Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Դանիել 1-6․ «Չ’կայ մի ուրիշ աստուած որ կարող լինի այսպէս ազատել»


Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Դանիել 1-6․ «Չ’կայ մի ուրիշ աստուած որ կարող լինի այսպէս ազատել», Ե՛կ, հետևիր ինձ, Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022թ. (2021)

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Դանիել 1-6, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Դանիելը մեկնաբանում է թագավորի երազը

Դանիելը մեկնաբանում է Նաբուգոդոնոսորի երազը, Գրանտ Ռոմնի Քլոուսոն

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը

Դանիել 1-6

«Չ’կայ մի ուրիշ աստուած որ կարող լինի այսպէս ազատել»

Երեց Ռիչարդ Գ․ Սքոթը բացատրել է, որ ոգեշնչումները գրի առնելով, «ցույց [ենք] տալիս Տիրոջը, որ Նրա հաղորդակցությունները սուրբ են մեզ համար: Գրի առնելը նաև կմեծացնի հայտնությունը մտաբերելու մեր ունակությունը» («Ինչպես ստանալ հայտնություն և ոգեշնչում ձեր անձնական կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 46)։

Գրի առեք ձեր տպավորությունները

Ամենայն հավանականությամբ, ձեզ երբեք չեն սպառնա նետել կրակով բորբոքված հնոցու մեջ կամ առյուծների գուբը՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի պատճառով: Բայց ոչ ոք այս կյանքը չի անցնում առանց հավատքի փորձության: Մենք բոլորս կարող ենք օգուտ քաղել այնպիսի մարդկանց օրինակից, ինչպիսիք են՝ Դանիելը, Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, որոնք երիտասարդ տարիքում գերի էին տարվել Բաբելոնյան հզոր կայսրության կողմից (տես Դ Թագավորաց 24․10-16)։ Այս երիտասարդները շրջապատված էին անծանոթ մշակույթով՝ տարբեր արժեհամակարգերով, և բախվում էին իրենց համոզմունքներից և արդար ավանդույթներից հրաժարվելու մեծ գայթակղությունների հետ: Այնուամենայնիվ, նրանք հավատարիմ մնացին իրենց ուխտերին: Եգիպտոսում Հովսեփը, Պարսկաստանում Եսթերը, Բաբելոնում Դանիելն ու նրա ընկերները պահպանեցին իրենց հավատն առ Աստված, և Աստված այնպիսի հրաշքներ գործեց, որոնք մինչ օրս ոգեշնչում են հավատացյալներին:

Նրանք ինչպե՞ս ուժ գտան այդքան հավատարիմ մնալու համար։ Նրանք արեցին այն փոքր և հասարակ բաները, որոնք Աստված խնդրել է մեզանից՝ աղոթել, ծոմ պահել, լավ ընկերներ ընտրել, Աստծուն ապավինել և լույս լինել ուրիշների համար: Երբ մենք զորանում ենք այս նույն փոքր և հասարակ գործերով, կարող ենք հավատքով առերեսվել մեր կյանքում պատահող առյուծների և կրակով բորբոքված հնոցների հետ:

Դանիելի գրքի մասին իմանալու համար, տես «Դանիել» վերնագիրը Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Դանիել 1, 3, 6

Իմ հավատքի փորձության ժամանակ, ես կարող եմ ապավինել Տիրոջը։

Ինչ-որ առումով, բոլորս ապրում ենք Բաբելոնում։ Մեզ շրջապատող աշխարհը լի է բազմաթիվ գայթակղություններով, որպեսզի մենք փոխզիջենք մեր չափանիշները և հարցականի տակ դնենք Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը: Երբ կարդաք Դանիել 1, 3, և 6 գլուխները, ուշադրություն դարձրեք, թե ինչ եղանակներով են ճնշումների ենթարկվել Դանիելը, Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, որպեսզի անեին այն, ինչն ըստ իրենց, սխալ էր: Դուք երբևէ ենթարկվե՞լ եք ճնշումների առ այն, որ հետ կանգնեք ձեր համոզմունքներից: Ի՞նչ եք սովորում այս տղամարդկանցից այն մասին, թե ինչպե՞ս վստահել Տիրոջը, երբ բախվում եք ընդդիմության:

Դանիելի գրքում և շատ այլ սուրբ գրություններում գրված են փորձառություններ, երբ մեծ հավատքը մեծ հրաշքների է հանգեցրել: Բայց ի՞նչ կլինի, եթե մեր հավատքը չհանգեցնի հրաշքների, որոնք ակնկալում ենք (տե՛ս, օրինակ, Ալմա 14․8-13)։ Ելնելով նրանից, ինչ կարդացիք Դանիել 3․13-18 հատվածներում, ի՞նչ եք կարծում, Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը ինչպե՞ս կպատասխանեին այս հարցին։ Ինչպե՞ս կարող է նրանց օրինակը ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք վերաբերվում ձեր հավատքի փորձություններին։ Այս հատվածների մասին ավելին իմանալու համար, տես Երեց Դենիս Ի․ Սայմոնսի ուղերձը՝ “But If Not…” (Ensign or Liahona, May 2004, 73–75)։

Դանիելի գիրքը նաև ցույց է տալիս, թե ինչպես կարող են մի անձի արդար ընտրությունները մարդկանց մոտ առաջացնել ավելի մեծ հավատ առ Տերը։ Այդպիսի ի՞նչ օրինակներ եք դուք գտնում 1, 3 և 6 գլուխներում։ Խորհեք այն մասին, թե ձեր ընտրություններն ինչ ազդեցություն կունենան մյուսների վրա (տես Մատթեոս 5․16

Տես նաև Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Մի վախեցիր, միայն հավատա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 76-79, Դեյվիդ Ռ Սթոուն, “Zion in the Midst of Babylon,” Ensign or Liahona, May 2006, 90-93։

Նկար
սեղանի շուրջ նստած չորս տղաները հրաժարվում են տղամարդու առաջարկած մսից

Դանիելը և նրա ընկերները հրաժարվում են թագավորի առաջարկած սննդից, նկարը՝ ըստ Բրայան Քոլի

Դանիել 2

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա

Հայտնության միջոցով Դանիելը տեսավ, որ Նաբուգոդոնոսորի երազը կանխագուշակություն է ապագա աշխարհիկ թագավորությունների մասին, ինչպես նաև Աստծո ապագա թագավորության մասին, որը «յաւիտեանս չի ավերուիլ» (Դանիել 2․44)։ Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․ «Եկեղեցին այդ մարգարեացած վերջին օրերի թագավորությունն է, բայց ոչ թե մարդու կողմից ստեղծված, այլ հիմնված երկնային Աստծո կողմից, և գլորվում է առաջ որպես քար, որն առանց ձեռքի կտրվել է սարից, որպեսզի լցնի երկիրը» («Ինչո՞ւ Եկեղեցին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 111)։ Մտածեք Աստծո վերջին օրերի թագավորության մասին, երբ կարդաք քարի նկարագրությունը Դանիել 2․34-35, 44-45 հատվածներում։ Ի՞նչ նմանություններ եք տեսնում քարի և թագավորության միջև։ Աստծո արքայությունն ինչպե՞ս է այսօր լցնում երկիրը:

Տես նաև Գորդոն Բ․ Հինքլի, «Սարից մի քար կտրվեց», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 83-86,Լ․ Վիթնի Քլեյթոն, «Ժամանակը պիտի գա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 11-13։

Դանիել 3.19-28

Փրկիչը կաջակցի ինձ իմ փորձությունների ժամին

Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ կարդում եք չորրորդ «կերպարանքի» մասին, որը հայտնվում է կրակով բորբոքված հնոցում Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի հետ։ Այս պատմությունն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ՝ ձեր հավատքի փորձությունների ժամանակ: Կարող եք լրացուցիր գաղափարներ գտնել Մոսիա 3․5-7, Ալմա 7․11-13, Վարդապետություն և Ուխտեր 61․36-37, 121․5-8 հատվածներում։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Դանիել 1-2Երբ միասին կարդաք Դանիել 1 և 2 գլուխները, փնտրեք այն օրհնությունները, որոնք ստացել են Դանիելը և նրա ընկերները՝ հրաժարվելով թագավորի առաջարկած մսից ու գինուց։ (Տես the video “God Gave Them Knowledge,” ChurchofJesusChrist.org)։ Դուք կարող եք համեմատել այդ օրհնությունները Տիրոջ խոստումների հետ, որոնք Նա տալիս է մեզ, երբ պահում ենք Նրա պատվիրանները, ինչպես օրինակ՝ Իմաստության Խոսքը (տես Վարդապետություն և Ուխտեր 89․18-21)։ Ինչպե՞ս է Տերն օրհնում մեզ, երբ ապրում ենք համաձայն Իմաստության Խոսքի։

Դանիել 3։Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքի անդամներին ուսումնասիրել Դանիել 3-րդ գլխի պատմությունը։Օգտագործեք «Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը» պատմությունը Հին Կտակարանի պատմությունները գրքից։ Ի՞նչն է տպավորում մեզ Սեդրաքի, Միսաքի, և Աբեդնագովի մեջ։ Ի՞նչ իրավիճակներում ենք մենք հայտնվում, որոնք մարտահրավեր են մեր հավատքի համար, և պահանջվում է ցույց տալ, որ վստահում ենք Աստծուն:

Դանիել 6․1-23։Ձեր ընտանիքին գուցե դուր գա դերակատարել Դանիել 6․1-23 հատվածներում զետեղված պատմության որոշ դրվագները (օրինակ, 10-12 կամ 16-23 հատվածները)։ Մենք ի՞նչ ենք սովորում Դանիելի օրինակից։ Մենք ի՞նչ կարող ենք անել նրան ավելի շատ նմանվելու համար։

Դանիել 6․25-27Ըստ այս հատվածների, երբ Տերը Դանիելին ազատեց առյուծներից, դա ի՞նչ ազդեցություն ունեցավ Դարեհ թագավորի վրա։ Դանիել 2․47, 3․28-29 հատվածներում դուք կարող եք կարդալ Նաբուգոդոնոսոր թագավորի վրա նմանատիպ ազդեցության մասին։ Մենք ի՞նչ հնարավորություններ ունենք՝ ուրիշների վրա ազդելու համար: Քննարկեք ձեր տեսած օրինակները, թե ինչպես է այլ մարդկանց, այդ թվում` ձեր ընտանիքի անդամների հավատքը բարենպաստ եղել ուրիշների համար։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ՝ «Ավետարանով կապրեմ», Երեխաների երգարան, 72:

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք վարդապետությունը Տիրոջ ավետարանը գեղեցիկ է իր պարզությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 133.57): Վարդապետության վրա կենտրոնացած պարզ գործողություններն ու քննարկումները կարող են հրավիրել Սուրբ Հոգուն, որն ավետարանի ուղերձը կհաղորդի ձեր ընտանիքի անդամների սրտերին։

Նկար
Դանիելն առյուծների գուբում

Դանիելն առյուծների գուբում, 1872. Ռիվիերե, Բրայթոն (1840–1920)։ Տրամադրել է՝ Վոլքեր գեղարվեստի սրահը, Լիվերփուլի ազգային թանգարան/Բրիջմեն նկարներ

Տպել