Հին Կտակարան 2022
Նոյեմբերի 7-13-ը Ովսե 1-6, 10-14, Հովել․ «Նորանց պիտի ձրի սիրեմ»


Նոյեմբերի 7-13-ը Ովսե 1-6, 10-14, Հովել․ «Նորանց պիտի ձրի սիրեմ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Նոյեմբերի 7-13-ը Ովսե 1-6, 10-14, Հովել, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
հարսն ու փեսան տաճարի տարածքում

Նոյեմբերի 7-13-ը

Ովսե 1-6, 10-14, Հովել

«Նորանց պիտի ձրի սիրեմ»

Հրավիրեք Հոգուն ներկա լինել Ովսեի և Հովելի գրքերի ձեր ուսումնասիրությանը: Նշեք այն ուղերձները, որոնք Հոգին տպավորում է ձեր սրտում և մտքում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Տիրոջ հետ Իսրայելի ուխտը պետք է այնքան խորը և իմաստալից լիներ, որ Տերը այն համեմատել է ամուսնության հետ: Ուխտը, ամուսնության նման, ներառում էր հավերժ նվիրվածություն, համատեղ փորձառություններ, համատեղ կյանքի կառուցում, բացառիկ հավատարմություն և, ամենակարևորը՝ անկեղծ սեր: Այսպիսի նվիրվածությունը մեծ սպասելիքներ է առաջ բերում, իսկ անհավատարմության դեպքում՝ ողբերգական հետևանքներ: Ովսե մարգարեի միջոցով Աստված նկարագրել է այն հետևանքները, որոնց բախվել էին իսրայելացիները՝ իրենց ուխտը խախտելու պատճառով։ Այնուամենայնիվ, Նրա ուղերձն այսպիսին չէր՝ «Ես ընդմիշտ կմերժեմ ձեզ անհավատարիմ լինելու համար»: Այլ՝ «Ես ձեզ հետ կկանչեմ» (տես Ովսե 2․14-15)։ «Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար արդարութիւնով»,- ասել է Տերը (Ովսե 2․19)։ «Նորանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նորանց պիտի ձրի սիրեմ» (Ովսե 14․4)։ Սա նույն ուղերձն է, որը Նա այսօր ուղարկում է մեզ, երբ ձգտում ենք պահել մեր ուխտերը սիրով և նվիրվածությամբ:

Հովելի ուղերձը նույնանման է․ «Ետ դարձէք դէպի ձեր Տէր Աստուածը, ըստ որում ողորմած եւ գթած է, երկայնամիտ եւ բազումողորմ» (Հովել 2․13)։ «Տէրը ապաւէն կ’լինի իր ժողովրդի համար, եւ ամրոց՝ Իսրայէլի որդկանց համար» (Հովել 3․16)։ Կարդալով Ովսեի և Հովելի գրքերը՝ խորհեք Աստծո հետ ձեր հարաբերության մասին։ Մտածեք այն մասին, թե ինչպես է Աստծո հավատարմությունը ոգեշնչում ձեզ հավատարիմ լինել Նրան:

Ովսե և Հովել գրքերի ակնարկի համար տես «Ովսե» և «Հովել» վերնագրերը Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ովսե 1-3, 14

Տերը ինձ միշտ հրավիրում է վերադառնալ Իր մոտ:

Ովսեի կինը՝ Գոմերը, հավատարիմ չէր նրան, և Աստված նշեց այս տխուր փաստը՝ իսրայելացիներին սովորեցնելով, թե ինչպես է Ինքը վերաբերվում նրանց և Իր հետ կապած նրանց ուխտերին: Երբ կարդաք Ովսե 1-3-ը, խորհեք, թե ինչպես է Տերը դիտում Իր հաղորդակցությունն Իր ուխտյալ ժողովրդի հետ: Մտածեք այն ժամանակների մասին, երբ դուք, իսրայելացիների նման, գուցե անհավատարիմ եք եղել Տիրոջը, և թե ինչպես է Նա ձեռք մեկնել ձեզ։ Օրինակ, Ովսե 2.14-23 և Ովսե 14 գլուխներն ի՞նչ են սովորեցնում ձեզ Տիրոջ սիրո և ողորմածության մասին։ Դուք ինչպե՞ս եք ցույց տալիս Նրան ձեր սերն ու նվիրումը։

Տես նաև Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Ապահով վերադարձի կետ», Լիահոնա, մայիս 2007, 99-101)։

Նկար
կինը և տղամարդը՝ գետնին նստած

Մեղսավոր Գոմերին, ով ներկայացնում է Իսրայելը, Տերը փրկագնում առաջարկեց: Նկարը՝ Դեբ Միննարդի, արտոնագրված goodsalt.com-ից

Ովսե 6․4-7, Հովել 2․12-13

Աստծո հանդեպ նվիրվածությունը պետք է լինի ներքուստ, այլ ոչ միայն արտաքին արտահայտությամբ

Տերը պատվիրել էր Իր ժողովրդին կենդանիների զոհեր մատուցել: Չնայած Ովսեի օրերում մարդիկ հնազանդվում էին այդ օրենքին, նրանք խախտում էին ավելի կարևոր պատվիրաններ (տես Ովսե 6․4-7)։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ Տերը «ողորմութիւն [է] ուզում եւ ոչ թէ զոհ, եւ Աստուծոյ գիտութիւն՝ քան թէ ողջակէզներ»: (Ովսե 6․6)։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ ձեր բարությունը առավոտյան ամպի պես է կամ վաղահաս ցողի։ Մեր բարությունն ինչի՞ նման պետք է լինի (տես Եսայիա 48․18, 1 Նեփի 2․9-10

Դուք կարող եք կարդալ նաև Մատթեոս 9․10-13, 12․1-8 հատվածները, տեսնելով, թե Փրկիչն ինչպես է Իր առաքելության ժամանակ օգտագործել Ովսե 6․6-ում գրվածը։ Այս հատվածներն ինչպե՞ս են օգնում ձեզ հասկանալ Ովսեի խոսքերը:

Հովել 2․12-13 հատվածները կարդալիս, օգտակար կլինի իմանալ, որ հագուստ պատռելը ավանդաբար սգի կամ զղջման արտաքին նշան էր (օրինակ, տե՛ս Բ Մնացորդաց 34․14-21, 27)։ Մեր սրտերը պատռելն ինչո՞վ է տարբերվում մեր հանդերձները պատռելուց։

Տես նաև Եսայիա 1․11-17, Մատթեոս 23․23, Ա Հովհաննես 3․17-18։

Հովել 2

«Իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա»

Երբ Հովելը մարգարեացել է «Տիրոջ օրվա» մասին, նա այն նկարագրել է որպես «խավարի եւ մէգի օր», «մեծ և շատ ահեղ» (Հովել 2․1-2,11)։ Իր ողջ պատմության ընթացքում Իսրայելը շատ մեծ ու ահեղ օրեր է ունեցել, և ապագայում Աստծո ուխտյալ մարդիկ ավելի ահեղ օրեր են ունենալու։ Ինչո՞վ է ձեզ տպավորել այն խորհուրդը, որը Տերը տվել է Հովել 2․12-17 հատվածներում։ Նաև ուշադրություն դարձրեք, թե ինչ օրհնություններ է Նա խոստացել Հովել 2․18-32-ում։ 27-32 հատվածներում խոստացված օրհնություններն ինչո՞վ կարող էին հատկապես արժեքավոր լինել Հովել 2 գլխում նկարագրված օրերում, ներառյալ՝ մեր օրերը։

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ Տերը «[Իր] հոգին պիտի թափի ամեն մարմնի վրա»։ (Հովել 2․28) Ինչպե՞ս են կատարվում Հովել 2․28-29 հատվածների մարգարեությունները։ (Տես Գործք 2․1-21, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․41

Խորհեք նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի այս խոսքերի շուրջ․ «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգեպես գոյատևել` առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտական սփոփիչ ազդեցության» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96)։ Ինչո՞ւ է հայտնությունը կարևոր մեր հոգևոր գոյատևման համար: Ինչպե՞ս կարող եք մեծացնել անձնական հայտնություն ստանալու ձեր ունակությունը:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ովսե 2․19-20։Տերն օգտագործել է ամուսնության փոխաբերությունն Իսրայելի հետ իր ուխտյալ կապը նկարագրելու համար (տե՛ս նաև Սուրբ գրքերի ուղեցույց,“Bridegroom,” scriptures.ChurchofJesusChrist.org)։ Ընտանիքով կարող եք քննարկել, թե ինչու է ամուսնությունը լավ փոխաբերություն Աստծո հետ մեր ուխտերը նկարագրելու համար: Ինչպե՞ս են Ովսե 2․19-20 հատվածներն օգնում մեզ հասկանալ, թե Աստված ինչպես է վերաբերվում մեզ։ Ինչպե՞ս կարող ենք հավատարիմ լինել Աստծո հետ կապած մեր ուխտերին։

Ովսե 10․12Երեխաները կարող են հաճույք ստանալ ժամացույց նկարելուց և ծրագրել եղանակներ, թե ինչպես կարող են փնտրել Տիրոջը օրվա տարբեր ժամերին:

Հովել 2․12-13Որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին խոսել Հովել 2․12-13 հատվածների մասին, կարող եք սենյակի մի կողմում տեղադրել Փրկիչի նկարը, իսկ հակառակ կողմում՝ մեղք բառը: Հրավիրեք ընտանիքի անդամներին հերթով դառնալ դեպի «մեղք» բառը, այնուհետև՝ դեպի Փրկիչը, այն ժամանակ, երբ նրանք կիսվում են այնպիսի բաներով, որոնք կարող են օգնել մեզ դառնալ դեպի Տերը «[մեր] բոլոր սրտովը»: Ընտանիքի անդամներին խրախուսեք մտածել իրենց կյանքի բոլոր կողմերի՝ ներառյալ գործունեության, աշխատանքի, դպրոցի և հարաբերությունների մասին:

Հովել 2․28-29։Ի՞նչ կարող է նշանակել, որ Հոգին «կթափվի» մեզ վրա: Գուցե ցուցադրեք դա հեղուկ լցնելով, ապա հակադրելով դա կաթիլի կամ ծորակից հոսող ջրի հետ։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ “Come unto Jesus,” Hymns, no.117։

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք վարդապետությունը։ «Իմաստուն ծնողը երբեք բաց չի թողնի հնարավորությունը, որպեսզի հավաքի երեխաներին՝ Հիսուս Քրիստոսի վարդապետության մասին սովորելու համար: Այդպիսի պահերն այնքան հազվադեպ են լինում՝ ի համեմատություն թշնամու ջանքերի» (Հենրի Բ․ Այրինգ, “The Power of Teaching Doctrine,” Ensign, May 1999,74)։

Նկար
դռան մոտ կանգնած Հիսուսը

Եկ, հետևիր ինձ, Քելլի Փուհ

Տպել