օգտագործել Թեմաների ուղեցույցը կամ Սուրբ գրքերի ուղեցույցը, որպեսզի գտնեն և կիսվեն այլ սուրբ գրություններով, որոնք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես Փրկիչ և Քավիչ։ Կիսվեք Փրկիչի մասին ձեր վկայությամբ և նույն հնարավորությունը տվեք երեխաներին։

  • Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես է Փրկիչը փրկագնում կամ ազատում մեզ մահից, ցուցադրեք “Handel’s Messiah: Debtor’s Prison” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։ Ի՞նչ ենք սովորում այս տեսանյութից, որն օգնում է մեզ հասկանալ, թե Փրկիչն ինչ է արել մեզ համար։

Հովել 2.28–29

Սուրբ Հոգին կարող է առաջնորդել ինձ

Ձեր ուսուցանած երեխաներից շատերը հավանաբար մկրտվել և ստացել են Սուրբ Հոգու պարգևը։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել այդ սուրբ գրությունները, որպեսզի օգնեք նրանց հասկանալ զորությունը և օրհնությունները, որ բխում են Հոգու ձայնը լսելուց։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին միասին կարդալ Հովել 2․28-29-ը՝ միմյանց անունները տեղադրելով «ձեր տղերքը» և «ձեր աղջկերքը» արտահայտությունների փոխարեն։ Գրատախտակին գրեք նմանատիպ նախադասություն՝ Սուրբ Հոգին կարող է … և հրավիրեք երեխաներին հերթով լրացնել նախադասությունը։ Խրախուսեք նրանց ներառել բաներ, որոնք սովորում են Հովհաննես 14․16, Մորոնի 10․5, Վարդապետություն և Ուխտեր 42․17-ից, ինչպես նաև այլ սուրբ գրություններից։

  • Ափսեի մեջ դրեք մի առարկա և թող երեխաները հերթով ջուր լցնեն վրան։ Բացատրեք, որ առարկան ներկայացնում է մեզ, իսկ ջուրը ներկայացնում է Սուրբ Հոգուն։ Երբ մկրտվում ենք, մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը, որով Տերն իրագործում է «հոգին [մեզ վրա թափելու]» Իր խոստումը։ Մենք ի՞նչ պետք է անենք Սուրբ Հոգին ստանալու համար։ Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք զգացել են Սուրբ Հոգու ազդեցությունը։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին ներկայացնել մի բան, որ այսօր դասի ընթացքում սովորել են Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի կամ Սուրբ Հոգու մասին։ Խրախուսեք նրանց կիսվել դրանով իրենց ընտանիքների հետ։

Բարելավել մեր ուսուցումը

Ամեն օր հայտնություն փնտրեք։ Երբ դուք նախապատրաստվում եք ուսուցանել, շաբաթվա ընթացքում աղոթեք և խորհեք սուրբ գրությունների շուրջ: Ուսուցման գաղափարներն ու հուշումները կստանաք ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 12։)

Տպել